• Մարիամ Մարգարյան
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կարող է տեղի ունենալ Սարգսյան-Ալիև հանդիպում: Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը և նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում "պատերազմի հարացույցը" փոխարինել "խաղաղության հարացույցով": Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), և որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերկայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն: Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի և զավթողական ամբիցիաների վառ օրնակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Ստեղծված պայմաններում հայ կառավարող էլիտայի և ամբողջ Հայության առջև կանգնած են հետևյալ խնդիրները. 1. Չհամաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի, ով կունենա մասնակից կողմերի հետ հավասար իրավունքներ: 2. Չգնալ որևէ տարածքային զիջումների, քանի որ այդ քայլը միայն կբացի թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը՝ ստեղծելով անվտանգային նոր խնդիրներ Հայության համար: Բացի դրանից ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ մենք արդեն զիջել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և Դաշտային Ղարաբաղը: 3. Շարունակել ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Դաշտային Ղարաբաղի ազատագրման խնդիրը: 4. Տարածված հայտարարության մեջ խոսվում է «վստահության վերականգնման» մասին: Սակայն վստահությունը չի կարող վերականգնել, քանի դեռ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջև, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախունը: 5. Նշված պայմանները պետք է հանգեցնեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը: Ամբողջ աշխարհի Հայությունը չպետք է մոռանա իր պատմական դառը փորձը և գիտակցի, որ ՄԵՆՔ ենք մեր անվտանգության երաշխավորը… Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mariam.margaryan.7505/posts/1720788961471162 ...

    Կարդալ ավելին
  • «Շնորհակալություն և շնորհակալություն «Ավրորայի» կազմակերպիչներին, իրականացնողներին: Կարելի է ասել՝ «Ավրորան» արմատապես ռացիոնալացրեց ՀԱՅ ՄԱՐԴՈՒ վերաբերմունքը քաղաքական իրականության նկատմամբ: Անվտանգ զարգանալու, բարեկեցիկ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու և արդյունավետ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է որդեգրել համամարդկային արժեքներ, լինել մրցունակ, մասնակցել գործընթացներին, ներկայանալ ոչ թե «թղթե շերեփի» ինքնությամբ, այլ ազգային շահի հստակ գիտակցությամբ, ոչ թե կողմնորոշվելու այլ ինքնորոշվելու և ինքնիրացվելու ռազմավարությամբ: Կեցցե՛ս Ռուբեն Վարդանյան…. շնորհակալություն, «Ավրորան» ձերբազատեց Հայ մարդուն զոհի բարդույթից, քանի որ Դուք հնարավորություն ստեղծեցիք, որ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՀԱՐԳԻ ԻՐ ՏԵՍԱԿԸ՝ տեսնելով և գնահատելով «ԶՈՀԻ» կարգավիճակից դուրս գալու ուրիշների ջանքերը…»: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/mariam.margaryan.7505/posts/1713948768821848 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն