• Անահիտ Հայթայան
  • Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել: Նույն ժամանակահատվածում,բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1517753608304754 ...

    Կարդալ ավելին
  • Սիրելի բուժաշխատողներ,  Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։  Սովորաբար այս տոնն առիթ է խոսելու բժշկի և, առհասարակ` բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին։  Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, առողջապահության կազմակերպչներին և բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում են մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար։  Օրը նաև առիթ է ձեռքբերումներն ամփոփելու և առկա խնդիրներին անդրադառնալու։ Առողջապահական համակարգը քիչ հաջողություններ չի արձանագրել բնակչության առողջության պահպանման, պատշաճ բժշկական օգնության տրամադրման գործում։ Ինչ խոսք, կան նաև դժվարություններ ու չլուծված խնդիրներ։  Այսօր մենք ձեզ հետ միասին ոլորտում լուրջ փոփոխությունների իրականացման սկիզբ ենք դրել։ Տոնական օրը չծանրաբեռնելով` միայն ընդգծեմ, որ սոցիալական ուղղվածություն ունեցող մեր բոլոր բարեփոխումներն իրենց արտացոլումն են գտել կառավարության ծրագրում։ Դրանք մի կողմից միտված են բնակչությանն ավելի որակյալ և հասանելի բժշկական ծառայությունների ապահովմանը, մյուս կողմից` բուժաշխատողի պատվի ու արժանապատվության պաշտպանվածությանը։  Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։ Բոլորովին վերջերս Բուենոս Այրեսում կայացած Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են ներշնչում, որ մեր առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից կդառնան նաև սփյուռքահայ մեր գործընկերները։  Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռազմական բժիշկներին և և սահմանամերձ համայնքների մեր բուժշխատողներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորների և սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության մասին։  Բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն և անձնական երջանկություն, լավատեսություն և հավատ առ այն, որ համատեղ ջանքերով կկարողանանք երկրի առողջապահական համակարգը դարձնել շատ ավելի լավը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1447253778688071&set=a.175896095823852.45600.100002103891938&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։  Մասնագետները դրական են համարում, որ 33¬-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։  Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33¬-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։  Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։  Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։  «Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։  Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինծառայողը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1445175215562594&set=a.175896095823852.45600.100002103891938&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Նոր տեղեկություններ ՌԴ-ում տեղի ունեցած վթարից տուժածների մասին Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից ստացված վերջին տեղեկություններով ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել։  Վարորդի մոտ վիրահատական եղանակով կատարվել է սրունքի ոսկրերի արտաքին ֆիքսում։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1311092625637521 ...

    Կարդալ ավելին
  • Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին։  Նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ։  Կանխավ տեղեկացնեմ, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է։   Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21­ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ­ում արձանագրված մայրական մահացության դեպքը ՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։  Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1200751236671661 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4­ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Վարդան Վարդազարյանը հեռախոսով հայտնեց, որ երեկ երեկոյան Վլադիկավկազ հասնելուն պես առաջինն այցելել են Մանկական հանրապետական կլինիկայում բուժվող տղաներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին, բուժման ընթացքին։  Այնուհետև ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանի հետ եղել են Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, որտեղ բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։  Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիներից 1-­ը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։  Վարդան Վարդազարյանը շեշտեց, որ բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Նախարարության աշխատակիցները Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարության և հիվանդանոցների մասնագետների հետ քննարկել են մեր հայրենակիցների բուժման ընթացքը, հետագա ռազմավարությունը և առաջիկա տեղափոխման հարցերը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1179026798844105&set=a.175896095823852.45600.100002103891938&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Սիսիանի բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեկ երեկոյան Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի տուժածներից բժշկական կենտրոն է դիմել երեք քաղաքացի` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։  Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում ավագ քրոջ մոտ ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածքներ, իսկ մյուս կնոջ մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նա գանգատվել է միայն գլխացավից։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։  Տուժածներին ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո բավարար վիճակում դուրս են գրել։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1128542977225821 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով տուժածներից այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։  Վերակենդանացման բաժանմունքում է նրանցից մեկը` հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանը։ Օգոստոսի 7-ին նրան թիվ 1 համալսարանական կլինիկայից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ պոլիօրգանային անբավարարության հետևանքով հեմոդիալիզի անհրաժեշտություն էր առաջացել։ Երեկ կազմակերպված հերթական կոնսիլիումի ժամանակ առաջատար մասնագետները քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը։ Որոշեց, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։  Զինյալ խմբի անդամին այսօր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժածներ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1123157364431049 ...

    Կարդալ ավելին
  • Եվս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ Երևանում հուլիս ամսին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով (No 2443 ­ Ա) կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված կարգով՝ անվճար հիմունքներով։  Խնդիրներ, դժգոհություններ առաջանալու դեպքում դեմել նախարարության թեժ գծին՝ (+374 10) 52­88­72 հեռախոսահամարով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1118498638230255 ...

    Կարդալ ավելին
  • Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած 73 անձանցից հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ շարունակում է 26-ը, որից 6-ը` ոստիկան։  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։  Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 16 անձ, որից 12-ը` ոստիկան, 2-ը` զինյալ խմբից։ Այս պահի դրությամբ բուժումը շարունակում է 8-ը։ Ինչպես որովայնային հրազենային վնասվածքով ոստիկանը, այնպես էլ 2 զինյալը վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են։  2 տուժած բուժումը շարունակում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ական տուժածներ` «Արմենիա» հանրապետական, «Իզմիրլյան» բժշկական և Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոններում։  Բացի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողներից մյուսների վիճակը հիմնականում բավարարին մոտ է։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհաժեշտ բժշկական օգնություն։  Նշենք, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/anahit.haytayan/posts/1113689745377811?from_close_friend=1&notif_t=close_friend_activity&notif_id=1469868161919798 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն