Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հովո Մելիքսեթյան
  • Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է Այսօր մեր հայրենակից, կենդանի լեգենդ, երգիչ, երգահան, կոմպոզիտոր, բանաստեղծ ,դերասան, հասարակական գործիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր ու միլինավոր մարդկանց կուռք դարձած շանսոնյե Շառլ Ազնավուրը նշում է իր ծննդյան 92-րդ տարեդարձը: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանկուց նա հրապուրվել է թատրոնով, հետո սկսել է ելույթ ունենալ կաբարեում։ Նրա առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, իսկ որպես երգիչ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ստացել Փարիզի «Օլիմպիա» դահլիճում իր 1956 թվի ելույթով: Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան» (որ 1988թ երկրաշարժից հետո Ազնավուրի նախաձեռնությամբ երգել են արտերկրի հայտնի երգիչները և բարեգործական համերգի հասույթն ուղարկել աղետի գոտի դարձած Հայաստան), «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: Ծնունդդ շնորհավոր, սիրելի Ազնավուր Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=241846002873325&id=100011437802867 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Հանրապետությունը Արցախի շրջանների հետ հանդերձ հայ ժողովրդի սեփականությունն է, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Պուտինն, ոչ էլ այդ ստրուկ ալիևինը։ Եթե իհարկե լինի նման բան, հայ ժողովրդը երբեք պատրաստ չի հանձնել Ղարաբաղի հողերը ու վստահ եմ, որ ով էլ լինի կառավարության գլխին (անկախ նրանից, կլինի մեր կողմից ընդունված և սիրված, թե ոչ), դեմ է լինելու նմանատիպ գործողության: Չեն համաձայնվի Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին, քանի որ նրանք լավ գիտակցում են նման քայլի հետևանքները, որոնք մեղմ ասած շատ տխուր կլինեն, հենց առաջին հերթին իրենց համար, որը կարող է առաջ բերել նաև ներքին խռովություններ, և հետո մի մոռացեք, որ պատերազմում հաղթած կողմը ՀՀ-ն է այլ ոչ թե Ադրբեջանը և իմ կարծիքով առաջին հերթին մենք պետք է լինենք պայման առաջադրողը իսկ մյուս կողմը զիջում անողը: Պատմության մեջ չկա մի դեպք, երբ պարտվող կողմն է թելադրում ինչ անել, իսկ ինչու պետք է մենք զիջենք մեր դիրքերը, որոնց համար բազմաթիվ հայորդիներ տվեցին իրենց կյանքը, արդյոք նրանք իզուր զոհվեցին։ Ավելին, այդ զիջումները կարող են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի փլուզման պատճառ դառնալ:  Այդպիսի բան տեղի ունենալու դեպքում, առաջին օրը ժողովուրդը ղեկավարությանը կգնդակահարի, հաջորդ օրը կանցնի ադրբեջանցիներին եւ ընդանուր հաշվարկով Ազատագրված Տարացքների հանձնումը մեր հարևաններից ավելի շատ կխլի, քան կտա: Արցախի ժողովուրդի կյանքը նորից վտանգելու դեպքում, կբացեն ճանապարհ նոր Հայկական արդարացի նվաճումների համար։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=240850766306182&id=100011437802867 ...

    Կարդալ ավելին
  • Նրա կյանքը ընդհատվեց այն պահին, երբ նա դրան չէր սպասում և չէր զգացել կյանքի քաղցրությունը։ Նրա ծնողները սրտի տրոփյունով սպասում էին իրենց զավակի զորացրմանը և դեռ քանի այսպիսի զավակներ կան ու կլինեն։ Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում` տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Այդ ադրբեջանցիները ազգ չեն, այլ կենդանի, որը շատ դեպքերում առաջնորդվում է կենդանական բնազդներով։ Պատերազմի ժամանակ հնարավոր է ավելի շատ զոհեր լինեն, բայց պատերազմի, ոչ թե հայտարարված հրադադարի։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը մինչ օրս շոշափելի արդյունք չտվեց։ Արցախի անկախությունը, տարածաշրջանային խաղաղությունը բոլորիս ցանկությունն են: Բայց ցանկությունն իրականություն կարող է դառնալ միայն նպատակասլաց և հետևողական աշախատանքի միջոցով: Հայ ժողովուրդը լավատես է ու ուզում ենք հավատալ, որ մի օր խաղաղ կգոյակցեն Ադրբեջանը, Հայսատանն ու Ղարաբաղը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=233422030382389&id=100011437802867&pnref=story ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին Արմենչիկի օգնությունը դարձել է հասարակության շրջանում քննարկվող առարկա: Ոմանք քննադատում են,ոմանք ողջունում ,մի մասն էլ չեզոքություն է դրսևորում: Չանողներն էլ համակարգչի դիմաց նստած իրենց թույլ են տալիս քննադատել մարդկանց ու նրանց արարքները: Ինչ կերպա բարեգործություն արել Արմենչիկը դա իր գործնա, կարևորը մարդը մի բան արելա և թևերը ծալած չի նստել ու քննադատել։ Մարդը ինչով որ կարողանումա , ուրախացնումա ու բարձրացնումա մեր զինվորների մարտական ոգին: Մի քիչ էլ փորձեք բարի գտնվել միմյանց հանդեպ, վերջիվերջո մեր հայ զինվորների համարա արել,հո թուրքի լամուկի համար չի արել: Բնական է` կարծիքները, ընկալման աստիճանները տարբեր են լինում: Ամեն մարդ տարբեր մտածելակերպ ունի և տարբեր ճաշակ, հարկավոր չէ, որ բոլորը լինի մի հարթության վրա` դրանում է հետաքրքրությունը: Ով ինչ ուզում է ասի, ինքը մնում է նույն Արմենչիկը՝ իր տաղանդով, իր շնորհքով։ Հարգելի հայեր ջան կոչ եմ անում ձեզ, եկեք բոլոր նմանատիպ կարծիքները Արմենչիկի մասին թողենք ու մեր քաջ զինվորներին խաղաղ օր մաղթենք: Ու հենց մեր զինվորների շնորհիվ է, որ այսօր մենք հանգիստ խղճով գլուխներս դնում ենք բարձին: Այսօր բոլորիս համար հույժ կարևոր հարցը Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակն է ու վերջ: Մենք այսօր ունենալով նման լուրջ խնդիր պարտավոր ենք լինել համախմբած ,հանդուրժող ,միասնական ,այս երեք կարևորագույն չափորոշիչները կատարելու դեպքում մենք իսկապես կարող ենք ունենալ ցանկալի և սպասված արդյունք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=231659443891981&set=a.104595389931721.1073741829.100011437802867&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Շուշիի ազատագրման օրը ՝ մայիսի 8-ին, Մոսվայում, Հայաստանի դրոշի ներքո Ալբերտ Ղազարյանը քիչ առաջ մենամարտելով Ադրբեջանցի ներկայացնող Ռուսլան Մուրթազովի հետ, հայ մարզիկը վստահ ու փայլուն հաղթանակ է տարել: Ալբերտ ''Bruce Lee'' Ղազարյանը ռինգ դուրս է եկել զինվորական համազգեստով, Հայաստանի և Արցախի դրոշների ներքո` ի պատիվ Հայաստանի և Արցախի, որը ցույց կտվեց թշնամուն հայ զինվորի ուժը:   Հազարամյակների պատմության ընթացքում խաղաղասեր հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ միշտ պատրաստ է: Ալբերտը հուպ տվեց Ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին կուլ տվեց: Թող այսուհետ միայն հաղթանակներն ու հաջողություններն ուղեկցեն Հայաստանին ու հայությանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=230398947351364&set=a.104595389931721.1073741829.100011437802867&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Հայ ժողովուրդը թող հանգիստ լինի,մեր զինուժը մարտունակ և զինված է, հայոց բանակը իսկապես կատարելագործված բանակ է` մեր զինծառայողների ու կամավորների շնորհիվ: Մեր դաշնակից պետությունը զենք է վաճառել մեր թշնամի երկրին ու վաճառում է: Դա պետք է մեզ համար նորություն չլինի: Ռուսաստանը ինչպես անցյալում, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: ՌԴ-ը թքած ունենալով հակամարտող երկու կողմերի վրա, կանի այն ինչ իր սեփական շահն է այդ պահին թելադրում: Մենք չունենք ռազմական դաշնակիցներ՝ հայի իսկական և միակ ռազմական դաշնակիցը կարող է լինել միայն Հայկական բանակը: Մենք հայերս ամուր, հզոր, ռազմական պետություն ենք, մենք օգնության կարիք չունենք, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանը ունի օգնություն կարիք: Հայ ժողովուրդը իր զինվորի վրա պետք է վստահ լինի ու վերջ: Եթե պատերազմ լինի մենք կկերտենք մեր սուրբ արդարությունը՝ ապացուցելով, որ հայ ազգի վրա զենք քաշելը վտանգավոր և մահացու է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=229399584117967&id=100011437802867 ...

    Կարդալ ավելին
  • Եթե մենք հիմա մի հրթիռ արձակենք, ապա Ադրբեջանը ամբողջովին կվերանա: Բայց լավ կլինի, որ վերանալուց առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը իր այդքան սիրած միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու է ամուսնացել քրոջ հետ: Այո, քրոջ, քանզի համացանցում տեղեկատվություն է պտտվում, որ Ալիևի ներկայիս կինը Ալևի հոր արտամուսնական կապի արդյունք է: Հեյդար Ալիևն իր ամբողջ կյանքում սիրել է միայն մեկ կնոջ՝ արևելագետ Աիդա Իմանգուլիևային: Իսկ այս Իմանգուլիեվան Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մայրն է: Ռամզա Ախմեդովը իր օրագրում է գրել, որը ժամանակին եղել է Հեյդար Ալիևի օգնականներից մեկը: Բայց մի շտապեք նրան մեղադրել: Ախր նրա բարեհիշատակ հայրիկն էր մեղավոր:Մի երկու խոսք իրար հետ կապել, առանց խոտ ծամելու լրագրողների առաջ ելույթ ունենալ սովորեցրել էր իսկ ճիշտ ապրելու կանոնները, արի ու տես, բացատրել մոռացել էր: Կից նյութը` այստեղ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=228061224251803&id=100011437802867 ...

    Կարդալ ավելին
  • Ալիևի վարչակարգը խիստ մտահոգված է նավթի գների անկումով, որն ուղղակիորեն հարվածում է հարուստների քսակին: Իսկ դա նրանց համար ավելի մեծ աղետ է, քան երկրի ազգային շահերի կորուստը,Լեռնային Ղարաբաղի հարցը: Գլոբալ խաղացողները՝ ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ, թույլ չեն տա հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական բախումներ: Ոչ թե այն պատճառով, որ շատ են մտահոգված ՀՀ և Ադրբեջանի ճակատագրերով, այլ ելնում են իրենց տարածաշրջանային շահերից: Այսօր ոչ մի մեծ տերություն չի մտնի մեծ պատերազմի մեջ: Հայաստանը ագրեսոր չէ, նա պատերազմ չի սկսի իսկ Ադրբեջանն ագրեսոր է, սակայն ևս պատերազմ չի սկսի՝ գիտակցելով, որ այն ճակատագրական կլինի հենց իր համար:Իլհամը դա լավ հասկանում է: Այն, ինչով նա զբաղված է ներկա պահին,կոչվում է էժանագին բլեֆ:Իլհամ սթափվիր ու վերադարցի իրականություն:Արցախը Հայաստան է ,տարիներ կանցնեն, բայց կյանքում չեք կարող հողից , թեկուզ մի թիզ գրավեք,մոռացեք:Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաեւ մարտնչած ու դեռ մարտնչող կյանքով լեցուն հայորդիներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=227504900974102&id=100011437802867 ...

    Կարդալ ավելին
  • Իլհամ Ալիև- չի եղել խրամատներում , չի շնչել վառոդի հոտը,իրենց կեխտոտ զենքով նշան չի բռնել: Հիմա , այս բամբակների մեջ մեծացած , նավթով սնված նախահագը, հայտարարում է, որ 24 ժամվա մեջ կգրավի Հայաստանը: Մայիսը հակառակորդի խայտառակ պարտության ամիս է Հայ ժողովրդի համար՝ մայիսը հաղթանակների ամիս է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=224528987938360&id=100011437802867 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն