• Արմեն Հարությունյան
  • Պետության անվտանգությունը ապահովում է ոչ միայն բանակը, եթե իհարկե այն մարտունակ է և սպառազինված ժամանակակից զինատեսակներով: Պետության անվտանգությունը նախ և առաջ ապահովվում է պետության իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մեր երկիրը ոչ Ռուսաստան է, ոչ ԱՄՆ, ոչ Իսրայել, ոչ Չինաստան կամ Իրան, ուստի երևակայել, որ մենք կարող ենք այնքան հզոր բանակ ունենալ, որ ցանկացած պարագայում ի զորու կլինենք ապահովել պետության անվտանգությունը, ինքնախաբեություն է, իսկ գլխավոր սխալն այն էր, որ մեր երեք կառավարությունները որպես բանակի զորության չափանիշ չեն ընդունել Իրանի կամ, ասենք, Գերմանիայի բանակը և չեն ձգտել հավասարվել նրանց: Նրանց համար բանակի զինվածության և հզորության չափանիշ եղել է մեր արևելյան հարևանի բանակը, և արդյունքն ակնհայտ է․․․ Մեր պետական գործիչները քսանվեց տարի շարունակ միայն այնքան են զինել բանակը, որ, իրենց ծանծաղամտությամբ, բանակը կարողանա պաշտպանվել այդ արևելյան հարևանի հարձակումից: Բայց նույնիսկ դա էլ չեն արել, որի վկան ապրիլյան ներխուժումն էր․․․ Իսկապես ցավալի է, որ մեր և արտաքին, և ներքին քաղաքականությամբ արդեն քսանվեց տարի զբաղվում են, մեղմ ասած, ծանծաղամիտ մարդիկ․․․ Այ սա լրջագույն խնդիրն է, և ոչ մի բանակ չի կարող փրկել երկիրը, եթե պետական գործիչները երկիրը «մեկուսացնում» են՝ տանելով այն դեպի փակուղի․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/752165224993129 ...

    Կարդալ ավելին
  • Եթե նույնիսկ ԱՄՆ-ը հնարավորություն ունենար կազմաքանդել Չինաստանն ու Ռուսաստանը, որը անելու համար կոնգրեսից պահանջվել է 1,4 տրիլիոն լրացուցիչ գումար, ապա ԱՄՆ-ը երբեք չէր դիմի նման ծայրահեղ քայլի․․․ Հզոր Չինաստանի կամ Ռուսաստանի գոյությունը ԱՄՆ իրական տերերի համար եկամտի հիմնական աղբյուրն է․․․ Բազմաթիվ հսկայական գործարաններ աշխատում և ստեղծում են նոր, ժամանակակից զենքեր՝ հրթիռներ, ինքնաթիռներ, նավեր, տանկեր և այլն․․․ և այդ ամենի ստեղծումը արդարացվում է Չինաստանի և Ռուսաստանի իբր աճող հզորությամբ, որը իբր լուրջ վտանգ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը․․․ Այսօր եվրոպական մի քանի զարգացած երկրներ, ինչպես նաև ճապոնիան և Չինաստանը, ավելի վնաս են տալիս ԱՄՆ-ի արդյունաբերությանը, քան Ռուսաստանը, սակայն այս մասին ոչ մի տեղ ոչ կգրվի, ոչ էլ կխոսվի, որովհետև դա է քաղաքականությունը, որն այդպես էլ չեն կարողանում հասկանալ ՖԲ-ի ինքնահռչակ քաղաքական գործիչները․․․ ԱՄՆ-ն հաստատ ձեզ չի դաշնակցի, երբ դուք մտմտում եք Ռուսաստանի կամ Չինաստանի կազմաքանդումը․․․ <<Տականքի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է>>,-ասել է Դոստոևսկին։ Զարմանալի է, որ պարապությունը մարդկանց դրդում է զբաղվել քաղաքական գուշակությամբ, և նրանք չեն փորձում իրենց բախտը փորձել մի այլ, ավելի <<իրական>> ասպարեզում․․․ Ասենք, բիզնես, կամ վերավաճառք, կոշկակարություն, դերասանություն և այլն․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/744686115741040 ...

    Կարդալ ավելին
  • Լիովին հասկանալի է այս դիմակահանդեսի հետ կապված «տոնը» Ամերիկայում, քանզի այնտեղ ազգային ավանդույթներ չկան, այնտեղ կա միայն դեմոկրատիա, որն այնքան է լրբացել, որ վերջերս մինչ այսօր «երկրի հայր» համարվող Ջորջ Վաշինգտոնի հուշատախտակը հանեցին մի եկեղեցու պատից․․․ Բայց նշել նման անհեթեթությունը մեր հայրենիքում, որն այնքան հարուստ է իր ազգային ավանդույթներով, ընդամենը խոսում է այն մասին, որ մարդիկ իսկապես կորցրել են ինչ-որ շատ թանկագին բան, թանկագին ու հարազատ, որի մասին, այնուամենայնիվ, չեն էլ կռահում․․․ Մարդիկ կորցրել են իրենց հրաշալի հայրենիքի և իրենք իրենց հանդեպ հարգանքի զգացմունքը, և դրա հետևանքներն ակնառու են․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/711391112403874 ...

    Կարդալ ավելին
  • Չինաստանի կոմկուսի ղեկավարը հերթական համագումարի ընթացքում հավաստիացրեց, որ ևս մի քանի տարի, և իրենց երկիրը կդառնա երկրագնդի ամենահարուստ և ամենաբարեկեցիկ երկիրը, և, որն առանձնապես ուշագրավ է հեռատեսների համար, ռազմական ոլորտում կհասնի և կանցնի ԱՄՆ-ից․․․ Դարակազմիկ հայտարարություն աչք ունեցողների համար և ոչինչ չասող արտահայտություն տգետների համար, որոնց հոծ շարքերն այսօր ղեկավարում են աշխարհը: Այն ավելի պարզ կդառնա մի քանի տարի անց, երբ ավելի որոշակի կերևա այն, ինչին նրանք ձգտում են հետևողականորեն։ Երբ այս նույն պետական գործիչը տարիներ առաջ իր գործունեությունը սկսեց կոռուպցիայի դեմ խիստ պատժամիջոցներով, շատերը կարծում էին, որ դա ժամանակավոր և զուտ ցուցադրական բնույթ է կրում, սակայն այդ պայքարը շարունակվում է մինչ օրս, և հենց այն նպաստեց կոմկուսի հեղինակության աճին։ Հաջողության գաղտնիքն ընդամենը սկզբունքայնությունն է, որից հաստատապես զուրկ են եղել և զուրկ են մեր բոլոր ժամանակների կառավարությունները․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/708987705977548 ...

    Կարդալ ավելին
  • Իրականությունն այն է, որ մեր երկիրն իր թույլ ռազմական, հոգեբանական և արտաքին քաղաքական պոտենցիալի պատճառով ինքը չի որոշում և փորձում ձեռք բերել ցանկալին։ Քսաներեք տարի առաջ պատմությունը ևս մեկ անգամ մեզ հնարավորություն տվեց լրջորեն ընդլայնելու մեր սահմանները մինչև Քուռ, սակայն մեր կառավարությանը հրահանգվեց կանգնել․․․ և կանգնեցին։ Տասնամյակներ շարունակ Իսրայելի իրականացրած արտաքին քաղաքականության հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը ձգձգվելու է տարիներ։ Իրավիճակը շարունակ փոխվելու է, նոր կողմեր են հանդես գալու, նոր շահագրգռություններ, և բնականաբար, ինչպես եղել է միշտ, պատմությունը ևս մեկ հնարավորություն կտա մեր երկրի ղեկավարությանը ձեռք բերելու ցանկալին։ Սակայն եթե քսաներեք տարի առաջ մեր ջոկատներն ու երկրի ղեկավարությունը չհանդգնեցին ընդամենը առաջ շարժվել ու հասնել Քուռ, ճանապարհը լրիվ բաց էր, քանզի հարևանի ջոկատները լքել էին դիրքերը և շարժվում էին իրենց երկրի մայրաքաղաք՝ իշխանությունը վերցնելու նպատակով, ինչպես որ հավատացրել էին նրանց, ապա ինչպես կարող է մեր երկրի ղեկավարությունը հանդգնել հանդես գալ ավելի հզոր ու մարտունակ բանակներ ունեցող երկրների դեմ։ Այն հնարավոր պոտենցիալը, որն անհրաժեշտ էր խաղի մեջ մտնելու համար, մեր կառավարությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով լիովին սպառվել է։ Մեր կառավարության արտաքին քաղաքականությունը ենթադրում է մեկ թշնամի և վերջ։ Եթե նույնիսկ մի գերտերություն փորձի մեր երկրին խաղի մեջ ներքաշել, որովհետև դրա անհրաժեշտությունը հաստատ կառաջանա, ապա մեր կառավարությունը «փորձանքից» խուսափելու համար, քանզի նրանց համար գերագույն կայֆը բյուջեն յուրացնելն է, խաղի մեջ կնետի արդեն փորձված մեթոդը՝ ասելով. «Ով մեզ կռվեցնի քրդական կամ թրքական կամ արաբական ջոկատների կամ զորքի դեմ, մեր թշնամին է»։ Ուրեմն՝ ինչ-որ մի լավ կամ նոր բան սպասել հօգուտ մեր երկրի, անիրական է։ Կյանքն այսպես շարունակվելու է ևս մի քսան կամ երեսուն տարի, մինչև մեր երկրի բնակչության թիվը կնվազի մեկ միլիոնից, ինչպես որ սահմանվել է «համաշխարհային հանրության կողմից», և մեր կառավարությունը ոչ թե ինչ-որ բան է անում դրա դեմն առելու համար, այլ հենց ինքն է նպաստում բնակչության «տարհանմանը» այլ երկրներ։ Թե ինչ հեռահար նպատակներ ունի «էլիտան», սա բոլորովին այլ խնդիր է։  Եվ անհեթեթություն է համեմատվել Իսրայելի հետ. նրանք ոչ միայն ունեն միջուկային զենք, մարտունակ ու նորագույն զենքերով սպառազինված բանակ, այլև գործի մեջ են նետում միլիարդավոր դոլարներ՝ ունենալով և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ քաղաքական անհրաժեշտ պոտենցիալը։ Եվ գլխավորը՝ նրանք ունեն ամենատարածված հետախուզական ցանցը, որը պահանջում է միլիարդներ և ինքին արդեն ամենահզոր խաղաքարտն է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/696950970514555 ...

    Կարդալ ավելին
  • Քանի կար Սովետը, սոցիալիզմի տարածման ահից Արևմուտքը հսկայական միջոցներ էր տրամադրում սոցիալական վիճակի բարելավման համար: Այսօր չկա այդ վտանգը, և Արևմուտքի իրական տերերն այլևս դժվարությամբ են միջոցներ տրամադրում նման բաների համար: Եթե այն ժամանակ այդ պայքարը միավորում էր Արևմուտքի այն ժամանակվա տերերին և իմաստ հաղորդում նրանց գործունեությանը, ապա այսօր Արևմուտքը դանդաղ, բայց հաստատուն շարժվում է դեպի ինքնաոչնչացում: Նույնիսկ հակառուսական և հակաչինական հզոր պրոպագանդան այլևս անզոր է կասեցնելու ակնհայտ անկումը: Քրդական պետության ստեղծման գաղափարը, որն իսկապես չափազանց վտանգավոր ձեռնարկ է, այդ անկումը երկարաձգելու հերթական փորձերից մեկն է: Մեր երկրի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բյուջեն պատկանում է ժողովրդին, և պետությունը պարտավոր է այդ փողերով գնել նորագույն զենքեր․․․ և արագ ռազմականացնել ամբողջ տնտեսությունը,ինչպես դա անում են վտանգը գիտակցող մեր գրեթե բոլոր հարևանները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/689095891300063 ...

    Կարդալ ավելին
  • Արտագաղթի պատճառները շատ են, բայց այն ավելի խթանվում է պատերազմի ահից․․․ Եթե երկրի քաղաքացին վստահ լինի, որ երկրւմ կայուն խաղաղություն է լինելու, որի միակ երաշխիքը մարտունակ և նորագույն զենքերով սպառազինված բանակն է, ապա արտագաղթը զգալիորեն կնվազի․․․ Անհնար է, որ երեք կառավարություններն էլ սա չհասկանային, մանավանդ որ անցյալ տարվա համեմատ հայ տուրիստների թիվը զգալիորեն աճել է այն պատճառով, որ կյանքը շատ ավելի դժվարացել է զարգացած համարվող երկրներում, և նաև այն պատճառով, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն, այնուամենայնիվ, «վերազինել» է բանակը, թեև մեր հարևանին զսպելու համեմատ դա շատ քիչ է․․․ Անհեթեթություն է, սակայն մեր երեք կառավարությունները տարածաշրջանում խաղաղության աապահովման պատասխանատու համարել և այսօր էլ համարում են, ասենք, Ռուսաստանին, Եվրոպային, միջազգային հանրությանը կամ էլիտային։ Դրա մեջ, իհարկե, ճշմարտություն կա, բայց նրանք զբաղված են զենք արտադրելով և վաճառելով։ Նրանց խաղաղությունը ձեռնտու չէ, թեև բոլորն էլ խոսում են իրենց համառ ջանքերի մասին ի նպաստ խաղաղության։ Քաղաքականություն է․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/675501255992860 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքականությունը փող է և հակառակը․․․ Սակայն այս պարզ ճշմարտությունը չի վերաբերում մեր իշխանություններին, քանզի նրանք երկրի արտաքին բոլոր խնդիրների լուծման համար ակնկալում են աշխարհի արդար ու անկողմնակալ վերաբերմունքը։ Եթե մեր իշխանություններն արդար ու անկողմնակալ վերաբերմունք դրսևորեին ներքին ոլորտում, ապա նրանց «միամտությունը» կարելի էր հասկանալ, բայց իրականությունը հակառակ փաստի մասին է վկայում․․․ Ոչ մի պետություն չի կարող որևէ հարց լուծել առանց մեծ գումարների։ ԵՎ քանի որ մեր իշխանությունները չեն ուզում փող ծախսել արտաքին քաղաքականության ոլորտում, բնականաբար, ապավինում են մի երրորդ ուժի, որը իբր թե պարտավոր է լուծել իրենց հարցը․․․ Բայց սա անհնար բան է։ Այսօր Ռուսաստանն է, վաղը կարող է լինել մի ուրիշ երկիր։ Խնդիրն ամենևին չի փոխվում․․․ Հակառակը, հենց այդ պատճառով էլ մեր իշխանությունները չեն դառնում գործընկեր քաղաքականության ոլորտում․․․ Ամեն տեղ էլ «լուրջ» ընկերները խուսափում են աղքատ գործընկերոջից․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/671066899769629 ...

    Կարդալ ավելին
  •   Մի քանի օր առաջ Ռուսաստանը հայտարարեց նոր սերնդի հակահրթիռային համակարգի ստեղծման մասին, նաև հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ հարվածային ինքնաթիռների մասին, որոնցից 12 հատ արդեն պատվիրել է ՊՆ-ն։ Այս ինքնաթիռները մինչև չորս հարյուր կիլոմետր շառավղով կարող են հայտնաբերել մինչև վաթսուն թիրախ, և հարվածել միաժամանակ տասնվեցին։ Սա այն Ռուսաստանում, որի նկատմամբ սանկցիաներ են կիրառում եվրոպական երկրները, ԱՄՆ-ն և մի քանի այլ երկրներ․․․ Գաղտնիքն այն է, որ Ռուսաստանը, բառիս բուն իմաստով, ժառանգեց սովետական ամբողջ գիտահետազոտական և արդյունաբերական հզորությունները․․․ Բոլոր այն գաղափարներն ու ծրագրերը, որ այսօր իրականացնում են այդ երկրում, ստեղծվել, մշակվել և երբեմն էլ նույնիսկ փորձարկվել են Սովետական Միության տարիներին։ Նույն սթելսն առաջինը նախագծվել, կառուցվել և փորձարկվել է Սովետում, բայց պետական հանձնաժողովը մի շարք պատճառներով այն թույլ ինքնաթիռ է համարել և այն ստեղծողին «գործուղել» է ԱՄՆ՝ այն այնտեղ արտադրելու համար․․․ Իսկ Հայաստանի կառավարությունը հիմնովին ոչնչացրեց այդ վիթխարի ժառանգությունը՝ այն որպես մետաղի ջարդոն վաճառելով Իրանին։ Մարդկության պատմությանը արդյո՞ք հայտնի է նման մի այլ կառավարություն, որն այդպիսի ջանասիրությամբ ոչնչացնի իր երկրի ամբողջ արդյունաբերությունը՝ այն հետ շպրտելով ամբողջ հարյուրամյակներ․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/667159323493720 ...

    Կարդալ ավելին
  • Տասնյակ դարեր Հայերն ապրել են մահմեդական <<թշնամի համարվող>> երկրներում՝ Իրանում, Սիրիայում, Իրաքում և այլն․․․ և չեն ձուլվել, պահպանել են իրենց ազգային ավանդույթները և մինչ օրս մնացել են ՀԱՅ։ Իսկ ԵՎրոպայում կամ ԱՄՆ-ում, որտեղ արտագաղթում են Հայաստանաբնակ Հայերը, Իրաքահայերը, Իրանահայերը, Սիրիահայերը և այլն, այդ բարեկամ համարվող երկրներում շատ արագ մոռանում են իրենց ազգային ինքնությունը և ձուլվում․․․ Այդ երկլրներում հաստատվելուց ընդամենը մի քանի տարի անց Հայ երեխաները դադարում են նույնիսկ ընտանիքում խոսել Հայերեն․․․ և ծնողներն էլ անզոր են այդ երևույթի դեմ։ Քանզի քաղաքակրթություն համարվող անհեթեթությունը կեղծ ազատությունը գերադասում է ընտանիքից։ Ազատությունը հնարել են մարդկանց հիմարացնելու համար, քանզի մարդ միշտ ազատ է, քանի նա բանտում չէ կամ էլ շղթայված չէ։ Իսկ ընդհանրապես, մարդ միշտ ազատ է, և ինքն էլ ընտրում է իր ապրելու ձևը։ Սա հատկապես վերաբերում է մեր ներկա հասարակությանը, որի ամեն մի անդամ գաղտնի երազում է մի օր իշխելու իր հերթի մասին և այդպիսով մերժում օրենքն ու օրինականությունը, որի դեպքում, նրանք կարծում են թե անզոր կլինեն յուրացնել բյուջեն։ Այ եթե մեր ներկա հասարակության անդամներն իմանային, որ օրինական համարվող երկրներում, լինի դա Եվրոպական երկիր կամ Ամերիկա, ինչպես են ավելի պրոֆեսիոնալ ձևով յուրացնում բյուջեն և ինչ ահռելի գումարներ են գրպանվում, երևի թե նրանք վերջապես ոչ կասեին ներկա իշխանություններին և կփորձեին ստեղծել ազատ և դեմոկրատական երկիր․․․ Որքան էլ սա պարադոքսալ թվա անտեղյակների և ծանծաղամիտներին, այնուամենայնիվ սա է իրականությունը․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/635790216630631 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն