• Անի Հակոբյան
  • Անկախ նրանից՝ կիսում եք այսօր փողոց դուրս եկած մարդկանց գաղափարները, թե ոչ, ընդունում եք առաջնորդին, թե դուք այլ մարդու եք տեսնում այդ դերում, ընդունելի են վերջնարդյունքին հասնելու ռազմավարական քայլերը կամ պայքարի այս ձևը, թե ոչ, պարտավոր եք հասկանալ մեկ բան․ ոչ ոք իրավունք չունի պիտակավորելու կամ վիրավորելու այն մարդկանց, ովքեր այսօր փողոցում են: Երիտասարդությունը ցանկացած հասարակության առողջ պահող ուժն է, և նրանց պետք է «կպցնել» միայն մեկ պիտակ` ԼՈՒՍԱՎՈՐ: Նույնը պետք է հասկանան նաև պայքարող երիտասարդները։ Չի կարելի տարբեր կերպ պիտակավորել այն մարդկանց, ովքեր չեն մասնակցում իրենց ակցիաներին: Վերջապես, յուրաքանչյուրը միայն ինքը գիտի իր որոշումների մոտիվները, և դրանք երբեք կողքի մարդուն հասանելի չեն: Խաղաղ մնացեք, ամեն իրավիճակ անցնում է, ինչ-որ լուծում ստանում, իսկ դուք շարունակելու եք կողք-կողքի ապրել ու նույն ազգի անունը կրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1897784850265742 ...

    Կարդալ ավելին
  • Կողքս երկու տղա խոսում են, ուսանող են: Իրար շատ տխուր ու տառապած տոնով հարցնում են,թե ում ինչքան դեռ կա սովորելու: -Ախպեր հլը երկու տարի կա, մինչև պրծնեմ: -Դե ասա աԲրում ես էլի, ինձ հլը 3 կա... Ու տպավորություն ստեղծվեց, որ երկու բանտարկյալներ են խոսում, ու հաշվում են ազատազրկման ժամկետին ինչքան մնաց: Բայց հարցը պետք է տալ առաջին հերթին ծնողներին, եթե ձեր երեխաները չեն ուզում սովորել, իրենց համար դա տառապանք է, օրերն են հաշվում, երբ էլ ստիպված չեն լինելու դասի գնալ, ինչո՞ւ եք այդ մարդկանց փոխարեն որոշում: Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է ԱՆՊԱՅՄԱՆ սովորեն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1292482067462693 ...

    Կարդալ ավելին
  • Ինչ անտանելի տհաճ մթնոլորտ ա ֆեյսբուքում: Ինչքան ատելություն կա մեր մեջ դիմացինի հանդեպ: Նայում եմ գրառումները, քոմենթները, ով ում ավելի շատ կվիրավորի մրացավազք ա սկսվել:  Երբ ենք հասկանալու, որ պարտադիր չի բոլորը նույն ձև մտածեն: Դու մեկին ես ընդունում, դիմացինդ մյուսին: Կարողացիր կարծիք հարգել սովորել: Ու պետք չի կարծիքը պնդելու ու վիրավորելու մեջ այդքան հոգի դնել: Ի՞նչ է պետք է ամեն ամիս պատերազմ լինի, տղաներ զոհվեն, որ սկսեք իրար սիրել, օգնել, համախմբվել: Մի քանի օր առաջ ոգևորվել էինք,թե հայը նայում ուրախանում է: Կեցցենք մենք, օր էլ չանցավ, երբ ամբողջ աշխարհն է նայում ու ուրախանաում:  Հաստատ չգիտեմ, չեմ պնդում, բայց եթե անգամ ներդրված էր երեկվա տեսախցիկների առաջ ելույթ ունեցող եռյակը, էլի կարելի էր գոնե տեքստը մշակել: Ու հիմա թող աշխարհը հային ճանաչի էտ տեսքով, հարբեցող ու իր տղաների արյան գնով պահված սուրբ հողը հողամաս ասող:  Երբ ամիսներ առաջ գլուխներս բարձր ասում էինք մենք հայ ենք, հիմա արդեն ամոթից գլուխ ենք կախում: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1226002644110636?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468909939334702 ...

    Կարդալ ավելին
  • Զինվորները պատահաբար արտասանած «վախենալ» բառը արագ ժխտում են ցանկացած համատեքստում: Ասում են. «Ծանր էր»: Ասում են. «Դժվար էր»: Բայց պատահաբար արտասանված «վախ» բառին կտրուկ հակադարձում են. «Չէ, դե ինչ վախ»: Դիմացի Լելե Թեփե բարձունքի վրա ադրբեջանական դրոշ են տնկել: Տղաներն ափսոսում են իրենց հարձակումը կանխելու համար: «Կվերցնեինք,- ասում են,- հաստատ կվերցնեինք»: Նրանցից ոչ մեկը Երևանում, Արմավիրում, Օձունում երբեք չի երազել գրավել Լելե Թեփե բարձունքը: Ի՞նչ Լելե Թեփե, ո՞վ է իմացել դրա տեղը: Նրանք, վստահ եմ, բանակ էլ չեն ուզել գնալ, ինչքան էլ հոսքագծից դուրս բերած պաթետիկ տեքստերի մեջ ասեն, որ հայ տղան բարուրից երազում է իր պարտքը կատարել հայրենիքի առաջ, հայրենիքի, որի մասերը մաս-մաս են արել, ու իրենց բաժին չի հասել… Բայց հարձակման օրը իրենք զգացել են տղամարդու միջի այն չկառավարվող բնազդը, որով իրենք դառնում են կռվող, արժանապատվությունը տրորված գիշատիչ, եթե անգամ այդ խիստ գրական «արժանապատվություն» բառը իրենք երբևէ չեն օգտագործել: Իրենք մի օրում զգացել են իրենց զինվոր լինելը, վախը, վախի հաղթահարումը ու կատաղության այն չափաբաժինը, որ հող է պահում: Այսպես՝ չկանխատեսված, միանգամից դարձել են զինվոր, իսկ Լելե Թեփեն՝ նպատակ… Կից նյութը` այստեղ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1212229278821306?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1467110879139348 ...

    Կարդալ ավելին
  • Երեկվանից ինձ գրում է մեր նորահայտ երգիչներից մեկի մենեջերը` խնդրանքով լուսաբանել, որ իր հովանավորյալ նորահայտ երգիչը մեկնել է զինվորական ծառայության և այսուհետ հսկելու է մեր խաղաղ քունը (անունը չեմ նշում, քանի որ խնդիրն անձը չէ, այլ երևույթը): Կից ուղարկել էր պաթոսախեղդ եղած տեքստ և բանակային սելֆիներ: Հարգարժան մենեջերին բացատրեցի, որ բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է, և այդ պարտքը կատարելը բարեգործություն կամ մեծահոգություն ներկայացնել, և ծառայեցնել փիառ նպատակներով գեղեցիկ չէ, երգչին էլ մաղթեցի խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:  Այստեղ սկսվեց «մենեջերի հիստերիա» երկրորդ սերիան :ՃՃ պարզվեց, որ մենք անշնորհակալ ենք, չենք գնահատում այդ երիտասարդի ԱՆՁՆԱԶՈՀ արարքը և այլ զզվելի բաներ: Իսկ հիմա նման մտածելակերպ ունեցող մենեջերների և նրանց փիառի հույսին մնացած երգիչների համար. Իսկական հայրենասիրությունը լուռ է, պաթոս ու գովասանք չսիրող: Մենք օրեկան շփվում ենք տասնյակ ՀԵՐՈՍ զինվորների հետ, հոսպիտալում պառկած ոտք ու ձեռք կորցրած հերոս տղաների հետ, ազատամարտիկների, առաջին իսկ վտանգի դեպքում առաջնագիծ մեկնած կամավորների և զոհված զինվորների ընտանիքների անդամների հետ, և իմացեք, նրանք ԼՌՈՒՄ ԵՆ իրենց արած հերոսական արարքների մասին, ամաչում են, երբ նրանց գովում ենք, իրենց արած սխրանքների մասին խոսելիս ասում են` «ինչ ենք արել որ, պետք լինի էլի կկռվենք ու կյանքներս կտանք հայրենիքի համար»: Այո, նրանք են այն մարդիկ, ում մասին պետք է գրել ու խոսել անվերջ, բայց իրենք դրանից ամաչում են, խնդրում չլուսաբանել, որովհետև բացի անսահման քաջ լինելուց, նաև օժտված են մարդկային ամենամեծ արժանիքով` համեստությամբ: Հույս ունեմ, որ բանակում երկու տարի ծառայությունը կօգնի այդ երգչին ու իր մենեջերին հասկանալ, թե որոնք են կյանքում իրական արժեքները, և եթե դու գովասանքի արժանի ինչ որ բան ես անում, դա առանց աղաչանքների, խնդրանքների ու հիստերիկ ներկայացումների էլ կլուսաբանվի ու արժանի փոխհատուցումը կստանա: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1178933772150857 ...

    Կարդալ ավելին
  • 1895թ. նյույորքյան «World» թերթը սենսացիայի փնտրտուքներով սկսեց առաջին էջին տպագրել դեղին շապիկով երեխայի լուսանկար, որը ոչ կոռեկտ արտահայտություններ էր անում: Մրցակցությունը պահելու ձգտումով շատ շուտով նույնպիսի դեղին շապիկով երեխայի լուսանկար իր առաջին էջին սկսեց տպագրել նաև նյույորքյան մեկ այլ` «New York Journal» թերթը: Երկու թերթերի միջև վեճ սկսվեց` այդ տեսակի սենսացիայի հայտնագործման իրավունքների համար: Այդ աղմկոտ բանավեճին խառնվեց «New York Press» թերթի խմբագիր Էրվին Ուորդմենը, ով «դեղին երեխայի» շուրջ վիճող երկու թերթերն էլ անվանեց դեղին մամուլ...  Սիրելի լրագրողներ, թող ԶԼՄ-ն, որտեղ աշխատում եք, ամեն գույն իր մեջ կրի, բացի դեղինից: Վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատությունը շատ լուրջ արժեք է դարձել: Մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք իրոք ազատ և անկախ մամուլ: Դրա մեջ իհարկե փոքր չէ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի դերը: Բացվեցին մի շարք էլեկտրոնային լրատվական կայքեր, բլոգներ, ֆորումներ, որոնք կարելի է ասել ինչ-որ չափով դուրս են վերահսկողությունից, այստեղ լրագրողները ազատ են, ազատ են իրենց մտքերը արտահայտելիս, ազատ են գրառումների թեմաներն ընտրելիս, չկա պարտադրանք, չկա հսկողություն ու գրաքննություն: Այսօր կարելի է ասել յուրաքանչյուր բլոգեր ու ֆեյսբուքցի ունի իր սեփական, փոքրիկ «մամուլը», որը ծառայում է ամբողջ երկրում խոսքի ազատության պահպանմանը: Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Բայց և արդար չի լինի այս օրը չշնորհավորել նաև բլոգերներին և ֆեյսբուքահայ ակտիվ օգտատերերին: Շնորհավորում եմ նաև ձեզ, որովհետև ձեր դերը ազատ մամուլի կայացման գործում շատ մեծ է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1175597789151122?notif_t=like¬if_id=1462264432091380 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն