• Tert.am
  • Tert.amLife-ը գրում է՝ Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» հեռուստանովելի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ֆիլմում առկա բաց տեսարանների մասին քննարկումները չեն դադարում։ Առավել լայն քննարկման արժանացավ Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան անկողնային տեսարանը, որը բավականին համարձակ էր հայկական իրականության համար։ Սարգսի կինը` Մանոն, Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ ամուսնու` բաց տեսարանում նկարահանվելն իրենց ընտանիքում խնդիրներ չի առաջացրել, սակայն ինքը սրտնեղել է ծավալված խոսակցություններից։ «Բնականաբար, չեմ  կարող ասել, որ որպես կին, ով շատ է սիրում իր ամուսնուն, հիացած էի այդ տեսարանով, սակայն փորձեցի  հարցին մասնագիտորեն մոտենալ։ Մենք նախապես խոսել էինք այդ մասին, ամեն ինչ քննարկում ենք, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան, սակայն մի բան է խոսելը, մի բան է տեսնելը։ Գիտեի, որ բաց տեսարան կա, սակայն  անսպասելի էր, այդ կադրը չէի սպասում անոնսի մեջ։ Բնականաբար, իմ մեջ առաջացան էմոցիաներ, աննորմալ կլիներ, եթե բացարձակ անտարբեր լինեի։ Սակայն թեթև եմ նայում այդ ամենին։ Ավելի շատ քննարկումներից սկսեցի նեղվել։ Մենք ապրում ենք հայկական  իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բո՞ւռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեին»,– պատմեց Մանոն։ Շարունակությունն՝ այստեղ ...

    Կարդալ ավելին
  • Tert.am Life-ը գրում է` «Սերը ծնողների հանդեպ՝ բոլոր առաքինությունների մայրն է». Ցիցերոն  Մոր առաքինության եւ վեհության մասին խոսել են հայտնի շատ գրողներ: Նրա մասին ասվել եւ գրվել են անթիվ բարի ու ջերմ խոսքեր: Այնուհանդերձ, դրանք հազարերորդ մասն են այն ամենի, ինչին արժանի է մայրը: Սրանք վերամբարձ խոսքեր չեն, դրանցում չկա ոչ մի չափազանցություն:  Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնի աստղերի մայրիկնեին: Վերջիններիս մտքով անգամ չէր անցել, որ իրենց երեխանները մի օր հանրային ճանաչում ձեռք կբերեն:  Քրիստինե Պեպելյան Անահիտ Սիմոնյան Լուսինե Թովմասյան Անի Դաշյան   Լիլիթ Հովհաննիսյան Հռիփսիմե Հակոբյան Սոնե Սիլվեր Իվետա Մուկուչյան Սիլվա Հակոբյան Արմինկա ...

    Կարդալ ավելին
  • Պատանի երգչուհի Անգելինա Գասպարյանն այս տարվա շրջանավարտների թվում է։ Երգչուհին դասընկերների հետ նշել է Վերջին զանգը և հրաժեշտ տվել հարազատ դպրոցին։ Անգելինան ավարտել է Պուշկինի անվան թիվ 8 միջին դպրոցը։ Tert.am Life–ի hետ զրույցում երգչուհին ասաց, որ իր համար օրը շատ տպավորիչ էր։ «Ե՛վ հուզված էր, և ուրախ»,– նշեց նա։ Դպրոցում Վերջին զանգի արարողությունից հետո Անգելինան դասընկերների հետ օրը շարունակել է ժամանցի կենտրոններից մեկում։ Անգելինան հայտնեց, որ պատրաստվում է ուսումը շարունակել ավագ դպրոցում։  «Հիմա կընդունվեմ ավագ դպրոց, որն ավարտելուց հետո կընտրեմ իրավաբանի մասնագիտությունը։ Մտադիր եմ ընդունվել Ամերիկյան համալսարան»,– ասաց նա։ Ըստ նրա` մասնագիտական կրթությունը չի խանգարի իր կարիերային երգարվեստում, ինքը շարունակելու է նաև երգել։ ...

    Կարդալ ավելին
  • Life.tert.am-ը գրում է` «Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում. մեր զրուցակիցը «Ֆուլ հաուսի» դերասան Գրիգոր Սեփխանյանն է, որը նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է։ Մանկություն Մանկությունս անցել է ծանր տարիներին։ 7 տարեկան էի, երբ երկրաշարժ եղավ, դրան հաջորդեցին մութ ու ցուրտ տարիները։ Մեծացել եմ Էջմիածնի գյուղերից մեկում։ Անկախ մի շարք դժվարություններից` մանկությունս հետաքրքիր է անցել։ Խաղում էինք տարբեր խաղեր, այն ժամանակ ակտուալ էր նաև գողություն անելը։ Դասընկերներիս հետ ցոգոլ ու ալյումին էինք գողանում։ Ակտիվ երեխա եմ եղել։ Մենք մեր տանը 3 երեխա էինք։ Մեծը ես էի։ Քանի որ ծնողներս աշխատում էին, եղբայրներիս համար պատասխանատվությունը հիմնականում ինձ վրա էր։ Նրանք էլ շատ ագրեսիվ էին ու անընդհատ կռիվների մեջ էին ընկնում։ Նրանց պատճառով ես էլ էի ընկնում կռվի մեջ ու ամսվա մեջ, գոնե, մի անգամ աչքիս տակը կապտուկ կար։ Հիմա լավ է, որ այդպես չէ։ Շարունակությունը` այստեղ: ...

    Կարդալ ավելին
  • ՀՀԿ փոխնախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը մինչ Tert.am-ի հետ հարցին պատասխանելը, թե որտեղ է իր համար նախընտրելի՝ գործադիր, թե օրենսդիր մարմնում, հիշեցրեց՝ գործադիր էլ ԱԺ-ից է տեղափոխվել:   «Քաղաքական գործունեությունը ենթադրում է որոշակի փորձառություն և ես պատիվ եմ ունեցել ղեկավարել Կրթության և գիտության նախարարությունը: Իսկ գործադիր իշխանության փորձն անչափ կարևոր է քաղաքական պրոցեսների համար»,-ասաց նա և նշեց, որ ինքը լավ է հասկանում կառավարության խնդիրները, դժվարությունները,  բայց այս պահին պատգամավոր է՝ պատգամավորական կարգավիճակից բխող բոլոր լիազորություններով: Հարցին ՀՀԿ-ն արդյոք կադրային խնդիր ունի՞ և սերնդափոխության հարցը չի կարողանում լուծել, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներին են կարևոր պաշտոնների նշանակում, պատասխանեց, թե կարծում է, որ այդպես չէ: «ՀՀԿ-ն քաղաքական մեծ թիմ է և ի տարբերություն քաղաքական շատ այլ ուժերի՝ մեզ մոտ  սահուն սերնդափոխությունն ակնհայտ է: Բայց սերնդափոխությունը երբեք ինքնանպատակ չի եղել,  տարբեր սերունդների ու աշխարհայացքների մարդիկ միշտ իրար լրացնում են. երիտասարդությունն ունի եռանդ, ավելի քիչ փորձ, ավագները փորձ ու ավելի քիչ եռանդ, ուստի լավագույն թիմն այն թիմն է, որտեղ կա փորձի, եռանդի, գիտելիքի համակցում»: Հարցին թե ունե՞նք ավելի լավ ԱԺ-ն, Աշոտյանը պատասխանեց, որ գնահատական տալն այսօր ավանս է, բայց ըստ նրա՝ անհատական կազմն  ակնհայտորեն խոստումնալից է, այդ թվում և ընդդիմության: «Բայց, իհարկե, նրանց այսօրվա քայլը համարում եմ մանկական հիվանդություն, ՀՀ-ի  քաղաքական դաշտի մանկական հիվանդություն և կոչ կանեմ, որ ապագայում մեր գործընկերները նման տեսակի քաղաքական որևէ արժեք չներկայացնող քայլերի չեն դիմի, կամ քիչ կդիմեն»,-ասաց նա: Նշենք, որ «Ելք» դաշինքն այսօր բոյկոտել էր առաջին նիստին նախագահի և Կաթողիկոսի ելույթները: Իսկ  հարցին, թե հնարավո՞ր է մեկ այլ ընդդիմության՝ »Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ին նկատի ուներ ասելով, որ իրենց ներքին գործերին այլ կուսակցություններից բզբզում են. «Ես օգտագործեմ իմ խորհրդարանական գործընկերների բառապաշարը և  ձեզ՝ հարգելի լրագրողներ, խորհուրդ տամ, որ մի բզբզացեք»: Հարցին, թե չի» կարծում, որ կուսակցությունը նրան արժանվույնս չգնահատեց, Աշոտյանը նշեց, որ այդ հարցի շահարկումը վաղուց ժամկետանց է». «Ես վաղուց իմ քաղաքական ամբիցիաները կայացվածության տեսակետից արդեն բավարարել եմ»: Նշենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերից հետո հայտնի դարձավ, որ Արմեն Աշոտյանը կգլխավորի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ ...

    Կարդալ ավելին
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը: «Հայոց Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասաց նա: Շարունակությունն՝ այստեղ Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/05/05/vahram-meliqyan/2362229 ...

    Կարդալ ավելին
  • Հիմա էլ քաղաքապետի ընտրություններով եմ զբաղված. Առաքել Մովսիսյան: Տեսանյութը` Tert.am-ի ...

    Կարդալ ավելին
  • Tert.am-ը գրում է` Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, հաճախ է հայտնվում քննադատությունների կիզակետում։ Հաճախ Լիլիթն ասում է, որ իր համար միևնույն է, սակայն այս անգամ անկեղծ զրույց է ունեցել Tert.am life–ի հետ ու ասել, որ այդ ամենն իրեն շատ է խոցում։ Միայն ձևացնում է, թե իր համար մեկ է։  –Լիլիթ, դու մշտապես բացասական կարծիքների կիզակետում ես։ Քո մասին լավ հրապարակում արվի, թե վատ, միևնույն է, մեկնաբանությունների դաշտում քննադատում են քեզ։ Ինչո՞ւ է այդպես և ինչպես է այդ ամենն անդրադառնում քեզ վրա։  –Երեկ պառկել և մտածում էի՝ ինչու։  Որքան էլ արտաքնապես ուժեղ եմ երևում, հոգեբանորեն ինձ համար շատ բարդ է։ Ինձ ճանաչողները գիտեն` որքան խոցելի եմ, իմ արտաքինը բացարձակ չի համապատասխանում իմ հոգեբանական  վիճակին։ Միգուցե, ես այդպիսի արտաքին ունեմ, стерва–ի տեսք ունեմ... շատերն են ասում, որ իրականում բոլորովին այլ մարդ  եմ։ Ես կարող եմ միայն դրանով արդարացնել բացասական վերաբերմունքը։  Օրերս գրել էին, թե ինձ նախանձում են։ Ես չեմ ուզում խոսել նախանձի մասին։ Ոմանք մեկնաբանել էին` ինչ նախանձ, ինքը կարճ բոյ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ ասում են` Լիլիթն ուռոդ է, կարճահասակ է, կներեք, բայց վիճակագրությամբ հայերը 170 սմ հասակ չունեն։ Ես երկուսուկես տարի է` չգիտեմ ինչ է նշանակում հանգստանալ։ Ես շատ ծանրաբեռնված եմ աշխատում իմ հաճախորդների հետ, մարզասրահում։ Այն, ինչի ես հասել եմ, իմ մեծ աշխատանքի արդյունքն է, ես պլաստիկ վիրահատություն եմ արել։ Դա իմ պատվի հարցն է։   Երբեմն, մտածում եմ` թքած ամեն ինչ վրա, գնանք ԱՄՆ։ Թող էլի խոսեն իմ մասին, բայց  հարվածն այդքան ուժեղ չի լինի, եթե իմ հայրենիքում չլինեմ։  –Ռուսաստանում ավելի հե՞շտ էր։  –Ինձ համար ավելի ցավոտ հարց է։ Ես 5 ամսականից Մոսկվայում եմ եղել։ Այնտեղ մեծացա, ինձ չընդունեցին, ես այնտեղ օտար էր, մանկուց միայն чурка բառն եմ լսել իմ հասցեին։ Վերադարձա իմ հայրենիք, ինձ էլի վերաբերվում են որպես օտարի։ Ես այդպես էլ չգտա իմ տեղը... ով եմ ես, ուր գնամ։  Ինձ համար դա ահավոր ցավոտ է։ Եթե ինձ վատ բաներ ասողներն ուզում են ուրախանալ, թող ուրախանան, որ ինձ ցավ են պատճառում։ Ես փորձում եմ սիրտս չարությամբ չլցնել։ Ես պայքարում եմ, որ չնմանվեմ իրենց, չարությանը բարությամբ պատասխանեմ։ Ամեն օր քնելուց առաջ ասում եմ` դուք ինձ չեք հաղթի, դուք չեք կարող այնպես անել, որ ես փոխեմ իմ մարդկային տեսակը։  Ստացվում է` ես փախա, եկա Հայաստան, մեծացել եմ, արդեն 25 տարեկան եմ և ինձ այստեղ են վատ վերաբերում։ Մոտ մեկ տարի է, ինչ ես մշտական Հայաստանում եմ ապրում, մինչև այդ անընդհատ գնացել–եկել եմ չեմ զգացել այդ բացասականը։ Ինձ էստեղ ասում են` հայ չի և այլն։ Դու փախչում ես, իսկ քեզ քարկոծում են նաև քո երկրում։  – Ռուսաստանում քեզ  զգալով օտար` հոգեբանական խնդիրներով ես մեծացել։ Քեզ հաճախ մեղադրում են կոպիտ լինելու մեջ։ Մեր հարցազրույցներից մեկում ինքդ էլ ես խոստովանել, որ չոր բնավորություն ունես։ Արդյոք դա քո մանկության տրավմաների հետևանքն է։  –Այո, իրականում այդպես է։ Դա իմ ինքնապաշտպանական ռեակցիան է, իսկ իրականում ես շատ խոցելի եմ։ Ես ցույց եմ տալիս, որ շատ ուժեղ եմ, ինձ հնարավոր չէ խոցել։ Ոչ ոք չի հասկանա` ինչ է նշանակում մեծանալ այլ երկրում, երբ քեզ բոլորը ծաղրում են, «սև» անվանում։ Ինձ հետ այնպիսի դեպք է եղել, որը երբեք չեմ մոռանա։ 9 տարեկան էի, բակում խաղում էի, շուրջս երեխաներ հավաքվեցին, վրաս բենզին լցրեցին, որ ես վառվեմ, մայրս 5–րդ հարկից տեսել էր` ինչպես են վառում իր դստերը։ Մի քանի մարդ է օգնել ինձ։ Հետո դատական գործ էր բացվել, սակայն ծնողներս չբողոքեցին, քանի որ այդ ամենի հեղինակը 17 տարեկան տղա էր։ Թեև հանցագործություն էր արել, մերոնք չցանկացան, որ նա գնա, կորի։ Շարունակությունն` այստեղ Նյութի աղբյուր` http://life.tert.am/am/news/2017/04/14/lilit/35406 ...

    Կարդալ ավելին
  • Պապ ջան ամեն ինչ լավ է, մենակ տեսնես, ծաղիկները ծաղկել են, դիրքս դրախտավայր է դարձել: Վերջին անգամ հոր հետ զրուցելիս ասել է մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող Գոռ Հովհաննիսյանը: Գոռ Հովհաննիսյանին երեկ հուղարկավորել են «Եռաբլուր» պանթեոնում:  Tert.am-ի հետ զրուցում նրա հայրը՝ ազատամարտիկ Գևորգ Հովհաննիսյանը, պատմեց, որ որդին զոհվել է դիրքերը ամրապնդելու աշխատանքները կատարելիս: «Որդիս ավարտել է Իվանյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Հետո ուղեգրվել է ծառայելու Մարտունի 3 պաշտպանական զորամաս, հասավ մինչ ավագ լեյտենանտի կարգավիճակի, դիրքերը ամրապնդելու ժամանակ թշնամու կրակոցից զոհվեց իմ բալեն, ապրեց ընդամենը 23 տարի։ Սիրում էր իր գործը, շատ էր սիրում իր պատասխանատվության տակ գտնվող զինվորներին, վերաբերվում ինչպես իր եղբայրներին, տղաներին»,-շեշտեց Գևորգ Հովհաննիսյանը ՝ հավելելով, որ որդին միշտ հպարտությամբ էր խոսում զինծառայողների մասին, անգամ ծննդյան օրը, երբ հարցնում էին՝ ինչ ես ուզում, նշում էր՝ «իմ տղերքին ողջ-առողջ հասցնեմ իրենց ծնողներին»։ Գևորգ Հովհաննիսյանի խոսքով՝ որդին ապրեց ընդամենը 23 տարի, բայց գիտակից, հասուն, պատասխանատու տղամարդու, զինծառայողի հոգեբանությամբ: Նա նշեց՝ Գոռը միշտ ասել է, որ կցանկանար Ապրիլյան պատերազմին ավելի թեժ կետերում լիներ, քանի որ այդ օրերին Մարտունի 3-ում համեմատաբար իրավիճակը շատ թեժ չի եղել: Շարունակությունն` այստեղ Նյութի աղբյուր` http://www.tert.am/am/news/2017/04/05/soldier/2332169 ...

    Կարդալ ավելին
  • Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից Քյարամ Սլոյանի ընտանիքը դեռ սպասում է նրան: «Ես դեռ սպասում եմ իմ որդուն, սպասում եմ, որ մի օր դուռը բացելու է ու ներս մտնի, ես գիտեմ, թե նա դեռ ծառայում է»,- Tert.am-ի հետ զրույցում հուզմունքը մի կերպ զսպեց Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը: Ապրիլյան պատերազմի զոհ դարձած Քյարամ Սլոյանի մայրը մեծ զգուշավորությամբ է մոտենում որդու իրերին, լուսանկարներին, որոնց թվում նաև որդու ծառայակից ընկերների լուսանկարներն են, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի զոհ դարձած կապիտան Արմենակ Ուրֆանյանի լուսանկարը. «Ուրֆանյանը Քյարամիս հրամանատարն էր, շատ մտերիմ էին իրար հետ, ինչ տարբերություն, ինքն էլ է զոհվել»,- ասաց տիկին Նվարդը: Քյարամ Սլոյանին նվիրված  անկյունում դրված էր նաև Աֆղանստանի պատերազմի մասնակից հայ հետախույզ Բաղդասարյանի մեդալը, որը Հայաստանից միայն ինքն է ստացել. «Երբ որդուս դեպքը տեղի ունեցավ, մի քանի օր անց Բաղդասարյանը եկավ և այդ մեդալը տվեց մեզ, ասելով, որ Քյարամ Սլոյանն արժանի է այդ մեդալին»: Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանը, ուսապարկը, եղբոր նկարած գծանկարը, ավագ եղբորը՝ Համիկին նվիրած ժամացույցը, համազգեստն ու բոլոր անձնական իրերը հավաքվել են մեկ անկյունում. «Քյարամս մի օր դուռը կբացի ու կգա, ես սպասում եմ»,-ասաց մայրը: Քյարամ Սլոյանի եղբայրը ևս նույն թաքուն հույսն ունի. «Մենք եղբայրներով սպասում ենք նրան, Քյարամը մի օր կգա»: Շարունակությունն` այստեղ Նյութի աղբյուր` http://www.tert.am/am/news/2017/04/04/Qyaram/2331238 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն