Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արմենակ Ավետիսյան
  • Չուղարկված նամակ Ես քո մասին եմ մտածում … Երբեմն ինձ թվում է, որ հիշողությունս միայն գիշերվան է սպասում, որ ջերմացնի, ապա պատառոտի հոգիս հուշերով։ Ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում եմ, որ երազումս սիրելի դեմքդ տեսնեմ… Բայց կյանքն անողոք է, և լույսն անխուսափելիորեն բացվում է։ Հետո սկսվում է օրը, բայց նույնիսկ ցերեկը, առօրյա հոգսերի տակ թաքնված կարոտս բաց չի թողնում հոգիս, դուրս է պոռթկում… Մերթ օտար մի դեմքի վրա ծանոթ ժպիտ է սահում, կամ սիրտս է խոցում անծանոթ մեկի կողմից արտասանած ծանոթ արտահայտությունը։ Երբեմն էլ հանկարծ շնչահատ եմ լինում անծանոթ անցորդի ուրվագծին կամ քայլվածքին նայելիս… Մինչև հիմա էլ քաղաքի փողոցներով քայլելիս հաճախ թվում է, թե ինչ-որ մեկն ինձ ձայն է տալիս… Շուրջս եմ նայում, «Դուք չլսեցի՞ք»,- հարցնում եմ ուղեկիցներիս։ Բայց ի պատասխան միայն զարմացած թոթվում են ուսերը… Ի՞նչ է սա, երևակայության խա՞ղ…, թե՞ երևանյան քամու կատակները, որը չի մոռացել ինչ-որ ժամանակ քո արտասանած անունը… Իսկ քանի՜ անգամ սրճարանում նստած շրջվել եմ ծանոթ թվացող ծիծաղի վրա…  Անցնելով բժշկական ինստիտուտի դիմաց վաճառվող ծաղիկների մոտով՝ նայում եմ ծաղկավաճառի ձեռքի վարդերին… Դրանք չքնաղ են… Սակայն դրանցից ոչ մեկը, նույնիսկ ամենաշքեղները չեն կարող ավելի թանկ լինել ինձ համար այն փնջից, որում ընդամենը յոթ թեյի վարդ կար… Այն ժամանակ՝ ավելի քան քսան տարի առաջ, պատմում էին. «Դուշմանը խենթի նման մոտոցիկլետով սլանում է Ղարաբաղով մեկ՝ չմտածելով ո՛չ ականների, ո՛չ դիպուկահարների մասին…Վարդանը մահվան հետ է խաղում…»։ Ասացին, ու թվաց, թե իրենք էլ վախեցան իրենց ասածից… Իսկ ես մտածեցի. «Ո՛չ, նրան ոչինչ չի կարող պատահել, չէ՞ որ նա բազում անգամներ խաբել է մահին… ու նաև այնքա՜ն է սիրում կյանքը»։ Գիտակցությունս հրաժարվում է հասկանալ, որ դու չկաս… Միայն թե հաճախ դժվար է լինում շնչելը, և ես տեսնում եմ քեզ արևի շողերի ու աստղերի ցոլքերի մեջ։ Ես լսում եմ քեզ անձրևի աղմուկի ու քամու սուլոցի, թափվող տերևների շրշյունի և լեռների լռության մեջ… Դու ինձ հետ ես իմ երազներում ու երազանքներում, իմ ժպիտների ու արցունքների մեջ։ Եվ թվում է…, թե մենք նորից միասին ենք… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=963402407109363&set=a.121838471265765.23069.100003188395448 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին