• Tert.am
  • Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ կարևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրակի դադարեցման հարցը:   Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո:   «Մենք ընդգծեցինք 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:   ՀՀ վարչապետն ասաց, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն վերաբերող հարցեր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նյութի աղբյուր՝http://www.tert.am/am/news/2016/04/07/hovik-dmitry-2/1985821 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանը շահագրգռված է, որ աշխարհը չսովորի Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավիճակին, այդ պատճառով պարբերաբար լինելու են նոր պոռթկումներ։ Այդ մասին հայտարարել է «Коммерсантъ»-ի միջազգային թղթակից Մաքսիմ Յուսինը ռուսական Առաջին ալիքի «Политика» հաղորդման ժամանակ: «Ակնհայտ է, թե ով է սկսել (հարձակումները)։ Բնականաբար, սկսել են նրանք, ովքեր շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանման հարցում։ Բնականաբար, սկսել են նրանք, ովքեր պարտվել են նախորդ պատերազմում։ Մենք նույնպես գուցե նրանց տեղը լինելու դեպքում կսկսեինք, բայց մենք, փառք Աստծո, պատերազմները նման ձևով չենք պարտվում։ Ադրբեջանը շահագրգռված է, որ աշխարհը չսովորի Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավիճակին»,- ասել է նա: «Մենք պետք է հասկանանք խնդիրների խորության աստիճանն այնտեղ: Ես վերջերս Բաքվում էի և շփվում էի մի ադեկվատ և խոհեմ մարդու հետ, ով ինձ ասաց՝ «ամենասարսափելին, որ տեղի է ունեցել այս 20 տարվա ընթացքում, դա հակառակորդի դեհումանիզացիան է»։ Անգամ 1990-ականներին, երբ նրանք իրար սպանում էին, այդ նույն բաքվեցու համար հայը դա հարևան մուտքից Վազգենն էր, դա տիկին Սուսաննան էր, որի հետ նա պարել է և գուցե նաև համբուրվել ավարտական խնջույքի ժամանակ։ Իսկ այժմ նրանք չեն տեսել ողջ հայի 20-ից ավելի տարի։ Դա իրական թշնամի է»,- իր խոսքում նշել է Յուսինը: Նա հիշեցրել է նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած հայ լեյտենանտին, և նշել է, թե ինչ ընդունելության է նա արժանացել Ադրբեջանում (արժանացել հերոսի կոչման- Խմբ.)։  «Մենք պետք է հասկանանք, որ այնտեղ ատելության մակարդակը հսկայական է»,- ասել է նա:  Այդ հատվածը կարող եք դիտել 29-րդ րոպեից.  Նյութի աղբյուր՝  http://www.tert.am/am/news/2016/04/07/azerbaijan/1985347 ...

    Կարդալ ավելին
  • Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ ակումբը պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնա գերմանական թիմում: «Հենրիխը հանդիսանում է թիմի առանձքային ֆուտբոլիստերից մեկը: Եթե մենք ցանկանում ենք պայքարել չեմպիոնության ու եվրագավաթների համար, ապա պետք է չվաճառենք մեր առաջատարներին: «Բորուսիան» պարտավոր է ամեն գնով պահել Մխիթարյանին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում goal.com-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դորտմունդցիներն ավելի լավ պայմաններով համաձայնագիր են առաջարկել 27-ամյա ֆուտբոլիստին: Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Արսենալը»: Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/04/01/tuxel/1981195 ...

    Կարդալ ավելին
  • Հայտնի է, որ մայիսի վերջին Հայաստանի հավաքականը շրջագայության կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի երկու ստուգողական հանդիպում: «Ֆուտբոլ +»-ին տված հարցազրույցում ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը տեղեկացրել է, որ մրցակիցներից մեկը կլինի Գվատեմալայի հավաքականը: Նշենք, որ Հայաստանը 2000 թվականին արդեն հանդիպել էր գվատեմալացիների հետ: Խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:  Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/30/arm/1978100 ...

    Կարդալ ավելին
  • Երբևէ հետաքրքրվել եք, թե  ինչ է նշանակում iPhone-ի «i» տառը, որն առկա է Apple ընկերության արտադրանքների ` iPhone-ի, iPad-ի և  iPod-ի սկզբում, գրում է uk.businessinsider.com-ը: 1998թ «i»  տառի նշանակությանն է անդրադարձել Սթիվ Ջոբսը, երբ ներկայացնում էր առաջին «i» արտադրանքը` iMac-ը: Ջոբսն «i» տառի նշանակությունը բացատրեց, որպես Macintosh-ի պարզությամբ և ինտերնետից արագ օգտվելու հնարավորությամբ սարք, որը պահանջում էին հաճախորդները: Apple ընկերությունն ընդլայնեց տառի բացատրությունը՝ նշելով, որ այն բացի ինտերնետից, նաև նշանակում է ` անհատական, հրահանգել, տեղեկացնել և ոգեշնչել (individual, instruct, inform, inspire): Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/24/steve-jobs-iphhone/1972973 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ձեռնափայտով ժպտալով հեռացավ ԳՄ նիստից: Նիստի քննարկումներից խոսել նա չցանկացավ: «Ցտեսություն, կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում»,-ասաց նա՝ այլ հարցերի չպատասխանելով:   Արմեն Աշոտյանին մինչև իր մեքենա ուղեկցեց ՀՀԿ տատիկը: Նշենք, որ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չհաստատեց, որ Արմեն Աշոտյանը պաշտոնանկ է արվելու: Նա  նշեց, թե Աշոտյանն արդեն պարզաբանումներ տվել է, և ինքը դեռևս ասելիք չունի: Նշենք, որ այսօր արդեն մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ին կտրվեն Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պորտֆելները:  Նշենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ըստ էության, այսօր հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը՝ նշելով, որ հնարավոր է մամուլի հրապարակումներն այս անգամ իրականան:  Նյութի աղբյուր՝http://www.tert.am/am/news/2016/02/10/ashotyan/1928009 ...

    Կարդալ ավելին
  • Դեկտեմբերի 24-ի համեմատ դեկտեմբերի 25-ին արժևորվել է ԱՄՆ դոլարի և  եվրոյի փոխարժեքները, իսկ ռուսական ռուբլու առքը արժեզրկվել է 0.01 դրամով, վաճառքը մնացել է նույնը:   1 ԱՄՆ դոլարի առքը այսօր բարձրացել է 1.20 դրամով, իսկ վաճառքը՝ 1.48 դրամով: 1 եվրոյի առքը բարձրացել է 2.19 դրամ, իսկ վաճառքը՝ 2.38  դրամով: Այսպիսով, դեկտեմբերի 25-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմում է  483 դրամ, վաճառքը՝ 488 դրամ, 1 եվրոյի առավելագույն գինը կազմում է 528 դրամ, իսկ վաճառքը՝ 538  դրամ, 1 ռուբլու վաճառքի առավելագույն գինը կազմում է 6.85 դրամ, իսկ վաճառքը՝ 7.17 դրամ: Նյութի աղբյուր`http://www.tert.am/am/news/2015/12/25/dollar/1884045 ...

    Կարդալ ավելին
  • Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամներին և ՀՅԴ 125-ամյակի տոնակատարության մասնակիցներին։   Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ուղերձում ասված է.   «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 125-րդ տարեդարձի կապակցությամբ:   Հիմնադրումից ի վեր՝ կուսակցությունը հանդիսացել է հայոց քաղաքական կյանքի առաջատար ուժերից մեկը՝ մշտապես հանդես գալով հայ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնագծում և իր ուժերի ներածին չափով ձգտելով նպաստել մեր արդար դատին:   Անուրանալի է կուսակցության դերակատարությունն անկախ հայոց պետականության վերականգնման գործում: Արամ Մանուկյանի և նրա զինակիցների անունը նվիրական է ողջ հայ ժողովրդի համար: Նրանց սխրանքը ոսկե տառերով է գրվել հայոց պատմության էջերում:   1921 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության երթն ընդհատվեց մայր Հայաստանում: Սակայն դա ամենևին չթուլացրեց այս կազմակերպության շրջանակներում համախմբված ազատատենչ հայորդիների նվիրումը հայրենիքին: Ընդհակառակը, ՀՅԴ-ն ամրապնդվեց սփյուռքում, համառորեն լծվեց հայապահպանության գործին և սերնդեսերունդ փոխանցեց Հայաստանի անկախ պետականության տեսլականը:   Ուրախալի է, որ այսօր ևս Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում է լրջագույն ջանքեր գործադրել սփյուռքում հայապահպանության ուղղությամբ՝ հակազդելով մեր քույրերի և եղբայրների ուծացմանը:   Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին իսկ ընձեռած հնարավորությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վերահաստատվեց հայրենիքում: Չնայած որոշ դժվարություններին և վայրիվերումներին՝ այս ավանդական կուսակցությունը զբաղեցրեց իր արժանի և կայուն տեղը Հայաստանի քաղաքական կյանքում: Դրա վկայությունն է ՀՅԴ շարունակական ներկայությունը Հայաստանի երրորդ Հանրապետության բոլոր գումարումների խորհրդարանում: Այս առումով այն մեր երկրի եզակի քաղաքական ուժերից մեկն է:   Կուսակցության ընդդիմադիր կարգավիճակը բնավ չխոչընդոտեց Հայաստանի իշխող քաղաքական ուժի` Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության համագործակցությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման ընթացքում: Ավելին, բանավիճելով, փոխզիջումներով համաձայնության գալով, մենք բոլորին ի ցույց դրեցինք քաղաքական ուժերի համագործակցության մի օրինակ, որը միտված էր համազգային նշանակության հարցերի լուծմանը:   Կրկին շնորհավորում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին այս նշանակալի հոբելյանի առթիվ: Հայաստանը հզոր է և ամուր նաև ձեր գործունեության շնորհիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ հանուն մեր ազգային իղձերի իրականացման: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը»: Նյութի աղբյուր՝http://www.tert.am/am/news/2015/12/11/revolutionaryarm/1872026 ...

    Կարդալ ավելին
  • Ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին, ով ձեր հրաժարականն է պահանջում՝ վստահ լինելով, որ ՀՀ հաջորդ նախագահը Դուք եք լինելու:   «Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր… Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասաց նա:   Մեր հարցին՝ կա՞ն նման քննարկումներ, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը, Օհանյանը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ի՞նչն է ձեզ մտահոգում: Ես այսօր իմ դերը իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար, չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»: Նյութի աղբյուր՝http://www.tert.am/am/news/2015/12/09/seyranohanian/1869497 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն