Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Զարուհի Մուրադյան
  • Արդեն ասել եմ․․․․մի անգամ էլ գրեմ,չնայած ես հո ՛՛հայտնի բլոգեր՛՛ չեմ որ իմ ասածը տպեն․․․․պետական ողջ կառույցները,կառավարման ապարատը,նախարարությունները պիտի վերջապես աշխատեն պատերազմական, էքստրեմալ, իրավիճակին համահունչ․․․ողջ ռեսուրսը պետք է ուղղվի բանակի ամրապնդմանը և սպասարկմանը․․․․բոլորը պիտի գիտակցեն,որ սա մեր բոլորի լինել չլինելու հարցն է․․․․․․հասարակությունը մեծամասամբ կարծես դա հասկացել է ապրիլի 1 ից,մնում է մենք տեսնենք որ իշխանություննել է դա ընկալւոմ․ թե չէ նստել Հրազդանի ցեմենտի գործարանի արտոնությունն են քննարկում․․․․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zaruhim/posts/1192100620830547?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14624532423 ...

    Կարդալ ավելին
  • Նկատել էք,որ Երևանում կյանքը շարունակվում է,կարծես քսան օր առաջ 100 մարդ չի զոհվել....նույն բարձր երաժշտությունը ավտոներում և փաբերում,նույն գանձագողությունը և շռայլությունը պետական ապարատում...դե էլ հեռուստատեսության մասին էլ ուժ չունեմ խոսամ......գիտեք հիվանդանոցներում քանի քանի խեղված և հաշմանդամ երեխա կա??? գիտեք քանի հարյուր Թալիշցի ու Մադաղիսցի է լքել իրենց տները ու հիմա տարբեր բարեկամների տանը,ծանր սթրեսից հետո չգիտեմ ոնց գոյատևեն???? Ես իմ տեղը չեմ գտնում,տագնապը խեղտումա ինձ...իսկ դուք ոնց եք? Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zaruhim/posts/1181112251929384 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/Pcqc2r4IchH1WEBl20ci.jpg

    Բելառուսա-ադրբեջանական համատեղ «Լապշին» օպերացիան պարտություն էր երկու երկրների համար:  Այսպես՝ Ադրբեջանում լրջորեն հավատում են, որ լրագրողի ու բլոգերի դեմ արշավ իրականացնելով հասարակական կարծիքի նկատմամբ կարող է ունենալ տոտալ վերահսկողություն և, ունենալով քիչ թե շատ հաջողություն իր երկրի ներսում, Ադրբեջանը փորձեց այդ նույնը կիրառել ավելի մեծ միջավայրում՝ դուրս գալով միջազգային ասպարեզ: Արդյունքում ունեցանք Լապշինի դեպքը: Թե ինչպես արձագանքեց քաղաքակիրթ աշխարհը այդ երևույթին, բոլորին հայտնի է: Բնականաբար, Ադրբեջանը բոլոր տեղեկատվական տիրույթներում չէր դադարում շրջանառել ու շարունակ պտտեցնել իր «սկզբունքներին դեմ գնացած» մի «փոքրիկ բլոգերի» (նկատի ունեմ մի բլոգերը մի ամբողջ երկրի համեմատ) բերման ենթարկելու դեպքը: Ծիծաղելի է, սակայն փաստ, քանի որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվել էր այդ բեմականացմանը: Նպատակը մեկն էր՝ այ թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կայցելի Արցախ: Այստեղ ևս ի դերև ելան Ադրբեջանի հաշվարկները՝ ոչ թե նվազեցին, այլ ավելացան դեպի Արցախ այցելությունները, ավելացավ Արցախի նկատմամբ հետաքրքրությունը. Ստեփանակերտում կազմակերպված ֆորումը դրա վառ ապացույցն է: Հանուն արդարության պետք է նշենք, որ բազմաթիվ է բլոգերների ու լրագրողների այն բանակը, որոնք թքած ունեն Ադրբեջանի սև ցուցակների ու Արցախ այցելելու նկատմամբ ադրբեջանական դիրքորոշման վրա: Բլոգերների այցը Արցախ այս տեսանկյունից արդեն նշանակում է Ադրբեջանի պարտություն: Արցախ ժամանած բլոգերների այցն ավարտվեց: Նրանց ոգևորությունն ու անթաքույց սերն առ Արցախ շուտով կարտացոլվեն իրենց հեղինակած հոդվածներում: Պետք է փաստենք, որ ադրբեջանական մեդիատիրույթում պանիկայի տպավորություն էին թողնում Արցախ այցելած բլոգերների ֆորումի վերաբերյալ նյութերը: Քանզի այն էֆեկտը, որ ակնկալում էր Բաքվի ղեկավարությունը ոչ թե չիրականացավ, այլ հակառակը տեղի ունեցավ: Կարող ենք պայմանականորեն անվանել «Լապշինի էֆեկտ»:  Աշխարհը հասկանում է, որ այդ սև ցուցակներն ու բռնության ոգով հռետորաբանությունն ու գործողությունները, որոնք կիրառվում է Արցախ այցելած արտասահմանցիների նկատմամբ, Ադրբեջանին տանում է դեպի մարգինալացում, այլ կերպ ասած՝ քաղաքակիրթ աշխարհը հասկանալով մերժում է Ադրբեջանի հակաքաղաքակրթական գործողությունները: Բլոգերներն ապացուցեցին դա: Ինչպես Ադրբեջան պետությունն է հնարովի, այնպես էլ նրա գործողությունները: Ադրբեջանում հնարովի է ամեն ինչ՝ պատմությունից սկսած մինչև Մեհրիբան Ալիևայի հավատարմությունը: Ու այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանում ցանկացած գործողություն միտված է մի բանի՝ քարոզչություն անելուն, որպեսզի ապացուցեն, որ իրենք հնարովի չեն, որ իրենք ուժեղ են, որ իրենք չեն պարտվել, որ իրենք ազգ են, սակայն չի ստացվում: Հոգեբաններն այս դրսևորումն անվանում են չկայացվածության բարդույթ: Ադրբեջանը չկայացվածության բարդույթ ունի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1601141036592997

    Կարդալ ավելին