• Արմեն Մխիթարյան
  • Մի քանի նկատառում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին. 1) Եթե ուզում ենք, ֆուտբոլ խաղալ կարողանում ենք: 2) Պաշտպանություն ունենք, բայց ճղած ջինսի ա նման: 3) Լուրջ խնդիր ունենք ակումբներում խաղաժամանակ չունեցող ֆուտբոլիստների հետ, որոնք հավաքականում հիմնական կազմում են խաղում: 4) Հայերին պետք ա պարտվել Մալթային, ջախջախվել ռումիններից, որ գոնե ինչ-որ խաղ ցուցադրեն: 5) Մեր ֆուտբոլիստներին ամեն խաղից առաջ պետք ա ցույց տալ օրհներգը երգող Բուֆոնին ու եվրոյի եզրափակչում վնասվածք ստացած Ռոնալդուին: 6) Մեր տղեքին պետք ա ասել, որ պաշտպանությունից դուրս գալիս արագ հակագրոհի ժամանակ պիտի մասնակցեն ոչ թե երկու, այլ գոնե երեք ֆուտբոլիստ: 7) Հայաստանի հավաքականն ունի մշտական խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստների, գլխավոր մարզչի, մարզական հոգեբանի, լուրջ տակտիկական մասնագետ-մարզչի ու 50 գրամ (էդ էլ խաղերի ժամանակ համարձակ լինելու համար): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenalbertimkhitaryan/posts/1072062639508992 ...

    Կարդալ ավելին
  • Երևանը մոլորակի մասշտաբով դժվար է անվանել մեծ քաղաք, բայց իր բազմազանությամբ չի զիջում մեծերին: Ինչքան էլ գտնվում են Երևանի այժմյան ճարտարապետությունից բողոքող մարդիկ, մայրաքաղաքի ճարտարապետությունը բազմաշերտ է՝ ուրարտական քաղաքաշինությունից մինչև միջնադարյան եկեղեցաշինություն, 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետությունից (քիչ թե շատ պահպանված)՝ ժամանակակից բարձրահարկամոլ ճարտարապետություն: Երևանում ամեն օր կարելի է հանդիպել դեմքի հայտնի վոլոր արտահայտությունները՝ մուննաթ, ժպիտ, ծիծաղ, արհամարհանք, տառապանք, երջանկություն, թախիծ, դժկամություն, ձգտում, ալարկոտություն… Տոնդ շնորհավո՛ր, հայոց հնագույն քաղաք: Բնակիչներիդ էլ ասա՝ թող շունչ քաշեն, թե չէ ամենուր և միշտ շտապում են, էլ ետևներից չես հասցնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenalbertimkhitaryan/posts/1069474333101156 ...

    Կարդալ ավելին
  • Բանակցությունները, կոմպրոմիսը, մամուլի կետ բացելու դիմաց պատանդներ ազատելը… բա ասում էիք՝ էլ ելք չկա: Ստացվում է՝ ելք կա, ավելին՝ ժամանակին կարելի էր ուղղակի խուսափել զոհից, միայն թե ելքը պետք է տեսնել փակուղու մեջ հայտնվելուց առաջ, ոչ թե սեփական նախաձեռնությամբ մտնել փակուղի ու ասել, թե ելք չկա: Հետաքրքիր է՝ բա որ ելք չկա, փակուղի ինչպե՞ս եք մտել: Այլ կերպ ասած՝ ելքն այնտեղ է, որտեղ և մուտքն էր: Իսկ դա նշանակում է, որ զինվածները, կոչեք նրանց ահաբեկիչ թե ապստամբ, ոչինչ չեն շահել (ի սկզբանե կանխատեսելի փաստ հաստատեցին հենց իրենք) Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenalbertimkhitaryan/posts/1013971425318114?notif_t=close_friend_activity¬if_id=14692629 ...

    Կարդալ ավելին
  • Սկսած 1878թ. Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքման օրվանից` քաղաքական քարտեզը մի քանի անգամ վերափոխվել է: Իսկ Թուրքիայի հանդեպ գերտերությունների քաղաքականությունը` ամենևին: Բիսմարկի թեթև ձեռքով Բեռլինում 61-րդ հոդվածի վերածված 16-րդ հոդվածը արդեն 140 տարի է` ճնշման գործիք է Թուրքիայի վրա: Մենք էլ ճնշմանը ավելի մեծ կշիռ տալու համար ծանրացնում ենք, օրինակ, ամերիկացի կոնգրեսականների ձախ գրպանները: Բայց կշեռքի հավասարակշռության համար նժարների ծանրությունը պետք է հավասար լինի, ուստի դատարկ մնացած աջ գրպաններն էլ լցնում է թուրքական լոբբինգը (որպես բոնուս մի քիչ իկրայած նավթ են տալիս «նա դեսերտ»): Բայց հենց ձախ գրպանը լցվում է, աջը ծակվում է, և` հակառակը: Ասածս ինչ` այն միլիոնները, որով սնում ենք ուրիշներին, եթե ծախսվեին Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի վրա, այսօր մենք կունենայինք ոչ թե «հարուստ սփյուռք, աղքատ հայրենիք», այլ «ԱԶԴԵՑԻԿ ՍՓՅՈւՌՔ, ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ», որն այլևս երբեք չի կանգնելու հերթական ապրիլքսանչորսյան վտանգի առջև: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenalbertimkhitaryan/posts/966018790113378 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն