• Հարություն Հարությունյան
  • Ադրբեջանում զարգացող դեպքերին կարելի է չանդրադառնալ, արդեն սովորական բան է : Պետք է սպասել պայթյունին, ամեն ինչ դրան է տանում, բայց որ դեպքերը սկսում են զարգանալ եվրոպական համարվող Վրաստանի սրտում՝ Թբիլիսում, սա արդեն և հետաքրքիր է, և մտահոգիչ:  Ադրբեջանցի լրագրողին օրը ցերեկով Թբիլիսիի կենտրոնից գողացել ու տարել են Բաքու: Անձնագիրը մնացել է Թբիլիսիում ՝ Ագիֆի կնոջ մոտ, իսկ ինքը՝ Ագիֆը «բարեհաջող» հայտնվել է Բաքվում: Վրաստանի ԱԳՆ-ն դեռ մտմտում է թե ինչ ասի: Լռություն է նաև մաքսատան կողմերում: Ինպես ասում են՝ Ждемс: Վրացիներին պետք է հարցնել, հիմա դա սահման է՞, թե՞ զուգարան: Իսկ իրականում, կատակը մի կողմ, զգուշանալ է պետք Վրաստան գնալուց: Մեկ էլ տեսար հայտվեցիր Ադրբեջանում ու կապ չունի, որ անձնագիրդ կարող հյուրանոցում մնացած լինի: Այսպիսի եվրոպական խաղեր....և ինչպես ադրբեջանցի ծանոթներիցս մեկը կասեր՝ SOCARtvelo Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.harutyunyan.14/posts/10154720587842615 ...

    Կարդալ ավելին
  • Մտնում եմ ՍԱՍ սուպերմարկետ, գնումներ եմ անում և մոտենում եմ դրամարկղին: Իմ հաշվարկով գնումներս պետք մոտ լինեն 30-35000 դրամնի: Դրամարկղի աղջիկը, ապրանքները անցկացնելուց հետո, ասում է 65000 դրամ: -Այդքան կազմե՞ց, -զարմանում եմ, վճարում, իսկ հետո պահանջում եմ ապրանքագիրը: Նայում եմ ապրանքնագիրը, ինչ տեսնեմ՝ մոտ 2000 դրամանոց «Բերդաշեն» Խնդողնի» գինիները, հաշվել են 12000 դրամի չափով: Ասում եմ, -աղջիկս, սիրունս, այս գինու գինը գրված էր կարծեմ 2050 դրամ և ավելացնում եմ «Երևան Սիթիում» այն 1900 դրամ է, չի կարող այդքան տարբերություն լինի: Ասում է, -չէ. կոմպյուտրով այդքան է: Ասում եմ ցուցափեղկում ուրիշ գին էր գրած և աղմուկի վրա ինձ մոտեցած մենեջերի հետ մոտենում ենք ցուցափեղկին: Ասում եմ տես, այստեղ ինչ է գրած, մենեջերը թե, — այդ գինը այդ տեսակի համար չէ, սխալմունք է: Ես երկար բացատրում եմ, որ արդեն երկրորդ դեպքն է առևտուր եմ անում ՍԱՍ-ից ինձ փորձում եք խաբել և ավելացնում եմ, որ վերջերս էլ նեխուրի մեկ կապը փորձում էին հաշվել 3300 դրամ: Ասում է դա սխալմունք է եղել, բայց սա ճիշտ է: Ասում եմ , բա ինչու չեք տեղեկացնում գնորդին , որ այս գնապիտակի տակ ուրիշ աֆյոռա է թաքնված, թե Ձեր Արտակը որոշել է, ընտրությունների ծախսած գումարը մեկ շաբաթում հետ բերել: Լալկվել կանգնել ու հիմարի պես աչքերիս մեջ է նայում: Եւ այս ամբողջ խոսակցությունը ընթանում է դրամարկղի մոտ հերթ կանգնած հաճախորդների ներկայությամբ: Միայն մի տարիքով մարդ մոտեցավ, նայեց դրամարկղի թղթին, թքեց ու դուրս եկավ: Ես հետ պահանջեցի գումարը և մի լավ՝ բարձրաձայն ամոթանք տալով դուրս եկա ՍԱՍ-ից: Հիմա մտածում եմ, ի՞նչ կարելի է անել, որ համապատասխան մարմինները աշխատեն, գոծեն: Ախր այսպես շարունակել չի կարելի, երկրից ենք խոսում , երազանքներից, փոփոխություններից իսկ իրականում մեր շուրջը աճպարարություն է ՝ ի վնաս քաղաքացու, այն քաղաքացու, ումից մի քանի օր առաջ ձայն էին մուրում:Հետո ի՞նչ թե Արտակը շատ փող է բաժանել, ընտրություններից առաջ էլ ՍԱՍ-ում նույն վիճակն էր: Մի խոսքով, ՍԱՍ-ից առևտուր անողներ, զգույշ եղեք: Փիս խաբում են: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/harutyun.harutyunyan.14 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն