• Գագիկ Մամուլյան
  • Որսի ու որսորդների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը մի տեսակ արհեստական ա։ Սիրելիներ, եկեք չմոռանանք, որ եթե մեր նախնիները չզբաղվեին որսորդությամբ, ապա, միայն հավաքչության հույսին մնալով սովից մեռել էին, ու հիմա մենք չէինք էլ լինի, որ քննադատենք որսն ու որսորդներին։ Արդ, հորդորում եմ Ձեզ, պապից կաթոլիկ երևալը թարգեք։ Նույն սպանդն ա, երբ անունը դնում ես ընտանի կենդանի, բուծում ես ու մորթում, ուտում։ Որսորդներ կան, որ չեն կերակրել իրանց զոհերին, բայց փողը տվել են, զոհը ինչ ուզել, առել, կերել ա, պրծա՞նք։ Մարդը գիշատիչ ա, էդ մեկը չմոռանանք, ու նորմալ ա, որ կենդանի ա ուտում։ Թեկուզ որսորդների մեջ էլ խոտակերներ կան, բան չասի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1690578260981998 ...

    Կարդալ ավելին
  • Ախր Բագրատյանը լեզվից խոսելիս էլ, մեկ ա, թվերով ապացուցում ա իրա ասածը... Եթե վերցնենք, որ լեզվի աղքատ լինելը պայմանավորված ա բառերի քանակով, ուրեմն՝ ճիշտ ասում մարդը... Կա՞ լեզվաբան, որ կհերքի իրա բերած թվերը... Այ, մենակ չհասկացա, թե ինչ իմաստ ուներ խառնվել Հայաստանն Արմենիա վերանվանելու պահին, եթե այսպես, թե այնպես Հայաստան մենակ մենք ենք ասում... Բայց քլնգողներին էլ չհասկացա, որովհետև Արմենիան էլ հայեցի ա ))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1621273934579098 ...

    Կարդալ ավելին
  • Էս մեր Gagik Surenyanը, Պուտինը ու Թռամփը նստած խմելուց են լինում YANKEE PUB-ում, ամենքը գլուխ ա գովում բան, Սուրենյանը թե բա՝ -Կարա՞ք նենց անեք Սերժը հանվի: Սրանք թե բա՝  -Չէ ախպեր, ասինք որ աշխարհը մենք ենք ղեկավարում, բայց ոչ էդ տիպի, որ կարենանք նախագահ հանվացնենք: Մեկ էլ Սուրենյանս նաժիշտին թե բա՝ -Ախչի հլը էն Արևի պուլտը բեր ստե, նախագահականից էլ որ զանգեն, ասա շեֆը գնացել ա Բագրատաշենի մաքսատուն ցիկլոն ա եկել, դիմավորի, հեռախոսը մոռացել ա օբյեկտում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1570388313000994 ...

    Կարդալ ավելին
  • Սիրածդ աղջկան սիրո ամենամեծ ապացույցը քո բաժին կոնֆետը իրեն տալն էր ու իրա մազերը քաշող տղուն մի երկու հատ բռթբռթելը: Երբ ամենադժվար բանը գրակի անգիր սովորելն էր: Երբ ամենահամով բանը «բամբակի մառոժնին» էր: Երբ ամենալավ հաղորդավարուհին Ալլա մորաքույրն էր: Երբ ամենալավ կոմպը Նիթենդոն էր: Երբ հայրիկի հետ Նիթենդոյով «Տանկեր» էինք խաղում: Երբ մամայի հետ «Tetris»-ի հերթ էր: Երբ ամենալավ փոխադրամիջոցը հեծանիվն էր: Երբ ամենաթույն հեռախոսը էն ամեն կնոպկին, որ սեղմում էիր մի երգ էր միանում, էդ հեռախոսն էր: Երբ ամենալավ մուլտիկը «Նու պագաձին» էր: Երբ ամենալավ օծանելիքը «Dollar»-ն էր: Երբ ամենալավ պլիտկեն «Derby»-ն էր: Երբ հոլը շատ մոդնի խաղալիք էր: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagmamulyan/posts/1316964018343426 ...

    Կարդալ ավելին
  • Իրականում ոչ մի տարօրինակ բան չկա վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ նմանօրինակ բուռն արձագանքի մեջ: Այն, թե ինչպես է նա ներկայանում՝ արտաքին տեսքից սկսած, խոստումներից ու կառավարության ծրագրից վերջացրած, հույս են ներշնչում հասարակ ՀՀ քաղաքացուն, ու ասել, թե դրանք սին հույսեր են, էս փուլում սխալ կլինի... Ի՞նչ է պետք հայ մարդուն`հնարավորություն աշխատելու, սեփական քրտինքով վաստակելու սեփական հայրենիքում: Հավատացե՛ք, ոչինչ դրանից ավելի... Մենք աշխատասեր ենք, մենք հնազանդվող ու օրենք հարգող ենք, եթե իհարկե պետությունը տալիս է աշխատանք ու պահանջում է հնազանդություն, ոնց որ հայերի 90 տոկոսը, ովքեր Հայաստանում անարխիստ են, արտասահմանում՝ հլու-հնազանդ հիանալի քաղաքացի, օրինապաշտ ու խելոք ավելի, քան տվյալ երկրի քաղաքացիները: Մենք սովոր ենք կարծիքները գնահատել Ֆեյսբուքում, ուր ամեն օր մի 5000 վարչապետ, նախարար ու նախագահ է արթնանում, ուր բոլորն ունեն սեփական դիրքորոշում, ընդ որում՝ շատ կոշտ, բայց հավատացե՛ք՝ մեր հարևան, բեռնատարի վարորդ Սամվել ձյային երկու բան է հետաքրքրում՝ գազը էժանանա ու ժողովրդի գնողունակությունը թույլ տա իր ծառայություններից հաճախակի օգտվել... էդքան բան: Սամվել ձյան հավատում ա վարչապետի խոստումներին, որովհետև Սամվել ձյան նույն գումարը ամեն դեպքում վաստակելու ա, թեկուզ երկու ժամ ավել աշխատելով, իսկ վարչապետի փոփոխությունը իրա մոտ ասոցիացվում ա՝ դե կլինի, կլինի, ավելի լավ, չի լինի, դե զատո չի լինի, ի՞նչ ա փոխվելու որ: Հիմա որ մեր նորանշանակ վարչապետը լավը դուրս չգա, ի՞նչ ենք կորցնելու, ո՛չ առաջինն ա, ո՛չ էլ վերջինը, մաքսիմում հիասթափություն, բայց այ որ լավը դուրս գա, կլինի նորանկախ Հայաստանի պատմության ամենալավ տղերքից մեկը: #Թողեք_թող_աշխատի_մեկա_ա_երբեք_մեզնից_չեն_հարցրել_ում_վարչապետ_նշանակենք )))) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1290119741027854 ...

    Կարդալ ավելին
  • Բոմժնո՛ց իմ պատվելի, ողջ հայ հասարակությանը պիտակավորելուց առաջ հարց տվե՞լ եք ձեզ, թե դուք ինչ վաստակ ունեք դրա կայացման, որակի ու որակի բարձրացման գործում:  Մի տեսակ Հայաստանում շատ քիչ մարդ կա կամ նույնիսկ կարող ա և չկա, ում վաստակն էնքան մեծ ա, որ կարա ողջ հասարակության անունից հանդես գա ու որակումներ տա... Վեր ընկեք տեղներդ ու ձեր սովորական դարձած կլյաուզնիկությամբ զբաղվեք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1288061114567050 ...

    Կարդալ ավելին
  • Առավոտ։ Բոլորը բացում են աչքերը։ Կառավարության ողջ կազմը նշանակված է... Ինչ ունենք հիմա, որը չունեինք մինչև նոր կառավարության նշանակումը... Ունենք նախարարներ, ովքեր անցյալում չունեն կուսակցական լուրջ կենսագրություն, սկանդալներ, կրթված են ու ինտելեկտուալ: Ունենք պաշտպանական գերատեսչության հրաշալի ու նոր մոդել, որն ինձ շատ է գոհացնում... Նախարարը՝ քաղաքացիական, Գլխավոր շտաբի պետը՝ հրաշալի զինվորական... Վերջապես վերջ դրվեց նախարար-գլխ. շտաբի պետ անհարթելի թվացող հակասություններին: Ունենք վարչապետ, ում հետ նախագահը հաշվի է նստում կադրային քաղաքականության առումով... Որպեսզի ասածս հիմնավոր լինի, ասեմ՝ ազատվել Գագիկ Բեգլարյանից, Գագիկ Խաչատրյանից ու կասկածի տակ դնել Հովսեփ Հովհաննիսյանի հետագա պաշտոնավարման հարցը, մարդու, ով նախագահի մտերիմ շրջապատից է ու մեծ հաշվով իրեն չի դրսևորել Հարկայինի պետի պաշտոնում, այնքան էլ հեշտ գործ չէ ու դրանց ընթացքը ցույց է տալիս, որ կա լուրջ պայամանվորվածություն՝ հնարավորինս նախագահը պիտի չխառնվի Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականությանը․ ենթադրում եմ, որ դրա դիմաց պիտի ստանա շոշափելի առաջընթաց լուրջ թվերի տեսքով ու կարճ ժամանակահատվածում: Կարեն Կարապետյանն ու առհասարակ կառավարության նոր կազմն ունեն որոշակի համակրանք ու վստահություն նեյտրալ քաղաքական հայացքներ ունեցող, ադեկվատ ՀՀ քաղաքացիների շրջանում: Կօգտվի նոր կառավարությունն իրեն ընձեռված նոր իրականություն ստեղծելու հնարավորությունից, թե կդառնա այնպիսին, ինչպիսին նախորդներն են, կերևա շատ շուտով, իսկ մեզ՝ ադեկվատ ու քաղաքականապես նեյտրալ քաղաքացիներիս, մնում է միայն համբերել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1271342629572232 ...

    Կարդալ ավելին
  • Մի տեսակ չեմ հասկանում Չարտագաղթելու կոչ անող հարուստերին... Հեշտ ա ուղղակի խոսել ու պնդել, թե ամեն ինչ լավ ա, կամ լավ չի, բայց մեկ ա, կլավանա, երբ ունես բիզնես ու քո միակ խնդիրը շրջանառության ծավալների որոշակի անկումն ա: Մի հատ հարցրեք լավ ա, թե չէ, էն մարդուն, ով մի երկու տեշ աշխատում ա, ու չի հասցնում արժանապատիվ ապրել ու ընտանիք պահեկ: Արտագաղթելու կոչ էլ չեմ անում, բայց էլ չեմ մեղադրում արտագաղթողներին, ամեն մարդ արժանի ա իրացնելու իր պոտենցիալն այնտեղ, ուր ինք իրոք իրեն ավելի իրացված կզգա: Հետո մենակ սոցիալական չի խնդիրը, լիքը այլ բաներ կան, որոնք նպաստում են արտագաղթին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1265888166784345 ...

    Կարդալ ավելին
  • Որպես ուստա ուսանող մի քանի խորհուրդ վաղվանից ուսանողներին՝ Ուսման որ փուլում փոշմանեք, մի շարունակեք: Գնահատեք օբյեկտիվ՝ վաղը Ձեզ ուսումը նոռմալ աշխատանք ապահովելու, թե՞ չէ: Սովորեք մենակ մասնագիտական առարկաները, ոչ թե իմ պես բոլորը լավ: Մասնագիտականը շատ լավ ա պետք սովորել, ոչ թե լավ:  Հույս մի դրեք ԲՈՒՀ-ի տված կրթությանը, կողքից լավ մասնագիտություն սովորեք:  Ուսխորհուրդ չմտնեք: Կաշառք չտաք: Երիտասարդ դասախոսների հետ մտերմություն արեք: Բիձեքի սովետական դասերը չսովորեք: Դեկանի քարտուղարուհու հետ ախպերություն արեք: Շնորհավոր ))) Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagmamulyan/posts/1239226852783810 ...

    Կարդալ ավելին
  • Երբ որ ֆեյսբուքի ձևը փոխվեց, համազգային հիստերիա բարձրացավ, հիմա ո՞վ ա հիշում, սովորական ա դառել:  Երբ որ հատ ու կենտ մարդիկ սելֆի էին անում, աղջիկները ընկալվում էին որպես չափից դուրս առաջադեմ, տղերքը գոմիկոտ, բայց հիմա հազարից մեկն ա, որ սելֆի չի անում, հետո նույն ձևի սկսեցիկ սելֆի սթիքի մեշկին հելնել: Որ լայքի ձևը փոխվեց, արդեն պատվիրակություն էիք ուզում կազմեք ուղարկեք Ցուկերբերգենց գեղը, որպես բողոքի նշան, հիմա նենց եք սրտիկում, սիրտս լցվում ա: Հ.Գ. մենակ էն հասարակ պուճուր սմայլիկներն էին ափսոս Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagmamulyan/posts/1229574153749080 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն