• Արշալույս Մղդեսյան
  • Ծառուկյան դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցության վերաբերյալ ասեմ: Շատ պետք չէ ոգեւրովել այս փաստից այն իմաստով, որ այս ընտրույուններին միակ ընդդիմադիր ուժի՝ ԵԼՔ-ի շանսերը մեծանում են: Նախ այդ ուժի չմասնակցությունը, փաստացի նշանակում է ՀՀԿ-ին աջակցություն (իրականում տակից նրանք այդ աջակցությունը ցուցաբերեն, թե՝ ոչ): Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀԿ-ը ու ԲՀԿ-ը էլեկտորատի մասով գրեթե նույն դաշտում եւ գրեթե նույն գործիքներով են խաղում: Նրանց էլեկտորատները նման են: Գուցե, Ծառուկյանի էլեկտրոտից ինչ-որ մաս, չեմ կարծում, որ մեծ զանգված, հոսի դեպի ԵԼՔ, բայց հիմնական մասն ավելի շատ ՀՀԿ-ի՝ փող-ուղղորդում-վարչական ռեսուրս եռամիասնության "աշխատանքի" դաշտում է մնալու: Այս առումով, Եթե ԲՀԿ-ը մասնակցեր, այն ավելի շատ խփելու էր ՀՀԿ-ին, քան ԵԼՔ-ին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10211300130171663 ...

    Կարդալ ավելին
  • Վարչապետի նոր հանձնարարականների դեկլարատիվ մասը լավն էր, մարդկանց սրտից է, դեմն ընտրություններն են, վիճակն՝ օրհասական: Մարդիկ պատասխանում են սպասումներին, հատկապես, երբ ասվում է. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»: Սակայն էլի մի պրոբլեմ կա. չափելիության տեսանկյունից երկու ոտքով կաղում են դրանք: Չկան ժամկետներ, թվերով նշված թիրախներ, որպեսզի մի վեց ամսից պահանջենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10209741977138811 ...

    Կարդալ ավելին
  • Կոկա-կոլան քարոզում է առողջ ապրելակերպ, British Petrolium-ը ֆինանսավորում բնապահպանական ծրագրեր: Շուտով "Իսլամական պետությունն" էլ կսկսի պայքարել Սիրիայում խաղաղություն հաստատելու համար եւ ֆինանսավորել peace building կոնֆերանսներ: Էհհհհհ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10209633665391085 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ, երբ Ազատության հրապարակում էի ցույցը լուսաբանելու համար, ականատես եղա մի տհաճ իրավիճակի։ Երթից առաջ ցուցարարնեից մի քանիսը վեճի բռնվեցին հարակից սրճարանում նստած մի քանի քաղաքացիների հետ։ Ես այդ սրճարանում էի, նյութ էի գրում ու ուղարկում խմբագրություն։ Հա, ցուցարարը մեղադրում էր սրճարանի հաճխորդներին, թե բա միացեք պայքարին, ամոթ ձեզ, որ վեր եք ընկել սրճարանում ու բան չեք անում։ Դե եղավ նույնքան կոպիտ պատասխան, ու երթը շարունակվեց։ Բայց այս ամենի մեջ քիչմը 2008 մարտի մեկի ու դրան նախորդող իրադարձությունների ուրվականն եմ տեսնում, որ եթե "ժողովրդի (մի քանի հազար ցուցարարների) հետ չես, ապա իշխանությունների ծառան ես, ստրուկ ես եւ այլն"։ Հա մեկ էլ ես վերջերս ցույցերի ժամանակ տուժած քաղաքացիների նկարներն են ֆբ դնում, ու ամոթանք տալիս այս ամենին միայն օնլայն հետևողներին, թե նա խիզախաբար պայքարում քո համար, իսկ դու… Ամոթ քեզ․․․ նախ ասեմ, հարգելով բոլորի կարծիքները, բայց ես և իմ նման շատ շատերը կան, որ բռնությունը դատապարտում են լինի դա իշխանության, ոստիկանության, ցուցարարների, թե Սասնա ծռերի կեղմից, իսկ այդ բոլորը մեր հասարակության ծնունդն են։ Հա մեկ էլ մի փորձեք մեղադրել ուրիշներին, որ նրանք չեն միանում պայքարին, կամ նրանց խղճի վրա ազդել վիրավորված ցուցարարների (ում արագ ապաքինում եմ ցանկանում) նկարներով։ Ով գնում է միտինգի, իմանալով մեր հասարակությունում ու պետությունում առկա վարք ու բարքը, հատկապես այս լարման շրջանում, պետք է, որ գիտակցի դրա ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները։ Ով տանում է մարդկանց Սարի թաղ, պետք է նորից գիտակցի նշված իրողությունը, ով կոչ է անում թռնել բարիկադների վրա, նույնպես պետք է գիտակցի այս ամենը։ Ու այդ ամենից հետո պետք չէ ուրիշներին՝ բռնությունը չկիսողներին, մեղադրել «դավաճանության մեջ»։ Սա յուրաքանչյուր ցուցարարի որոշումն է ու իր պատասխանատվությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10208959197289804 ...

    Կարդալ ավելին
  • "Անկարևոր ու ամայի" 800 հեկտարի համար սենց բան էր ասել ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանը: Մեր երկրի սահմանները գծվել են արյամբ եւ պետք է ամրապնդվեն քրտինքով:  Սպարապետ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10208415476817132 ...

    Կարդալ ավելին
  • Վերապահումով եմ մոտեցել ու մոտենում այն հայտարարություններին կամ ՊՆ-ին ուղղված լրագրողների հարցադրումներին, որ դիրքերում զոհվածները միայն անապահով ընտանիքներից են: Նման իրավիճակներում, հատկապես պրոֆեսիոնալ լրագրության մեջ, գործածել միանշանակ "միայն" բառը տեղին չէ, քանի որ հաստատ ապահով ընտանիքներից էլ կան զոհվածներ ու բոյ տվածներ: Ուղղակի, երբ նորությունների մեջ նշվում կամ շեշտվում է սոցիալական ծագումը, ապա տեղեկատվությունն ավելի զրնգուն է հնչում ու դրանով ի ցույց դրվում բանակում անարդադրության կամ կոռումպացվածության վիճակը: Ինչը կա, չենք կարող հերքել, հակառակ պարագայում գեներալների դղյակները չէին լինի: Ուստի չբցառելով, իհարկե, այն հանգամանքը, որ ապահով ընտանիքներից բանակ գնացածները հնարավորություն ունեն խուսափել բարձարանալ դիրքեր, կամ ավելի քիչ են բարձրանում, այնուամենյանիվ կածում եմ, որ դիրքերում զոհված տղաների սոցիալական ծագման համամասնությունը մեծ մասով համընկնում է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակին հետ: Պաշտոնապես Հայաստանում աղքատության շմին են կամ այդ շեմից ցածր ապրում բնակչության 1/3-ից ավելին: Իրականում, կարծում եմ այն հասնում է բնակչության կեսին, եթե ոչ ավելիին: Մի քանի տարի առաջ կատարված սոցիլոգիական հարցումների համապատասխան, որի հեղինակն է իմ կողմից հարգված մասնագետSamvel Manukyanն է, Հայաստանի բնակչության շուրջ 83% կարծում է, որ երկրում կա դասակարգային լարվածություն հարուստների և աղքատների միջև: Իսկ այդ հետազոտությունից անցել են տարիներ ու տնտեսության վիճակը գնալով հաստատ չի լավացել: Աղքատների թիվը պաշտոնապես անգամ ավելացել է: Ասածս այն է, որ զոհվածների կամ պոստերում ծառայողների սոցիալական ծագման համամասնությունը մեծ մասով համընկնում է երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Իհարկե, կրկնվեմ, որ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ բաղադրիչը կա, չեմ բացառում, բայց այն որոշիչ չէ: Հ.Գ. Կլինեն մարդիկ, իհարկե, կասեն՝ "ինչ ես խոսում, ես խոսել եմ ախպորս հետ, նա պոստում է ու ասում է սենց կամ նենց": Ինչ արած, կարծիքների բազմազանությունը միշտ ողջունելի է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10208359748743965 ...

    Կարդալ ավելին
  • Գիտեք էս նախարարություն միացնել, բաժանել, կտրել, կիսելու մեջ ինչն է մտահոգիչ, որ սա անում են մեր, կներեք խոսքիս համար, պետական այրերը, դա անում են այնքան հեշտությամբ ու ուրախությամբ, որ պետություն, կառավարում, արդյունավետություն և զարգացում հասկացությունները ծակ են ման գալիս, որ մտնեն ու էլ չերեվան մարդկանց աչքին: Հիմա էլ Տարածքային կառավարմանը միացնում են մի "պոչանուն"՝ զարգացում, կարծես անունից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Նույն տրամաբանությամբ Սովետում ավոտյի անունը "Պաբեդա" դրին, բայց "Բեդա" դուրս եկավ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10207658834101537 ...

    Կարդալ ավելին
  • Սարգսյանը կարծես նոր է ստանձնում իշխանությունը, պատրաստավում նոր ստարտի և խոսում ապագայի ծրագերի մասին, այնինչ ժամանակն էր, որ խոսեր ձեռքբերումների ու բացթողումների մասին: Հետո նա ասում, գործերին տեմպ է պետք տալ, արագ և գրագետ աշխատանք, ու այդ ամենն ասելուց հետո, պրոցեսներից արագություն պահանջողն ասում է հեղափոխականներին՝ "մենք չենք շտապելու": Հիշում եմ մի անգամ էլ, երբ քաղաքական համակագրի վերափոխման մասին լրագրողներից մեկը հարց տվեց, նա պատասխանեց՝ չենք շտապելու: Իրոք չշտապեցին, յավաշ-յավաշ շարժվեցին, մի քանի կուսակցություն, որ կարող էին մրցակից լինել, վարի տվին, ու քաղաքական ու ընտրական համակարգի համակարգի հեղինակությունն իջացրին՝ պլենտուսից ներքև: Այդ ընթացքում Հայաստանը էլի մի քանի տասնյակ հազար քաղաքացիներով աղքատացավ, երկիրը մնաց կոռումպացված, իսկ տնտեսությունը ԱՊՀ տարածքում ամենամոնոպլիզացվածը: Հիմա ՀԱՐՑ. Ի՞նչի կամ ո՞ւմ է համար է այս երկար տեքստը, որի վրա վստահ եմ մի քանի սպիչրայթերներ են աշխատել, որ սկզբից ասես ինչու է պետք շտպաել, բայց վերջում հիասթափեցնես, որ մեծ փոփոխությունների մի սպասեք՝ մենք չենք շտապելու: Հը՞ն... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10207617499948209 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտից, պետք է լուրջ խորհեն իրենց ապագայի մասին, քանի որ այս միջոցառումը ֆիքսեց նրանց ահավոր, ծայրահեղ թուլությունը անգամ ընտրատեղամասերում ոչ միայն գրագետ վերահսկողություն սահմանելու, այլ նաև ներկայացված լինելու տեսանկյունից: Մոտ 170 տեղեմասային հանձնաժողովների անդամների տեղերը թափուր էր: Կարծում եմ, որ այս տեղերը հենց ընդդիմությանն էին, որտեղ վերահսկողությունը լրիվ հանձնված էր իշխանության բերկրթությանը, ում աստված այդ շնորհով օժտել է այնքան, որ էլ դու սուս... Ընդդիմություն՝ համակարգային, հստակ տեսլականով և պոզիտիվ ծրագրով չկա: Մնացել են փլատակներ, որոնք եթե իրենց ներսում ոչ-ինչ չփոխեն, կամաց-կամաց մահանալու են: Հանրաքվեն ֆիքսեց նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազամակերպությունների բավականին լավ պատրաստվածությունը և ակտիվությունը: Քվերակության վերահսկողության տեսանկյունից կարծես առաջին պլան էին մղվել դիտորդները, թեպետ այդ գործի ավանգարդում պետք է լինեին քաղաքական կուսակցությունները: Հիմա իշխանության մասին: Մտայնությունը, որ այս հանրքվեն էլ սղցրինք թեկուզ զոռբայությամբ, խախտումներով, համոզելով, վախացնելով ու հետագայում էլ ամեն ինչ կանենք այնպես, ինչպես կուզենք, խաբկանք է: Իշխանության ներսում կամ չեն հասկանում, կամ հասկացողները լռում են, որ քաղաքական համակարգի ամլացման, ինչում իշխանությունը մեծ ներդրում ունի, ու այդ համակարգի նկատմամբ հասարակության մասսայական ալերգիան, հեչ ավ բաների մասին չի վկայում: Տոտալ անվստահության ու հիասթափության մթնոլորտը հղի մեծ վտանգնրով: Արտագաղթ, հանրային տրամադրությունների անկում, ինչն իր հետ բերելու է անկման բոլո ոլորտներում: Բայց սա մի կողմ: Այս վիճակը՝ թվացյալ կայունությունը, որը իրականում լճացում է, առաջին հերթին հղի է պոռթկումով: Իսկ երբ դա տեղի ունենա պրոնայք իշխանավորներ, այդ ալիքը չի խնայելու ոչ մեկին, սրփելու է ամեն ինչ՝ շատ հաճախ խառնելով թացը չորի հետ: Հատկապես, որ չկա ընդդիմություն, որը գոնե դրան համակարգված և քաղաքական բնույթ կտա: Իշխանությունը, կամ քաղաքական համակարգը, չի կարողանալու դիմակայել այդ ալիքին, քանի որ հենց ընդդիմության բացակայության պատճառով իշխանության մեջ է տեղի ունենում ամենամեծ լճացումը ու իրար տակ փորոցին: Սկսվելու է առնետավազք, որը բնական է նման վիճակներում: Գիտեք ամենցավալին ո՞րն է, ոչ թե որ այդ ցասման զոհը դառնալու եք իշխանությունն ու էլի շատերը, այլ, որ այդ այդ ցնցումները խարխլելեու են պետության հիմքերը: Ու սա հատկապես ձեր շնորհիվ ու պատճառով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10207172083093066?notif_t=close_friend_activity ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն