Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Էդ Թումանյան
  • Որպես չգրված օրենք,բոլորս պահում ենք կնոջից տարիք չհարցնելու կուլտուրան, բայց մեր դաստիարակության մեջ դեռ չի մտել, որ մահը սգալու համար մահացածի տարիքն էական չի, բայց որպես կանոն բոլորը հարցնում են   -Քանի՞ տարեկան էր: Հ.Գ. Ստեղ հիշում եմ Շիրազին, երբ Մայրը բավական մեծ տարիքում մահանում ա գալիս են ցավակցելու հարցնում են քանի՞ տարեկան էր Մայրդ` Շիրազը գլուխը բարձրացնում ա և ասում Մայրսա մահացել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=249099045514586&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Շատ եմ լսել, որ մեր կառավարությունը փորձում ա պայքարի մենաշնորհի դեմ, կոռուպցիայի դեմ, բայց չեն կարողանում գտնել ոչ մեկը, ոչ մյուսը: Հիմա մի հատ մենաշնորհի օրինակ բերեմ, որի դեմ կարող եք պայքարել: Հայաստանի հանրապետության օդանավակայանում տաքսի ծառայությունը պատկանում ա մեկ մարդու և պատկերացնում եք մեկ կիլոմետրը քշում են ֆիքսված 300 դրամով, եթե սա չի մենաշնորհը, որը պարունակում ա կոռուպցիոն ռիսկ, բա ասեք որն ա?? Ես չգիտեմ օդանավակայում ում ա պատկանում տվյալ ծառայությունը, բայց վստահ ասում եմ, հասարակ մահկանուցները չեն կարողանում տաքսի վարել օդանավակայանի տարածքում և եթե քո բախտը չի բերել և դու պետք ա օդանավակայանից տաքսիով գաս տուն, պետք ա վճարես մեկ կիլոմետրի համար 300 դրամ.... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=173406136417211&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Մարդ ինչքան էլ լավ պաշտոնավարի, միևնույնն է, լինելու են մարդիկ, որ բողոքելու են, քանի որ բողոքելը դա բնավորությունա, դրա ետևում ոչ մի բան չկա՝ պարզապես դատարկ վատաբանություն: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ կցանկանայի և կողջունեի, որ մեր շատ պաշտոնյաներ նման լինեին Արմեն Աշոտյանին և կարող եմ լիովին հիմնավորել ասածս: Նա, լինելով ԿԳ նախարար, նա շատերի խնդիրներին լուծում է տվել, հենց սոց.ցանցերի միջոցով միշտ հասանելի է եղել քաղաքացիների համար, միշտ շփվել և հարգալից վերաբերմունք է ցույց տվել բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից: Այսօր լսեցի ցավալի մի լուր, որ մի ուսանողուհի ինքնասպան է եղել ու վարկածներից մեկը ՝ ԲՈՒՀ-ում ունեցած խնդիրներն են եղել: Վստահ եմ , եթե նրա խնդիրը հասներ համապատասխան մարմիններին, այսինքն որևե մեկը լսեր նրան, գործը դրան չէր հասնի: Ու ևս մեկ անգամ համոզվում եմ, որ այժմ մեզ Աշոտյանի նման մարդիկ են հարկավոր, ոչ թե պատգամավորներ, որոնք ականջ կտրելու կոչեր են անում կամ սպարապետ Նժդեհի ազգանունը անգամ չգիտեն: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=144125609345264&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Արտյոմի թեման էլ բացառություն չի ֆեյսբուքում մի քիչ խոսացին, լայքեցին, լայքվեցին, մի 2 ջղայն ստատուս գրեցին, անցավ գնաց, Արտյոմը գնաց իրա կայֆոտ գործին, սովածը մնաց իրա հացի խնդրով, կարմիր դիպլոմ ունեցողը մնաց էլի թախտին նստած, իրա բախտին սպասելով, բզբզացողը էլի իրան լավ գործի պարարտ հող ստեղծեց, իսկ ֆեյսբուքահայությունը իրա համար նոր թիրախ կընտրի կքլնգի կբզբզա, ժամանակ կանցկացնի Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=142127022878456&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Թշնամի հարևանների հարցում մեր բախտը միանշանակ բերելա: Բերելա այնքանով, որ դրանք դեռ չեն անցել էվոլյուցիայի այն փուլը, որ ինքնուրույն մտածեն ու որոշումներ կայացնեն: Մեր դարերի պատմությունը ու ռազմական մեծ փորձը դեռ թույլա տալիս, նրանց հարուստ զրահատեխնիկայի հետ հավասար կռվի մեջ մտնել, միայն ինտելեկտուալ առավելության շնորհիվ: Բայց վայն է մեզ տարել, դրանք զարգանան ու հասնեն մեկ այլ մակարդակի, որտեղ և ուղեղով և զենքով առավել կլինեն... մեզ մոտ զարգացումը դեռևս միայն գլուխներումս է, քանզի տեխնիկապես զարգանալ մեր կառավարությունը մեզ ուղակի հնարավորություն չի տալիս: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=134670296957462&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Հարկադիր կատարողականն այնպիսի հիմնարկա, որ կիրակի օրով էլ են աշխատում: Իրոք մեր երկիրը գնումա բարեփոխումների. հարկադիր կատարողականի աշխատողը գոնե հանգստանա, վայելի կիրակին՝ մարդը զանգումա ինձ՝ ջերմ բարևելով հարցնում , թե ինչպես եմ, հետո շատ քաղաքավարի տեղակացնում, որ իմ անվամբ հաշվառված 4 մեքենաները գտվում են հետախուզման մեջ, քանի որ ես չեմ վճարել ավելացված արժեքի հարկը, երբ մեկ տարվա մեջ վաճառել եմ (իմ արդար քրտինքով գնված) 2 մեքենաներս: Մեկ տարվա մեջ տունգանված գումարից ես պարբերաբար մարում կատարում եմ, բայց դա նրանց չի հետարքրքրում : Հարցա առաջանում. մեր երկրում ավելի լուջ գործեր չկան որոնց համար կարելի է մարդկանց մեքենաների նկատմամբ հետախուզում կիրառել? Գումարնել ներկա պահին կազմումա 67 հազար Հ Հ դրամ..... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=133653327059159&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Բոլորս տարված ենք Պապի այցով, մի տեսակ հանգստությունա իջել մեր երկրում, կարծես թե ետ ենք գալիս քառօրյա պատերազմից: Մի տեսակ շունչը թողնումա կռվի ու խուճապի: Ցավալի է, որ այդ համատարած հանգստությունը էդպես էլ չի մտնի նաև զոհված զինվորների ընտանիք: Նրանք դեռ երկար համընդհանուր հոսանքի մեջ միայն իրենց զավակների անունները շշնջացող ելևեջները կլսեն: Իսկ առօրյայում այնքան խոսվեց Պապի այցի, հավատքի ու Քրիստոնեության վերստին փառքի մասին, որ արդեն կասկածելի է թվում այս անդորրը: Ու ամենակարևոր պահին աչքովս մի նյութ ընկավ… Այն ժամանակ երբ մենք ամբողջ ուշադրությունը սևեռել ենք Պապի այցին, մեր ետևում կրկին դավեր են նյութվում… և մի թե կասեք , որ Ադրբեջանը նոր զրահատեխնիկայի առք է սկսել, ուղակի պահեստները լցնելու համար…. Շարունակում ենք հարգելիներս նույն քաղաքականությունը, ինչ մինչ ապրիլ էր: Ամեն նման հոդված կարդալիս Րաֆֆու խոսքերն եմ հիշում. Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այդ անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ… Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=132990117125480&set=a.123751031382722.1073741827.100012434776430&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Երբ <<Փարկինգ Սիթիսերվիս>>-ն եկավ Երևան , Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններով գովազդում և համոզում էին , որ դա լավ բանա, որ մեր մեքենան ապահով կանգնածա տեսախցիկների հսկողության տակ ու , եթե մեր մեքենային որևէ բան պատահի, մենք կարող ենք ձայնագրությունը վերցնել և դիմել ոստիկանություն և հենց այդ ծառայության համար մենք պետքա վճարեինք տարեկան 12 000 դրամ, բայց հիմա ինչա դուրս գալիս նրանք շրջում են մեքենաներով , նկարում և տուգանում են մեզ : Ու եթե ինչ-որ բան պատահի նրանք մեզ չեն կարող տրամադրել վիդեո տարբերակը , քանի որ չունեն ուղակի ֆոտո են անում պետ. համարանիշերը : Հիմա հարցա առաջանում, փաստորեն մենք վճարում ենք ոչ մի բանի համար ? տուգանվում ենք, որովհետև մեր մեքենան կանգնացրել ենք մեր ծննդավայրում՝ էն փողոցում որտեղ ծնվել մեծացել ենք և ոչ մի ծառայություն չենք ստանում դրա դիմաց Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=131227657301726&id=100012434776430 ...

    Կարդալ ավելին
  • Մեր երկրի վիճակը գնահատելիս սկսում ենք Երևանից, բանակի անմխիթար վիճակից, անապահով ընտանիքներից: Եվս մեկ բան վերջերս աչքիս առաջ եկավ՝ գյուղերի մեղմ ասած մարդաթափությունը: Հատկապես Գյումրին՝ մեր փոքր մայրաքաղաքը: Ժամանակին ծաղկուն ու մշակութային կենտրոն՝ Գյումրին: Ամեն անունը տալիս սիրտս կտոր-կտոր է լինում: Երբեմնի գեղեցիկ, մարդաշատ, հումորով Գյումրին այժմ անբնակիչ է մնացել, այդքան մռայլ Գյումրին երբեք չէի տեսել, այդքան դատարկ ու քարուքանդ: Երկրաշարժից հետո էնտեղ դեռ հույսը չէր մեռել՝ նոր կյանք կառուցելու , իսկ հիմա մեռավ այդ հույսը, ավելի շուտ սպանեցին: Սպանեցին նրանք ովքեր իրենց անկշտության պատճառով գործազրկության մատնեցին քաղաքը, ինչը և ստիպեց մեր երիտասարդներին մեկնել դուրս, արտագնա աշխատանքի, գոնե ինչ-որ կերպ իրենց ընտանիքները ապահովելու համար: Ու ամեն անգամ երբ մտածում եմ, թե որքան մոտ է Գյումրին թուրքի սահմանին, նույնիսկ պատկերացնել չեմ ուզում, որ մեր անգործության ու անտարբերության պատճառով Արևմտյան Հայաստանի սահմանը կարող է մի օր որոշ պաշտոնյաների թեթև ձեռքով համալրվել մեր 12 մայրաքաղաքներից ևս մեկով, այն այժմ այնքան թույլ ու տկար է, որ նույնիսկ ամենափոքր հարվածը կխոցի և արմատական հետք կթողն Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=128261264265032&id=100012434776430&from_close_friend=1&notif_t=close_friend_activity&noti ...

    Կարդալ ավելին
  • Զարմանում ու ցավ եմ ապրում , երբ այս արտահայտությունը լսում եմ երիտասարդ սերնդից : Ցավ եմ ապրում, երբ մեր կամ գալիք սերնդից լսում եմ, որ մարդիկ իրենց ապագան 5000 դրամով վաճառում են , քանի որ դրա կարիքն ունեն ու իբր դրանով թեթևացնում են իրենց ապրուստը (բայց հենց խոսքը գնա, մարմնավաճառի մասին, դա աշխատանք. չի ապրուստի համար, թող գնա հավաքարարություն անի ապրի): Շարքն անվերջ կարելիա շարունակել… Մեզ ,նախ, պետքա մտքի հեղափոխություն , ոչ քարացած դատողություն , կուսակցություններում լուրջ և առողջ մտածելակերպով սերնդափոխություն ու կապ չունի ՀՀԿ թե Ընդդիմադիր դաշտում : Ճիշտ չի նստել և միայն նկատել ու շեշտել կուսակցություների կողմից բաժանվող 5000-անոցները կամ այս կամ այն բացթողումները : Քաղաքական դաշտում առողջ սերնդափոխությունա պետք, որ տանը, սոցցանցում կամ քուչի բեսետկում անկապ նստած լավ տղա խաղալու փոխարեն նկատեն ու կասեցնեն ոչ միայն իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիան կամ սխալները , այլ նաև հակառակ թևինը : Երկիրը երիկիրա ու մենք ենք տերը մեր երկրի : Համակարգչի առաջ նստող ու իշխանությունների մասին բողոք գրող երիտասարդություն երկիրն այս կամ այն քաղաքական ուժի սեփականությունը չի ՝ ՔՈՆՆԱ, ԻՄՆԱ : Բողոքելու փոխարեն փորձենք ստեղծել իմ ու ձեր պատկերացրած երկիրը :  Ու մի բան էլ բոլորս էլ ունենք այս կամ այն թևում աշխատող ու երկրի համար լիքը լավ բան անող, արարող կարգին մարդիկ : Էս կամ էն թևի հասցեին անկապ գրելուց առաջ մի ընդհանրացրեք : Գյուղ չկա շուն չլինի ) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=127728597651632&id=100012434776430&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1466406901181273 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/FavmjBSl7af6uYRCdGUs.jpg

    «ԵԼՔ» դաշինքի համագումարի ընթացքում, ցավոք սրտի, հնչեց ընդամենը մեկ ծրագրային թիվ: Փաշինյանը ասեց, որ նա կապամենաշնորհի բանանի շուկան 47 րոպեյում: Սա սուտ է: Նա դա չի կարող անել ոչ 47 րոպեյում , ոչ 47 ժամում, ոչ 47 օրում, ոչ էլ նույնիսկ 47 շաբաթում, նման ժամկետներում դա տեխնիկապես անհնար է: Այդ խոստումը իրականություն չի կարող դառնալ անկախ այդ մասին բղավելու ուժգնությունից։ Կտրուկ ուժային գործողությունները այս ոլորտում ունենալու են աղետալի հետևանքներ, օրինակ, ի դեմս բազմահազար քաղաքացիների բանկային ավանդների կորստի: 47 րոպեյում հնարավոր չէ ստեղծել շոշափելի արդյունք, բայց հնարավոր է հազարավոր մարդկանց կյանքի խնայությունները փոշիացնել: Պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի: 47 րոմեյում շատ-շատ մի հատ ոչ այդքան հիմնավորված ելույթ գրես: Տնտեսագետ ընկերներիս քոմենթների համար առաջարկում եմ սեփական կանխատեսումս, տեսեք ինչ եք ասում: Բանանի մենաշնորհի վերացումը բերելու է՝ - բանանի գնի անկմանը 10%-ով (մոտ 90 դրամ) - բյուջեի մուտքերի կարճաժամկետ անկում վերհոհիշյալ անկման 22%-ով (մոտ 240,000,000 դրամ) - սպառումը կմնա նույն մակարդակի վրա - բանկային համակարգի ճգնաժամի, և առնվազն մեկ բանկի սնանկացմանը՝ իր հազարավոր ավանդատուների ավանդների կորուստով - ավանդների երաշխավորման հիմնադրամի ճգնաժամին, որը իր հերթին կվտանգի այլ բանկերում ներդրված ավանդների ապահովությունը  - ֆինանսական համակարգի դոմինոանման տապալում - և լիքը այլ դաժան բաներ Հ.Գ. Ինչու՞ է մարդկանց թվում, որ իրենք շատ խելացի են, իսկ ասենք Սերժ Սարգսյանը՝ ոչ: Որտեղի՞ց ա գալիս էդ անհաղթահարելի գայթակղությունը քեզ թույլ տալ մտածել, որ Սերժը լոխ ա, ու որ իր կառուցած համակարգը կարելի է րոպեների ընթացքում քանդել: Մաթևոսյանի չոբանները շատ ավելի խոհեմ և քաղաքականապես կիրթ էին, քան մեր քաղաքակիրթ պայքարիստները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10158113683460501

    Կարդալ ավելին