• Աննա Սիմոնյան
  • Մի անգամ երբ փոքր էի, հյուր էինք գնացել մեր ծանոթներին: Ոչ ծանոթներին եմ հիմա հիշում, ոչ՝ տունը, բայց բալկոնում փակած գազազած շանը լավ եմ հիշում: Քանի փակած էր, իրա տերն էի ինձ զգում ու ապակու էն կողմից գժվցնում էի էտ շանը: Տան տերը բան պետքա վերցներ բալկոնից, ու դուռը հենց բացեց, իրանց հսկա շունը վազեց վրես թռավ ու ինձ քցեց էտ խոհանոցի սառը մետլախին, ատամները խրեց ոտիս ներքևի մասի մսի մեջ ու սաղ կատաղությամբ ուզում էր պոկել: Գլխի ամեն՝ աջ ու ձախ շարժումին հավասար մարմինս էլ էր էտ պոլին աջ ու ձախ գնում, գռմռոցն եմ հիշում, թաց լոզերը, հիշում եմ, որ ուժեղ գոռում էի: Ցավն ադրենալինի մեծահոգության շնորհիվ չէի ընկալում: Սաղ միանգամից վազեցին խոհանոց, ու դե ինձ ճանաչող ու իմ նկարներից գոնե մի հատ տեսած մարդիկ գիտեն, որ ոտս տեղումա:  Ոտս սաղ արյուն էր, հիվանդանոց տարան, ինֆեկցիայա, բանա: Բժիշկը գիշերային հերթապահ էր, բայց բարի էր: Ես էլ շատ էի վախեցել ու անդադար լացում էի։ Բժիշկն ինձ իրա երեխու համար առած, էն խանութներ նոր ներմուծված, կինդեր ձվիկներից տվեց, ասեց, որ հերոս եմ: Հանգստացա կարծեմ: Հետո, հաջորդ օրը մամաս ու պապաս ինձ ծաղկավոր շորիկով բառբի նվիրեցին, ասեցին, որ հերոսն եմ իրանց: Էդ շաբաթ իմ սիրած մարդկանցից շատերին էի մեր տանը տեսնում, իմ սիրած խաղալիքներից էի շատ նվեր ստանում, փուչիկներ, ծաղիկներ, ու շատ էին ասում, որ հերոս եմ: Ես էլ չէի հասկանում, թե շան կծելն ինչի ինձ հերոսացրեց, բայց դուրս գալիս էր, ժպտում էի, ծիծաղում էլ էի:  Հիմա ասածս ուրիշա։ Կինդերները վերջացել են շուտվանից, էլ բառբիներով չեմ խաղում, սիրած մարդիկ, որ մեր տանն էին, էտ օրվա մասին էլ չեն էլ հիշում, բայց էտ անանուն շանը ես ամեն անգամ աջ ոտիս նասկի հագնելուց հիշում եմ: Ատամի տեղով սպին մնացելա ու ասում են, որ սպիերը չեն անցնում: Էն ոտը կորցրած զինվորի ոտն էլ էլ չի երկարելու, էն զինվորին կորցրած մոր աչքերը մենակ արցունքներն են փայլեցնելու, էտ զինվորի լավ ախպոր բռունցքի՝ բետոնին հարվածներից, պատը չի, որ փլելուա, ոչ էլ ախպերնա հետ գալու, մենակ արունլվա վերքերն են սպիանալու, ու իմի նման իրա սպին էլ չի անցնելու:  Մենակ ժամանակը կանցնի, բայց մեկա, էն ոտերը կորցրած զինվորի ոտերը էլ չեն աճի: Հերոսա ու հա, էդ գիտակցումը ժպիտա առաջացնում անկնճիռ տղու դեմքին: Մեկ օրում մազերը սպիտակացած ու 10 տուփ ծխախոտ ծխած հոր դեմքին էլա հպարտ ժպիտ առաջացնում : Մենք էլ լավ ու ճիշտ ենք անում, որ էն բժիշկի նման կինդեր ձվիկներ ենք բաժանում: Բայց սաղս կգնանք տներով, ու էտ ժամանակ ի՞նչա լինելու։ Երբ մի քիչ հետո ոտերը կորցրած զինվորը կդառնա հասարակ ՀՀ քաղաքացի՝ ՀՀ անձնագրով, երբ սեփական դառդով տապակվելու ու հարմարվելու պատերազմը կսկսի, երբ պատվովճար 25000 դրամը գազի մարդն անհարմար զգալով կտանի, երբ մեր տղեն կսիրահարվի կողքի շենքի Անուշիկին ու բալկոնից, ասենք թե, վարդ կիջացնի, երբ Անուշիկն անցնելուց լինի: Անուշիկը խղճով երեխայա, կժպտա, չի մերժի, բայց 6 ամսից մի հատ բռաբուսով, բանակից գժի թղթով ազատված Ազատի հետ կամուսնանա: Մեր պատվոքաղաքացին բալկոնից կնայի՝ ոնց են սինի պարացնում: Բա որ իրա կալյասկով ուզի Հրապարակ համերգի գնա, կամ շալվար առնելու, կամ Կասկադի մեջտեղի աստիճանին նստելու… Չէ, չի լինի, մեր հասարակական տրանսպորտներն ու աստիճանները, զուգարաններն ու հանդերձարանները նախատեսված չեն իրա սայլակի համար: Բա ի՞նչ կլինի եթե պապայի սիրտը նորից ծակի ու էս անգամ վիրահատություն պետք լինի, ի՞նչ կլինի երբ հանկարծ պարզվի, որ գրավատունը շքանշաններ չի ընդունում: Պապայի շիրիմի հարցը ընկերները կվերցնեն: Ընկերասեր մարդ էր: միշտ ասում էր "не имей сто рублей, а имей сто друзей…" Էտ էլ կանցնի: Մի օր Ամերիկայի բարեկամները սկայպով կպատմեն, որ գիտնականները նոր պռոտեզներ են ստեղծել, ոտքի բոլոր ֆունկցիաները կատարումա: Կզարմանան: Ընտանիքի սաղ անդամները թաքուն կերազեն պռոտեզների մասին: Անպատասխան նամակներ կգրեն, չբացվող դռներ կթակեն, մեզ կխնդրեն share անենք. կանենք, լայք էլ կտանք... Տենց բաներ… Վերքերը դեռ բաց են ու մենք փուչիկ, ծաղիկով դուխ տվողների, հերոսներ կնքողների ու տեսակցության գնացողների շարքում ենք:  Բայց մի քիչ հետո ուզենք-չուզենք մոռանալու ենք ու էտ նորմալա, մենակ նորմայից միքիչ դուրս են աշխատավարձները, նպաստները, պատվովճարները, թոշակներն ու փարոսները: Ուզում եմ հաշմանդամների համար բասկետբոլ ունենանք, ուզում եմ, որ իրանք նոր nike-եր առնեն, հագցնեն էտ գիտնականների՝ նորաստեղծ ոտքերին ու վազեն, ուզում եմ Անուշիկը սիրահարվի մեր տղուն, մեղրամիս գնան տրոպիկներում, իրանց սառնարանի վրա տարբեր երկրներից բերած մագնիտների տեղ էլ չլինի, ու սառնարանի մեջ էլ տեղ չլինի: Սպիերը կմնան ու կհիշեցնեն անցյալը, բայց ուզում եմ, որ չորոշեն ապագան… Անա Ս. Նյութի աղբյուր` https://www.facebook.com/asimonyan2/posts/1156515961049670 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն