Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Ռոմանոս Պետրոսյան
  • Ոչ մի կերպ չեմ ընկալում՝ երևանյան ներքաղաքային տրանսպորտի այս նմուշն ինչի՞ է մականշված միաժամանակ՝ մեր և մեկ այլ օտար երկրի զինանշանով և դրոշով։ Չեմ կարծում, որ թիվ 38 երթուղին շահագործվում է "Հայ-Ռուսական ռազմաքաղաքական" ինչ-որ համատեղ նախագծի շրջանակներում, կամ այն մասն է մեր համատեղ ՀՕՊ-ի, կամ միգուցե՝ 102-րդ բազա՞ն է այս գիծը շահագործում Երևանում։  Ինչևէ, Պետականությունն ու Անկախությունը բացառիկ արժեք են ինձ համար, և կցանկանայի այն բոլորս կրենք մեր մեջ ու մեզ շրջապատող՝ ամեն ինչում։ Հ․Գ․ Իսկ մենք պատրաստվում ենք ՀՀ Անկախության 25-ամյակի առիթով մեծ զորահանդեսին, որի գլխավոր փորձն է այսօր Հանրապետության Հրապարակում։  Հ․Գ․2․ Չգիտեմ ինչու, այս Газель-ն ինձ առաջիկա օրերին կազմավորվելիք՝ ՀՀ նոր կառավարության կաբինետն է հիշեցնում․ "նոր և մաքուր", սպիտակ ու "գծի մեջ", բայց միաժամանակ՝ ՌԴ դրոշ(մ)ը ամենատեսանելի տեղում դաջած․․․ Ու ինչքան էլ այն արտաքուստ պիտանի լինի, միևնույնն է՝ այն կա և մնում է Газель, դրանից բխող բոլոր "անհարմարություններով"․․․ Հ․Գ․3․ Ներքաղաքային տրանսպորտը վաղուց արդեն փոխարինել է պետք նորագույն Ford-երով ու Mercedes-ներով՝ ազատելով երևանի փողոցները Газель-ներից․ բառի բուն և փոխաբերական իմաստներով․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1273076942711575&set=a.409037822448829.97718.100000278443099&typ ...

    Կարդալ ավելին
  • Թուրքիան երեկ բացահայտորեն ներխուժեց սուվերեն երկիր Սիրիայի տարածք։ Կանոնավոր բանակի տանկային ոչ մեծ ստորաբաժանման կազմում թուրքական հրամանատարներն իրենց հրամանատարության ներքո ունեն նաև թուրք-ազգայնական "Գորշ գայլեր" կազմակերպության զինյալներ, նրանց են միացել նաև Սիրիայի հյուսիսային հատվածում բնակվող թուրքմեններից կազմված զինյալ ստորաբաժանումներ։ Արդեն 2 օր է՝ սիրիահպատակ քրդաբնակ շրջաններում իսկական ցեղասպանություն է իրականացվում․ դարձյալ թուրքական պետության ձեռքերով, դարձյալ օրենքից դուրս գործող զինյալ բաշիբոզուկների ներգրավմամբ՝ այս անգամ արդեն քրդերի հանդեպ, որոնց պապերն էին ժամանակին կատարում զինյալ բաշիբոզուկների դերը մեր հանդեպ։ Բայց դա էականը չէ, հարցն այն է, որ մինչ մենք 101 տարի ամբողջ աշխարհով մեկ բախում ենք գերտերությունների դռները և "ճանաչում ու դատապարտում" մուրում, նույն այդ լեշակեր գազանը մեզանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա հերթական եղեռնն է իրականացնում․ ու հիմա էլ մենք ենք լուռ հետևում․․․ Քավ լիցի, Հայաստանն այդ քաղաքական կշիռն ու ռազմական ներուժը չունի տարածաշրջանում՝ որևէ կերպ ազդելու այդ զարգացումների վրա, սակայն առնվազն որպես նախորդ դարասկզբին 1,5 մլն որդիներ կորցրած և մինչ օրս դրա արդարացի ճանաչման ու դատապարտման պայքարին ահռելի ջանք ու ռեսուրսներ ներդրած երկիր՝ պարտավոր է բարձրաձայնել այդ մասին, կոչերով ու հորդորներով հանդես գալ, բախել գերտերությունների ու միջազգային կազմակերպությունների դուռ ու պատուհանները։ Այլապես՝ լուռ հետևելով այլոց ցեղասպանությանը, մենք "որևէ կերպ, ինչ-որ տեղ" լեգիտիմացնում ենք այդ նույն գազանի՝ դարասկզբի գործողությունները մեր հանդեպ։ Լուռ համակերպվելով այդ իրավիճակին՝ ինքներս մեզ հետ, ապա նաև՝ մեր 1,5 մլն նահատակների հիշատակի առջև՝ ազնիվ չենք վարվում․․․ Նաև՝ առնվազն որպես Քրիստոնեության օրրան համարվող, տարածաշրջանային Երկիր․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/1253381211347815 ...

    Կարդալ ավելին
  • Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել, երբ բոլորս կնշենք մեր Երկրի Անկախության 25-ամյակը․ կշնորհավորենք միմյանց, ճառեր կասենք, մեդալներ կտան-կստանան ոմանք․․․ սակայն վախենամ, այս քարտեզն այսպես էլ կմնա՝ գլխիկոր կանգնած Երևան-Սևան ավտոմայրուղու աջ եզրին, մոռացված, լքված ու անտեր․․․ Տարեսկզբից սկսած՝ յուրաքանչյուր անգամ, երբ անցնում եմ այս հատվածով, ներքուստ ինձ հուսադրում եմ, որ այս անգամ՝ Ապրիլ 24-ի կապակցությամբ, ապա Մայիսի 9-ի առիթով, լավ, գուցե Մայիս 28-ին կներկեն ու կթարմացնեն այն։ Սակայն՝ ապարդյուն․ այսօր այն դեռ այս տեսքն ունի, այսօր եմ այն նկարել։ Ու բնավ կարևոր չէ, որ ամեն օր այստեղով տասնյակ մարզային ու պետական պաշտոնյաներ են եթևեկում, շտապում իրենց «կարևորագույն» այցելություններին ու հանդիպումներին․․․ կամ Սևան ու Դիլիջան՝ վայելելու «վաստակած» հանգիստը։ Մի բան հստակ է՝ նրանք չեն սիրում մեր Երկիրը, նրանք չեն կրում իրենց մեջ մեր Պետականության՝ իրենց բաժինը, այլապես այն այս տեսքի չէր լինի․․․ Առջևում Սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության (ինձ համար՝ Արցախը ներառյալ) Անկախության 25-րդ տարեդարձը․ հուսամ, սպասում եմ․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1244370162248920&set=a.409037822448829.97718.100000278443099& ...

    Կարդալ ավելին
  • Ապրիլ 24-ն այլևս սգալու և զոհի կերպարով աշխարհին ներկայանալու օր չէ։ Այն այսուհետ, կոնկրետ ինձ համար, մեր Ժողովրդի ապրողունակության կոփման, մեր Պետականության ամրապնդման ու առաջադեմ Պետություն ստեղծելու հրամայականի օր է․․․ Միայն մի ձև կա՝ հարգելու 1,5մլն անպաշտպան ու անպետություն զոհերի հիշատակը․ հզոր ու պաշտպանված Պետություն կառուցելով նրանց թոռ ու ծոռների համար։ Այլևս բավ է աշխարհից "Ճանաչում և Դատապարտում" մուրալ, հարյուր հազարանոց երթեր կազմակերպել օտար երկրների՝ "Արմենիա" անվանակոչված փողոցներով ու հրապարակներում, խաչքարեր կերտել օտար հրապարակներում ու լալահառաչ տոնով ուղերձներ հղել այդ նույն պետություններին՝, ցույց տալ, ապացուցել ու երդվել, որ՝ այո՛, մեզ մասսայաբար կոտորել են, անխնա ոչնչացրել են, "ճանաչե՛ք այդ փաստը"․․․  Դա նրանց այլևս հետաքիքիր չէ՛, իսկ մեր նոր սերնդին դա արդեն պատիվ չի բերում․․․ Վաղուց ժամանակն է՛՝ աշխարհին ներկայանալու Ցեղասպանությունը վերապրած հպարտ ժողովրդի կերպարով, որն ունի իր Պետությունն ու կայացած պետականությունը․ այդժամ, վստահաբար, չեն ուշանա նրանց կողմից հարյուրավոր ճանաչումներն ու դատապարտումները․․․ Այս ապրիլին Երկրիս՝ աշխարհի աչքերում այդ շրջադարձային կերպարանափոխության առաջին 2 նախանշաններն արդեն տեսանելի դարձան՝ առաջինն անշուշտ, համազգային համախմբումն ու 18-ամյա ժամկետայինների կողմից թշնամու մասշտաբային ագրեսիայի կասեցումն էր, իսկ երկրորդ շրջադարձային իրողությունն, անհամեստ չթվա, "Ավրորա" մրցանակաբաշխության հիմնումն ու անցկացումն էր Հայաստանում․․․ Այլևս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր պետք է բարձրանալ՝ միայն մեկ նպատակով․ հաստատելու այն կամքն ու ձգտումը, որ Հայն ու Հայաստանն այսուհետ աշխարհին չեն ներկայանալու որպես զոհ ու այդ փաստի ճանաչում մուրացող պետություն․․․ Մենք այլևս ոչինչ չունենք ապացուցելու, մենք նոր որակի հասարակություն ու պետություն կառուցելով կհասնենք մեր ակնկալած փախհատուցումին՝ ի ուրախություն մեր անկեղծ բարեկամների և ի հեճուկս կեղծավորների ու անթաքույց թշնամիների․․․ Աստված պահի Հայաստա՛նն ու Հայոց Բանակի՛ն։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/1172819946070609?notif_t=close_friend_activity¬if_id=146158373 ...

    Կարդալ ավելին
  • Այսքան հերոսներ են ապրում մեր կողքին, իսկ մենք նրանց հաճախ չենք ճանաչում և հավուր պատշաճի չենք մեծարում․․․ Հերոսներ, որոնք կյանքի գնով կասեցրեցին մոլեգնող աղետը․ բառի բուն իմաստով․ խիզախումից մինչև կյանքը դնելով, առանց հետ նայելու․․․ "Շփման գիծ" կամ "բուֆերային գոտի" կամ "ազատագրված տարածքներ" եզրույթներն այլևս պետք է հանել մեր բառապաշարից։ Մեր տղաներն իրենց արյամբ սրբացրել են մեր Հայրենիքի՝ այդ սահմանագոտին։ Իսկ Հայրենիքից թեկուզ մի թիզ հող զիջողը՝ Հայրենիքի դավաճա՛ն է․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/1171094182909852 ...

    Կարդալ ավելին
  • Լավրովի այցին քանի դեռ մի քանի ժամ կա, Հայոց Պատմության՝ 20-րդ դարի 1905-ից 1923թ․թ․ իրադարձությունները աչքի անցկացրեք, այդ խրթին հանդիպման մասնակցող պարոնայք "պետական այրեր", եթե կարելի է ձեզ այդպես կոչել․․․ Շատ հեռու չեն այդ ժամանակները, կարող եք նույնիսկ այդ անցքերի ժամանակակիցներ գտնել մեր շարքերում։ Պատմությունը կրկնվում է, որքան էլ որ դրանից դասեր քաղելու սովորություն չունենք։ Սակայն այլ է իրերի դրությունն այս անգամ։ Հանկա՛րծ չսխալվեք, վերջին կոնսոլիդացիան վկա՛․․․ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/1170421672977103 ...

    Կարդալ ավելին
  • ՔՊ թիմն իր հռչակած մեխանիզմների և ուսուցում անցած վստահված անձանց միջոցով Հրազդանում արեց առավելագույնը՝ կանխելու ավանդաբար կիրառելի բոլոր տեսակի ընտրախախտումները՝ լցոնումներ, կրկնաքվեարկություններ, «հանգուցյալների քվեներ» և այլն, և Հրազդանում համակարգին դեմ տվեց կոնկրետ ՀԱՄԱԿԱՐԳ՝ կենտրոնական շտաբ, օպերատիվ ինֆորացիոն խողովակներ, գործունակ լոգիստիկ և օժանդակ խմբեր, նույնիսկ՝ արդյունքների ամփոփման այլընտրանքային սեփական հարթակ։ Այդ առումով մենք հաջողեցինք լիարժեքորեն․ որևէ տեղամասում, ընդհանուր առմամբ, հայտնի ուժին ընտրակեղծիքների որևէ մեխանիզմ չի ստացվել գործադրել։ Ընտրություններին մեր չհաջողելու բուն պատճառը գումարի գործոնն էր․ մարդիկ՝ հիմնականում խիստ խոցելի սոցիալական և տարիքային խմբերից, պարզապես վերցրեցին 5-ից 10,000, ընդհուպ նաև՝ 50,000 դրամ ընտրակաշառքն ու իրենց ձայնը տվեցին 14-տարվա գործող քաղաքապետին․․․ Մենք արժանապատվորեն փաստում ենք, որ 2,000 ձայնով մենք զիջեցինք Հրազդանում, որտեղ, համակարգի դեմ կենսունակ ՀԱՄԱԿԱՐԳ դնելով, փողի դեմ ՓՈՂ չէինք կարող դնել և ՉԵԻՆՔ էլ դնի, և, եթե նույնիսկ այդչափ ֆինանսական ռեսուրսների տիրապետեր «Քաղ․Պայմանագիրը», ապա այն առաջնահերթ կուղղեինք Հրազդանի սոցիալական այն կատաստրոֆիկ վիճակի փոքր-ինչ բարելավմանը, որ մեր «մրցակիցները» մտորեն՝ օգտվեցին իրենց ձայներն ապահովելու գործում․․․ Այսուհետ մեր պայքարի կիզակետում առաջնահերթ պետք է դնենք նաև ընտրակաշառքի ինստիտուտի տոտալ վարկաբեկումը․ «կաշառք տվողի» և «կաշառք վերցնողի» միջև այլևս տարբերություն չպետք է լինի, և երկուսն էլ, բացի օրենքով նախատեսված պատասխանատվությունից, պետք է արժանանան հանրային պարսավանքի ու վարկաբեկման։ Պայքարն այլևս պետք է տարվի նաև բարոյա-արժեհամակարգային հարթության վրա։ Այլևս ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին իր արժանապատվությունը ոտնահարված զգա, եթե իրեն ընտրակաշառք են առաջարկել․․․ Հարգանքնե՛րս մեր թեկնածուին, ընտրական շտաբի պետին ու ՔՊ ողջ թիմին՝ մեր Երկրում ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցության այսպիսի բարձր պրոֆեսիոնալիզմի և նպատակին հասնելու՝ անկոտրում կամքի և համառության այսպիսի ցուցանիշներ արձանագրելու համար։ Հրազդանը ժպտալու՛ է, Հրազդանցին արժանի չէ սոցիալ-հոգեբանական այն վիճակին, որը պատճառ դարձավ՝ գործող իշխանություններին հերթական անգամ վերարտադրվելու․․․ ‪#‎ՈրԺպտասՀրազդան‬ ‪#‎ՍայաթՆովա6‬ ‪#‎ՔաղաքացիականՊայմանագիր‬ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/1168674783151792 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն