• Արցախ Հայաստան
  • Մեր դրոշն այրած ադրբեջանական զինվորական համազգեստով աղջկա մասին այսպիսի մի տեղեկություն է շրջանառվում համացանցում։ Չգիտեմ, թե այս տեղեկությունն որքանով է համապատասխանում իրականությանը, բայց այն, որ սկզբնաղբյուրը Bakinskiy էջն է՝ լուրջ կասկածանքի տեղիք է տալիս։ Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից ստեղծված և բլոգերի անվան տակ քողարկված Рашад Бакинский պռոեկտը դեկտեմբերի 30-ին է հայտնվել համացանցում և հունվարի 19-ից հաշտության կոչեր է անում։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=335409650637277&set=a.100635750781336&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի զինուժը կորուստ ունի. Ըստ տեղեկությունների՝ համածառայակիցների կողմից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Բեյլողանի շրջանի Աշիղալի գյուղի բնակիչ՝ Ազար Ավթանդիլ օղլու Բաբաևը (Azər Aftandil oğlu Babayev)։ Ադրբեջանի պաշպանության նախարարությունը շարունակում է լռել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/archakh.armenia/posts/2009511042468499 ...

    Կարդալ ավելին
  • Окопное искусство.. Խրամատային արվեստ.. Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=282511549260421&set=a.100635750781336&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Կադրերն արվել են Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանում.. Հեռավորությունն Արցախի Մարտունու շրջանից մոտ 30 կիլոմետր է։  Վերջին օրերին տարածված կադրերը խոսում են դրա մասին, որ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում գազի հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghulyan/videos/263742037804039/ ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 22-ից թաքցված մարտական կորուստ ունեն։  Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են տարածվել, որ սույն թվականի հուլիսի 22-ին,Բեյլագանի շրջանում տեղակայված մարտական հենակետերից մեկում, հայկական զինված ուժերի կողմից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի պայմանագրային զինծառայող, հետախույզ-դիպուկահար, ավագ սերժանտ Ֆերիդ Ակիֆ օղլու Շաբանովը ( Sabanov Ferid Akif oglu ):  Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտական առաջադրանք կատարելու նպատակով տեղափոխվել են առաջնագիծ։ Դրա վառ ապացույցն օգոստոսի 17-ին թշնամու 15 հոգանոց խմբի կողմից Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող հարձակման փորձն է: Բեյլագանը սահմանակցում է Արցախի Մարտունու շրջանին (հարավարևելյան սահման) և ակնհայտ է, որ այդ խմբերի ներգրավմամբ թշնամին գործողություններ էր նախապատրաստում նաև այդ ուղղությամբ։ Հ.Գ. Շաբանովի թաղման արարողության կադրերն այստեղ ...

    Կարդալ ավելին
  • Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվել, որ երեկ երեկոյան, Թարթառի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինժառայող, Աստարայի շրջանի Փելիքեշ գյուղի բնակիչ, 2000թ ծնված Քենան Հասրաթ օղլու Դադաշովը (Kənan Həsrət oğlu Dadaşov): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=256868658491377&set=a.118577808987130&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետի մահվան մասին տեղեկություններ են տարածվել։ Նշվում է, որ փոխգնդապետ Աբիշ Խասայ օղլու Աբիշովը (Abışov Abış Xasay oglu) երկար տարիներ ծառայել է Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, որպես գումարտակի հրամանատար և որ ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է։ Մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չկան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=256444345200475&set=a.118577808987130&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանական Qafqazinfo կայքը գրում է, որ երեկ Բաքվում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Բաքվի Ղարադաղի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ․ ծնված Բալարահիմ Ալիևը (Balarəhim Əliyev)։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել պատահարի և զինծառայողի մահվան մասին։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=255068798671363&set=a.11857780898713 ...

    Կարդալ ավելին
  • Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներից մեկին` Ջամալ Ահմադովին, տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին` Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են կուտակվել։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=255041915340718&set=a.118577808987130&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Սոցիալական ցանցերի ադրբեջանական խմբերում երեկվանից ապատեղեկատվություններ են տարածվում, թե իբր Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում իրենց դիպուկահարների կողմից Արցախի Պաշտպանության Բանակի զինծառայող է սպանվել։ Դրա հետ մեկտեղ այսպիսի անհասկանալի լուսանկարներ են տարածվում ։  Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Արցախի պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=254788605366049&set=a.118577808987130&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն