Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Զոհրապ Եգանյան
  • Բանակում հետախուզության պետը տիրապետում է իրեն վստահված հատվածում հակառակորդ ամեն քայլին ու հնարավորությանը։ Ծառայած տղեքը կհասկանան, թե ինչ եմ ասում ու նման դեպքում մերոնք հարձակվող ադրբեջանցիների հետախուզության պետին խփում են, տեղակալին խփում են, վաշտի անձնակազմից էլի մի քանիսին են։ Դեմք են մերոնք, զգացվում է, որ լուրջ փոփոխություններ են կատարվել առաջնագծում, կեցցեք Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1347325968658715 ...

    Կարդալ ավելին
  • Մենք՝ հայերս, կարողանում ենք անձնական լավ հարաբերություններ ստեղծել օտարների հետ, անհատական մակարդակի վրա մեզանից շատերն ունեն ստեղծված կապեր արտասահմանում: Այդ կապերը խորացնելու համար պետք է, որպեսզի, օրինակ, ամռանը կարողանաս մարդկանց հրավիրել Հայաստան, նրանց համար լավ ժամանց կազմակերպել, այց կազմակերպել Արցախ և այլն: Ու հեչ պարտադիր չէ, որ այս ամենը լուսաբանվի, կամ նկարներ հրապարակվեն սոցցանցերում, ուղղակի կարևոր է, որ հնարավորինս շատ մարդ լինի Հայաստանում, քանզի մեր հյուրասիրության, օտարների նկատմամբ ջերմ վերաբերմունքից հետո մեր երկրի նկատմամբ շատ դրական վերաբերմունք է ձևավորմում մարդկանց մոտ: Կաթիլ առ կաթիլ կուտակվելով՝ սա կարող է մեր երկրի համար հսկայական օգուտ բերել: Իհարկե, մարդ հրավիրելն ու մեր հյուրանոցներում գիշերակացն ապահովելը բավական թանկ հաճույք է, ուստի հասկանալի է, որ շատերը նման բան իրենց թույլ տալ չեն կարող: Իմ կարծիքով՝ միջին ու բարձր խավի ներկայացուցիչները այս մասով պետք է ակտիվ լինեն, անվանեք սա ժողովրդական դիվանագիտություն կամ ինչպես ուզում եք, բայց շատ լուրջ ուղղություն է: Ինչ գիտեք, հնարավոր է, որ մի օր ինչ-որ գերտերության ապագա ղեկավար այցելած լինի մեզ հյուր... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1332545463470099 ...

    Կարդալ ավելին
  • Համացանցի հայկական հատվածը ողողված է առողջապահական հոդվածներով, մարդիկ տարբեր հիվանդությունների դեմ տարբեր բաղադրատոմսեր են ներկայացնում, դրանք շատ հաճախ ինչ որ խառնուրդներ են, մրգեր, հատապտուղներ և այլ։ Բնական հիմքով բաղադրություններին դեռ կարելի է նորմալ վերաբերվել, բայց հոդվածներ են հրապարակվում տարբեր դիետաների մասին, որոնք խոստանում են շատ արագ քաշի անկում։ Ես բժիշկ չեմ, բայց ենթադրում եմ, որ նման հրապարակումների հետևելը կարող է մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնել և կարծում եմ, որ նմանաբովանդակ հոդվածների վերջում պետք է անպայման գրվի, օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, կամ նման մի բան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1302466109811368 ...

    Կարդալ ավելին
  • Թերևս ժամանակն է, որ ճանապարհների անվտանգության ապահովումը դառնա այնքան կարևոր, որքան մեր զինվորների անվտանգությունն է: Մի քանի անգամ ավելի շատ մարդ է մահանում վթարներից, քան ռազմական գործողություններից ու, առհասարակ, զինված ուժերում: Միշտ եմ ասել ու շարունակում եմ ասել՝ բանակում ծառայելն ավելի անվտանգ է, քան քաղաքացիական կյանքը: Մայրուղիներում լուսավորություն է պետք ապահովել, այո՛, թանկ է, բայց մեր կյանքն ավելի թանկ է, գծանշումներով ու ճանապարհային նշաններով պետք է հագեցված լինեն մեր բոլոր ճանապարհները: Հատկապես լեռնային հատվածներում տեղեր կան, որ նույնիսկ արգելապատնեշներ չկան, ու անփորձ և ճանապարհը չիմացող վարորդը կարող է փորձանքի գալ: Միայն ՃՈ հաշվարկների կամ արագաչափերի տեղադրմամբ հարցը չի լուծվի, ճանապարհների որակն է վատը՝ արգելապատնեշներ, լուսավորություն, ճանապարհային նշաններ, ոչ հարթ ասֆալտ: Մի բան էլ, երբ փորձանք է լինում, անկախ այն բանից, թե ում հետ է դա եղել, հումոր անելը անդաստիարակություն է՝ մեղմ ասած։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1272208806170432 ...

    Կարդալ ավելին
  • ՈՒՐԱԽ ԼՈՒՐ. «Շենգավիթ» ԲԿ-ում առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ԵՌՅԱԿ է լույս աշխարհ եկել՝ 1300,1400 և 1500 գրամ քաշերով Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1250956078295705 ...

    Կարդալ ավելին
  • «Աշտարակ կաթ»-ի փակման լուրը շատ տխրեցնող է, թերևս ճիշտ կլինի, եթե մեր տնտեսագետներն ու ֆինանսիստները հանձնաժողով կազմեն ու մտածեն, թե ինչպես կարելի է առողջացնել կաթնարտադրությամբ զբաղվող այս ձեռնարկությանը: Ախր հետևանքները շատ ավելի ծանր են, քան թվում է առաջին հայացքից։ Տարիներ առաջ, երբ սոցհարցումներ էինք իրականցնում Սիսիանի գյուղերում, մարդկանց մեծ մասի եկամտի միակ աղբյուրը «Աշտարակ կաթ»-ի կողմից որպես սոցիալական ծրագիր իրականացվող կաթի մթերումն էր, այս ընկերությունը կաթը մթերում էր հենց այս տարածքից, որպեսզի մարդկանց սոցիալական վատ վիճակը մի քիչ մեղմվեր: Գործարանի փակվելը շատ վատ երևույթ է, մի բան մտածել է պետք, թեկուզ սեփականատիրոջից հիմնական միջոցները գնելով ու այլ մարդու փոխանցելով, բայց պետք է ամեն ինչ արվի, որ Երևանից դուրս գտնվող աշխատատեղերը ոչ թե պակասեն, այլ ավելանան: Շատ տխրեցնող լուր էր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1248771911847455 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն տեսակի արտադրանք՝ սկսած սիգարետից, գարեջրից, օղուց, օճառից, կոշիկից, վերջացրած ըմպելիքներով ու քաղցրավենիքով, գնել ու օգտագործել եմ միայն տեղական արտադրանք: Այնպես չէ, որ դրսի բերածները վատն են, ուղղակի իմ մասով փորձում եմ ներքին արտադրողին մի փոքր օգնել: Սա թերևս պետք է սկզբունք դառնա բոլորիս համար։ Հիմա կասեք՝ դա բիզնես է, ազատ շուկայական հարաբերություններ և այլն։ Այո՛, դա այդպես է, բայց մեր տնտեսական պայմաններում արտադրողին պետք է աչքի լույսի պես պահել, ու ամեն մեկս մեր մասով օգտվելով իրենց ապրանքներից՝ աշխատատեղեր ենք պահում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1246917972032849 ...

    Կարդալ ավելին
  • Ծնունդդ շնորհավոր հերոս ջան։ Այսօր Ռոբերտ Աբաջյանի 20 ամյակն է Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան (նոյեմբերի 16, 1996, Երևան, - ապրիլի 2, 2016, Արցախ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, հետմահու Արցախի հերոս։ Զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ[2]։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով   Պաշտոնական հայտարարություն Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1245352902189356&set=a.129145787143412.22197.100001439748923& ...

    Կարդալ ավելին
  • Իսկ ինձ թվում է, որ կապ չունի, թե ով կլինի ԱՄՆ ի հաջորդ նախագահը, քանզի այստեղ գործում է համակարգ ու արդեն հաշված է ամեն քայլ մոտակա 10-15 տարիների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1238499169541396 ...

    Կարդալ ավելին
  • Որպես ՀՀ քաղաքացի և երկու երեխաների հայր՝ ակնկալում եմ առողջապահության ոլորտի մեր պատասխանատուներից ակտիվ լինել հատկապես տարբեր սննդատեսակների, ըմպելիքների առողջարար կամ առողջությանը վնաս պատճառելու մասին արվող հայտարարություններով: Մեր մամուլում շատ են գրվում այս կամ այն հիվանդությունների դեմ ինչ-որ բաղադրատոմսերի մասին․ սա իհարկե կարևոր է, բայց պետական մակարդակով պետք է ժամանակ առ ժամանակ խորհրդատվություններ տրվեն, թե որ սննդակարգն է, որ նպատակահարմար է օգտագործել տարբեր հիվանդություններ կանխելու գործում: Օրինակ՝ մեր սննդի օբյեկտներն անարգել գովազդում են գազավորված ըմպելիքները, որոնց վնասակարության մասին շատերն են խոսում, բայց մեզանում չկա պաշտոնական տեսակետ, չկա արգելք հատկապես մանկահասակ երեխաների համար: Ես իսկապես չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին թույլ են տալիս կոկա-կոլա, պեպսի կամ այլ գազավորված ըմպելիքներ օգտագործել․ այստեղ սերնդի առողջության հարցն է, ինչը չպետք է ինքնահոսի թողնել ու գոնե խորհրդատվական մակարդակում այս մասին պետք է խոսել: Էլ չեմ խոսում մեզանում անհասկանալի պատճառով գնալով տարածվող քաղցկեղի մասին: Այս մահաբեր հիվանդությունը հազարավոր հայերի կյանք է խլում, իսկ մեր այն քաղաքացիները, ում մոտ հայտնաբերվում է դա, ձգտում են արագ մեկնել Գերմանիա, Ֆրանսիա կամ Իսրայել, քանզի տարածված տեսակետ կա, որ այստեղ չկան համապատասխան սարքավորումներ, ու չեն տիրապետում բուժման (զարգացումը կանխելու) նորագույն մեթոդներին: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս հիվանդությունը կանխելու գործում արդեն կան դեռևս չհաստատված բաղադրատոմսեր, որոնց հիմքում չիչխանն է, կտավատը, սխտորը, սոդան և այլն: Այս մասով ևս պետք է մեր գիտնականներն ու պաշտոնյաները խոսեն, ուղղություն ցույց տան, թե ինչպես սնվել, որ դեպքում ինչ անել: Տպավորություն է, որ մենք զբաղվում ենք միայն հիվանդություն բուժելով, այնինչ առավել արդյունավետ է այն կանխելը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1214562201935093 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/XGNPHybjZr7dhjoMy7JS.jpg

    Ադրբեջանի բանակում խնդիրներ կան: Դա հասկանալու համար ինչ-որ հավաստի տեղեկություններ պետք չեն: Բավական է նայել փաստերին: Զորամասերից եկող տվյալների ամփոփման համաձայն՝ ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերի քանակի ավելացման ֆոնին զորամասերից մեկում ծեծելով զինվոր են սպանում, արդյունքում այդ սպանվածը հռչակվում է հերոս, իսկ նրա ընտանիքը որպես պարգև ստանում է բնակարան: 9 օր առաջ Զաքիր Հասանովը կոլեգիալ նիստ է հրավիրում իր մոտ, որին մասնակցում են կորպուսների ու զորամասերի հրամանատարները, ովքեր խիստ հանձնարարական են ստանում հետևել բարոյահոգեբանական վիճակին: Ահա այսօր Զաքիրը նորից մեկնում է առաջնագիծ՝ ծանոթանալու անձնակազմի ծառայությանը: Նրան զեկուցում են, պատվում, հարգում են, ինքն էլ կանգնում, ոգևորիչ ճառ է ունենում զինվորների առաջ: Եթե տեղեկատվության միջից մաքրում ենք պաթետիզմը, ստացվում է, որ խնդիրը լուրջ է, իսկ Զաքիրը իր՝ կինեմատոգրաֆիայի նկատմամբ ունեցած թուլությամբ թերևս ապացուցել է, որ հարց լուծող չէ, այլ իր մոտ շատ լավ է ստացվում խնդիրը դիմափոշու միջոցով ծածկելը, ինչը Ադրբեջանում թե՛ հանրության և թե՛ իշխանության մոտ ընդունելի ու աշխատող տարբերակ է: Մենք էլ ենթադրում ենք, որ բանակի բարոյահոգեբանական վիճակն այնքան էլ չի հուզում ռազմական ղեկավարությանը, այլ դրա պատճառով արված ծախսերն են ավելի խնդրահարույց: Այլ կերպ ասած՝ ոչ թե անհանգիստ են, որ զինվոր կամ զինվորներ են մահանում թիկունքում, ոչ առաջնագծում, այլ անհանգիստ են, որ այդ մահացած զինվորին պետք է ինչ-որ կերպ տեղավորեն, որ դրա պատճառով մնացած այլ կեղտերը չբացահայտվեն, և ինչպես տեսնում ենք, դա բնակարան է արժենում, ինչը Բաքվի շուկայական պարզ հարաբերության տեսանկյունից թանկ է մի զինվորի համեմատ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1602630949777339

    Կարդալ ավելին