• Անահիտ Մարգարյան
  • Ապրիլյան պատերազմի դասերը, կամ՝ գեներացվող գաղափարը ամենամեծ կապիտալն է։ 88 - ի փետրվարին սկսված Ազգային ազատագրական շարժումը ցավոք խեղվեց և գնաց այլ ճանապարհով։ Դրանում կար և արտաքին հզոր ազդակների ուժը, և ներքինը։ Երկրաշարժը, շրջափակումն ու պատերազմը նպաստեցին ճգնաժամի խորացմանը։ Բայց այս մասին չի խոսքը։ Վաղուց խոսում ենք այն մասին, որ Եղեռնի փաստի մասին խոսելիս շեշտադրությունների փոփոխության կարիք է առաջացել, որն էլ իր հերթին կբերի աշխարհընկալման ու աշխարհայացքային փոփոխությունների։ Սուգն ու շիվանը, հաճախ արժանապատվության զգացում վիրավորելու աստիճանի կախ ընկելը սրա նրա բերանից Հայոց Մեծ եղեռնը ճանաչման նպատակով, ապարդյուն է եղել, կամ քիչ արդյունքի ենք հասել։ Ապրիլյան պատերազմը վտանգի հիշեցում էր, և Ազգային արժանապատվության կոչ։ Ապրիլյան քառօրյան կարճ միացում էր, որը իրար եռակցեց ազգի առողջ ուժերը, ու ցույց տվեց, որ նոր սերունդ է եկել, որն ասում է․ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, և ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ։ Ինչ հիասքանչ ներդաշնակություն․․․  Վտանգը ծնեց միացում, իսկ դրան հաջորդած հաղթանակները բնականաբար ծնեցին հայ լինելու հպարտություն զգացումը։  Կյանքը ստիպում է մտածել լինել թե չլինելու դիլեմայի մասին։ Ազգի խորքում պահպանված առողջ ուժերը ընտրում են Լ Ի Ն Ե Լ Ը։ Ողբանք մեռելաց, բայց և կոչենք ապրողաց՝ կանգնենք խրամատում կանգնած զինվորի կողքին, գուրգուրենք այս փոքրիկ բայց թանկ նվաճումը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.margaryan.90/posts/900737613385389 ...

    Կարդալ ավելին
  • Հա, մեր 20 տարեկանները անմոռաց նվիրումով կռվեցին, բայց մենք տանուլ ենք տալիս դիվանագիտական ու ինֆորմացիոն ճակատներում։ Բաքուն ասում է ես բանաստեղծ ունեմ՝ աքպար էրեվանլի, և էրեվանի խանությունը 500 տարի է իմն է, Սևանն ու Զանգեզուրը իմն է․․․/դու հա ասա, որ ազիկը հարյուր տարվա պատմություն չունի/։ Ոսկեկազմ փառահեղ գրքեր են գրել ու թարգմանած տարածել ողջ աշխարհում, որ՝ կարպետ, խալիչա, աման չաման, կարաս, տոլմա ու հարսա - բոլորը իր անտիկ ազգ լինելու ապացույցներ են։  ․․․ Իսկ 21 - րդ դարը նախ ինֆորմացիոն պատերազմի դար է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.margaryan.90/posts/897705377021946 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին