Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արման Ղազարյան
  • Այսօր մամուլի ազատության օրն է։ Շնորհավորելով գործընկերներիս՝ ցանկանում եմ խոսել մի թեմայի մասին, որը, կարծես թե, այնքան էլ հաճախ չի քննարկվում մասնագիտական շրջանակներում։ Մենք հաճախ ենք խոսում ԶԼՄ-ների հանրային պատասխանատվության մասին՝ վերագրելով վերջիններիս «չորրորդ իշխանությունից» սկսած մինչև «պահապան շան» կարևոր գործառույթը։ Իսկ երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ի՞նչ պատասխանատվություն պետք է իր կողմից ստանձնի հանրությունը։ Ի վերջո, ոչինչ միակողմանիորեն չի կարող երկար շարունակվել։ Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լսարանը տա ինքն իրեն՝ ի՞նչ եմ ես պատրաստ «զոհել», որպեսզի ունենանք իսկապես հանրային բարձր պատասխանատվությամբ լրատվամիջոց։ Պատասխանը մեր իրականությունում, ցավոք, գրեթե միշտ նույնն է՝ ոչինչ։ Եվ խնդիրն ամենևին էլ ֆինանսով չի պայմանավորված, այլ, ավելի շուտ, ԶԼՄ-ների դերի ու գործառույթի արժևորմամբ։ Կարող եք առարկել, որ թող ԶԼՄ-ն դառնա պատասխանատու, ապահովի իր գործառույթները, հետո մենք էլ մեր անելիքները կանենք։ Բայց այս դեպքում էլի հայտնվում ենք հավի ու ձվի փակ «կախարդական» շրջանում։ Արտասահմանյան բազմաթիվ օնլայն ԶԼՄ-ներում, օրինակ, գործում է հետևյալ մեխանիզմը. եթե ընթերցողը հավանել է հոդվածը, կարող է որոշակի գումար նվիրաբերել հեղինակին։ Նման պրակտիկայի փորձ նկատվեց նաև մեր դաշտում, սակայն չաշխատեց։ Ոչ այն պատճառով, որ գերմանացու համար սեփական 3 եվրո գումարն ավելի քիչ արժեք ունի, քան 200դր-ը՝ մեզ համար։ Մտածելակերպի խնդիր է։ Եթե մենք՝ որպես ընթերցող, արժանի լինենք ունենալու իսկապես պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, մենք կձգտենք ու կհասնենք դրան։ Ճիշտ նույն սկզբունքով մենք կարող էինք ունենալ նաև քաղաքակիրթ տրանսպորտ, բարեկարգ փողոցներ, թափանցիկ կառավարման համակարգ և այլն, և այլն։  Եկեք բոլորս՝ որպես մեդիա սպառողներ, որոշակի պատասխանատվություն զգանք ԶԼՄ-ների առջև ու հետևողական լինենք վերջիններիս կատարելագորման հարցում՝ մաքրելով դաշտը տարատեսակ թափթփուկներից։ Գնահատենք մեր ամեն մի քլիքն ու լայքը, որոնց հաշվին գոյատևում են բազմաթիվ լրատվատզրուկներ։ Եվ ուժերի ներածին չափով նպաստենք այն շատ քիչ ԶԼՄ-ներին, որոնք իսկապես ցանկանում են և կարող են սահմանել հանրային պատասխանատվության բարձր նշաձող։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.ghazaryan.779/posts/1028077900600299 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին