• Թաթուլ Մանասերյան
  • Հաղթանակի եռատոն... Դրանք մերն են, բայց շարունակություն են ուզում:  Առաջին. Արցախը Հայաստանին միավորելու հետ մեկտեղ պետք է մտածել Սփյուռքը Հայաստանին միավորելու մասին: Եվ այդ հարցում գոնե արտաքին արգելքներ չկան: Դա ավելին է, քան մեծ ու փոքր, բայց անցողիկ ռազմավարական դաշնակցության պատրանք խոստացող պետություններից ակնկալիքները: Մեր միասնությունը Սփյուռքի հետ մեզ ոչ միայն միասնական, այլև ԼԻԱՐԺԵՔ կդարձնի ամեն առումով: Պետք է հաղթահարել միայն ներքին արգելքները:  Երկրորդ. Հաղթանակի ոգին պետք է ամենուր լինի և սահմաններից մեր հաղթանակը պետք է տեղափոխենք երկրի ներսը և այն ամրապնդենք տնտեսության հզորացման, սոցիալական խնդիրների արմատական լուծումներով և արդարության ու արդարամտության հաղթանակներով: Երրորդ. Երիտասարդներին պետք է հարգել ու վստահել սովորենք: Նրանց չհիշենք միայն հայրենիքը արյամբ վերավաստակելու պահին և նրանց հերոսական կերպարը զգանք միայն պատերազմում: Խաղաղ պայմաններում այսօրվա զինվորին ու ուսանողին պետական պարգևից առավել իրական գնահատանք է պետք` կանխելու հիասթափությունն ու արտագաղթը, հատկապես երիտասարդ ու շնորհալի մարդկանց արտագաղթը: Երիտասարդ ու շնորհալիներին պետք է հանձնել գիտության ղեկավարումը, պետական կառավարման առանցքային օղակները, տնտեսությունը, քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Նրանք իրենց բացառիկ առաքինություններով և հային վայել նոր որակով վաստակել են այդ իրավունքը:  Սա էլ կլինի քսանմեկերորդ դարի հայոց եռատոնի հիմքը: Եթե կուզեք` մեզ նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ է պետք` հաղթելու մեր միջի մարդուկին, քաջություն է պետք` մեր միջից վանելու դժոխայինը և արժանի լինելու Հայկ Նահապետին: Այդժամ մեր հաղթանակը լիարժեք և վերջնական կլինի: Շնորհավո՛ր մայիսյան եռատոնով սկսվող ու իմաստավորվող մեր նոր հաղթարշավը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatul.manaseryan.9/posts/1363344943681607 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն