Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Գրիշա Աղաջանյան
  • Թրամփը իր ելույթով ցույց տվեց,որ իր ներքին քաղաքականության առանցքը լինելու է Միացյալ Նահանգների քաղաքացին և վերջինիս բարեկեցությունը, ով մինչ այժմ ըստ Թրամփի անտեսված է եղել սեփական իշխանության կողմից։ Արտաքին քաղաքականության մասին խոսելիս ԱՄՆ նախագահը համար մեկ առաջնահերթություն համարեց ահաբեկչության դեմ պայքարը։ Հետաքրքրական էր որ Թրամփը շեշտեց, որ միջազգային հարաբերություններում ցանկացած երկիր իրավունքը ունի առաջնահերթ հետապնդել սեփական շահերը և որ ԱՄՆ-ն նույնպես կհետապնդի իր շահերը առանց այլոց վրա ճնշում գործադրելու։ Այսպիսով նա ցույց տվեց, որ ԱՄՆ -ն չի հավակնում իր կամքը պարտադրել։ Թրամփը ինչպես և կանխատեսվում էր Ռուսաստանը չդիտարկեց, որպես ԱՄՆ հակառակորդ կամ թշնամի։ Ինչպիսին կլինի իրականությունը՝ ցույց կտա ժամանակը։ P.S. Իրական ժողովրդավարության ցուցիչներից էր ԱՄՆ ողջ մնացած բոլոր նախագահների ինչպես նաև նախընտրական շրջանում Թրամփի կատաղի հակառակորդ Հիլարի Քլինթոնի ներկայությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1791651537751724&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Էյնշտեյնը մի անգամ գրեց Չարլի Չապլինին: -Ձեր «Ոսկյա տենդ» ֆիլմը հասկանալի է ամբողջ աշխարհին, և դուք անկասկած մեծ մարդ կդառնաք: Ինչին Չապլինը պատասխանեց. -Ես էլ ավելի եմ հիանում Ձեզնով: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, սակայն, այնուամենայնիվ, Դուք մեծ մարդ դարձաք։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1752972644952947&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին մի անգամ հարցրել են. -Ի՞նչ բան է մաքոքային դիվանագիտությունը: – Դա հրեաների կողմից հաճախ կիրառվող ունիվերսալ մեթոդ է,- նշել է Քիսինջերը և հավելել՝ – բացատրեմ օրինակով: Մաքոքային դիվանագիտությունն այն մեթոդն է, որի գործադրմամբ հնարավոր է Ռոքֆելլերի աղջկան ամուսնացնել,ասենք՝ սիբիրյան խուլ գյուղերից մեկում բնակվող հասարակ ռուս մուժիկի հետ: -Ի՞նչ կերպ,- կտարակուսեք դուք: -Շատ հասարակ, – կպատասխանեմ ես` ներկայացնելով մեթոդի էությունը: Դա գլուխ բերելու համար ես կգնամ ռուսական նշածս խուլ գյուղը, ու այնտեղ բնակվող հասարակ մի ռուս մուժիկի կհարցնեմ` -Լսիր, կամուսնանա՞ս ամերիկաբնակ հրեուհու հետ: -Շա՜ա՜ա՜տ շնորհակալ եմ, մերոնք էլ բո՜ո՜ոլ-բոլ են…,- ամենայն հավանականությամբ կպատասխանի նա: -Համամիտ եմ, բայց իմ ասած հրեուհին միլիարդատիրոջ աղջիկ է,- կշարունակեի ես: -Հա՜ա՜ա, էդ լրիվ ուրիշ բան…,- կհետևեր պատասխանը։ Այդ ժամանակ` բանկի կառավարիչների խորհրդակցությանը մասնակցելու պատրվակով ես կմեկնեի Շվեյցարիա: Խորհրդակցության մասնակիցերին դիմելով ես կհարցնեի` -Դուք կկամենայի՞ք,որ բանկի կառավարման խորհրդի նախագահ դառնար սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ: -Ֆո`ւ, բան գտաք ասելու, Աստված մի արասցե,- հաստատ կպատասխանեին նրանք: – Իսկ եթե նա Ռոքֆելլերի փեսան լինե՞ր… -Դա լրիվ ուրիշ բան… ,- միանշանակ կպատասխանեին նրանք: Այդ ժամանակ առանց վայրկյան իսկ հապաղելու ես կճանապարհվեի Ռոքֆելլերի տուն: -Միստեր Ռոքֆելլեր, Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր փեսան սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ լիներ,-կհարցնեի ես: – Խելագարվել եք, ինչ է, մեր ընտանիքում բոլորը ֆինանսիստներ են, դա անհնար է,- կհնչեր պատասխանը: -Հա,ի դեպ, մոռացա նշել, որ նա նաև շվեյցարական բանկերից մեկի կառավարիչն է,- կշարունակեի ես: Նա թե` – Դա տրամագծորեն փոխում է իրավիճակը: Ապա ձայն տալով աղջկան Ռոքֆելլերը կասեր` – Սյուզի, ապա մոտ արի: Միստեր Քիսինջերը քեզ համար փեսացու է գտել: Ի դեպ, նա շվեյցարական բանկերից մեկի կառավարիչն է: – Յա՜խք, ֆո՝ւ, էդ ֆինանսիստների մեջ մի նորմալ մարդ չկա, դրանք բոլորն էլ գիրք կրծող գիտունիկներ են,- կսրտնեղեր Սյուզին: Այդ ժամանակ միջամտելով խոսակցությանը, ես նրան կասեի` -Ես Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ, բայց ի տարբերություն Ձեր հիշատակած գիտունիկների, իմ առաջարկած թեկնածուն՝ առողջ ու ջլապինդ սիբիրյան մուժիկ է… -Օ օ՜օ՜օ, դե շուտ ասեիք էլի, դա լրիվ ուրիշ բան,միստր Քիսինջեր,-ինձ կասեր Սյուզին: Ահա թե որն է մաքոքային դիվանագիտության էությունը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1749890095261202&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Սաուդյան Արաբիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սիմոն Քոլլինսը կրոնափոխ է եղել, դառնալով մահմեդական։ Դիվանագետը, ում կինը սիրիացի մահմեդական է, նախկինում դիվանագիտական առաքելություններ է իրականացրել Սիրիայում և Իրաքում։ Քոլլինսը բրիտանացի առաջին դիվանագետն է, ով կրոնափոխ է եղել՝ ընդունելով մահմեդականություն։ Դիվանագետը մասնակցել է մահմեդականների ավանդական ուխտագնացությանը՝ Հաջջին։ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1734098783507000&set=a.1516100598640154.1073741830.100007206857866&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Առաջիկա ընտրությունները չեն կեղծվելու և Հայաստանում ընդհանրապես ոչ մի ընտրություն չի կեղծվել։  Մարդիկ ամեն դեպքում հնարավորություն են ունեցել ընտրել՝ փողի և իրենց խղճի և ազատ կամարտահայտության միջև, որոշումը մեծամասնության կողմից ընտրվել է հօգուտ փողի կամ ծանոթի։ Ժողովուրդը բողոքելու տեղ ու պատճառ չունի, քանզի գրեթե միշտ ունեցել է այլընտրանք, սակայն կամ ծախվել է կամ բավարար կերպով և քանակով չի սատարել այլընտրանքին։ Քաղաքական ուժերից և ոչ մեկ մեղավոր չէ, բոլորն էլ ժողովրդի աչքի առաջ են եղել, իրենց առաջարկներով, իսկ ընտրությունը եղել է ժողովրդինը։ Կաշառք վերցնել, լսել ծանոթին կամ բարեկամին, վախենալ աշխատանքից ազատվելուց, տանը նստած քաղաքական ուժերից ինչ որ բաներ պահանջել, սա է պատկերը։  Այս ամենի առկայության դեպքում, ընտրությունները կեղծելու անհրաժեշտությունը բացակայում է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1733174156932796&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Հողը պահելու թերևս երկու ձև կա՝ գումարով (Իսրայելի օրինակը) ու արյամբ (բազում օրինակներ):  Երրորդ տարբերակ աշխարհին հայտնի չէ: Ասել է թե՝ եթե առնվազն տասը միլիոնանոց հայությունը չուզի, տարածքային զիջում չի լինի: Նույնիսկ եթե Արցախը չուզի, չի լինի:  Հայտնի է՝ մի շարք պայմանագրերով հայկական պատմական շատ հողեր պետք է հիմա մերը լինեին, բայց չեն: Այսինքն՝ հողերի հանձնումը իրականում փաստաթղթերով չի արվում:   Հողերը հանձնվում են իբրև հետևանք արդեն հոգեբանական պարտության: Այնպես որ, ինչ ու ինչպիսի սկզբունքներ էլ լինեն, եթե նույնիսկ դրանք հօգուտ մեզ են, ապա այդ հողերը չենք ունենալու, թե եղածը պահել չկարողանանք: Իսկ ազատ և անկախ Արցախը արդեն կայացած փաստ է։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1732912930292252&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին մի անգամ հարցրել են. - Ի՞նչ բան է մաքոքային դիվանագիտությունը: – Դա հրեաների կողմից հաճախ կիրառվող ունիվերսալ մեթոդ է,- նշել է Քիսինջերը և հավելել․ –Բացատրեմ օրինակով: Մաքոքային դիվանագիտությունն այն մեթոդն է, որի գործադրմամբ հնարավոր է Ռոքֆելլերի աղջկան ամուսնացնել, ասենք, սիբիրյան խուլ գյուղերից մեկում բնակվող հասարակ ռուս մուժիկի հետ: - Ի՞նչ կերպ,- կտարակուսեք Դուք: - Շատ հասարակ, – կպատասխանեմ ես` ներկայացնելով մեթոդի էությունը: Դա գլուխ բերելու համար ես կգնամ ռուսական նշածս խուլ գյուղը ու այնտեղ բնակվող հասարակ մի ռուս մուժիկի կհարցնեմ․ - Լսիր, կամուսնանա՞ս ամերիկաբնակ հրեուհու հետ: - Շա՜տ շնորհակալ եմ, մերոնք էլ բո՜լ-բոլ են…,- ամենայն հավանականությամբ կպատասխանի նա: - Համամիտ եմ, բայց իմ ասած հրեուհին միլիարդատիրոջ աղջիկ է,- կշարունակեմ ես: - Հա՜, էդ լրիվ ուրիշ բան…,- կհետևեր պատասխանը: Դասը վարում են հրեաները, Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում… Այդ ժամանակ բանկի կառավարիչների խորհրդակցությանը մասնակցելու պատրվակով ես կմեկնեի Շվեյցարիա: Խորհրդակցության մասնակիցերին դիմելով՝ ես կհարցնեի․ - Դուք կկամենայի՞ք, որ բանկի կառավարման խորհրդի նախագահ դառնար սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ: - Ֆու՜, բան գտաք ասելու, Աստված մի արասցե,- հաստատ կպատասխանեին նրանք: – Իսկ եթե նա Ռոքֆելլերի փեսան լինե՞ր։ - Դա լրիվ ուրիշ բան,- միանշանակ կպատասխանեին նրանք: Այդ ժամանակ առանց վայրկյան իսկ հապաղելու ես կճանապարհվեի Ռոքֆելլերի տուն: - Միստե՛ր Ռոքֆելլեր, Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր փեսան սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ լիներ, -կհարցնեի ես: – Խելագարվել եք, ինչ է։ Մեր ընտանիքում բոլորը ֆինանսիստներ են, դա անհնար է,- կհնչեր պատասխանը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1731644510419094&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը պետք է ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկյան կամ հակառուսական: Ահա այս պետք է լինի երկրի քաղաքականությունը: Մեկ այլ թյուրիմացության մասին, որն այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական ուժերով, և որ իբր թե Հայաստանի նախագահը պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ ՌԴ-ից: Այսինքն, ով չունենա Ամերիկայի, կամ Ռուսաստանի աջակցությունը, որևէ շանս չունի Հայաստանի նախագահ դառնալու: Սա էլ ահավոր մի շփոթություն է, ավելի մեծ նիհիլիզմ ու հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել: Կամ մեր ժողովրդին որքան պետք է արհամարհես, որ այդպիսի կարծիք հայտնես: Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր և նրան նախագահ դարձնել: Որևէ տեղ այդպիսի բան որևէ մեկին չի հաջողվել, շատերն ասում են,թե Սահակաշվիլիին նախագահ դարձրեցին ամերիկացիները, Յուշչենկոյին՝ ամերիկացիները, կամ Յանուկովիչին` ռուսները: Սրանք անլուրջ դատողություններ են: Այդ մարդիկ իրենք իրենց ստեղծեցին: Սահակաշվիլին կարողացավ Վրաստանում համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, դառնալ լիդեր, և դրանից հետո դառնալ քաղաքական գործոն, որից հետո, իհարկե, արտաքին ուժերի աջակցությունը կարող էր որոշ դեր խաղալ: Զրոյից որևէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1731544030429142&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Աշխարհում՝ հիմնականում զարգացած երկրներում, ընդունված պրակտիկա է ընտրություններից առաջ թեկնածուների կամ կուսակցությունների միջև հրապարակային բանավեճերը։ Դրանք ընտրողներին ներկայանալու և սեփական ծրագրերը ներկայացնելու և մրցակիցների ծրագրերի հետ համեմատելու լավագույն ձևն է։ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ նման պրակտիկա չկա։ Երևի թե առաջին և վերջին նման դեպքը, 2003 թ-ի՝ Ռոբերտ Քոչարյան և Ստեփան Դեմրիճյան հեռուստաբանավեճն է եղել։ Բոլորը հայտարարում են, որ պատրաստ են բանավիճել, սակայն ոչ ոք չի գնում դրան։ Երևի թե թաքցնելու կամ վախենալու բան ունեն։ ՏԻՄ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում նման հեռուստաբանավեճերի կայացումը, թեկնածուների համար շատ ավ միջոց են համայնքային խնդիրների լուծման իրենց տեսլականը ներկայացնելու համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1729091170674428&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
  • Հայ երիտասարդներին, որոնք ևս գտնվում են համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ, անհրաժեշտ է որակյալ կրթություն։ Ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ այն հզոր է մտավոր ներուժով և զորեղ է ֆիզիկապես. կրթությունը ապահովում է մեր հոգևոր արժեքները, իսկ բանակը` մեր ազգի ֆիզիկական գոյությունը: Քանի որ մեր երկիրը չունի բնական ռեսուրսներ, երկրի հզորության հիմքը պետք է դառնա կրթված ու գրագետ մարդը, որի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցներ, բուհեր: Իսկ ի՞նչ է նշանակում ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոց և բուհ: Դա նախ և առաջ համակարգված ուսուցումն է, որտեղ չկան արտոնյալ աշակերտներ, ուսանողներ և առարկաներ: Ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ պետք է լինեն լեզուների և համակարգչային հմտությունների ուսուցումը, որը թույլ կտա ապագա քաղաքացուն շփվել համաշխարհային մշակույթի նվաճումների հետ և կարողանալ ստանալ համապատասխան տեղեկատվություն: Ժամանակակից կրթության այլ կարևոր բաղադրիչներ պետք է հանդիսանան համապատասխան որակավորմամբ դասավանդողները, սովորողների ընտանիքների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, սովորողների առողջության վատացումը բացառող պայմանների առկայությունը, ուսուցման տարբեր ձևերի` դասախոսությունների, գործնական պարապմունքների, խաղերի, մտավոր խնդիրների առաջադրման և այլ մեթոդների կիրառումը: Դպրոցում նշված բաղադրիչները պետք է հանդես գան միաժամանակ, լինեն ներդաշնակ և գործեն նպատակամղված, որի արդյունքում կունենանք բազմակողմանի զարգացած, մասնագիտական տեսանկյունից կողմնորոշված շրջանավարտ` պատրաստ կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելու: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1728344214082457&id=100007206857866 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին