Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Էդիկ Մնոյան
  • Ամբողջ համացանցը հեղեղված է թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տեսանյութերով ու գրառումներով, սակայն ամենացավալին ու անհասկանալին որոշ հայ օգտատերերի գրած քոմենթներն են, որտեղ այս կեղծ հայրենասերները երևի չգիտակցելով, կամ հավանական է շատ լավ էլ գիտակցելով` միաբերան ոռնում են տարոսը մեզ, այսինքն ինչի տարոսը` տանկերով մարդկանց վրայով անցնելու թե ինքնաթիռներից ու ուղղաթիռներից մարդկանց գնդակահարելու տարոսը: Ես ինքս ատելով ատում եմ թուրքերին, սակայն այն փաստը որ չի բացառվում զոհվածների մեջ լինեն կանայք և մանուկներ, ինձ բնավ հաճույք չի պատճառում, ուր մնաց իր երկիրն ու ազգը սիրող որևէ հայ ցանկանա, որ Աստված մի արասցե նույն սցենարը կրկնվի մեր մոտ: Այնպես որ, եթե ուրիշ ավելի խելացի մտքեր չունեք գրելու, լավ կլինի դադարեցնեք ձեր ազգադավ ու տափակ մտածելակերպով միայն թշնամուն զվարճացնող ու հաճույք պատճառող գրառումները: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1722482208013581&id=100007554556279&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1468649000544978 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ Իտալիայի հավաքականը հերթական անգամ ապացուցեց, որ իրոք Իտալիան Ֆուտբոլային գերտերություն է, իսկ Բուֆոնը ուղղակի ֆանտաստիկ խաղ ցույց տվեց և արժանիորեն վաստակեց աշխարհի լավագույն դարպասապահների ցանկում մեկընդմիշտ ընդգրկվելու իրավունքը: Վստահ եմ, եթե իտալիցիներին հաջողվի նվաճել Եվրո 2016-ի հաղթողի կոչումը, ապա իտալիցիները, եթե ոչ բոլորի գոնե Բուֆոնի անունը կարող են հպարտությամբ և արդարացիորեն գրել Իտալիայի ազատարար` Ջուզեպպե Գարիբալդիի անվան կողքին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1715831875345281&id=100007554556279 ...

    Կարդալ ավելին
  • Այսօր Հայաստան է ժամանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, որի եռօրյա այցի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, իսկ այս փաստը նշանակում է, որ Հայաստանը այս օրերին գտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում և ամենահեղինակավոր հեռուստաընկերությունների ու լրատվամիջոցների Topnews-երում: Այս այցը թե քաղաքական, թե հոգևոր ու մշակութային առումով հսկայական նշանակություն ունի և բնականաբար դրական ազդեցություն կունենա և կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակության վարկանիշը: Մեր նորանկախ պետության գոյության ընթացքում սա Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի երկրորդ այցն է Հայաստան:   Առաջինը տեղի ունեցավ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Հայաստան ժամանեց Հռոմի Պապ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդը: Հայ ժողովուրդը հավերժ երախտապարտ ու շնորհակալ է Ֆրանցիսկոս Պապին, ով իր իսկ նախաձեռնությամբ և բացառիկ պատմական նշանակություն ունեցող Սուրբ պատարագ մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի համար և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, հարվածեց հայ ժողովրդին: Պատարագին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայող Կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, այդ պատմական օրը Սուրբ Պետրոսի տաճարում հնչեցին ոչ միայն հայկական հոգևոր կատարումներ, այլև առաջին անգամ հնչեց հայկական դուդուկ:   Շատ կարևորէ, որ այս օրերին մենք կարողանանք Սրբազան Քահանայապետին և աշխարհին ապացուցել, որ մենք առաջին քրիստոյա պետություն ենք համարվում ոչ թե սոսկ պաշտոնական տվյալներով, այլ իրավմամբ արժանի ենք այդ բարձրագույն կոչմանը` նախ և առաջ Աստծո հանդեպ տածած անսահման հավատով և նրա պատվիրանների անշեղորեն կատարումով, միմյանց նկատմամբ ունեցած փոխադարձ սիրով և հարգանքով, մեր միասնականությամբ և ջերմությամբ և մեր հավատի ու հայրենիքի թշնամիների դեմ մղած անզիջում պայքարի հաստատակամությամբ, ուստի շատ կարևոր է, որ մեր քաղաքական ուժերը, ՀԿ-ները և անհատները ցուցաբերեն զգոնություն և կազմակերպվածություն, զերծ մնան այս կարևորագույն այցը ստվերող բողոքի ակցիաներ և երթեր կազմակերպելուց և մեր թշնամիներին վայրահաչելու ու չարախնդալու հերթական առիթը տալու վտանգից, փոխարենը կոչ եմ անում ազգովի համախմբված, արժանապատիվ կեցվածքով ու քրիստոնեական սիրով ու ջերմությամբ դիմավորենք Հռոմի Ֆրանցիսկոս Պապին և սրտանց ասենք` Բարի Գալուստ դեպի Ավետյաց Երկիր Հայաստան: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1714362658825536&id=100007554556279 ...

    Կարդալ ավելին
  • Ժողովուրդը մի լավ խոսք ունի` հարյուր անգամ լավություն արա չեն հիշի, իսկ մի անգամ մերժես աչքի գրողը կդառնաս: Ասածիս վառ վկայությունը Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը, մասամբ ադրբեջանին պատկանող ռեստորանում անցակացնելու փաստն է: Սամվել Կարապետյանը իր բացառիկ հայրենասիրության և ազգանվեր գործունեության ապացույցները վաղուց է տվել իր ժողովրդին և մեր ազգն ու պետությունն էլ մշտապես դրվատել և երախտիքի է արժանացրել հայտնի բարերարին: Չեմ կարծում, որ բարձրացրած անհիմն աղմուկը կարող է որևէ ստվեր գցել Սամվել Կարապետյանի արժանիորեն վաստակած անբասիր անվան վրա: Նման դատարկ տեսակետ ունեցողները պետք է գիտակցեն, որ ռեստորանը ընդամենը զվարճանքի վայր է և եթե այնտեղ միջոցառում կազմակերպելը դավաճանություն է, ապա դավաճանություն է նաև, որ այդ նույն մարդիկ քաղաքում շրջում են թուրքական հագուստներով, իրենց մեքենաները վերանորոգում են թուրքական պահեստամասերով և այլն: Իմ համար ևս հաճելի չէ, որ հարսանիքը տեղի է ունեցել նման վայրում, սակայն պետք չէ այս փաստը և Սամվել Կարապետյանի անունը դարձնել սեփական փիառի և ընդամենը մի քանի լայքի ձեռքբերման միջոց: Վստահ եմ, որ սա շատ անշնորհակալ և ապազգային գործ է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1708098192785316&id=100007554556279&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1465292237732929 ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը երեկ Ստամբուլում մասնակցել է Կոստանդնուպոլսի գրավման 563-ամյակի արարողությանը: Իր ելույթում էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի չարակամները ցանկանում են մեզնից վրեժխնդիր լինել Ստամբուլի գրավման համար: Սակայն ոչ ոք ի զորու չէ կործանել մեր երկիրը: Ստամբուլի նվաճումից հետո թուրքերը տեղավորվել են Անատոլիայում ու Թրակիայում և չեն պատրաստվում լքել այդ հողերը: Բռնապետ էրդողանը այլ կերպ չէր էլ կարող արտահայտվել, քանի որ ներկայիս թուրքիան և նրա ղեկավարությունը ընդամենը օսմանյան թուրքիայի կրկնօրինակն են հանդիսանում: Սակայն քաղաքակիրթ աշխարհի, առաջադեմ հասարակության և հատկապես հայերիս համար Կ. Պոլսի գրավման օրը վաղուց համարվում է համաշխարհային չարիքի ծննդյան օր և արժանի է մշտական պարսավանքի ու դատապարտման: Շարունակելով արտահայտել իր հիվանդագին մտքերն ու զառանցանքները, էրդողանը փորձել է է Չանաքքալեի, Կուտ էլ Ամարայի ճակատամարտերի մասին իրենց հյուսած կեղծ լեգենդները աշխարհին ներկայացնել իբրև թուրքիայի չարակամներին արժանի պատասխան: Զարմանանալի չէ, որ էրդողանը հպարտությամբ է խոսում իրենց կողմից հյուսված առասպելների մասին, քանի որ Չանաքքալեի 100-ամյակը տոնական միջոցառումները կազմակերպելով Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի օրը, թուրքերը իրենց ցինիկության, անպատկառության, անբարոյականության, մարդատյատության հերթական ապացույցը տվեցին և կրկին փաստեցին, որ իրենք նույն օսմանյան թուրքիայի, երիտթուրքերի արժանի ժառանգորդն ու իրավահաջորդն են հանդիսանում: Վերջում էրդողանը արել է իր դարակազմիկ և ժյուլ Վեռնի անսպառ երևակայությանը ձեռնոց նետող արտահայտությունը` վստահ եմ, որ մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (2023 թվական)՝ մեր երկիրը կընդգրկվի աշխարհի 10 ամենազարգացած երկրների թվում: Այս մռայլ կանխատեսումը միայն մի պարագայում կարող է իրականանալ, եթե մինչև 2023թ. մարդկության առաջընթացի անիվը սկսվի հրաշքով ետ պտտվել` փոխելով ազատ խոսքի, մարդու իրավունքի, բարոյականության և մի շարք այլ արժեհամակարգերի նշաձողը և մարդկության առաջընթացն ու երկրների զարգացվածության չափորոշիչները դառնան միլիոն ու կես մարդկանց ծրագրված բնաջնջումը, ըննդիմադիր լրագրողների բանտարկությունն ու ֆիզիկական ոչնչացումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների մշտական ոտնահարումը, ազգային ժողովում պատգամավորի խոշտանգումը ու նաև մի շարք այլ գործոններ, ապա վստահ եմ, որ այս պարագայում թուրքիան ոչ միայն կընդգրկվի լավագույն տասնյակում, այլ միանձնյա կգլխավորի այդ ցուցակը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1704908199770982&id=100007554556279 ...

    Կարդալ ավելին
  • Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գառնի գյուղի բնակիչների հետ: Ուղիղ եթերում ընթացող երկխոսության ընթացքում վարչապետը լսեց բնակիչներին հուզող հարցերը և տեղում ոտքի վրա անցկացնելով կարճատև խորհրդակցություն պատկան մարմինների հետ` տվեց անհրաժեշտ հանձնարարականներ: Նման հանդիպումները իրոք հանդիսանում են ժողովրդավարության և ազատ խոսքի արտահայտման վառ օրինակներ: Ի պատիվ վարչապետի պետք է ասեմ, որ նա համբերությամբ և ուշադդրությամբ լսեց բոլորին ու տեղում չեղարկեց նախկինում կառավարության ընդունված որոշումը: Հանդիպման սկիզբում մթնոլորտը բավականին թեժ և շիկացած էր, սակայն Հովիկ Աբրահամյանը իրեն դրսևորելով որպես մեր պետության և ազգի հոգսերով մտահոգ կառավարության ղեկավար, կարողացավ հերթական անգամ ապացուցել, որ իշխանությունները բաց են ու հասանելի մեր բնակչության և քաղաքական ուժերի համար: Հանդիպման ընթացքում Ջրային կոմիտեյի ղեկավարը վարչապետին զեկուցեց, որ անցկացվող ջրագծի նպատակը շրջակա 5 գյուղերի ջրով ապահովելն է ուստի ակնհայտ է, որ այն բոլոր ասեկոսեները և ստահոդ լուրերը, որ իբր թե ջրագծի իրական նպատակը վարչապետի հողերի ոռոգումն է ամբողջությամբ ապատեղեկատվություն է և զուրկ որևէ իրական հիմքից: Վարչապետը կրկին փաստեց, որ իշխանություններն են կոչված ծառայելու ժողովրդին և ոչ թե հակառակը: Կողմ լինելով ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը և առողջ քննադատություններին, պետք է նաև տեսնել և ընդունել դրական երևույթները: Այսօր վարչապետը կանգնելով հասարակ բնակչի կողքին և չեղարկելով շատ կարևոր ու կենսական այս ծրագիրը ապացուցեց, որ կառվարության ձեռնարկած բարեփոխումների գործընթացը շարունակվում է և առաջիկայում էլ ամեն ինչ անելու են, որպեսզի մեր քաղաքացիներին հուզող և հրատապություն պահանջող հարցերին արագ արձագանքեն` փորձելով սեղմ ժամկետներում գտնել առաջացած խնդիրների կարգավորման ուղիները: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1700446830217119&id=100007554556279&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1463843635828978 ...

    Կարդալ ավելին
  • «Ես չեմ գնա առաջնագիծ, քանի դեռ օլիգարխները իրենց ուրույն տեղը սահմանի վրա չեն զբաղեցրել, քանի դեռ իրենց առաջին արյունը չեն թափել, - ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը: Երբ նման վտանգավոր և անհասկանալի կոչեր են հնչեցնում մեր գրանտակերները դեռ կարելի է հասկանալ, սակայն անընդունելի է և անտրամաբանական, երբ այդ մասին հայտարարում է Արցախյան պատերազմին մասնակցած և մեր հաղթանակի մեջ իր լուման ներդրած ազատամարտիկը: Այն որ օլիգարխները նույնպես պետք է մասնակցեն մեր հայրենիքի պաշտպանությանը և ոչ մեկից լավը չեն, դա միանշանակ ճիշտ է և քննարկման ենթակա չէ, սակայն մյուս կողմից, եթե պատկերացնենք, որ այս կոչը իրատեսական է ապա ստացվում է, որ այս պահին դիրքերում գտնվող և զինվորների հետ միասին մեր սահմանները պաշտպանող կամավորականները, պետք է անհապաղ լքեն իրենց դիրքերը և վերադառնան տուն: Ակնհայտ է, որ նման կոչերը անընդունելի են նաև խրամատում կանգնած մեր զինվորների համար, քանի որ նրանք այս պահին ավելի վեհ առաքելություն են իրականացնում և նրանց միակ իրական մտահոգությունը, ոչ թե մեր օլիգարխների առաջնագծում չգտնվելն է, այլ հայրենիքի սահմաններն անառիկ պահելն ու իրենց զոհված մարտական ընկերների համար վրեժխնդիր լինելը: Խորին հարգանքով և խոնարհումով եմ վերաբերվում Արցախյան Ազատամարտին մասնակցած մեր բոլոր հայորդիներին, այդ թվում նաև «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարին, սակայն պետք է նշեմ, որ վտանգի պահին հայրենիքին սատար կանգնելու և մեր զիվորների կողքին չգտնվելու ցանկացած նախապայման ի սկզբանե սին է և դատապարտելի, այլապես Մոնթեն չէր թողնի իր բարեկեցիկ կյանքը և մեկներ Արցախ, օրվա հացը մի կերպ վաստակող շատ տղաներ նույպես չեին լինի դիրքերում, այլ տանը նստած հայտարարություններ կանեին: Այսօր էլ հայրենիքի կանչով աշխարհի բոլոր անկյուններից բազում հայորդիներ արդեն մեր կողքին են և դեռ շարունակում են գալ, իսկ նրանք մեզանից լավ գիտեն, որ Հայաստանում գոյություն ունեն օլիգարխներ, մեծ փորերով գեներալներ և այլն, սակայն նրանք չեն տատանվել, որովհետև հայրենասիրությունը դա բարձրագույն արժեք է, իսկ հայրենիքի խաղաղության ու մեր ազգի անվտանգության ապահովումը, ցանկացած հայի սրբազան պարտք: Մեր համար միակ ուղենիշը պետք է մեր զիվորը լինի, ով այս պահին առաջնագծում` բացառիկ հայրենասիրության և անօրինակ սխրագործության օրինակ է հանդիսանում բոլորիս համար: Աստված պահապան մեր զինվորներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1694990810762721&id=100007554556279 ...

    Կարդալ ավելին
  • Այն որ թուրքիայի բռնապետ էրդողանի գլխավոր նպատակը աստիճանաբար դիկտատորի վերածվելն ու երկրում իր գերիշխանության հաստատումն է, դա ակնհայտ դարձավ, երբ Էրդողանը որոշեց Թուրքիան դարձնել նախագահական գերկառավարումով պետություն, բանտարկելով իրական խոչնդոտ հանդիսացող գեներալներին, ընդդիմադիր լրագրողներին, նպատակ ունենալով նման քայլերով սահմանափակել նաև ժողովրդավարական մթնոլորտը: Ակնհայտ է, որ այս երկու առանցքային գործիչները նույն քաղաքական գծի հետևորդներն են և Էրդողան-Դավութօղլու հակասությունը հիմնված չէ քաղաքական կուրսի փոփոխման կամ տեսակետների բախման վրա, ուղղակի դավիթօղլին ի տարբերություն հոգեպես անհավսարակշիռ և հիստերիկ էրդողանի, իր հեղինակությամբ ու միջազգային ճանաչումով, ավելի ընդունելի է միջազգային ասպարեզում, ուստի բնական է, որ այս փաստը չեր կարող ներվել ինքն իրենով հիացած սուլթանիկի կողմից: էրդողանը այս պահին քաղում է, իր վարած անպտուղ և երկիրը փաստացի փակուղու առաջ կանգնեցրած քաղաքականության պտուղները: Ձախողելով ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման բոլոր ապարդյուն փորձերը, ստիպված լինելով պատերազմել երկրի հարավ-արևելքում քրդական ջոկատների դեմ, Սիրիայի հարցում մատնվելով անհաջողության, էրդողանը պետք է փնտրեր քավության նոխազ և վարչապետի զոհաբերումը լիովին տեղավորվում է այս կոնտեքստում: Դավութօղլուի հրաժարականին նախորդող օրը հրապարակվեց Եվրոպական հանձնաժողովի զեկույցը Անկարայի հետ առանց վիզային ռեժիմի հարաբերության մասին, այստեղ կրկին գործ ունենք ԱՄՆ-ի և Եվրոպայի կրկնակ ստանդարտների հետ: Ակնհայտ է, որ Եվրամիությունը կարկանդակ է հյուրասիրում Անկարային: Բնական է, որ էրդողանը չհապաղեց այս անսպասելի հաջողությունը վերագրելու իրեն, ուստի հասկանալի է նաև Եվրամիության հրամցրած դափնիները միայնակ վայելելու' էրդողանի անհագ մոլուցքը: Սակայն նման կոսմետիկ միջամտությունները այլևս ի զորու չեն փրկելու, մասնատման դատապարտված և մեր տարածաշրջանի հարար իրական չարիք հանդիսացող' թուրքական պետության օրեցօր քայքայվող և փլուզվող շինությունը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1694504874144648&id=100007554556279 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն երեք օր է մեր քաջերը կասեցնելով ազերիների նախահարձակ գործողությունները և անցնելով հակահարձակման, իրենց անխնա պատժիչ գործողություններով շարունակում են պայթեցնել ադրբեջանի կեղծ հզորության և անօգուտ ռազմատենչ քաղաքականության փուչիկը, ի շնորհիվ մեր զինվորների կատարած անօրինակ սխրանքների և մեր նախագահի դիվնագիտական ճակատում տարած ջախջախիչ հաղթանակների, այսօր մենք միանշանակ հանդիսանում ենք պարտադրող կողմ :Իմ լավ ընկերներից մեկը, գտնում է, որ մեր հասրակությանը երկրորդ զարթոնք ապրելու և համախմբվելու համար մեզ 88-ի նման հուժկու ցնցում է պետք, ցավոք սրտի այս ցնցումը մեզ համար ցավոտ եղավ, կորցրեցինք բազում ազգի նվիրյալներ, սակայն հենց հանուն այդ նույն մեր հերոսների անմար հիշատակն ու այս պահին թշնամուն ոչնչացնող մեր զիվորները այսօր ազերիներին վերածեցին հաշտություն աղերսող կողմի և մենք տեսնում ենք արդյունքները: Իպատասխան ադրբեջանի լալագին աղերսների, երեկ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնարկեցին, որ հարցը ռազմական լուծում չունի ինչից էլ, որպես մահացողի վերջին փրկողակ րոպե առաջ փորձում է օգտվել պարտված թշնամին: ՈՒ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է հավասարության նշան է դնել մեր ու Ադրբեջանի միջև, իսկ թշնամին մշտապես խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պետք է ռազմական ակտիվությամբ առաջ գնանք, իսկապես նոր տարածքներ գրավենք, որպեսզի ոչ միայն Ադրբեջանը, Մինսկի խումբը, այլեւ ողջ աշխարհը գիտակցի, որ երբ նախագահ Սարգսայանը հայտարարում է, որ այս անգամ մեր հայ ժողովրդի հարվածը լինելու է վերջնական և կործանարար, ապա սրանք ոչ թե պաթետիկ բառեր են, այլ իրական սպառնալիք ցակնակացած արկածախնդրի համար, ով կփորձի որևէ ոտնձգություն կատարել մեր հայրենիքի սահմանների անձեռնմխելության և մեր ազգի անվտանգության դեմ: Մեր քաջերը ապացուցեցին, որ մենք ի զորու ենք հասնել հաղթանակի և երկարատեւ հրադադարի պայմանագրի կնքման միայն մի դերքում, եթե խրամատում կանգնած մեր զիվորը, իրոք իր թիկունքում զգա մեր միասնականության շունչը, մենք իրավունք չունեն բաց թողնել մեզ ընձեռված պատմական շանսը, այլ պետք է լիարժեքորեն օգտվնենք ստեղծված իրավիճակից, միանանք նախագահի հնչեցրած բռնցքվելու կոչին և ազդարարենք ի լուր աշխարհի, որ մենք անպարտելի ենք, որովհետև միասնական ենք: Եվ վերջում ցանկանում եմ մեր զորակցությունն հայտնել այս գիշեր զոհված մեր երկու հերոսների ընտանիքներին և խոնարհվել մեր բոլոր նահատակված հերոսների անմար հիշատակի առջև, Աստված պահապան մեր զինվորներին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1692075897720879&id=100007554556279 ...

    Կարդալ ավելին
  • Պետք է հստակ գիտակցենք, որ մեր պետությունը, հայրենիքի համար փառքով զոհված մեր հերոսների մեծարումից բացի, պարտավոր է հոգալ նաև նրանց ընտանիքների հոգսերն ու կարիքները: Կառավարության այս օրերին գումարած նիստերի օրակարգը հիմնականում բաղկացած է մեր զինվորների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը, նրանց ընտանիքների անդամների համար կայուն եկամուտով աշխատատեղերի ստեղծմանը: Այս նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ կազմված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից: Վարչապետը Հովիկ Աբրահամյանը այս հարցերի շուտափույթ լուծմանն ուղղված հստակ հանձնարարականներ տվեց նաև էկոնոմիկայի նախարարին և ես վստահ եմ, որ կառավարությունը այս գործընթացում լինելու է հետևողական: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս իր պատրաստակամությունը հայտնեց, բոլոր առումներով սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին` ընդհուպ մինչև բնարականների նվիրում: Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին: Շնորհակալ լինելով այդ ընտանիքներին ձեռք մեկնող բոլոր մարդկանց, ցանկանում եմ մի փոքրիկ նկատառաում անել, աշխարհի շատ հակամարտող երկրներում` մասնավորապես Իսրայելում գեղեցիկ ավանդույթ կա, երբ բացի պետական աջակցությունից, զոհված զինվորի կամ սպայի ընտանիքի կայուն եկամտի ապահովմանը նպաստում է նաև գործարարը: Օրինակ պատկերացնենք, որ Հայաստանում գործող որևէ հայտնի ընկերություն իր բիզնեսում մի փոքրիկ մասնաբաժին է հատկացում զոհված զինվորներից մեկի ընտանիքին, որը այդ ընտանիքին կբերի ամսական x գումար և կնպաստի այդ ընտանիքի` կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Նմանատիպ նախաձեռնությունը բացի ֆինանսական օժանդակությունից, ունի նաև բորոյահոգեբանական նշանակություն, որովհետև այս մարդկանց զավակները հայրենիքին նվիրեցին ամենաթանկը` իրենց կյանքը, ուստի շատ կարևոր է, որ բացի երախտիքի, խոնարհումի, մեծարման խոսքերից, նաև գործով ապացուցենք այդ ընտանիքներին, որ նրանց որդիները զուր չեն զոհվել: Նման քայլ կատարելու դեպքում, մեր գործարարները որևէ ռիսկայնության չեն ենթարկվում այլ ընդհակառակը, ազատելով այդ սգավոր մարդկանց` իրենց խնդիրները ճարահատյալ բարձրացնելու նվաստացուցիչ պրոցեսից, կարժանանան մեր հասարակության և պետության խրախուսմանն ու դրվատանքին:Վստահ եմ, որ նման նախաձեռնության իրականացումը կնպաստի ոչ միայն տվյալ կազմակերպության կամ անհատի հեղինակության ու բարի համբավի բարձրացմանը, ալյ նաև նրա ծավալած բիզնեսի զարգացմանը: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1692132754381860&id=100007554556279&from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1462017476538391 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/x3cwc9LbBSwds3XI5wNP.png

    Ինչպես հայտնի է, 18-ին ռուսական օդատիեզերական ուժերը թուրքական օդուժի հետ միասին իրականացրել են առաջին համատեղ ռազմագործողությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում՝ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում: Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել են ռուսական ԶՈՒ 9 և թուրքական օդուժի 8 միավորներ՝ հետախուզության կողմից կանխավ տրամադրված և կողմերի միջև փոխհամաձայնեցված ահաբեկչական կառույցի 36 թիրախների դեմ. գործողության մասին նախապես տեղեկացվել են նաև սիրիական իշխանությունները: Բացի ռազմական տեսանկյունից, այս ռազմագործողությունը բավական կարևոր է ինչպես քաղաքական, այնպես էլ սիրիական հակամարտության շրջանակներում կողմերի որդեգրած մոտեցումների մերձեցման և առարկայական արդյունքների ամրագրման առումով. փաստացի կերպով, այն իրականացվում է դեռևս հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա: Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Անկարայի միջև կայացած ռազմական համագործակցության վերոնշյալ փորձը հաջորդել է կողմերի անմիջական հովանավորությամբ անցյալ տարեվերջին Սիրիայի տարածքում հաստատված և դեռևս գործող հարաբերական հրադադարի ռեժիմին, ինչպես նաև՝ առաջիկա օրերին Աստանայում կայանալիք միջսիրիական քաղաքական բանակցությունների նախօրեին. ասել է, թե այս իրողությունը փաստում է սիրիական հակամարտության շրջանակներում համագործակցության հարցում նախկին հակառակորդների սկզբունքային և հետևողական գործելաոճի մասին: Սա մի հանգամանք է, որը բացակայում էր Սիրիայի տարածքում նախկինում հաստատված հրադադարի տապալված փորձերի ընթացքում՝ հիմնականում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիման վրա: Բացի նշվածից, ռուս-թուրքական համագործակցությունը և կողմերի հետևողական մոտեցումներն այդ հարցի շուրջ թույլ են տալիս կանխատեսելու, որ եթե այնուամենայնիվ, տարբեր պատճառներով՝ թե՛ ներսիրիական, թե՛ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, Սիրիայում գործող ներկա հրադադարի ռեժիմն ու քաղաքական գործընթացը նույնպես տապալվեն, ապա առնվազն կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններն, անգամ համագործակցությունը կարող է շարունակվել՝ առնվազն երկկողմանի շահերի փոխադարձ ճանաչման համատեքստում. իսկ այդ իրողությունը որակապես նոր իրավիճակ կստեղծի Սիրիայի տարածքում առկա ուժային հավասարակշռության տեսնկյունից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/1227951447242067

    Կարդալ ավելին