• Հայկ Արամյան
  • Հարգելի հայրենակիցներ, իմ կողմից կազմակերպված ` Գարեգին Նժդեհին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու հարցով ստորագրահավաքը շարունակվում է, և բազմաթիվ քաղաքացիներ արդեն միացել են նախաձեռնությանը: Ստորագրահավաքին են միացել նաև Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը, ճանաչված երգահան, երգիչ Ազատ Աբրահամյանը, հայտնի լրագրող Փայլակ Ֆահրադյանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/603734956469909 ...

    Կարդալ ավելին
  • Առաջարկում եմ հիմա առանց բարեփոխումը գումարի հետ կապելու ընդունել օրենսգրքի ընդիմության և իշխանության միջև համաձայնեցված տարբերակը , իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ գումարը չգտնվի, ապա կառավարությունը բարոյական իրավունք կունենա նորից արտահերթ ռեժիմով ԱԺ բերելու ու իր գործընկերների աջակցությամբ չեղարկելու ձեռք բերված համաձայնությունները և վերադառնալու նախկին տեքստին: Այստեղ էական է այն քաղաքական համաձայնությունը, որը նախօրոք ստորագրվել է ընդիմության և իշխանության միջև, որտեղ բարեփոխումը արդեն կապվել է գումարի հետ: Իմ խորին համոզմամբ, օրենքում բարեփոխումները նախապես գումարի հետ կապելը բացասական ընկալումներ, անվստահություն և մտահոգություն կարող է առաջացնել, որ իշխանությունը հենց սկզբից նպատակ ունի գումարի բացակայության պատրվակով տապալել ընտրական բարեփոխումների այս տարբերակը: Մյուս կողմից էլ, կարծում եմ, սահմանադրական օրենքի կիրառումը գումարի առկայությամբ պայմանավորելը սխալ մոտեցում է, և ավելի շատ նման է քաղաքական հուշագրի քան օրենքի, որի գործողության մեխանիզմները պետք է շատ հստակ սահմանվեն: Սա նաև անծանոթ երևույթ է մեր իրավական պրակտիկայում, և կարծում եմ , կարող է շատ վտանգավոր նախադեպ լինել Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/599999923510079?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1467097985468448 ...

    Կարդալ ավելին
  • Կարծում եմ` հասունացել է ժամանակը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը ` Հայրենիքի պաշտպանության և ազգապահպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գարեգին Տեր-Հարությունյանին հետմահու շնորհել <<Հայաստանի ազգային հերոս>> Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում: Հ.Գ. Դրսից ոչ ոք մեր ազգին չի կարող սովորեցնել, թե ովքեր են իր ազգային հերոսները: Անկախ ամեն ինչից` մենք մեր հերոսներին լավ ենք ճանաչում: Նժդեհի հիշատակի առաջ մեր պարտքն է նրան պաշտոնապես ճանաչել որպես ազգային հերոս: Այս հարցով պատրաստվում եմ նաև ստորագրահավաք նախաձեռնել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/594675810709157 ...

    Կարդալ ավելին
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկները` հետաքննությամ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, կարելի է համարել լուրջ ձեռքբերում: Անկախ համանախագահների առաջարկների բովանդակությունից, դա մեկ քայլ առաջ է այն ճանապարհին, որը տանում է դեպի հասցեական գնահատականներ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ , և որպես արդյունք` կստեղծվեն նախադրյալներ հրադադարի ռեժիմի ավելի խիստ պահպանման համար: Ենթադրում եմ, նախագահների առաջիկա բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն այս նոր գործընթացի մանրամասներին վերաբերվող հարցեր:  Կարծես թե, ադրբեջանական անպատժելիության շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանական դիվանագիտության համար, մեղմ ասած, դժվար կլինի սա ներկայացնել որպես ձեռքբերում: Պետք է օգտվել պատեհությունից և հետևողականորեն գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/hayk.aramyan.71/posts/588460177997387 ...

    Կարդալ ավելին
  • Հայաստանը պատրաստ է վճռական քայլերի, և գոնե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հակառակորդի հերթական ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տրամադրված է ավարտին հասցնել պաշտոնական ճանաչման գործընթացը, ընդ որում, այս հարցում կա նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա:  Հայկական կողմը ժամանակավորապես առկախեց ճանաչման հարցը, իսկ Ալիևը Վիեննայում պարտավորվեց շարունակել բանակցային գործընթացը. սրանք սերտ կապված և միմյանց փոխպայմանավորող գործընթացներ էին: Հարց է առաջանում, եթե Ալիևը այդքան վստահ էր իր ռազմական ներուժի և հնարավորությունների վրա, ապա ի՞նչու դադարեցրեց ակտիվ ռազմական գործողությունները, կամ ինչու՞ հերթական լայնամասշտաբ սադրանքը չհրահրեց, որից հետո Հայաստանը կճանաչեր Արցախը , և բնական է, որ ՀՀ-ի մասնակցությունը հարցի լուծմանն ուղղված բանակցություններին այլևս անիմաստ կդառնար, ընդ որում, այդ դեպքում ադրբեջանական կողմը կարող էր ապակողմնորոշել միջազգային հանրությանը և հայկական կողմին մեղադրել Արցախի ճանաչումով բանակցային գործընթացը տապալելու մեջ ` այդպիսով փորձելով արդարացնել իր կողմից սանձազերծվող պատերազմը : Ինչպես տեսանք, տեղի ունեցավ ճիշտ հակառակը. պաշտոնական Բաքուն խորը անհանգստության նշաններ ցույց տվեց, որից կարող ենք որոշակի հետևություններ անել, և ենթադրել, որ Ալիևը գոնե այս պահին վստահ չէ ռազմական տարբերակի արդյունավետության վրա , պատրաստ չէ «այրել բոլոր կամուրջները», ամենևին ցանկություն չունի տեսնել Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից, և նպատակահարմար է գտնում այս փուլում շարունակել բանակցությունները: Քառօրյա պատերազմական գործողություններից հետո, իրադարձությունների ժամանակագրական դինամիկային մեջ, կարծում եմ, մայիսի 16-ը հնարավոր հետևանքների առումով ամենապայթյունավտանգն էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում քննարկվում էր Արցախի ճանաչումը օրակարգ մտցնելու հարցը, իսկ Վիեննայում ` բանակցությունները շարունակելու հեռանկարը:  Մայիսի 16-ից հետո մինչ օրս լարվածության համեմատական թուլացում է նկատվում, և այս թանկ ժամանակը պետք է ճիշտ օգտագործել և դիվանագիտական , և ռազմական ճակատում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/581763155333756 ...

    Կարդալ ավելին
  • Եթե ժամանակին արվեին Ադրբեջանին ուղղված հասցեական, դատապարտող հայտարարություններ, այսօր իրադրությունը առաջնագծում այսչափ լարված չէր լինի: Քառօրյա պատերազմ սանձազերծելիս Ադրբեջանը ստուգում էր ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ նաև ցանկանում էր պարզել միջազգային հանրության` մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը:  Պաշտպանության բանակի մարտունակության մասով Ադրբեջանական կողմին մեծ հիասթափություն էր սպասվում, իսկ միջազգային հանրության արձագանքը Բաքվի համար շատ հուսադրող էր, նույնիսկ` ոգևորող: Նույն անհասցե կոչերն էին, նույն ընդհանուր գնահատականները` ռազմական ճանապարհով հարցը լուծելու անթույլատրելիության մասին: Սա կանաչ լույս էր Բաքվի կողմից հետագա հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման ճանապարհին:  Փաստորեն, Ադրբեջանը այնքան է ոգևորվել Էրդողանի անթաքույց աջակցությունից, որ իրեն թույլ է տալիս բացահայտ արհամարել երեք ազդեցիկ պետությունների եռանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մանդատը: Եթե այսպես շարունակվի և ռազմական գործողությունները նոր թափով վերսկսվեն, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընդհանրապես կորցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ վերահսկողությունը և հայտնվել <<խաղից դուրս>> վիճակում:  Այս տխուր հեռանկարից խուսափելու, Ադրբեջանի նոր ագրեսիան կանխելու համար, այսօր առավել քան երբեք, անհրաժեշտ է զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Մինսկի խմբի հասցեական, դատապարտող հայտարարությունը:  ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ապացուցի, որ լայնամասշտաբ պատերազմը զսպելու ներուժ ունի, որ ունակ է ստեղծել նախադրյալներ`հարցի լուծումը բանակցային հուն վերադարձնելու համար:  Հայտնի իրողություն է, որ բազմապատիկ անգամ ավելի դժվար է հանդարտեցնել մոլեգնող պատերազմը, քան կանխել այն:  Պետք է արժանին մատուցել նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը`հակառակորդի սադրանքների տուրք չտալու , հավասարակշռված, իրավիճակին ադեկվատ և հստակ գործողությունների համար: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/575065019336903 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը ի ցույց դրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որ զինադադարը իրեն անհրաժեշտ էր ոչ թե խաղաղ, բանակցային ճանապարհով հակամարտությունը կարգավորելու, այլ ընդամենը ժամանակ շահելու համար, որպեսզի կարողանա վերականգնել ուժերը և զինվել: Բայց մեր հարևանները շատ փաստեր, թերևս, մոռացության են մատնել: Հայկական կողմը`անսալով ադրբեջանական կողմի աղաչանքներին և միջազգային հանրության կոչերին հաստատեց զինադադար, մտավ բանակցային գործընթացի մեջ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հարատև խաղաղություն հաստատելու նպատակ ունենալով , այն դեպքում, երբ միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերին համապատասխան հարցը արդեն հայանպաստ լուծում ուներ, որն ամրագրվել էր նաև ռազմի դաշտում: Ադրբեջանում այդպես էլ չընկալեցին, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելը արդեն մեծ զիջում և բարի կամքի դրսևորում էր նախահարձակ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հայկական կողմը բանակցային ճանապարհով ինչ որ բան նվաճելու,ստանալու ակնկալիք և կարիք այլևս չուներ: Դա շատ ակնհայտ է: Մեծ է հավանակությունը, որ վաղը Ադրբեջանը նորից ջախջախվելու է ռազմի դաշտում,դրանից հետո էլ ինչպես, ինչ <երեսով> պետք է զինադադար խնդրի, կամ ինչպես պետք է համոզի հայկական կողմին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. մի տեսակ անհավանական է թվում: Պաշտոնական Բաքուն պետք է հստակ գիտակցի, որ հակամարտության այսպիսի էսկալացիայի պարագայում հարցը կլուծվի ռազմի դաշտում, և մեծ է վտանգը, որ այլևս բանակցություններ չեն լինի նվազագույնը այն ձևաչափով, որր այժմ դեռևս կա: Պարտվելու դեպքում Բաքուն կկորցնի ամեն ինչ, այդ թվում` բանակցային, փոխզիջումային ճանապարհով կարգավորման հեռանկարը, և ավելորդ անգամ կվերահաստատի Լեռնային Ղարաբաղի` դե ֆակտո որպես անկախ , ուժեղ, ինքնուրույն պետություն լինելու փաստը:  Ինչպես ասում են`ընտրության խնդիր է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/572858529557552 ...

    Կարդալ ավելին
  • Երբ թմրամոլը, թմրանյութի ազդեցության տակ, սկսում է անհանգստացնել հարևաններին, սպառնալ նրանց կյանքին և կայքին, ապա այն մարդը, որը նրան վաճառել է այդ թմրանյութը, պետք է նվազագույնը իրեն պատասխանատու զգա, ոչ թե հայտարարի` «բիզնես եմ անում», կամ «եթե ես չվաճառեմ, ուրիշը կվաճառի» : Առավել ևս, որ այդ հարևանին, որին թմրամոլն անհանգստացնում է, վաճառող կողմն իրեն բարեկամ է համարում: Երևույթն, իհարկե, անհանգստացնող է, բայց դեռևս ուշ չէ համապատասխան հետևություններ անելու և քայլեր ձեռնարկելու համար: Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, միշտ էլ ամենաջերմ բարեկամակամ զգացմունքներ են տածել բարեկամ ռուս ժողովրդի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հանդեպ, և հիմա ակնկալում ենք դաշնակցի կողմից համապատասխան քաղաքական վարք:  Երբ սահմանին կանգնած հայ զինվորն է զոհվում, սա արդեն ո´չ սոցիալական, ո´չ էլ տնտեսական խնդիր է, սա հայ ժողովրդի համար ամենակարևոր և ամենացավոտ խնդիրներից է: Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունում ուշադիր հետևում ու զգում են հայ հասարակության փոփոխվող տրամադրությունները, և պաշտոնական Մոսկվան, այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ կմտցնի զենքի վաճառքի իր քաղաքականության մեջ:  Եթե Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես գտնվում է բանակցությունների մեջ և հռչակել է խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին, ապա նրան ինչո՞ւ է պետք այդքան մեծ քանակությամբ հարձակվողական սպառազինություն: Արդյոք սա մտածելու առիթ չի՞ տալիս: Հ.Գ. Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա. էտ թմրամոլը մի 20 տարի առաջ, քիչ թե շատ խելքը գլխին եղած ժամանակ, երբ հանդիպում էր հարևանին, ինչքան ուժ ուներ և ինչքան տեղ ուներ փախչում էր: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.aramyan.71/posts/569116013265137 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն