Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Արտյուշ Գրիգորյան
  • Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական հարաբերությունների խորացմանը։ Ուստի կարելի է խոսել գործոնի առկայության մասին, երբ մոտ ապագայում իրականացվեն օրինակ հետևյալ երկու ծրագրերը․ 1․ Հայ-վրացական համալսարանի հիմնում։ Համալսարանը կնպաստի նրան, որ ջավախքցի ուսանողը տեղում բարձրագույն կրթություն կստանա և չի արտագաղթի։ Բացի դրանից հնարավորություն կլինի վրացերեն լեզուն սովորել ակադեմիական մակարդակում և հիմնավոր։ 2․Հայ-վրացական համատեղ բիզնես նախաձեռնություններ։ Ջավախքում աշխատատեղերի ահռելի պակաս կա և բիզնես ձեռնարկություններն ինչ որ մի կերպ կլուծեն այս խնդիրը։ Թուրքական կապիտալի աճը Ջավախքում սկսելու է վտանգավոր դառնալ , ուստի հայկական կամ հայ-վրացական կապիտալի հոսքը դեպի Ջավախք չափազանց կարևոր է։ ...

    Կարդալ ավելին
  • Ժողովրդավարությունը ենթադրում է, որ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության կամքին։ Ընտրողների մի մասը գումարի դիմաց ընտրեց իհարկե, դա նողկալի է, բայց դա է մեր իրականությունը։ Ստիպված ենք ընդունել և նույնիսկ այդ պարագայում մտածել առաջընթացի մասին։ Եթե անհատը չի ուզում փոխվել, ապա ոչ ոք նրան չի կարող փոխել։ Այդպես է հասարակական հարաբերություններում, այդպես է նաև միջանձնային հարաբերություններում։ Մնում է խորհրդարան անցած ուժերից պահանջենք, որ ակտիվ կերպով աշխատեն հանուն պետության զարգացման։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1199871770111559 ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետի և կառավարության անդամների Վրաստան այցը պարունակում էր կարևոր դիրքորոշումներ։ Առաջին․ հայկական կողմը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, որոնք վրացական կողմի համար մեծ հետաքրքրություն են ներկայացրել և ոգևորել է իշխանություններին։ Եղած հարաբերություններն ուղղակի պահպանելն այլևս կենսունակ չէ և երբեք էլ չի եղել։ Եվ երկրորդ․ քննարկվել են վրացի ներդրողներիի կողմից Հայաստանում ներդրումներ անելու և վրացի տուրիստների Հայաստան այցելության հնարավորություները։ Հայտնի է, որ նախկինում հայ ներդրողների հոսք է նկատվել դեպի Վրաստան, որոնք հիմնականում սպասարկել են հայ պաշտոնյաների բիզնես շահերը։ Այս իմաստով ՀՀ վարչապետի այցը հույս է ներշնչում, որ հայ-վրացական հարաբերություններում իսկապես կարող են լինել դրական տեղաշարժեր։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1166143803484356 ...

    Կարդալ ավելին
  • Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված են քրիստոնեական արժեքները։ Հուսով ենք՝ այս խայտակառությունը կարժանանա Հայ և հատկապես Վրաց եկեղեցու, ինչպես նաև Վրաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությանը և կստանա համապատասխան գնահատական։       Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1159356270829776&set=a.102283686537045.2494.100002662413276&type=3&theater ...

    Կարդալ ավելին
  • Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դժգոհություն է հայտնել ռուս-վրացական գազային համաձայնագրից, նշելով, որ այն հակասում է Վրաստանի ազգային շահերին։ Միգուցե Վրաստանի ազգային շահերի՞ց է բխում ադրբեջանական «Սոկար» նավթային ընկերությունից անպայման ահռելի կախվածություն ունենալը։ Վրաստանի նախագահը երբեք չդժգոհեց, երբ իր աչքի առաջ Աջարիան թուրքացվում է, երբ թուրք ներդրողները Աջարիայի ափերը դարձնում են սեքս-կուրորտ, երբ Ադրբեջանի պատմության դասագրքերում Թբիլիսին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք։ Մարգվելաշվլին չբողոքեց, երբ ժամանակին Դավիթողլուն հայտատարեց, թե Աջարիան վաղ թե ուշ միանալու է Թուքիային։ Մարգվելաշվիլին լռեց նաև, երբ Էրդողանը Ռիզեի համալսարանում խոսեց «թուրքական աշխարհի» սահմանների մասին, հիշատակելով Կիպրոսը, Վառնան, Մոսուլը, Սալոնիկը, նաև Բաթումը։ Բողոքի ալիք բարձրացավ Հունաստանում, այդ թվում Հունաստանի վրացական համայնքի կողմից , իսկ Վրաստանից ծպտուն չլսվեց։ Մի՞թե սրանք չեն վնասում Վրաստանի ազգային շահերին․․․ Նյութի աղբյուր` https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1133364180095652 ...

    Կարդալ ավելին
  • Վրաստան-Ռուսաստան գազային նոր համաձայնագիրը խառնեց պաշտոնական Բաքվի կեղտոտ խաղաքարտերը։ Ինչպես գիտենք, Վրաստանը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի համար ստանում էր ներկրվող գազի ծավալի 10 տոկոսը՝ որպես տրանզիտային վճար, իսկ նոր համաձայնագրով 10 տոկոս տրանզիտը գործելու է միայն առաջին մեկ միլիարդ խորանարդի մետր գազի համար, մնացած ծավալների համար արդեն վճարվելու է ֆիքսված գումար։ Բացի դրանից՝ Վրաստանը կարող է լրացուցիչ գազ ներկրել Ռուսաստանից նախկին գնից 30 դոլարով ավելի էժան 1000 խ/մ-ի համար։ Թե տնտեսապես կողմերից յուրաքանչյուրն ինչ օգուտներ կստանա, դժվար է հաշվարկել հիմա, բայց այս համաձայնագրով կարող ենք փաստել երկու իրողություն․ 1. Կշարունակվի դեպի Հայաստան գազի անխափան մատակարարումը: 2. Ադրբեջանի՝ Վրաստանին լիակատար էներգետիկ կախվածության ենթարկելու վաղեմի երազանքը ի չիք է դառնում Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1130814993683904   ...

    Կարդալ ավելին
  • ՀՀ վարչապետին կոչ կանեի, եթե առաջիկայում նախատեսվի հանդիպում իր վրացի պաշտոնակցի հետ կամ մեկ այլ ֆորմատով, ապա այդ հանդիպումը կազմակերպվի հայաբնակ Ջավախքում։ Սա լիովին տեղավորվում է Կարեն Կարապետյանի գործելաոճի տրամաբանության մեջ, ինչը կդիտարկվի յուրահատուկ և ճիշտ մոտեցում հայ-վրացական հարաբերություններին։ Ջավախք այցելած վերջին վարչապետը եղել է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը 2005 թվականին, տերյանական օրերին։ Ջավախքը վերջապես պետք է դիտարկել որպես երկու հարևան պետությունների միջև համագործակցության օղակ, իսկ ջավախքցին միշտ ուրախ է իր տանը ընդունել հայ և վրացի պաշտոնյաներին միասին։ Էս դեպքում «հայոս քարթլոս գաումառջոս»-ը իմաստ կունենա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1093265100772227 ...

    Կարդալ ավելին
  • Թրամփը նախագահի պաշտոնը դեռ չի ստանձնել պաշտոնապես, բայց հայ օգտատերերն արդեն գիտեն՝ ինչ է լինելու. ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն, ԱՄՆ-ում կոնկրետ ինչ է փոխվելու, Ռուսաստանում ով ում բարեկամը կդառնա, Սաակաշվիլու հետ ինչ կլինի, Թրամփի մեքենան երբ է անցնելու ձմեռային անվադողերի և այլն: ԱՄՆ-ի քաղաքացիները էսքան չեն քննարկում հաստատ: Որովհետև գիտեն, որ անձով շատ քիչ բան է պայմանավորված: Ամեն ինչ որոշվում է բոլորովին այլ հիմնարկներում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1065707316861339 ...

    Կարդալ ավելին
  • Երեկ կառավարության նիստին Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դիմելով վարչապետին ասում է, թե ԱԳՆ-ում նոր փոխնախարարի հաստիք է ավելացել, ու վերջինիս անհրաժեշտ է բջջային հեռախոս։ Կառավարության նիստին։ Ահա, թե ինչ է պակասում ԱԳՆ-ին արդյունավետ աշխատելու համար։ Բարի մարդիկ , լավություն արեք, եթե ունեք ազատ հեռախոս ուղարկեք նորանշանակ փոխնախարարին։ Հա, մեկ էլ , եթե հնարավոր է, մի քիչ հաց ու երշիկ էլի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1041889065909831 ...

    Կարդալ ավելին
  • Մեզ առաջին հերթին հետաքրքրում են պատգամավորության հայ թեկնածուները, ովքեր հավակնում են դառնալ Վրաստանի պառլամենտի անդամ։ Ջավախքում և Թբիլիսիում համամասնական և մեծամասնական ընտրակարգով պատգամավորության 18 հայ թեկնածուներ կան առաջադրված տարբեր կուսակցություններից։ Հուսով ենք՝ կլինեն ժողովրդավարական ընտրություններ և պառլամենտում կհայտնվեն այն անձիք, ովքեր վայելում են ժողովրի վստահությունը։ Բոլոր հայ թեկնածուներին մաղթում ենք հաջողություն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyush.grigoryan/posts/1037016593063745 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/5bxeyh0oqVmxFwkz7lUn.jpg

    Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում։ 1. Այն նախ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը վերջապես մեր երկրում պետք է ծառեր էտելու ստանդարտ ներդնի ու հսկի, որ ամեն գարնան Հայաստանի քաղաքներում էտելու անվան տակ ծառերը չբռնաբարեն։ 2. Այն խոսում է նաև այն մասին, որ սոցիալական ցանցերում մենք բոլորս շատ հաճախ չգիտեմ ինչու վերածվում ենք արյուն պահանջող զանգվածի՝ փրփրած բառապաշարով ու առանց հոշոտվողին փաստաբանի իրավունք տալու։ Արդյունքում փչացնում ենք ամեն ինչ՝ մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողնող որոշումների դրդելով տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հոսանքից սարսափող իշխանավորներին։ 3. Եվ վերջապես այս լուսանկարը խոսում է այն մասին, որ իշխանության մեջ սթափությունը էապես կաղում է։ Կարդում են սոցիալական ցանցերի հերթական աղմուկը, խառնված իրենք ավելի բարձր աղմուկ են բարձրացնում ու տանում փակում մարդուն, որը չի հասցնում ասել, որ անմեղ է։ Ինձ կարդացող սիրելի՛ պաշտոնյաներ, մի ճար գտեք բանտից ազատեք անչափահաս երեխաների հորը։ Ես չգիտեմ նա ով է, բայց սիրտս ցավում է։ Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է։ Կարծում եմ՝ բոլորն էլ կանաչելու են, ինչպես ինքն էր պնդում։ Թողե՛ք մարդը գնա իր զավակների մոտ, Աստծո սիրուն։ Մենք բոլորս պատրաստ ենք հենց հիմա մոռանալ, որ իշխանական բուրգը ներքևից մինչև վերև ահասարսուռ դատապարտել է կատարվածը․ ինչ եղել եղել է, թողեք այդ մարդուն իր զավակների մոտ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10156152559013378&set=a.10150185574098378

    Կարդալ ավելին
  • «Թե՜…»

Քաղաքականություն