• Ռիմա Խալաթյան
  • Անհնար էր չոր աչքերով նայել Ավրորա մրցանակաբաշխությունը։ Բեմում կանգնած բոլոր հավակնորդները մերօրյա սուպերհերոսներն են, որոնց պետք է ճանաչել։ Աննկարագրելի հպարտություն եմ զգում, որ մենք՝ ցեղասպանություն ապրած հայերս, այսօր կազմակերպում ենք նման մեծության ու կարևորության միջոցառում։ Ուզում եմ օրինակ վերցնեմ ու բոլոր հայերս օրինակ վերցնենք... հայն ու մարդասիրությունը հոմանիշ դառնան համաշխարհային հանրության համար։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rima.khalatyan/posts/1179248052086045 ...

    Կարդալ ավելին
  • Ազատին նոր էի քնացրել ու ուզում էի իջնել նախաճաշի, երբ Վարդանն ասեց, որ Արծրունը գրել է, որ ադրբեջանցիները հարձակվել են ու Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով ռազմական գործողություններ են իրականացվում: -Պատերա՞զմ: -Հենց տերմինը չեն օգտագործում, բայց, հա՛: Մարմնովս սարսուռ անցավ: Ինչքան ենք մեծ-մեծ խոսացել պատերազմի (լայնամասշտաբ ռազմական գործողությունների) մասին՝ հոգու խորքում վստահ լինելով, որ դա մեզանից հեռու է ու երբեք մեզ չի հասնի: Ազատն օրորոցում քնած էր հանգիստ... 03,04,16 Արտյոմի հետ մեքենայով երթևեկում էինք: -Պապան պետք ա էսօր խորոված աներ, ինչի՞ փոշմանեց: -Քուր, Ղարաբաղում տղերքը արյուն են թափում... Մենք էտ խորովածը ի՞նչ սրտով էինք ուտելու: Լռում եմ. ճիշտ ա ասում, ինչի՞ մասին էի մտածում: Իսկ դիմացից մեքենա է գալիս՝ կապույտ ու սպիտակ փուչիկներով զարդարված: -Տենաս չի՞ ամաչում, ինչ ա մտածել, որ սենց զուգել զարդարել ա մեքենան:  Մեքենան շրջվում է Էրեբունի ծննդատան կողմ: -Երևի տղայա ունեցել, Ծյո՛մ, մի նեղվի (Ասում են ամսի 2-ի լույս 3-ի գիշերը մենակ Էրեբունի ծննդատանը 20 ծնունդ է եղել): 04,04,16 Վարդանից անընդհատ հարցնում եմ` նորություն չկա՞, ու հեռախոսն էլ անընդհատ ձեռքումս է, ու Արծրունի, Սամվել Մարտիրոսյանի ու Սերգեյ Չամանյանի գրածներն եմ կարդում: Ու news feed-ում ոնց են ինձ հունից հանում իրավիճակի ամբողջ լրջությունը չհասկացողները՝ աղջիկներ, որ նույնիսկ նման պահերին տրենդի մեջ մնալու համար չէին մոռանում դակ ֆեյսով նկարվել՝ զինվորական համազգեստ հագած, ու տղաներ, որոնք տարին կլոր ազնիվ եվրոպացի հարկատուների հաշվին ֆռֆռում են եվրոպաներում (երևի չեն էլ ծառայել բանակում, զենք բռնելու ձև չգիտեն), բայց եվրոպացի նույն ազնիվ հարկատուներին դուրեկան մնալու համար տոլերանտի քուրքն են քաշել վրաները ու ճարտար լեզվով հայ-ադրբեջանական եղբայրության մասին են գրում: Իսկ սահմանին մարմիններ են խեղվում, գլուխներ են կտրվում ու 12 տարեկան երեխաներ են մահանում ու անտուն մնում: (Կարելի է Ալիևին մեղադրել պատերազմը սկսելու մեջ, բայց հայ զինվորի գլուխ կտրող բարբարոսը Aլիևը չի, ադրբեջանցի զինվորն է): Ազատն ինձանից ավելի շատ ուշադրություն է պահանջում, ու ես ավելի ամուր եմ իրեն սեղմում ինձ, կարծես կարոտած լինեմ ու կարոտս չառնեմ: Մեր սահմանները քաջ տղամարդիկ են հսկում, տղե´ս, դու հանգիստ քնի: Հա՛, տղամարդիկ, որովհետև մենակ տղամարդը կարա կանգնի զենքը ձեռքին, գիշերն անքուն, աչքի առաջ արյուն ու մահ ու միայն տղամարդը կարա նման իրավիճակում ժպտալ լուսանկարիչ լրագրողին, որ հանկարծ նկարը տարածվի՝ մայրն իրեն, սահմանին կանգնած, ժպտացող տեսնի ու բոլորովին նշանակություն չունի, որ այդ տղամարդը 18 տարեկան է... ... Առաջին զոհերի մասին լուրերից հետո գործի են անցնում մեր հանճար լրագրողները: Ու նորից ինձ հունից հանում են այն պատմությունները, թե ծնողներն ու հարազատները պատմել են, թե ինչպիսին է եղել... Աստծո սիրուն, դուք խիղճ ունե՞ք: Թողեք էտ մարդկանց, ես չեմ հասկանում, ոնց կարելի է պատերազմում որդի կորցրած ծնողին հարցնել, թե ինչպիսին էր իր երեխան: Եթե շատ է հետաքրքրում, գնա մի երեխա ունեցի, գիշերները մի քնի, պահի, փայփայի ամեն առաջին քայլի ու ունակության վրա ուրախացի, գրկի նստի ու նստածդ տեղը իմացի, որ հայրենիքիդ վրա հարձակվել են, ու հայրենիքիդ սահմանները հսկող զինվորներ են մահանում, ու էտ ժամանակ էլ սգացող ծնողին չես հարցին, թե ինչպիսին էր իր զավակը, որովհետև կիմանաս, որ ամեն ծնողի համար իր երեխան ամենալավն է, ամենախելացին, քաջը, ուժեղը, համարձակը, ճկունը, հայրենասերը...Ամեն ծնողի համար իր երեխան իր տան ճրագն է, լույսը, հավատը, ապագան, կյանքի ու ապրելու իմաստը...Ու կապ չունի, թե այդ երեխան քանի տարեկան է:  Պատերազմի օրերին բոլորը համախմբվեցին, որովհետև վտանգվել էր մեր Հայրենիքի խաղաղությունը, և ով ինչով կարող էր փորձում էր օգնել առաջին գծում կանգնած տղամարդկանց: Բայց համախմբման այս պահն անցավ ու մարդիկ սկսեցին Ղարաբաղն ու պատերազմը որպես PR-ի միջոց օգտագործել: Ակտիվ գործողություններով 4-օրյա պատերազմն անցավ ու այդպես էլ մեզ ու մեր կառավարությանը ոչինչ չսովորեցրեց: Կառավարությունը շարունակում է խեղկատակ ընտրություններ անցկացնել: Հասարակությունը շարունակում է հայրենիքի ու կառավարության միջև հավասարության նշան դնել: Շուտով կմոռացվեն պատերազմի ընթացքում վիրավորված զինվորները ու մի սիրուն օր կիմանանք, որ էտ տղերքից մեկին հակակառավարական խոսքի համար բանտարկել են, մեկ ուրիշին՝ այլ պատճառով դանակահարել... Զոհվածների ընտանիքները կարիքի մեջ են, իսկ կառավարությունը հույսը նորից դրել է 80000 դրամ աշխատավարձ ստացող հասարակ քաղաքացու ու Սփյուռքի վրա, որ սրանք 1000-ական դրամ կհավաքեն ու կօգնեն կամ չեն օգնի կարիքավորներին: Կառավարության անդամներն ու իրենց բարեկամները կշարունակեն թալանել հասարակ ժողովրդին: Մեր ընտրությունները կշարունակեն կեղծվել: Մենք կշարունակենք ինտեգրվել մեզ համար վտանգավոր վերազգային կազմակերպություններին ու ավելի կմխրճվենք ճահիճի մեջ, ու խոպանչին էլի կգնա խոպան ու մի սիրուն օր էլ, արդեն շատերի նման, հետ չի գա: Ու կառավարության անդամները երևի էտ ժամանակ իրանց երեխեքին կուղարկեն առաջին գիծ, արդեն ոչ թե սելֆի անելու, այլ զենք բռնած թշնամու դեմ պատերազմելու, կամ էլ ուղղակի Հայրենիքը կհանձնեն 99 տարով վարձակալության ու իրենց ընտանիքներով կթռնեն պանամա: Հիշում ենք ու հպարտանում... կանցնի ժամանակ ու մենք առիթից առիթ կսկսենք հիշել ու հպարտանալ, բայց միայն միջոցառումների ժամանակ ու միայն խոսքերով: Ժողովուրդն ասում է. «Ինչ լինում է մեռնողին է լինում»... ՀԳ. Գեներալներն ու զինվորները երբեք չեն հաղթել պատերազմները, պատերազմները հաղթում են դիվանագետները:  ... Թող խաղաղություն լինի Հայոց աշխպարհում, թող անմար մնա ընկածների հիշատակը, դիվանագետները սեղանի շուրջ նստած հաղթեն այս արնախում պատերազմը, որ իմ հասակակիցների տղեն էլ, էսօրվա սահմանին կանգնած զինվորների դժոխային ճանապարհն անցնելով, տղամարդ չդառնան: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rima.khalatyan/posts/1175731139104403 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին