• Էդ Թումանյան
  • Բոլորս տարված ենք Պապի այցով, մի տեսակ հանգստությունա իջել մեր երկրում, կարծես թե ետ ենք գալիս քառօրյա պատերազմից: Մի տեսակ շունչը թողնումա կռվի ու խուճապի: Ցավալի է, որ այդ համատարած հանգստությունը էդպես էլ չի մտնի նաև զոհված զինվորների ընտանիք: Նրանք դեռ երկար համընդհանուր հոսանքի մեջ միայն իրենց զավակների անունները շշնջացող ելևեջները կլսեն: Իսկ առօրյայում այնքան խոսվեց Պապի այցի, հավատքի ու Քրիստոնեության վերստին փառքի մասին, որ արդեն կասկածելի է թվում այս անդորրը: Ու ամենակարևոր պահին աչքովս մի նյութ ընկավ… Այն ժամանակ երբ մենք ամբողջ ուշադրությունը սևեռել ենք Պապի այցին, մեր ետևում կրկին դավեր են նյութվում… և մի թե կասեք , որ Ադրբեջանը նոր զրահատեխնիկայի առք է սկսել, ուղակի պահեստները լցնելու համար…. Շարունակում ենք հարգելիներս նույն քաղաքականությունը, ինչ մինչ ապրիլ էր: Ամեն նման հոդված կարդալիս Րաֆֆու խոսքերն եմ հիշում. Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այդ անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ… Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=132990117125480&set=a.123751031382722.1073741827.100012434776430&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Երբ <<Փարկինգ Սիթիսերվիս>>-ն եկավ Երևան , Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններով գովազդում և համոզում էին , որ դա լավ բանա, որ մեր մեքենան ապահով կանգնածա տեսախցիկների հսկողության տակ ու , եթե մեր մեքենային որևէ բան պատահի, մենք կարող ենք ձայնագրությունը վերցնել և դիմել ոստիկանություն և հենց այդ ծառայության համար մենք պետքա վճարեինք տարեկան 12 000 դրամ, բայց հիմա ինչա դուրս գալիս նրանք շրջում են մեքենաներով , նկարում և տուգանում են մեզ : Ու եթե ինչ-որ բան պատահի նրանք մեզ չեն կարող տրամադրել վիդեո տարբերակը , քանի որ չունեն ուղակի ֆոտո են անում պետ. համարանիշերը : Հիմա հարցա առաջանում, փաստորեն մենք վճարում ենք ոչ մի բանի համար ? տուգանվում ենք, որովհետև մեր մեքենան կանգնացրել ենք մեր ծննդավայրում՝ էն փողոցում որտեղ ծնվել մեծացել ենք և ոչ մի ծառայություն չենք ստանում դրա դիմաց Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=131227657301726&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկրի վիճակը գնահատելիս սկսում ենք Երևանից, բանակի անմխիթար վիճակից, անապահով ընտանիքներից: Եվս մեկ բան վերջերս աչքիս առաջ եկավ՝ գյուղերի մեղմ ասած մարդաթափությունը: Հատկապես Գյումրին՝ մեր փոքր մայրաքաղաքը: Ժամանակին ծաղկուն ու մշակութային կենտրոն՝ Գյումրին: Ամեն անունը տալիս սիրտս կտոր-կտոր է լինում: Երբեմնի գեղեցիկ, մարդաշատ, հումորով Գյումրին այժմ անբնակիչ է մնացել, այդքան մռայլ Գյումրին երբեք չէի տեսել, այդքան դատարկ ու քարուքանդ: Երկրաշարժից հետո էնտեղ դեռ հույսը չէր մեռել՝ նոր կյանք կառուցելու , իսկ հիմա մեռավ այդ հույսը, ավելի շուտ սպանեցին: Սպանեցին նրանք ովքեր իրենց անկշտության պատճառով գործազրկության մատնեցին քաղաքը, ինչը և ստիպեց մեր երիտասարդներին մեկնել դուրս, արտագնա աշխատանքի, գոնե ինչ-որ կերպ իրենց ընտանիքները ապահովելու համար: Ու ամեն անգամ երբ մտածում եմ, թե որքան մոտ է Գյումրին թուրքի սահմանին, նույնիսկ պատկերացնել չեմ ուզում, որ մեր անգործության ու անտարբերության պատճառով Արևմտյան Հայաստանի սահմանը կարող է մի օր որոշ պաշտոնյաների թեթև ձեռքով համալրվել մեր 12 մայրաքաղաքներից ևս մեկով, այն այժմ այնքան թույլ ու տկար է, որ նույնիսկ ամենափոքր հարվածը կխոցի և արմատական հետք կթողն Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=128261264265032&id=100012434776430&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&noti ...

    Կարդալ ավելին
  • Զարմանում ու ցավ եմ ապրում , երբ այս արտահայտությունը լսում եմ երիտասարդ սերնդից : Ցավ եմ ապրում, երբ մեր կամ գալիք սերնդից լսում եմ, որ մարդիկ իրենց ապագան 5000 դրամով վաճառում են , քանի որ դրա կարիքն ունեն ու իբր դրանով թեթևացնում են իրենց ապրուստը (բայց հենց խոսքը գնա, մարմնավաճառի մասին, դա աշխատանք. չի ապրուստի համար, թող գնա հավաքարարություն անի ապրի): Շարքն անվերջ կարելիա շարունակել… Մեզ ,նախ, պետքա մտքի հեղափոխություն , ոչ քարացած դատողություն , կուսակցություններում լուրջ և առողջ մտածելակերպով սերնդափոխություն ու կապ չունի ՀՀԿ թե Ընդդիմադիր դաշտում : Ճիշտ չի նստել և միայն նկատել ու շեշտել կուսակցություների կողմից բաժանվող 5000-անոցները կամ այս կամ այն բացթողումները : Քաղաքական դաշտում առողջ սերնդափոխությունա պետք, որ տանը, սոցցանցում կամ քուչի բեսետկում անկապ նստած լավ տղա խաղալու փոխարեն նկատեն ու կասեցնեն ոչ միայն իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիան կամ սխալները , այլ նաև հակառակ թևինը : Երկիրը երիկիրա ու մենք ենք տերը մեր երկրի : Համակարգչի առաջ նստող ու իշխանությունների մասին բողոք գրող երիտասարդություն երկիրն այս կամ այն քաղաքական ուժի սեփականությունը չի ՝ ՔՈՆՆԱ, ԻՄՆԱ : Բողոքելու փոխարեն փորձենք ստեղծել իմ ու ձեր պատկերացրած երկիրը :  Ու մի բան էլ բոլորս էլ ունենք այս կամ այն թևում աշխատող ու երկրի համար լիքը լավ բան անող, արարող կարգին մարդիկ : Էս կամ էն թևի հասցեին անկապ գրելուց առաջ մի ընդհանրացրեք : Գյուղ չկա շուն չլինի ) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=127728597651632&id=100012434776430&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1466406901181273 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն օր արթնանալն ու բողոքելն ապրելակերպից , իշխանություններից արդեն շատերի մոտ դարձելա օրվա աշխատանք: Վերջիններիս մենք ենք ընտրել ու ձևավորել: Լավ թե վատ էսա. 2017 թ-ին հնարավորություն ունենք նորից մեր ապագայի համար քվեարկելու, բայց էստեղ կա մի բայց՝ իշխանությունը մեղավոր չի , որ դու գնում ես ստոր քայլի ու ճղճիմ գումարով վաճառում ես քեզ ու քո երեխայի ապագան: Ասածս էնա, որ վստահ եմ՝ բոլորս էլ գոնե ունենք ծանոթ կամ բարեկամ , ով ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերին վաճառումա իր ձայնը : Շատ դեպքերում 1000-ը չի կարող օրինակ լինի մեկի համար , բայց մեկը կարա 1000-ի համար օրինակ լինի : Սսկսենք մեզանից , որ մեր կողքիններն էլ հասկանան , որ մենք իրականում ԱԶԱՏ ենք: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=125622121195613&id=100012434776430&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1466286226961445 ...

    Կարդալ ավելին
  • Մարդու խելացիությունը եվ մակարդակը չի որոշվում նրա գրած ստատուսներով, մի նայեք մարդկանց facebook-յան էջերին, դրա փոխարեն նայեք իրենց առօրյային, կհամոզվեք, որ ավելի շատ հայրենիքի համար անում են էն մարդիկ, ովքեր ամենաքիչ ստատուսներն են գրում, քանի որ նրանք ժամանակ չունեն սոց.ցանցեր մտնելու))) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1092144377527707?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1465982824650817 ...

    Կարդալ ավելին
  • Ասենք էդ ինչիցա, որ օրինակ Դավիթաշենում, որը փոքր կենտրոնին հեչ մոտ չի, կարմիր գծերը գծված են, իսկ ասենք Դեմիրճյան փողոցում, որը կենտրոնա, կարմիր գիծ չկա: Էդ մենք փող ունենք վճարելու, պատգամավորը չունի՞ :  Ո՞նց կարելիա սեփական երկրի քաղաքացիներին էդ տեսակ ցինիկ ձևով վերաբերվել: Եթե օրենքը օրենսդիրի դիմացի ասֆալտի վրա չի գործում, էլ ինչ ենք ուզում : Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1086516774757134?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1465324729794796 ...

    Կարդալ ավելին
  • Ո՞վ ինչի համար է պայքարում Հայաստանում: Ոմանք, գուցե պարզապես կյանքում տեղ ունենալու համար, մյուսները՝ իրենց մեկ օրվա հացը վաստակելու, երրորդները՝ «հայտնի» դառնալու համար: Հիմա կխոսեմ երրորդների մասին: Ժամանակակից աշխարհում աստղային հիվանդությունը փաստորեն չարորակ դառնալու հատկություն է ւ ձեռք բերել: Սեփական ես-ը մյուսներից վեր դասելու հարցը վաղուց արդեն դարձել է որոշ մարդկանց կյանքի հիմնական բաղկացուցիչ մասը:  Մանկության տարիներին հայտնիների մասին մեր պատկերացումները բոլորովին այլն էին: Մենք սովորում, դաստիարակվում էինք այնպիսի մարդկանց մասին կարդալով, որոնք իսկապես եղել են փոփոխություն թելադրող: Հիմա, ցավոք ժամանակի ընթացքում ձեւախեղվել է նաեւ հայտնի հասկացությունը: Մեկ-երկու անգամ հեռուստաէկրանին հայտնվելը դեռեւս հայտնի լինելու նշան չէ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հայտնիների մտքերը տեղադրելը բնավ հայտնի լինելու նշան չէ, ոչ էլ՝ կարդացած լինելու: Իրական կյանքի եւ վիրտուալ հարթության միջեւ տարբերությունն ակնհայտ է: Սա գուցե շատերը չեն տեսնում.. չեն տեսնում զուտ այն պատճառով, որ իրենց “հայտնի” լինելու փաստը իրենք ամրագրել են միայն վիրտուալ հարթությունում: Իրական կյանքը ուրիշ է: Բոլորովին ուրիշ վիրտուալ աշխարհից, որտեղ ընկերությունը համակարգչի կոճակը սեղմելը չէ, որտեղ հավանելը, պարզապես լայք դնելը չէ: Առհասարակ կյանքը բոլովին այլ է, բայց ցավոք ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական կյանքում շատ են դիմակով մարդիկ:  “Հայտնի” լինելուց առաջ, եւ հետո, նախ պետք է Մարդ լինել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1077348762340602?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1464119618913318 ...

    Կարդալ ավելին
  • Ինչի՞ց է, որ հենց նրանց «աստղային» է տանում է, ովքեր արվեստի, լուրջ խաղի ու բեմի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն։ Ամբողջ «կարիերայի» ընթացքում երկու մասսայական տեսարանում երեւալուց հետո իրենց անձնական էջերում որպես մասնագիտություն դերասան նշելը մինիմում տհասություն է։ Ու առավել վատ նայվում են հենց նրանք, ովքեր նկարին մի 100 «լայք» հավաքելուծ արդեն առաստաղի տակ կռացած են քայլում , որպեսզի քթերը չքսվի։  Մենք այն ազգն ենք, որ ունեցել է Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան եւ ունի Արմեն Ջիգարխանյան։  Դուք ա՛յ բեմի փոշիներ, գնացեք արվեստի պատմություն ու նորմալ լեքսիկոնի տիրապետեք, ձեզ՝ դերասան համարելուց առաջ։ Նույնը վերաբերվում է անձրեւից հետո սնկի նման աճող «երգիչներին», ձեր ծլվլոցները պահեք հաջորդ սերնդի համար, որ Շարլ Ազնավուր, կամ Ֆլորա Մարտիրոսյան լսած չեն լինի։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1077079172367561?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1464092446809108 ...

    Կարդալ ավելին
  • Ասում եք կորցրած բուֆերային տարածքները դա էն տարածքներն են, որ մարտավարական նշանակություն չունեն, բայց մի շատ դժբախտ պատահականությամբ հենց էդ տարածքը կարելի էր համարել պաշտպանիչ շերտ մեր որոշ բնակավայրերի, օրինակ Թալիշի համար ու եթե էդ տարածքը կորցնելով մենք գալիս ենք նրան, որ Թալիշն այլեվս բնակեցնել չենք կարող, որովհետեվ կենդանի գյուղը կենդանի նշանակետ է թշնամու համար, ստացվում է մենք կորցրել ենք Թալիշը... ու ոնց ստացվեց, որ էդ տարածքները նշանակություն չունեն, ըտենց էլ չհասկացա։ Երկրորդ Աղդամնա հայտնվում Արցախի տարածքում!!! Մեզ համար հիմա ամեն մի թիզը նշանակություն ունի Նյութի աղբյուր` https://www.facebook.com/edgar.tumanyan.9/posts/1074317289310416?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463745069482542 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն