• Սոնա Տռուզյան
  • ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ եւ լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ: Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը եւ կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվակերից ամուսինը տեղում մահացել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները, քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ եւ նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.truzyan/posts/10213064569387099 ...

    Կարդալ ավելին
  • Շնորհավորում եմ լրագրող գործընկերներիս մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շատ պատասխանատու, երբեմն՝ վտանգավոր, երբեմն նաեւ՝ անշնորհակալ, բայց միաժամանակ շատ կարեւոր մասնագիտություն, առանց որի հասարակության զարգացումն ուղղակի դատապարտված է ։ Մամուլի ազատությունը դա քմհաճույք չէ, այլ կենսական անհրաժեշտություն. ինչպես մարդու օրգանիզմն է զգում սնուցում ստանալու անհրաժեշտություն, այնպես էլ հասարակությունը, որն իրացվում է մամուլի միջոցով, ինչպես օրգանիզմի համար է վտանգավոր անորակ սնունդը, թերսնվելն ու գերսնունդը, այնպես էլ հասարակության զարգացման համար է վտանգավոր անորակ եւ ոչ ժամանակին տրամադրվող տեղեկությունը։  Ինքներս՝ պետական կառույցները, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչները, նաեւ՝ լրագրողները, պետք է ոչ միայն խոսքով, այլ իրականում սովորենք ապրել մամուլի ազատության պայմաններում, լինենք պատասխանատու եւ հաշվետու մեր աշխատանքի համար։ Կարեւորենք մեր գրիչը, խոսքի ուժը ու հանիրավի այն չվատնենք տարաբնույը ճղճիմ հարցերի, հարաբերությունների վրա, որքան էլ որ գայթակղությունը մեծ լինի։  Եթե մի քիչ ավելի նեղացնեմ շրջանակը, ապա այսօր իրավական լրագրության ոլորտում իսկապես կան շատ լավ երիտասարդ լրագրողներ, ովքեր պահպանում են լավագույն ավանդույթները, լուրջ են վերաբերում իրենց մասնագիտությանը, հավատում իրենց ազդեցության ուժին, զերծ մնում «կեղծ սենսացիաներ» ստեղծելու գայթակղությունից, որոնց պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն՝ իրենց տեսակի համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.truzyan/posts/10209327126793370 ...

    Կարդալ ավելին
  • Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ եւ նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/sona.truzyan/posts/10209284313763071 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: 6 անձ` 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյանը, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյանը, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյանը, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյանը, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է` ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, մյուսի ինքնությունը պարզվում է: Ավտոբուսի վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:  ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` դեպքի առթիվ քննությունն իրականացվում է հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը` փորձագետների հետ միասին, կատարվում է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի այլ քննչական գործողություններ: Փորձագետները վերցրել են անհրաժեշտ փորձանմուշները եւ կատարվում է փորձաքննություն պայթյունի պատճառները պարզելու համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա ժամերին: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատապայթյունատեխնիկիական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատաբժշկական եւ այլն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Պայթյունի պատճառների վերաբերյալ փորձագետների եզրակացության մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.truzyan/posts/10209273999665225 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն