• Գարիկ Քեռյան
  • ԱՄՆ նորընտր նախագահ Թրամփը իր ելույթում հստակորեն ասաց ամբողջ աշխարհին, որ այսուհետ հիմնականում զբաղվելու է երկրի ներքին գործերով և միայն ելնելու է պետության շահերից, այսինքն՝ արտաքին քաղաքական ծրագրերի իրականացման համար տրամադրվող ռեսուրսները կրճատվելու են կամ էլ դադարեցվելու են: Իհարկե, վաղ է ասել, թե նրա խոսքն ու գործը կհամընկնեն, թե ոչ, բայց երևույթը շատ կարևոր է: ԱՄՆ-ում միշտ էլ եղել է համառ պայքար քաղաքական երկու ուղղությունների՝ իզոլյացիոնիզմի ու գլոբալիզմի միջև: Իզոլյացիոնիզմի ակունքները գալիս են դեռ 19-րդ դարի 20-ական թթ,-ից, երբ պրեզիդենտ Մոնրոն ձևակերպեց իր դոկտրինը «Ամերիկան ամերիկացիների համար»: Իմաստն, իհարկե, պարզից էլ պարզ է, արևմտյան կիսագունդը ԱՄՆ-ինն է՝ աշխարհի մյուս մասերը իրենց խնդիրներով մեր վզին չփաթաթեք: Գլոբալիստները, ընդհակառակը, հակված են խառնվել ամենուր և ամեն ինչին: Նրաց ելակետը այն է, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն էլ ինչ-որ տեղ կարող են առնչվել ԱՄՆ կենսական շահերին: Հիշենք, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսում նույնիսկ չհաջողվեց վավերացնել 1919թ․ Վերսալյան հաշտությունը, որը Փարիզում ստորագրել էր պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը: Հետպատերազմյան տարիներին գլոբալիզմը գերիշխում էր ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Իհարկե, իզոլյացիոնիստները շարունակում էին գոյատևել՝ մերթընդմերթ փորձելով վերականգնել իրենց դիրքերը: Թրամփի ելույթը և նախընտրական քարոզարշավում հնչեցրած ծրագրային դրույթները տպավորություն են ստեղծում, որ կարծես իզոլյացիոնիզմը կրկին գլուխ է բարձրացնում: Եթե այդպես լինի, ապա կարող ենք ականատես լինել նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ակտիվության անկում: Այս ֆոնին Լավրովի պատասխանը ադրբեջանցի լրագրողին առավել կարևորություն է ձեռք բերում, Ռուսաստանի դիրքորոշումը կարող է վճռորոշ լինել: Գ. Քեռյան, քաղաքագիտության պրոֆեսոր Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.keryan/posts/1221520467928520 ...

    Կարդալ ավելին
  • Եվ այսպես փոխանակ ձեռնամուխ լինելու երկրի պաշտպանական բյուջեն կոռուպցիայից պաշտպանելու և բանակի վիճակը բարելավելու գործին մի քանի խելամիտներ առաջարկում են վերացնել տարեկետման իրավունքը: Հիմնավորում են այն կոռուպցիոն ռիսկերով: Այս նախաձեռնությունը իսկապես զուրկ է տրամաբանությունից, փոխանակ պայմաններ ստեղծեն, որ արժանավոր ու պետքական մարդիկ կարողանան օգտվել տարեկետման իրավունքից, առաջարկում են վերացնել այդ իրավունքը: Հիմա անկեղծ լինենք, որտեղ է ավելի մեծ չափերի կոռուպցիան, հարկային ու մաքսային մարմիններում, դատարան-դատախազություններում, բյուջեն վատնող պետական կառույցներում, թե տարեկետման իրավունքն իրականացնող մեխանիզմներում: Եթե կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար առաջարկում եք վերացնել տարեկետման իրավունքը, նույն տրամաբանությամբ էլ առաջարկում ենք վերացնել հարկային ու մաքսային մարմինները, դատարանները, դատախազությունը, ՊՆ մատակարարման մարմինները, վերահսկիչ կառույցները և այլն ու այսպես շարունակ: Հա մոռացա կոռուպցիոն մեխանիզմներ կան նաև առողջապահության ու կրթության հաստատություններում, լավ կլինի փակել բոլոր դպրոցները, հիվանդանոցները, բուհերը: Հոյակապ քայլ կլինի, կոռուպցիայի հերը կանիծենք: Աչքը բուժելու համար, աչքը չեն հանում հարգելիներս: Ձեր առաջարկությամբ ուզում եք համ աչքից ազատվել համ աչքացավից: Գ. Քեռյան ԵՊՀ դասախոս Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.keryan/posts/1004095859670983 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին