Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Հայկ Խանումյան
  • Երևանում ընթանում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը, որտեղ կարևոր առաջարկներ են արվել մարտական ծառայություն իրականացնելու պատրաստ նորակոչիկներին և այն ուսանողներին, ովքեր ցանկանում են իրենց պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել որպես սպա: Սրանք, վստահ, կարևոր քայլեր են բանակի համալրման ուղղությամբ: Այսօր մեկ այլ, կարծում եմ, առավել կարևոր քայլ կատարել է Արցախի Ազգային ժողովը` ընդունելով «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն առաջարկել էին մեր մի շարք գործընկերներ: Սրանով ավելի է հստակեցվում ռազմական հավաքներին պահեստազորի մասնակցության հարցը: Այս օրենքի պահանջների իրագործումն ապագայում մեր բանակը դարձնելու է շատ ավելի մարտունակ` շնորհիվ կազմակերպված և ճկուն պահեստազորի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10212243609395719 ...

    Կարդալ ավելին
  • Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ: Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն , պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10209277516805258 ...

    Կարդալ ավելին
  • Այս օրերին Պաշտպանության բանակը դարձել է համազգային բանակ: Այսչափ պահեստազոր և կամավոր ընդունելով իր շարքերը` բանակը լայնորեն բացվել է հասարակության առջև իր խնդիրներով ու մարտահրավերներով: Բողոքի հետ միասին առաջացել է նաև ինքնակազմակերպման մեծ ալիք, երբ տարբեր խմբեր փորձում են լուծել մատակարարման, ընդհուպ տեխնիկական վերազինման խնդիրներ: Բազմաթիվ խնդիրներ կան, որ օրինակ վաշտի ավագի մակարդակի են, սակայն նախաձեռնողականության պակասը, ավելորդ բյուրոկրատիան զգալիորեն խանգարում են նման մանր հարցերի լուծմանը: Մեր հասարակությունները լոկալ և համընդհանուր մակարդակով ակտիվորեն մասնակցում են բանակի խնդիրների լուծմանը, մնում է, որ բանակն էլ ակտիվացնի ներսում կատարվող փոփոխությունները, ազատվի անարդյունավետ մեխանզիմներից, չծառայող սպաներից, վերհանի նախկինում կատարված չարաշահումները, պատժի բանակը խոպանի հետ շփոթող սպաներին: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10209007392692324 ...

    Կարդալ ավելին
  • ԲՈՒՀ ընդունվելուն պես ես էլ զինծառայությունից 4 տարով տարկետում էի ստացել; 2004թ. ուսանողական ցույցեր էին զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ: Ես դեմ էի այդ ցույցերին և համարում էի, որ 18 տարեկանից ծառայելն ամենաճիշտն է: Հենց 2004թ. գարնանը ես որոշեցի բանակ գնալ, դիմեցի Իջևանի զինկոմիսարիատ` տարկետումից հրաժարվելու վերաբերյալ: Որովհետև այլ ժամանակ չէր գտնվելու: Բակալավրիատից բացի ես նպատակ ունեի նաև մագիստրատուրայում, հետո` արտասահմանյան որևէ բուհում սովորելու, հնարավոր է` նաև ասպիրանտուրա սովորելու, պաշտպանելու: Նման դեպքում ծառայած չէի լինի: Հետևաբար, մի նվնվացեք, 18 տարեկանից գնացե'ք ծառայեք, դա ամենահարմար տարիքն է ծառայության համար: Ի դեպ, Արցախում երբեք զինծառայությունից տարկետման իրավունք չի եղել: Այստեղ միշտ էլ 18 տարեկանից են գնացել ծառայության: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10209004897069935 ...

    Կարդալ ավելին
  • Կրկին հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են խոսել տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին: Խնդիրն այն է, որ տարածք զիջելով ոչ մի խնդիր էլ չի լուծվում, տարածք զիջելը ընդամենը թուլացնում է Արցախի դիրքերը և ֆիզիկական ոչնչացման առջև կանգնեցնում Արցախի բնակիչներին: Այնպես որ գլխներիցդ հանեք որևէ տարածք զիջելը, տարածք զիջելը որպես հակամարտության լուծում դիտարկեը հավասարազոր է Արցախը հայաթափելուն: Խնդրի լուծումը միայն նոր տարածքներ վերցնելն է: Միայն այդ կերպ է հնարավոր Ադրբեջանին պարտադրել հարցի լուծում: Հակառակ դեպքում կորուստներն անհամեմատ ավելի շատ են լինելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.khanumyan/posts/10208922194922433 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/bG5EiWZPvdLIp3DCH1Wd.jpg

    ԵԽԽՎ տխրահռչակ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտը,ով իր պաշտոնական դիրքից օգտվելով բավական հարստացել է նավթախավիարային կապերի մեջ մտնելով ապշերոնյան բռնապետի վարչակարգի հետ և չի ցանկանում Սիրիա մեկնելուց և խայտառակվելուց հետո հրաժարական տալ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից սկսել է "մեղավորների" անուներ տալ,թե ովքեր են կանգնած իր անվան շուրջ վերջին օրերին կապված սկանդալի հետևում... Ագրամունտի մամլո խոսնակը իսպխանական El Confidencial-ին տված հարցազրույցում Ագրամունտի դժբախտությունների մեջ մեղադրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսին և նրա կողմից հովանավորվող հիմնադրամներին,ինչպես նաև Հայաստանին...Պարզվում է,որ անմեղ Ագրամունտին չար ռուսները խաբեությամբ տարել էին Սիրիա,նրա կամքին հակառակ պարտադրել էին հանդիպել եվրոպացիների համար բռնապետ համարվող այդ երկրի նախագահ Բաշար Ասադին,ժպիտը դեմքին նկարահանվել նրա հետ,իսկ այդ ամենի մասին տեղեկություններն էլ տրամադրել Ագրամունտի թշնամի Սորոսին,ով գիշեր ցերեկ նստած մտածում է,թե ինչպես զրկի Պեդրոին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից... Հայաստանն էլ մեղավոր է այնքանով,որ դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության,որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր,որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի...Իսկ հետագայում Ագրամունտ -Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ ստացան,որի կիզակետում վերջին տարվա մեջ Ագրամունտ,բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր... Պարզվում է,որ եթե Ագրամունտը և նրա նման ոչ պակաս "ագրամունտները" կաշառք են վերցնում Ալիևից,որը հետագայում բացահայտվում է,ապա մեղավորը ոչ թե կաշառակերն է,այլ՝բացահատյողը և այդ մասին բարձրաձայնողը...Վերջին պարագայում՝դա Հայաստանն է... Այս ամենը սպասելի էր...Ագրամունտի շուրջ բարձրացված սկանդալից ժամեր անց նրա "համադասարանցի" որոշ կաշառակերներ իրենց հարցազրույցներում ակնարկում էին,թե ով կամ ովքեր են մեղավոր Ագրամունտի շուրջ ստեղծված իրավիճակի համար... Իսկ ապրիլի 27-ին կայքին հարցազրույց տված Ագրամունտի մտերիմ ընկեր,ԵԽԽՎ-ում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Ժորդի Շուկլուն,ում անունը ևս կա ESI-ի Ալիև-ԵԽԽՎ պատգամավորներ նավթախավիարային գործարքների բացահայտումների մեջ ևս փորձել էր հայերին մեղադրել այս ամենի մեջ... Հատկանաշական է,որ Ագրամունտի մամլո խոսնակը իր հարցազրույցում նաև մեղադրել է ուկրաինացի պատգամավորներին հակաագրամունտյան դիրքորոշման համար...Բայց չգիտես ինչու մոռացել է նշել վրացիներին,որոնք ևս բավական ակտիվ պահանջում են Ագրամունտի հրաժարականը... Իմ կողմից ավելացնեմ,որ եթե կաշառակեր և հակահայ գործունեություն ծավալող Ագրամունտի մամլո խոսնակը հայերին է մեղադրում այս ամենում,ապա ես շատ ուրախ եմ...Հայաստանը "ագրամունտահարեց" ԵԽԽՎ-ի Բաքվի գրպանում գտնվող նախագահին... Հ.Գ.Ագրամունտի մամլո խոսնակը մեղադրելով Սորոսին,հայերին և այլոք Ագրամունտի դեմ արշավի համար,չգիտես ինչու չի նշում,որ երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած Ագրամունտի "իմպիչմենտի" քվեարկության ժամանակ Ագրամունտին կողմ են քվեարկել ընդամենը 3 պատգամավոր՝2 իսպանացի և 1 ազերի թուրք...

    Կարդալ ավելին