• Վարուժան Գեղամյան
  • Երեկ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադափազարը քաղաքում տեղի է ունեցել շատ հետաքրքիր դեպք։ Քաղաքի կենտրոնական Դեմոքրասի (Ժողովրդավարության) հրապարակում տեղադրված Աթաթյուրքի արձանի վրա մի մարդ է հարձակվել՝ փորձելով ջարդուփշուր անել ու վառել արձանն ու պատվանդանը։ Դա անելուց առաջ նա արձանի առջև փռել է Թուրքիայի դրոշն ու ականատեսների վկայությամբ՝ արաբերեն արտահայտություններ բացականչել։ Տեսնելով դա՝ հրապարակում գտնվող քաղաքացիների մի հոծ զանգված հարձակվել է այդ մարդու վրա և փորձել լինչի դատաստան տեսնել նրա հանդեպ։ Ոստիկանները մի կերպ են կարողացել փրկել արկածախնդրին բնակչության ձեռքից (տեսանյութը տես՝ այստեղ։ Այս իրադարձության մեջ ամենակարևորը ոչ թե արձանի վրա հարձակումն է (թեև դա էլ շատ խորհրդանշական է, քանի որ Աթաթյուրքի դեմ հարձակումն ու արաբերեն բացականչությունը անուղղակի ենթադրում են աշխարհիկի և կրոնականի հակամարտություն), այլ հասարակական արձագանքը։ Հասարակական բևեռվածությունը այնքան է խորանում, որ հասարակությունը սկսում է խախտել բռնության վրա պետության մենաշնորհը և պատրաստ է ինքը հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինի հետ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10212110770954798&set=a.1146079782444.2023039 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ տեղի ունեցավ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) 3-րդ արտահերթ կոնգրեսը։ Դրա ժամանակ երկրի նախագահ Ռ.Թ. Էրդողանն ընտրվեց կուսակցության նախագահ։ Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ է սա նշանակում, և ինչ հետևանքներ կարող են լինել. ✎ Էրդողանն այժմ դե յուրե վերահսկում է Թուրքիայի ամենաազդեցիկ և խոշորագույն քաղաքական ուժը։ Թեև դե ֆակտո նա մշտապես ունեցել է կուսակցության վրա ազդելու լծակները, սակայն այժմ նա հնարավորություն է ստանում անարգելու և միանգամայն օրինական միջամտելու կուսակցական կյանքին։ ✎ ԱԶԿ իր ստեղծման պահին ուներ մի քանի ընդգծված առաջնորդներ, և Էրդողանը դրանցից միայն մեկն էր՝ Ա. Գյուլի, Բ. Առինչի և այլոց կողքին։ Այժմ փաստացի կուսակցությունը վերածվել է մեկ մարդու կուսակցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կուսակցության ներսում այլևս չկա բազմակարծություն, և բոլոր որոշումները ընդունվում են մեկ մարդու կողմից։ Կուսակցությունը սպասարկելու է նախագահին և չի լինելու ինքնուրույն ուժ։ Այսպիսով՝ ԱԶԿ դառնում է տիպիկ մերձավորարևելյան քաղաքական միավորում, ինչպիսիք մենք տեսել ենք Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, Ադրբեջանում։ ✎ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում արդեն մի քանի ամիս գործող Արտակարգ դրությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև «երկիրը չհասնի բարօրության և խաղաղության»։ Արտակարգ իրավիճակի պայմաններում նախագահը և կառավարությունը իրավունք ունեն որոշումներ ընդունելու՝ առանց խորհրդարանի և սահմանադրական դատարանի հաստատման։ ✎ Էրդողանը շարունակում է հասարակական լարվածություն մտցնել՝ իր հակագյուլենական և հակաահաբեկչական հռետորաբանությամբ։ Երեկվա ելույթի ժամանակ նա կոչ արեց ժողովրդին հայտնել ոստիկանությանը, եթե իրենց որդիները, ծնողները կամ էլ ընկերները կապեր ունեն գյուլենական շարժման հետ։ Սա շատ նման է սովետական «донос»-ի մեխանիզմին։ ✎ Կուսակցության կանոնադրության մեջ մտցվեց նոր կարգախոսը՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն»։ Ըստ Էրդողանի բնորոշման՝ սա իրենց նոր ռաբիան է (ռաբիան իսլամական միասնականության խորհրդանիշներից է, որ ծագել է մուսուլման եղբայրների շնորհիվ)։ ✎ Շատ կարևոր է, կուսակցության կոնգրեսին չէր մասնակցում ԱԶԿ հիմնադիրներից երկրի նախորդ նախագահ Ա. Գյուլը։ Գյուլը այժմ համարվում է Էրդողանի դեմ 2019թ. ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը, թեև որևէ պաշտոնական խոսք այդ մասին չկա։ Նրա չմասնակցելը կոնգրեսին կարող է անուղղակի ազդարարել, որ Գյուլը սկսում է իր քարոզարշավը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10212093112833356&set=a.1146079782444 ...

    Կարդալ ավելին
  • Այսօրը Թուրիքայում (21.05.2017թ․) | Այս րոպեներին սկսվեց Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության 3-րդ արտակարգ կոնգրեսը, որի ժամանակ երկրի նախագահ կդառնա կուսակցության դե յուրե առաջնորդ։ Կոնգրեսի ավարտից հետո ավելի մանրամասն կգրեմ էս գործընթացի նշանակության մասին, բայց մինչ դա մի նկար, որտեղ երևում է կոնգրեսին ներկա Էրդողանին սատարողներից՝ օսմանյան հագուստի սիմվոլիկայով։ Ըտենց։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10212085237996490&set=a.10200709457249081 ...

    Կարդալ ավելին
  • Ավտորիտար և հատկապես ամբողջատիրական վարչակարգերում պետական ապարատի գլխավոր խնդիրներից է կառավարել ու սահմանել տվյալ հասարակության կոլեկտիվ հիշողությունն ու անցյալը։ Դա հնարավորություն է տալիս արագ ստեղծելու և վերահաստատելու սեփական օրակարգը։ Հենց դա է այսօր աստիճանաբար տեղի ունենում Թուրքիայում։  Երեկ հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակներում պետությունը հրամանագրել է արգելափակել վերջին շրջանում փակված թերթերի և ամսագրերի՝ ազգային գրադարանում պահվող արխիվը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10211912064427259 ...

    Կարդալ ավելին
  • Էսօր Ստամբուլում պատմական հանրահավաք է՝ նվիրված ժողովրդավարությանը, իրականում՝ իշխանության հաղթանակին անցած հեղաշրջման անհաջող փորձում։ Հանրահավաքին մասնակցում է ավելի քան 3 միլիոն մարդ։ Հանրահավաքը հրավիրվել է իշխող ԱԶԿ կողմից, բայց մասնակցում են նաև երկու ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները՝ CHP-ից և MHP-ից։ Ելույթ է ունենում նաև նախագահ Էրդողանը։ Իմիջիայլոց, 1974թ․ ի վեր սա առաջին դեպքն է, երբ ընդդիմադիր ու իշխող կուսակցությունները համատեղ ցույց են անում։ 1974թ․-ին բոլոր միավորել էր Կիպրոսի թուրքական ներխուժման հարցը։ Բացակայում են քրդերին ներկայացնող HDP կուսակցության ներկայացուցիչները, թեև վերջիններս էլ են բացահայտ դեմ արտահայտվել հեղաշրջման փորձին։ Սա նշանակում է, որ քրդական կուսակցությունը հետևողականորեն դուրս է հանվում քաղաքական բեմից և հնարավոր է, որ շուտով կուսակցությունը փակելու համար որևէ պատրվակ «գտնվի»։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10209445265158819 ...

    Կարդալ ավելին
  • Էրդողանը առիթն օգտագործում է՝ մի հարվածով ազատվելու բոլոր անցանկալի տարրերից։  Սկսվել են ձերբակալությունները աահմանադրական դատարանում։ Իսկ սա Էրդողանին ընդիմացող երկու գլխավոր կառույցներից է(ր) Թուրքիայում։ Զուգահեռ, ձերբակալեցին նաև օդային ուժերի ղեկավարին։ Հեղաշրջման հետևում կանգնած գլխավոր անձանցից մեկն էր ու ոնց որ թե վերջինը չձերբակալվածներից։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/varujeans/posts/10209267593477138?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468686511076060 ...

    Կարդալ ավելին
  • Հեղաշրջումը անհաջող էր, թեև մինչև այս պահը որոշ կառույցներում շարունակվում են բախումները։  Մինչ այդ ներկայացնեմ մի քանի թիվ գիշերվա հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների և իշխանության միջև բախումներից. - 60 սպանված - 1000 վիրավոր - 754 զինվոր, համաձայն իշխանության տվյալնների, ձերբակալված են (այդ թվում՝ գեներալներ ու գնդապետներ). ‪#‎turkey‬ ‪#‎coup‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10209263517815249 ...

    Կարդալ ավելին
  • Էս պահին Էրդողանի վերահսկողության տակ են մնում Anadolu Ajansı գործակալությունը, և իրեն հավատարիմ մնացյալ թերթեր, որոնք պատրանք են ստեղծում, որ մարդիկ Էրդողանին աջակցության կոչերով դուրս են եկել փողոց ու գրավում են տանկեր։ Մնացյալ բոլոր աղբյուրները, ընդ որում հասարակ քաղաքացիները գրում են, որ բոլորը վախեցած են ու կամ տներում են, կամ բանկոմատների առջև՝ հերթերում։ Այնուամենայնիվ, ինտենսիվ կրակոցներ են լսվում Ստամբուլի մի քանի թաղամասերից։ Ուրեմն կա հակամարտություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10209260650983580 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը գրավվեց ու հենց էս վայրկյաններին հաղորդավարը դողացող ձայնով կարդում է ԶՈՒ կողմից պարտադրված տեքստը, որ փաստում է, որ. ֊Թուրքիայում զինվորականները գրավեցին իշխանությունը ֊ձերբակալված նախկին իշխանությունները կպատժվեն -Թուրքիայում մտցվում է ռազմական դրություն Վերջ։ Թուրքիայի պատմության մեջ 5-րդ հեղաշրջումը կայացավ։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/varujeans/posts/10209260316495218 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայում ահաբեկչությունից հետո փակեցին Թվիթերն ու Ֆեյսբուքը։ Իսկ ԶԼՄ֊ների լուսաբանման վրա դրվեց պետական արգելք։ UPD. Հիմնական վարկածը` կազմակերպիչը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է։ Առավոտ ավելի պարզ կլինի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10209126548071091?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14671521053 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն