• Գարեգին Պետրոսյան
  • ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 4-ՐԴ ԳԼԽԻ (ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ) Ո՞Ր ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ՕՐԸ Այսօր՝ 2017 թվականի մայիսի 18-ին՝ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, ուժի մեջ մտան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 4-րդ գլխի (Ազգային ժողովը) բոլոր հոդվածները (89-րդ հոդվածն ուժի մեջ էր մտել 2016 թվականի հունվարի 1-ին, իսկ 103-րդ հոդվածի 2-րդ մասը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին)՝ բացառությամբ հետևյալ հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը՝ - 108-րդ հոդված (Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները), - 113-րդ հոդվածի 2-րդ մաս (վերաբերում է հարցապնդումների պատասխաններն Ազգային ժողովի նիստում ներկայացնելուն, քննարկելուն, քննարկելու արդյունքում վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնելուն, վարչապետին Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու առաջարկ ներկայացնելուն), - 115-րդ հոդված (Վարչապետին անվստահություն հայտնելը), - 117-րդ հոդված (Համաներումը), - 118-րդ հոդված (Պատերազմի հայտարարումը և խաղաղության հաստատումը), - 119-րդ հոդված (Ռազմական դրությունը),  - 120-րդ հոդված (Արտակարգ դրությունը), - 122-րդ հոդված (Ինքնավար մարմինները): ...

    Կարդալ ավելին
  • Ծայրաստիճան լարվածության պայմաններում, իհարկե ցանկացած քայլ կարող է նոր զոհերի պատճառ դառնալ, բայց յուրաքանչյուր հետ քայլ՝ կհանգեցնի կործանման: Խաղաթղթերը առավել քան բացված են, ու, չէի աս, որ ինչ որ շոշափելի անակնկալներ են գրանցվել: «Միակողմանի հրադադարը» (Ի դեպ՝ հրադադարը կրկին աղերսվել է քոչվորների կողմից), աղերս անգամ չունի իրական հրադադարի հետ: ՈՒղղակի ակտիվ գործողությունները վերափոխվել են լոկալ մարտական փոխհրաձգությունների: Մեկ ժամում մոբիլիզացված հասարակության գրանցած հաջողությունները անհամեմատելի են դիվանագիտական կորպուսի գրանցած աշխատանքների արդյունքների համեմատ: Հիմա՝ 1-Պետք է հիմնվել միայն սեփական ժողովրդի ու բանակի վրա: 2-Միայն մեր ռազմական հաջողությունները երաշխիք կլինեն, որպեսզի քոչվորները հենց իրենք մեր հետ բանակցելու դիվանագիտական ճանապարհներ փնտրեն: 3-Գիտակցել, որ մենք բացարձակ չունենք որևէ դաշնակից, մենք ունենք միայն կեղծ կարեկիցների օտար խմբեր, որնոք սահմանափակվելու են միմիայն իրենց ձեռնտու քայլեր անելով: 4-Ցանկացած բանակցության ժամանակ պետք է խոսել հաղթողի կարգավիճակում: 5- Պարտադիր Լեղնային Ղարաբաղի հանրապետությունը դարձնել դոմինանտ ցանկացած պայմանավորվածության ժամանակ: Այս ամենին զուգահեռ, պարտադիր կերպով՝ 1-Ոտքից գլուխ նոր նշանակումներ կատարել դիվանագիտական կորպուսում՝ ազատվելով անգործունակ ու բացարձակ ֆիասկո ապահովող մասնագետներից: 2- «Կուլակաթափ» անել նավթային դոլարներին համարժեք «ժողովրդից գռփած դոլարներով» հարստացած և ազգակործան իշխանավորներին: Հ,Գ. Միայն ժողովրդի համախմբվածության վրա խաղադրույք կատարելով՝ պատերազմում հաղթելը չի նվազեցնում հիասթափության աստիճանը Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/961224417292438 ...

    Կարդալ ավելին
  • Մի քանի ժամ առաջ ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: 825.622 ընտրողներ «այո» ասացին Սահմանադրության փոփոխություններին: Այս փոփոխությունները լուրջ ազդակ են բոլորիս ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալու մեր գործին, հասկանալու, որ մեզնից շատ բան է կախված, որ մենք ենք իրականում իշխանության կրողը:  Այս փոփոխությունները սահմանեցին համապատասխան գործիքներ, որոնցով աշխատելը հանգեցնելու է մեր պետության բարօրության, մեր լրջագույն մարտահրավերներին ըստ պատշաճի դիմագրավման:  Կանցնի որոշակի ժամանակահատված նախքան փոփոխություններն ամբողջ ծավալով կմտնեն ուժի մեջ: Այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր, ցավոք, այս ընթացքում այդպես էլ չծանոթացան Նախագծի տեքստին, կամ գոնե ունկնդիր չեղան համապատասխան քննարկումներին, մեկնաբանություններին, լավ կլինի, որ արագորեն լրացնեն այդ բացը: Առաջիկա ամիսների կարևորագույն խնդիրներից մեկն օրենքների համապատասխանեցումն է Սահմանադրության փոփոխություններին: Իմ գործառույթների շրջանակներում (և ոչ միայն) պատրաստ եմ կրկնապատկել, եռապատկել ու քառապատկել ջանքերս՝ այդ գործընթացին աջակցելու համար:  Միով բանիվ, բոլորիս հաջողություններ եմ մաղթում: Ապրեք:  Նյութի աղբյուր՝https://www.facebook.com/garegin.petrosyan/posts/1000440380013401 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն