• Արմեն Դանիելյան
  • Հերթական զավեշտը. ռուսական սպեցնազմնա գալիս` գազային հարձակում իրականացնելու համար: Իսկ Միացյալ Նահանգների անվտանգության դաշնային բյորոյից ովա գալու և ինչ տեսակի հարձակում պետք է իրականացնի: Տկարամտության փայլատոկող դրսևորում կամ տեղեկատվական զառանցանք: Լավ, մարդ ինչքան պարզունակ պետք է լինի չհասկանալու համար, որ իրավապահներն ունեն բազմաթիվ ռեսուրսներ` կտրուկ գործողություններ իրականացնելու համար, սակայն հակված են կոնստրուկտիվ բանակցությունների միջոցով կարգավորել իրավիճակը… Իսկ սադրիչ հայտարարությունները հասարակությանը մոլորության մեջ գցելու պարզունակ դրսևորում է, որն այս պարագայում կիրառվում է անազնիվ մարդկանց կողմից… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.danielyan.397/posts/1090816704333026 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի նախագահ ռեջեփ թայիփ էրդողանը սպառնալիքով է պատասխանել Սերժ Սարգսյանի հասցեական մեղադրանքներին:  «Հայաստանը կրակի հետ է խաղում: Ավելի քան 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, նրանցից ոմանք բնակության թույլտվություն չունեն: Թուրքիան հանդուրժել է այս վիճակը: Թուրքիայի գործողությունները ցույց են տալիս, թե իրենք որքան բարեկամական են տրամադրված, սակայն Հայաստանը չի կարողանում տեսնել դա»,- նշել է նա: «Բնակչության, զորքերի թվով և մյուս հնարավորություններով Ադրբեջանն ավելի հզոր է, քան Հայաստանը: Ադրբեջանն առանձնահատուկ է, տարբեր է Վրաստանից կամ Ուկրաինայից: Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինայում ստանալ այն արդյունքը, որը ակնկալում էր, սակայն արդյունքի է հասնում միայն Ղրիմում, որտեղ թաթարների թիվը փոքր է»,- ասել է էրդողանը: Ակներև է, որ ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ժխտելու ավանակի համառությունը թուրքիայի նախագահին դարձրել են «անձի հիստերիկ խանգարում՝ տագնապային ու դեպրեսիվ խանգարումներով» ախտորոշմամբ փսիխոպատ անձնավորության՝ նևրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարումներով: Այս թուրքին այլևս բնորոշ է՝ հուզական անկայունությունը, բացասական ապրումների վրա սևեռվելու հատկությունը, իմպուլսիվությունը թեև իր համար ոչ ցանկալի հարցերի պատասխանելու ընթացքում նա բնավ էլ չի զրկվում իր խոսացածների համար հաշիվ տալու ընդունակությունից, սակայն էապես սահմանափակում է դրանք ղեկավարելու՝ նրա հնարավորությունները: Եվ ուշադրություն դարձրեք՝ որքան ադրբեջանցիները շատ են ընկճվում և վախենում, էրդողանի մոտ ուժեղանում է հիստերիան. նա դրսևորում է ավելի տագնապային ու դեպրեիսվ խանգարումներ: Եվ այսպիսով նա տրվում է թմրամոլությանը, կտրվում իրականությունից ու վարդագույն երազներ տեսնում ադրբեջանական զորքերի և հնարավորությունների հզորության մասին.. Հ.Գ. Հայաստանի նախագահի ասածներն ուժի մեջ են... այ շակալ՝ էդ դուք տեղը չեք բերում և տեղերը խառնել եք. <<Դուք ե՞ք կրակը, ուրեմն խաղում եք լավայի հետ>>... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.danielyan.397/posts/1038043852943645 ...

    Կարդալ ավելին
  • Ազատամարտը իշխանության և ընդդիմադիր հավակնություններ ունեցող որոշ անձանց հաշվիներ մաքրելու հարթակ չէ: Ցավալի է, երբ որոշ սոխակներ չկորցնելով պատեհ պահը սկսել են անկապ դայլայլել... Երբ սկսում եմ ուշադիր լսել նրանց մտքերը՝ հասկանում ես մի բան. ստեղծվել է իրենց համար բարենպաստ վիճակ՝ կուկատկված մաղձը թափելու համար: Եթե որևէ մեկին թվում է, թե ինքն ավելի հայրենասեր է, քան այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգության և պաշտպանության համար, ապա այդպիսիք ուղղակիորեն հայտնվել են բարեխիղճ մոլորության հարթակում: Պարոնա՛յք ինքնադրսևորվելու այլ ժամանակներ փնտրեք, սահմանին զինվորներ են զոհվում... Դուք հասկանում եք, որ ամեն վայրկյան պատերազմը կարող է վերսկսվել և այնժամ դուք և ձեր հռետորաբանությունն այլևս կհամարվեք ժամկետանց կամ ոչ պիտանի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.danielyan.397/posts/1036474286433935 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/P33sUKersBlLyvdeDT8n.jpg

    Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերություններն արդեն մեկ տարի է, ինչ լարված են, ու պատճառն ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից: Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը, այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի են սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալներն իրար միս են ուտում նախարարի աթոռի համար: Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձինք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են, որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը, ովքեր բացահայտվել են, լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1485472101501521

    Կարդալ ավելին

Քաղաքականություն