• Մանվել Շահմուրադյան
  • Աշխարհի ամենաանվտանգ քաղաքների մեջ Երևանը 88-րդն է, Թբիլիսին 19-րդն է, Բաքուն՝ 71-րդը:  Թուրքիայի մայրաքաղաք Անկարան գտնվում է 179-րդ, իսկ Մոսկվան՝ 205-րդ հորիզոնականում:   Աշխարհի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Աբու Դաբին: Նրան հաջորդում են գերմանական Մյունխենը, թայվանական Թայբեյը, շվեյցարական Բազելը, դանիական Օրհուսը, գերմանական Հայդելբերգը, Քաթարի Դոհան, Սինգապուրը, Հնդկաստանի Մանգալուրն ու շվեյցարական Ցյուրիխը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1396048313771839 ...

    Կարդալ ավելին
  • Նիկոլը երեկ դարձավ իրոք միակ ընդիմադիրը։ Վերջին օրերի ամենամարդաշատ հանրահավաքը երեկ էր։  Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ, եթե ուզում եք մի բան փոխվի մեր իրականության մեջ, ապա ընդամենը ձեզանից պահանջվում է երեկոյան 8-ից 10-ը գտնվել Խորենացի փողոցում։ Վախենալու բան չկա մասնակցության մեջ, հանեք ձեր մեջից ստրուկին ու առաջ․․․․․․․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1128236200553053?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14692497297 ...

    Կարդալ ավելին
  • Ռուսաստանը հիտլերյան ֆաշիզմի դեմ հաղթանակը փորձում է սեփականաշնորհել։ Ամեն տարի հաղթանակի տարեդարձը մեծ շուքով նշվում է Կարմիր հրապարակում, հրավիրվում են տարբեր երկրների նախագահներ, տեղի է ունենում զինվորական շքերթ՝ սպառազինության ցուցադրումով, այս օրը Ռուսաստանը դարձրել է երկրի գլխավոր տոնը։ Ռուսաստանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ պատերազմում հաղթել է Ռուսաստանը միայնակ ։ Տոնակատարություններին հրավիրված նախագահներից ոչ մեկի, առավել ևս Ռուսաստանի նախագահի, մտքով չի անցնում, որ առաջին համաշխարհայինում տարված հաղթանակի միջոցառումները կարելի է կազմակերպել ամեն տարի նախքին Խորհրդային հանրապետություններից մեկում։ Հաղթանակի սեփականաշնորհման, կայսրական նկրտումները ցուցադրելու գործիքներից մեկն էլ դարձրել է Գեորգևյան ժապավենը։ Էս ժապավենը գործածության մեջ է դրվել դեռ 1768-ին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո այն դուրս է եկել գործածությունից՝ որպես ցարական Ռուսաստանի բանակի խորհրդանիշ։ Այնուհետև գործածվել է միայն սպիտակգվարդիականների կողմից։  Մեծ հայրենական պատերազմի հետ չառնչվող Գեորգիևյան ժապավենը դարձել է Ռուսական կայսրության խորհրդանիշերից մեկը, որի ակտիվ ներդրումը, շրջանառումը հայաստանյան իրականության մեջ անթույլատրելի է՝ դրանով կամովին մեզ գցում ենք այդ կայսրության գիրկը։ Հ․Գ․ Ղրղզստանը այս տարի հրաժարվել է Գեորգևյան ժապավենից, դրա փոխարեն օգտագործելու են իրենց դրոշի գույներով ժապավեն՝ Հաղթանակի ժապավեն անվանումով։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1078150458894961?notif_t=close_friend_activity¬if_id=1462764646782497 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա էլ կանգնել ենք նոր երկրընտրանքի առջև՝ ճանաչել թե՞ չճանաչել Ղարաբաղի անկախությունը։  Դեմ արտահայտվողները ԼՏՊ-ի գլխավորությամբ պնդում են, որ ճանաչումը հղի է քաղաքական, տնտեսական, ռազմական անկանխատեսելի հետևանքներով և այդ քայլին գնալուց առաջ պետք է ունենալ որևէ գերտերության աջակցություն։ Բայց նրանք չեն անրադառնում, հետևաբար չեն էլ պատասխանում հարցին, թե ի՞նչ է սպասվում մեզ չճանաչելու ու ներքին, արտաքին քաղաքականության մեջ նախքին կուրսը շարունակելու դեպքում։ Եթե մինչև ապրիլյան պատերազմը պատրանք կար, որ ժամանակը աշխատում է մեր օգտին, ապա հիմա հասկանալի դարձավ բոլորի համար, որ դա այդպես չի։ Ժամանակը հենց էնպես որևէ մեկի օգտին չի կարող աշխատել, ժամանակը պետք է օգտագործել օգուտ ունենալու համար։ Հասկանալի դարձավ նաև, որ այսպես շարունակելը նշանակում է դանդաղ կերպով գնալ ինքնաոչնչացման։ Իսկ պատրա՞ստ է իշխանությունը փոփոխվելու ու փոխելու ժամանակի այս անբարենպաստ ընթացքը։ Անցած ամիսը ցույց տվեց, որ նրանք չեն փոխվելու՝ էլի ընտրակաշառք են բաժանում, մարզպետը սպառնում է իրենց իրավունքների համար պայքարող գառնեցիներին և էդպես շարունակ։ Այսինքն չճանաչելու դեպքում ինքնաոչնչացման ընթացքը կշարունակվի ու կարագանա, իսկ ճանաչելու դեպքում կունենանք նոր իրավիճակ,որը գոնե հնարավորություն կտա փոխելու ժամանակի անբարենպաստ ընթացքը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1076911409018866?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14626046451 ...

    Կարդալ ավելին
  • Մի ամիս է պատերազմի մեջ ենք ու ի՞նչ է փոխվել քաղաքի կյանքում, մարդկանց մեջ։ Ոչինչ էլ չի փոխվել։ Քայլում եմ մեր փողոցով ու նայում։ Կանաչ տարածքի վրա շինարարություն են անում քիչ է՝ իրենց ապագա խանութի տեսադաշտը փակող ծառն էլ կտրել են, խանութներում ՀԴՄ կտրոն չեն տալիս, ռմբապաստարանի մուտքի առջև մի քանի մեքենա աղբ կա, տաքսիները կանգնած են ավտոբուսների կանգառներում, հետիոտնային անցումը հսկող, հեռախոսը ականջին դրած ոստիկանի քթի տակ կանոնների խախտումով մի քանի մեքենա է կանգնած։ Բա ի՞նչ են խոսում բակում հավաքվածները։ Մի թոշակառու պնդում է թե զորակոչ է, երեխեքին փողոցից բռնում տանում են , դալնաբոյչիկ վարորդը թե՝ ախպեր ինչի՞ չեն ուզում, որ ռուսը իրա զորքը բերի Ղարաբաղ, լուսամուտի արտադրամասի տերը՝ բա շրջապատված ենք թշնամի պետություններով, առանց Ռուսաստան մեզ կուտեն, մեր թշնամիների շարքում նշելով նաև Վրաստանը ու Իրանը, պետական չինովնիկ մեկն էլ ինքնագոհ անցավ, սա էլ իր հաստափոր տղային հասցրեց փախցնել Ռուսաստան։  Միակ մխիթարանքն էլ էն է, որ էս մարդիկ տարիքով են, իսկ ջահելները մեծերի պես չեն մտածում ու գործում։ Գալիս է անկախության սերունդը, մի քանի տարի հետո նրանք կլինեն երկրի տերը, բայց մենք ունե՞նք արդյոք էդ մի քանի տարին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1075605709149436 ...

    Կարդալ ավելին
  • Վայ հայրենասերները առաջարկում են արգելել Թուրքիայից ապրանքների ներկրումը Հայաստան։ Էս հարցում էլ նրանք են փորձում ընդօրինակել Ռուսաստանին։ Իսկ ի՞նչ շահեց Ռուսաստանը այսպես կոչված հակասանկցիաներ կիրառելով Եվրոպայի կամ Թուրքիայի նկատմամբ։ Ոչինչ էլ չշահեց, հնդհակառակը, բարձրացան գյուղմթերքների գները, քանի որ մի բան արգելելու դեպքում պետք է ունենաս դրա այլընտրանքը։ Շատ ապրանքատեսակներ ընդհանրապես անհետացան խանութներից։ Հիմա էլ մերոնք են փորձում նույնը անել առանց հաշվի առնելու դրա հետևանքները։ Էդպիսի քայլ անելուց առաջ պետք է տնտեսությունը նախապատրաստել դրան՝ նման ապրանքի արտադրություն կազմակերպել Հայաստանում, որն ունենա գոնե նույն որակն ու ինքնարժեքը, կամ գտնել այլ մատակարարներ։ Իսկ մենք ոչ մեկն ենք արել, ոչ էլ մյուսը; Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1072764136100260 ...

    Կարդալ ավելին
  • Օբաման նորից չի արտասանելու «Genocide» բառը: Ամեն տարի այս օրերի թերթերի նույն վերնագիրը: Ժամանակն է հասկանալ, որ չի կարելի եղեռնի ճանաչմանը ուղղել Հայաստանի ու սփյուռքի ամբողջ ներուժը, ճանաչումը դարձնել համահայկական իդեա: Մի տարի է անմոռուկը դոշներին ման են գալից, մտածում են ինչքան երկար անմոռուկ կրեն, էնքան հայրենասեր են: Հիմա կսկսվի՝ մոմերով երթ, ջահերով երթ.....: Էնքան մտածեցինք եղեռնի ճանաչման մասին, որ կանգնեցինք երկրորդ եղեռնի սպառնալիքի տակ:  Ժամանակն է ազատվել անմոռուկային մտածելակերպից ու արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ու սփյուռքի ամբողջ էներգիան ուղղել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahmanvel/posts/1067468173296523 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն