• Վահան Ասատրյան
  • Մաթեմատիկայում առնվազն երկու խայտառակ խտրականություն կա՝ 1-ը և 0-ն… 1-ի ցանկացած աստիճան մնում է 1, 0-ով բազմապատկելիս ցանկացած մեծություն դառնում է 0… իսկ 0-ի բաժանելը հանգեցնում է էլ ավելի դրամատիկ արդյունքի… մաթեմատիկան, հատկապես դրա առավել վերացական զարգացումները մարդկային էության, մարդու մտածողության, մարդկանց մշակույթի արդյունք են… այն այնքան էլ ունիվերսալ և օբյեկտիվ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից… կենսաբանական, զգայական և մտածողական արմատապես այլ համակարգ ունեցող արարածների մաթեմատիկան կարող է արմատապես տարբերվել մարդու ստեղծած մաթեմատիկայից… անգամ ունիվերսալ համարվող մաթեմատիկական ու ֆիզիկական հաստատուններն ու տիեզերքի մոդելներն անմիջականորեն կապված են մարդու՝ որպես աշխարհը քառաչափ ընկալող արարածի պատկերացումներին ու իրականությանը… …0-ի ու 1-ի խտրական մաթեմատիկայի անորոշ որոշակիության գրկից դուրս պրծնելու ճիգերում մարդիկ նոր եզրեր հնարեցին ու մեկը մյուսից հիասքանչ գաղափարներ, մեթոդներ, մեծություններ ու համակարգեր ստեղծեցին… մարդիկ մարդկությանը հուշարձան կանգնեցրին մաթեմատիկայի տեսքով, և եթե մի օր մարդկությունը պիտի վերանա իրենից թողնելով մեն մի բան, արժե որ դա լինի մաթեմատիկան՝ վերլուծության մեթոդների թանգարանի տեսքով, որովհետև մարդու ստեղծած մաթեմատիկան ոչ էնքան տիեզերքի, որքան հենց իր՝ մարդու արտացոլումն է, մարդու հետքը, մարդու աշխարհընկալումը, մարդու տառապանքն ու դեգերումները, մարդու արչագործությունն ու հաղթանակները… մի խոսքով, Մարդը Մաթեմատիկան արարեց իր պատկերով ու նմանությամբ՝ մեկակենտրոն ու զրոյահալած, անվերջամետ ու սյուրռեալ... © differential infinitesimalist... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/1810465582314702 ...

    Կարդալ ավելին
  • Արդյունավետ հաղորդակցությունն ու փնթիությունն անհամատեղելի են։ Էս դաշտում անգամ լավագույն գաղափարները պահանջում են անթերի կատարում։ Հայերենի բացականչական նշանն (՜) ու լատինական ծագումով տիլդան (~) իրարից ավելի հեռու են, քան «Ա»-ն ու «A»-ն… Դեռ լավ է, լատինատառ տրանսլիտով չեն գրել… Պատվիրատուն չգիտեմ՝ ով է, բայց ենթադրում եմ, որ որևէ հանրային մարմին (կորպորատիվ կամ սեփական գործի հանդեպ էսքան փնթի չեն լինում սովորաբար)… Արտաքին գովազդի համար պարտադիր չէ՞ պատվիրատուի մասին տեղեկությունների նշումը… © car u naxandz... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1700725356622059&set=a.196553243705952 ...

    Կարդալ ավելին
  • Շատ շատերիս աչքի առջև ինքնահրկիզված մարդը, որն էսօր մահացավ Հայաստանի խորհրդանիշն է... ...ինքնահրկիզվեց՝ ի նշան բողոքի, առանց մտածելու հետևանքների մասին... պոռթկման պահին, երևի այլ ելք չտեսնելով կամ իր բողոքն արտահայտելու այլ միջոց չգտնելով, չգիտեմ... ...մարդիկ շտապեցին օգնել հայրենակցին, բայց առաջին արձագանքը, առաջին օգնությունը երևի ավելի շատ վնաս տվեցին նրան, քան օգուտ, թեպետ, վստահ եմ, որ մարդիկ գործում էին բացառապես բարի մղումով ու օգտակար լինելու ցանկությամբ... ...թվում է, թե հաղթահարեց ճգնաժամը, ոտքի ելավ, լուռ տարավ ահավոր ցավը... էկրանի առաջ համրացել մնացել էի, թե ինչպես կարելի ա էդպես դիմակայել ֆիզիկական ցավերից ամենաահավորին... ցնդելու բան ա... թվում էր, թե ամեն բան հետևում է մնալու, առաջվա պես է լինելու, գուցե միայն ահավոր սպիներն են մնալու մարմնի վրա ու թոռներին փոխանցելու ընտանեկան լեգենդը... թվում էր, ամենադժվարը հաղահարել է, թվում էր բժիշկների ձեռքում նրա կյանքին ոչինչ չի սպառնալու... թվում էր կապրի... ամեն դեպքում, էդ պահին շատ քչերը հասկացան, որ մարդը գրեթե դատապարտված է... բայց կային և մարդիկ, ովքեր ողբերգական ավարտը տեսնում էին, եթե միայն էդ պահին շատ արագ ու ճիշտ միջամտություն չլիներ, միջամտող չլիներ, եթե միայն ապրելու կամքը շատ-շատ մեծ չլիներ մարդու հոգում ու ապրելու ռեսուրսը՝ մարմնում... չկար ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ վերջինը... ...մարդը մերժեց իրավապահների օգնությունը, մարդը չվստահեց իրավապահներին, ովքեր գուցե իր կյանքի համար այնքան կարևոր րոպեներ շահեին ամենակարևոր պահին... իրավապահ համակարգը ոչնչով չի վաստակել այդ վստահությունը, եղածն էլ վատնել է տարիներ շարունակ... «ծառայել և պաշտպանելու» կոչված իրավապահ համակարգի ու դրա ներկայացուցիչների մեջ մարդը չէր տեսնում ծառայողին ու պաշտպանողին... ու դրա համար ամեն ինչ արվել էր օր առաջ... իրավապահը մարդու համար հրձիգ էր, ոչ թե հրշեջ... ու այրված մարդն այլ ձեռքերում էր փնտրում օգնություն... ասենք չէր էլ փնտրում, գլխիկոր գնում էր՝ մեջքը փշալարին ու Բաղրամյան պողոտային արած... հեռանում էր իր բողոքից, հեռանում էր մարդկանցից, իր արարքից... աշխարհից... ...մարդը մահացավ... զոհվեց... զոհվեց իր պատկերացումներին, իր ակնկալիքներին, իր բողոքին, անելանելիությանն ու անվստահությանը... ...Հայաստանն էս մարդն է՝ անվստահության փոսում լռված, ելքեր փնտրելուց հոգնած, լուռ ցավից ատամները կրճատացնող, բողոքի միջոցների միջև այլևս ընտրություն չդնող... իսկ մենք մտածում ենք, թե հաղթահարել ենք ճգնաժամը, որովհետև ինքնուրույն ոտքի կանգնեցինք... մենք ջուր ենք լցնում մեր այրվածքներին... մենք կորցրել ենք մեր մաշկն ու այրել մեր շնչուղիները... մենք մեր հույսը դրել ենք, որ ռուսաստանը, եվրոպան, ամերիկան, հինունոր լիդերները կբժշկեն մեր ցավերը, փրկության ուղի ցույց կտան, կփրկեն... ..ու եթե աստվածային էս վերջին խրատ-ուղերձն էլ չմտնի մեր հաստ գլուխները... հա, սովորաբար մարդիկ են աստվածներին զոհ մատուցում, որ ասվածներն ականջալուր լինեն իրենց... համարեք թե էս անգամ աստվածներն են մեզ զոհ մատուցել՝ մարդկային զոհ, որ լսենք իրենց, որ ուշքի գանք, գրողը տանի մեզ բոլորիս... ...ու եթե անվստահության փոսից ինքներս չփորձենք դուրս գալ, եթե մնանք էսպես իրար հանդեպ միայնակ գայլ, էն էլ գայլի փոսում, ուրեմն կտեսնենք Հայաստանի Հանրապետություն կոչվող տրագիկոմեդիայի վերջին արարը... մի քանիսը հեռվից գուցե տեսնեն իջնող վարագույրը, ծափահարեն վերջում գլուխ խոնարհելու ելած վերջին դերասաններին, սրբեն վերջին արցունքն ու վազեն բարբիքյուի... ...ու եթե առավոտից իրիկուն չտանք-առնենք նոր ելքեր փնտրելով՝ մանր հարցերից, մեծ հարցեր... եթե հարյուր փակուղուց հետո հոգնենք, ապա էդպես էլ չենք գտնելու էն ելքը, որը գուցե հարյուրմեկերորդն էր... ...եթե չգոռանք ցավից, էնպես գոռանք, որ ճաքեն թաղամասի լուսամուտներն ու պայթեն խուլ ականջները, եթե չգոռանք ամեն օր ու միաձայն, եթե հոգնենք գոռալուց, եթե գոռալու մեջ դադարենք իրար լսել, ապա լռելու ենք հավերժ... ...եթե բողոքի միջոցների մեջ ընտրություն չդնենք, ապա այրելու ենք մեզ ու մեր երեխեքի տանիքը... ...եթե իրավապահներին չպարտադրենք ծառայել ու պաշտպանել, ապա իրավապահները ժողովրդի անվտանգությունը երաշխավորող «մարդու լավագույն բարեկամից» շուտով կվերածվեն «կատաղած շան», որը կուրորեն կծում է բոլորին, նաև՝ տիրոջը... պարտադրենք անհատա-առ-անհատ, զտենք, ֆիլտրենք, մաքրենք... ...ու մեկ էլ՝ ոնց որ Թևանն ա ասում մեկ-մեկ՝ ոչ ոք իր լավը մեզ չի տալու ու մեր վատը մեզնից չի առնելու... մեր ընկերը մենք ենք ու ժամանակը, ու էդ մենքի մեջ նաև էս ամբողջը չհասկացողներն էլ էն, գրողը տանի նրանց... ուրիշը չունենք... մենք ենք մենքը, նաև հաստավզերն ու հաստագլուխները, նաև անգրագետներն ու հինգհազարդրամովընտրողները, նաև անբանգիտնականներն ու կոռումպացված չինովնիկները... եթե պիտի հասնենք 2020, ապա բոլորով... եթե պիտի մնանք ճանապարհին ընկած, ապա՝ մարդ առ մարդ... каждый умерает в одиночку, բաց իրար հետ մենք կարող ենք տեղ հասնել... դեռ չգիտեմ ոնց, թե չէ տփելով հետևիցս քարշ կտայի կամ բրդելով կտանեի առաջ՝ համոզելով կամ խաբելով՝ ինձ ճանաչողները քաք խասյաթս գիտեն ...տա մեր տատերի Աստվածը, որ էս մարդու նման չմեռնի Հայաստանը չզոհվի, չանէանա, որ կրակի աստծուն բաժին չդառնա... տա Աստված մեզ հույս, հավատ սեր ու համբերություն... նաև՝ խելք... © valar morghulis valar dohaeris Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/1376157552412176 ...

    Կարդալ ավելին
  • Ամենացավալին, ամենահիասթափեցնողն ու ամենամտահոգիչն էն ա, որ համակարգչի առջև նստած, պլանշետներն ու հեռախոսները ձեռքներին շատ շատերի համար էս իրավիճակը իսկապես կրկես ա... բայց նրանք արենայում ոչ թե ակրոբատներ, էկվիլիբրիստներ, գազաններ ու ծաղրածուներ են ուզում, այլ գլադիատորներ... հա՛, մահվան պատրաստ գլադիատորներ, արյուն ու մահ... ու իրավիճակը հանգուցալուծելու, զենքը վայր դնելու, բանակցելու հորդորներին, կոչերին ու խնդրանքին նրանք պատասխանում են մոտավորապես էս. «յա, բա դուք չգիտե՞ք, որ նրանք մահվան պատրաստ են արենա ելել, բա ինչ կլինի նրանց հետ զենքը վայր դնելուց հետո...» ...չեմ ուզում խոսել ներքաղաքական կյանքը գլադիատորական կրկես դարձրածների արարքի մասին, շատ եմ խոսել, հոգնել եմ ու հոգնեցրել... ուզում եմ խոսել կրկեսի ամֆիտատրոնն ու օթյակները լցրած վիրտուալ հանդիսատեսի մասին... ...ամբոխը՝ ցուցարարները չէ, այլ համակարգչի առաջ, պլանշետ ու հեռախոս ձեռքին ամբոխը արյուն է ուզում... զոհ է ուզում, որ հանդարտվեն կրքերը, որ իր էսքան օրվա կրքերն անիմաստ չկորեն... օրգազմ է պահանջում վիրտուալ ամբոխը... կյանքեր է պահանջում, որ կարողանա իր ատելությունը վառ պահել, որ կարողանա արդարացնել իր զզված լինելը, հեռացած լինելը (ոչ միայն ու ոչ էնքան աշխարհագրորեն)... ...հանրությունը քավության նոխազ է ուզում իշխանություն ունեցողների ու չունեցողների բազմաթիվ մեղքերի համար, ասես էդ արյունը լվալու է մեղքերն ու մյուս առավոտ բոլորն ապրելու են ազնիվ ու արդար... քավություն է ուզում մեծ ու փոքր սրիկաների ու սրիկայությունների համար, խաբված լինելու ու դավաճանությունների համար, հիմարությունների համար, գազանության ու խեղճության համար, անպատասխանատու կամ անհաղորդ լինելու համար, արածների ու ավելի շատ՝ չարածների համար... էդպես մենք տասնյակ հազար տարի մեր դժբախտություններին անմասն արարածին զոհել ենք, կամենալով, որ մեր մեղքերն ու խնդիրները խեղդվեն նրա խռխռոցում... ...հասկացեք որ ձեր մարդկային զոհերն ընդունելի չեն՝ Բարձրյալն Իսահակի փոխարեն գառ դրեց Աբրահամի կանգնեցրած զոհասեղանին ու ձեր տատերի ու պապերի Փրկիչն ինքը ելավ խաչին, որ ուրիշին զոհելու որոշումը մերժեն հետևորդները... ասածիս մեջ պաթոս ու զգայական հնչյուններ պետք չէ փնտրել... պաթոս չկա, կա արհամարանք՝ տանը հանուն կահույք փոխելու որդիներին հյուրասենյակում անմտաբար նրանց իսկ բարձրացրած զոհասեղանի վրա երկնքին մատուցելու պատրաստ ամբոխի հանդեպ... բարձրացեք Խաչին կամ իջեք պատվանդանից, եթե գտնում եք որ ձեր պատկերացումների իրականացման կյանք պետք է զոհել՝ զոհաբերեք ձերը... ...ձեր վայր պահած բթամատերով ստիպում եք իրենց գլադիատոր դարձրածներին գնալ մահվան... վե՛ր ցցեք բթամատը, տիկնա՛յք և պարոնա՛յք... ծալեք ուրիշին ուղղված ցուցամատը... բռունցքեք մատներն ու զարկե՛ք, կամ բացեք մատներն ու բաց ափը մեկնեք իրար... վարվեք ինչպես կուզեք, բայց մի ստիպեք ուրիշին զոհել իր կյանքը հանուն ձեզ ու ձեր քմահաճույքի... զոհաբերեք ձերը... ...զոհաբերեք համբերատար չարչարանքով՝ տարիներ շարունակ հանուն ապագայի զոհողություններ անելով, կամ պոռթկման պահին՝ մի ակնթարթում... բայց զոհաբերեք ձերը... ...հող մի լցրեք էն մարդկանց գլխին, ովքեր իրենք իրենց գցել են փոսը... կամ թռեք ցած՝ փոսի մեջ, որ ձեր վրայով բարձրանան վեր ու հասնեն իրենց ուզածին, կամ օգնեք դուրս գալ փոսից՝ ցեխոտ ու քերծված, բայց՝ ողջ-առողջ... ...ձեզ պահեք ձեր լայքերն ու դիտողությունները՝ չեմ գրում, որ հավանեք կամ փետեք... չեմ գրում, որ թեթևանաք ու դուրս գաք սթրեսից, որ վհատվեք կամ ոգևորվեք... լայք դրեք կյանքին, քոմենթեք ձեր ներսում զոհ պահանջողին... բութ մատներդ վե՛ր, սիրելիներ... © morituri te salutant... avete vos! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/1372932262734705 ...

    Կարդալ ավելին
  • Եվրոպացիները Եվրոպական Միություն տնկեցին։ ԵՄ-ն աճեց ու դարձավ մեծ և ուժեղ։ Եկան հույները քաշեցին-քաշեցին, չկարեցան քանդել… հույները բողոքեցին փախստականներից, փախստականները քաշեցին-քաշքշեցին՝ չկարեցան քանդել… փախստականների ձենն առան ահաբեկիչները, քաշեցին-քաշեցին՝ քանդել չկարեցան… եկան բրիտանացիները, քաշեցին՝ ԵՄ-ն քանդվեց, իրենք էլ քանդվեցին, տո հենց քանդվելն էլ քանդվեց… © բրիտանացիքի ու ռուսների մոտ քանդելը լավ ա ստացվում… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1343894162305182&set=a.314649921896283.93318.100000538320298&type ...

    Կարդալ ավելին
  • Էսօր մի հոդված կարդացի Առավոտում, որ չեմ ուզում էստեղ դնել, բայց կարդացածս մի քանի եզրակացություն ծնեց մարդիկ կան, որ պատրաստ են հարևան ադրբեջանի հետ խաղաղ ապրել, իրենց համարում են խաղաղության աղավնի, բայց հարևան օլիգարխի դեմ պայքարը պատրաստ են պայքարել մինչև արյան վերջին կաթիլը… սոցիալ-դարվինիզմի մեջ, այնուամենայնիվ, ճիշտ բաներ կան ու ներտեսակային պայքարը մնում է ավելի ուժեղ, քան միջտեսակայինը, և մարդը կենդանական աշխարհի մի մասն է… սվինները դեպի ներս, տիկնայք և պարոնայք ու դեպի հաջորդ Կարսը՝ մազութիհամոներով ու բալշևիկներով… նաև որովհետև ներսի հարևանի հետ «պատերազմելը» հարմար է, անվնաս, կյանքի համար ահիմնականում անվտանգ, երբեմն էլ՝ եկամտաբեր ու միշտ՝ պատվավոր… էն հավի հետևից վազող աքլորի պես. չբռնես՝ գոնե կտաքանաս… ընդհանրապես, բնությունը գոյատևման ռազմավարության շատ ու շատ տարբերակներ ունի. մողեսը գերադասում է պոչը թողնել բռնողի ձեռքում, տարբերակ է. մնում է պոչդ ուրիշի ձեռքում թողնելուց առաջ մտածես, կաճի արդյո՞ք և, եթե չի աճելու, ապա հաջորդ անգամ ինչդ ես թողնելու… 2. հարաբերական խաղաղությունը գին ունի, ու էդ գինը ամեն ժամ վճարվում է… երկարատև խաղաղության գինն անհամեմատ ավելի բարձր է… հավերժական խաղաղություն չկա… «պատերազմ» գոռացողները պատրաստ են էդ գինը վճարել ուրիշի հաշվին, «խաղաղություն» գոռացողները չեն ուզում վճարել, բայց ցանկանում են օգտվել դրա բարիքներից… ոնց որ մեկը քեզ ռեստորան հրավիրի, պայմանով, որ համեղ բաներ պիտի ուտեք, բայց վճարելու ես դու, իսկ երկրորդը ձեզ միանա, քանի որ նույնպես ուտել է ուզում, բայց վճարելը համարում է իր սկզբունքներին դեմ, ու դու, քանի որ սոված չես մնալու և սոված չես թողնելու հետիններիդ սուսուփուս վճարում ես երեքիդ փոխարեն՝ ձեռքի հետ լսելով առաջինի գովասանքը ռեստորանի սննդի ու սպասարկման և քո առատաձեռնության վերաբերյալ ու երդումները, որ հաջորդ անգամ ինքն է վճարելու… և վերջինի զկրտոցախառը կուշտ թնկթնկոցը անարդար կյնաքի, սննդի ու սպասարկման դիմաց վճարելու անընդունելիության սկզբունքների վերաբերյալ, և բողոքները, առաջինի վարքից ու երդումները, որ ապագայում սնունդն ու սպասարկումն անվճար են լինելու… էս երկու բազեների ու աղավնիների ձեռքին քաքն ընկած ապրում են ճնճղուկները՝ ագռավների կռկռոցն ու կատուների մլավոցը վայելելով… 3. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը սերունդներին չթողնելու մասին շատ են խոսում հատկապես աղավնիները… մինչդեռ հակամարտությունը չի կարգավորվում ու դեռ երկար չի կարգավորվելու, որովհետև (ա) մենք չենք վստահում ոչ միայն հարևաններին, այլև մեկս մյուսին՝ կարգավորման բանակցողներին… չենք վստահում, որովհետև 25 տարի աղավնիով, բազեով, ագռավ-կաչաղակով ոչնչացրել ենք վստահության պաշարը, իսկ փոխադարձ վստահության պակասը կոմպենսացնող «վստահության կենտրոններ»՝ ինստիտուտներ (օրինակ՝ դատարան, օրենսդիր, գործադիր) չենք ստեղծել, ավելի ճիշտ էն ինչը ստեղծել ենք ու վստահություն փնտրողի համար գրավիչ ցուցանակներ ենք խփել վրաները էնքան են սպասարկել անհատական ու խմբային մասնավոր շահին, որ դրանց էլ ավելի քիչ ենք վստահում… երեխան մատը վնասում է ֆիզկուլտի դասին, բժիշկ չենք կանչում, որ ոստիկանի հետ երեք անգամ չշփվենք… բժշկին ու իրավապահին «շառ ու փորձանք»-ի դարակում ենք գտնում ու էդպես շարունակ… հակամարտությունը կարգավորելու վստահության պաշար էս սերունդը ՉՈՒՆԻ… չգիտեմ, հաջորդ սերունդները կունենան, թե ոչ, բայց էս սերունդը չունի… իսկ առանց վստահության պաշարի արվելու են միայն հարկադիր քայլեր՝ թելադրված իրավիճակով ու դրսից… էս վստահության ճգնաժամում մեկն ասում է «փոխզիջում», երկրորդ օրը միսն աղում ենք, որովհետև ոչ մտադրությանը, ոչ կարողությանը չենք վստահում (դրանց ինչին վստահես), մյուսն ասում է «Բաքուն գրավելու ենք» ու մենք էլի վստահություն չունենք ոչ մի բանի հանդեպ… վստահում ենք զինվորին, երևի, բայց ոնց կարելի է վստահել ու հետևից լաց լինել, ախր լաց չլինել էլ հնարավոր չէ… ուրեմն չենք վստահում ոչ մեզ, ոչ որևէ մեկին… հարևաններին… ախր մենք մեր պատկից հարևանին իսկի չենք վստահում, ոնց կվստահես գլուխ կտրողին հերոսացնելը ընդունող հարևանին… (բ) դրսից մեզ չեն ստիպելու հակամարտությունը կարգավորել, մեզ ստիպելու են իրար հետ ավելի խորը թշնամանալ ու ավելի ակտիվ իրար ծեծել… հակամարտության կարգավորման ակտիվացումը դրսի խաղացողները պատկերացնում են հենց էսպես՝ ավելի ակտիվ, ավելի կոշտ, ավելի դաժան… …միակ բանը, որ կարող ենք անել էս պայմաններում հարևաններին ու չհարևաններին հասկացնելն է, որ հակամարտության կարգավորումը պիտի թողնել իրար գոնե մի քիչ վստահող սերունդներին և էս արանքում ոչ էնքան «ուժեղանալ, որ պատերազմ չլինի», որքան վստահության պաշար կուտակել, որ խաղաղության համար վճարելը դառնա հնարավոր… © իշամեղու Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/1306398339388098 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն