Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ժիրայր Սեֆիլյան
  • ՀԵՌԱԽՈՍՆԵՐՆ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է Արցախի տարածքում հակառակորդին դիրքեր թողնելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում մեր ժողովրդի և բանակի բարոյահոգեբանական վիճակի համար: Հասունացել է պահը, որ Արցախի ռազմակաքաղաքական ղեկավարությունը հետևի մեր բանակի և ժողովրդի միասնական ցանկությանը, անջատի հեռախոսները Երևանից, Մոսկվայից ու այլ տեղերից և առաջ շարժի մեր հաղթական բանակը: Հակառակորդն իր ագրեսիայով տվել է մեր հակահարձակման քաղաքական և ռազմական բոլոր հիմքերը:  Իսկ հեռախոսները կարելի է միացնել այն ժամանակ, երբ ոչ միայն ազատագրված կլինեն մեր կորցրած դիրքերը, այլև Շահումյանի շրջանը, Թարթառի (Միր-Բաշիրի) շրջանը, Հորադիզի ամբարտակը կամ որևէ այլ ռազմավարական հանգույց:  Այս մարտավարական հրամայականը առաջիկա օրերի հարց է: Այն նաև անհրաժեշտ պայման է մոտ ապագայում հակառակորդին վերջնականապես ծնկի բերելու լայնամասշտաբ գործողության համար: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է վստահ լինել, որ նման քայլ կատարելու դեպքում ստանալու է համայն հայության բացարձակ աջակցությունը թե Հայաստանում և թե արտերկրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/1140319502698813 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/wrCOfsvi4mnvvIPk90PG.jpg

    Ադրեջանի բռնապետը ոգևորվելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից Արցախ այցելած օտարերկրացիների նկատմամբ նոր հետապնդումներ է նախաձեռնում..Ըստ Ադրբեջանի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության,ապշերոնյան սուլթանությունը քրեական գործեր է հարուցել Արցախի Ազոխի քարանձավում պեղումներ կատարող մի շարք գիտնականների,ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ),Էլենի Թեոհարիսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ...Բաքվին սարսափելի կատաղեցրել է,որ վերջիններս բավական ակտիվ տիդորդական գործունեություն էին ծավալել երկու օր առաջ Արցախում կայացած սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ժամանակ... Պաշտոնական Բաքուն Արցախ այցելած և Ալիևի պահանջով Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին հանձնված երեք երկրների՝ՌԴ-ի,Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ա.Լապշինից հետո բավական ոգևորվել է և ցանականում է "կենացները թանկացնել" և արդեն Բաքվի բանտերից մեկում տեսնել ոչ ավել ոչ պակաս Եվրախորհրդարանի պատգամավորների՝ցույց տալով,որ Լապշինի գործը եզակի չի լինելու... Այքսինքն,Բաքվին անհրաժեշտ են նոր "լուկաշենկոներ" լկտիացած Ալիևի այս ծրագրերն իրականացնելու համար...Սակայն այս անգամ,իմ կարծիքով,Բաքվին սպասում է անհաջողություն...Նույնիսկ ծախու և ստոր արարած Լուկաշենկոն չի հանդգնի գործ ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների հետ... Չեմ հասկանում,իսկ ինչու՞ Ալիևը քրեական գործեր չի հարուցում և ԻՆՏԵՐՊՈԼ-ով հետախուզում չի հայտարարում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար,հայերի բարեկամ և բազմաթիվ անգամ Արցախ այցելած Բրունո լը Ռուի,աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի և այլնի նկատմամբ...Ինչից կամ ումից է վախենում Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան խանումի ամուսինը... Ի դեպ,ազերիների Գլխավոր դատախազության հայտարարությունը,որ վերը նշված անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ իրականությանը,քանի որ ԻՆՏԵՐՊՈԼ-ում շատ լավ տարբերակում են քրեական և քաղաքական հետապնդումները և թույլ չեն տալիս,որ Ադրբեջանի նման բռնապետությունը իրեն օգտագործի այլախոհրների, Ալիևին քննադատողների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար... Հ.Գ. Հիմա էլ է ՀՀ ԱԳՆ-ն լռելու և հայտարարելու,որ ազերիների կողմից հետախուզվողները ՀՀ քաղաքցիներ չեն,իսկ նրանց կատարված տաժանակիր աշխատանքն էլ չի երևում...Տեսնե՞ս ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի ցանկանում սրճել "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանի հետ և կիսվել Լուկաշենկոյի հակահայ ծրագրերով,քանի որ անպատիժ մնացած Բելառուսի բռնապետը պատրաստ է նոր ստորությունների Երևանի հանդեպ... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1275149139235699

    Կարդալ ավելին