• Տիգրան Ժամկոչյան
  • Տասնամյակներ շարունակ միջազգային կազմակերպություններ, անհատներ, բարեգործներ փորձում են օգնության ձեռք մեկնել գրեթե բոլոր աֆրիկյան երկրների բնակիչներին խմելու ջրի խնդիրները լուծելու համար, ուր ամեն օր կեղտոտ ջրից առաջացած հիվանդությունների պատճառով 30 հազար երեխա է մահանում, բայց խնդիրը չի լուծվում: Չի լուծվում, որովհետև աֆրիկացիները մնացել են քաղաքակրթություն տանող ճանապարհի դռան շեմին գամված: Այս մարդիկ նորակառույց ջրհորներն ու խողովակաշարերը ջարդ ու փշուր են անում: Խողովակներն անմիջապես դառնում են հյուղակների շինմատերիալ, պոմպերն ու շարժիչները գնում եմ մետաղի ջարդոնի ընդունման կետ, ցանկապատերը քոքահան են լինում և տեղափոխվում "տանուտերի բոստանը", իսկ ջրհորներն ու ռեզերվուարները կովերի ու այծերի լողավազան: Ինչ կարող ես անել ? Քաղաքակրթությունը բոլորի համար չէ: Մարդկային տեսակներ կան, որոնց չի կարելի քաշել <փորձանքի> մեջ - նրանք այնտեղ ոչ մի կերպ չեն տեղավորվում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/880953368672585 ...

    Կարդալ ավելին
  • Վահե Ավետյանը ժամանել է Բաքու: Հարյուրավոր հոդվածներն ու հազարավոր հայհոյանքներն այս թեմայով անխուսափելի են: Սակայն խիստ կասկածելի է, թե կտեսնենք լուրջ, արմատական, պատճառահետևանքային վերլուծություն: Ոչ ոք ոչինչ հենց այնպես չի անում, ամեն ինչի ետևում պատճառ կա: Ես կսպասեմ, որ Վահեն խոսի: Չնայած որ իր հետ շատ զրույցներ եմ ունեցել` տարբեր թեմաների շուրջ, և մոտավոր պատկերացում ունեմ նրա հայացքների/կեցվածքի մասին, բայց կսպասեմ, որ խոսի, հետո նոր` կեզրակացնեմ: Հ.Գ. հազարավոր հայեր կան, որոնք Հայաստանում են ապրում, բայց հոգով ու սրտով Բաքվում են: Վահեն էլ ֆիզիկապես է գնացել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/880978112003444 ...

    Կարդալ ավելին
  • Նկատել եք ? ամբողջ հայկական ՖԲ-ը քաղաքականություն է: Մենք բոլորս քաղաքագետ ենք, վերլուծաբան, տնտեսագետ, սոցիոլոգ և ընդհանրապես` ամեն ինչ ենք: Սա լավ չէ, որովհետև իրականում էս բաներից ոչինչ էլ չենք հասկանում, միահամուռ բզբզում ենք այս թեմաները: Չկա արվեստ, չկան հետազոտություններ, չկա հումոր (այ էս մեկը ընդհանրապես չկա), չկան բացահայտումներ (բացի գյալստուկավորների առանձնատներից և սիրեկաններց), մի խոսքով` հետաքրքիր չէ: Միակ հետաքրքրությունը կարծես ուշադրություն գրավելն է, խորհուրդներ տալն ու աջ ու ձախ ռմբակոծելը: Գնացինք ! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5 ...

    Կարդալ ավելին
  • Այս երիտասարդները միայն հինգ տարի առաջ դպրոցում անազատություն էին սովորում: ՀՀ դպրոցները մտավոր կալանավայրեր են, այնտեղ աշակերտների ձեռքից վերցնում են ազատ և անկաշկանդ մտածելու բնածին ունակությունները և փոխարենը ստերով ու պատրանքներով ապրելուն ընտելացնում: Նույնն է նաև հասարակական կյանքում, ուր առանց հավատալու «հավատում» են բոլոր մշակութային ստերին: Հետևաբար` փաստ/վերլուծություն/արժևորում/եզրահանգում կանոնը գոյություն չունի: Փոխարենը կա անորոշություն ամենուր և ամեն ինչի հանդեպ: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/837300053037917 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Նժդեհի գաղափարներն իր ժամանակի հետ համահունչ և պիտանի են եղել, ապա հիմա ժամանակավրեպ են - էլ չեմ ասում` վտանգավոր: Արձանը դնելն էլ է ժամանակավրեպ: Այն պետք է 25 տարի առաջ տեղադրվեր իր անվան հրապարակում - մեր պատմության ամենանշանակալից շրջանում: Այսօր Նժդեհի արձանը հսկա քննարկումների և շահարկումների նյութ է, բայց ոչ նրա գաղափարները: Նույնիսկ 20-25 տարի առաջ կարելի էր նրա արձանով և գաղափարներով ոգեշնչվել, բայց` ոչ այսօր: Վստահ եմ, որ գրառումս կարդացողների մեծ մասը կամ ծանոթ չեն նրա գաղափարախոսությանը, կամ էլ ծանոթ են, բայց բավարար չափով չեն ըմբռնել և չեն վերլուծել դրա ազդեցությունը` ըստ ժամանակների ու հանգամանքների: Եթե այսօր Նժդեհյան գաղափարախոսությունը իսկապես որդեգրենք, ապա մի շնչով կկորենք: Լավ է, որ հիմնականում թե դրանից լուր չունենք, թե կամ կարևորություն չենք տալիս, այլ միայն այն պահում ենք ձևի մեջ - բովանդակությունից հեռու:  Չգիտեմ ու չեմ ուզում իմանալ, թե կոնկրետ ինչ հիմնավորումով են ռուսները բացասական արձագանքել Նժդեհի արձանի տեղադրմանը, քանի որ իրոք ինձ համար դա կարևոր չէ, բայց արձանի շրջակայքում արդեն տևական ժամանակ է փաստացի ցեղը սպանում է ցեղին և թքած ունի "ցեղակրոնության" վրա:  Բոլոր գաղափարները, որոնց առանցքում "կրոն" կա - դատապարտված են: Ավելին. "կրոն" կոչվածը պատ է և չի թողնում մարդկային բանականությունը պատից այն կողմ անցնել: Իսկ քանի որ պատի ետևում է աշխարհը, ապա աշխարհից կտրված մնալն անխուսափելի է: Այսօր ազգային հերոս կարող է դառնալ նա, և ում արձանը պետք է ամենախոշոր չափով կառուցել - ով կկարողանա պայքարել և հաղթել անօրինականություններին, հատկապես` կոռուպցիային: Ֆրանսացի մեծ փիլիսոփան ասել է` մոտավորապես այսպես. "Երջանիկ և ապահով ապրելու համար հարկավոր է ցանկություններդ ու երազանքներդ տեղավորել օրենքի սահմաններում" :  Երեկ չգիտեմ, բայց ԱՅՍՕՐ պետք է լինել "ՕՐԻՆԱՄՈԼ", այլ ոչ թե որևէ կրոնամոլ - հատկապես` "ցեղակրոնամոլ", և "Ցեղը" կմնա վտանգներից հեռու: Սա է պետություն, հայրենիք և մշակույթ ունենալու և պահպանելու միակ ուղին: Մնացած բոլոր գաղափարները պարզապես ազատ ժամանակների զբաղմունք են: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/806868609414395 ...

    Կարդալ ավելին
  • Ամեն տարի Ապրիլ 24-ի միջոցառումները ավելի "իմաստալից" են դառնում: Այս տարի Լոս Անջելեսում իմաստը կորցրած կոչերին ավելացավ նաև "Մահ Թուրքերին" կարգախոսը: Ամբողջ աշխարհը զարմացած հետևում էր մեր ջահել-ջուհուլ, շորտ ու բոթասով, պլպլան մեքենաներով զինված կառուցողական տերորիստներին (հենց տխրում եմ, կառուցողական եմ տրամադրվում ): Հա, ինչ փնթիություն ասես չարեցին: Իսկապես ամոթ էր: Աշխարհի ամենաանշնորհք պահվածքով, հարայ-հրոցով...  Մի խոսքով. բացի մի երկու իսկապես լուրջ ու ազդեցիկ միջոցառումներին, ոչ մի մշակված ձեռնարկ: Լոս Անջելեսի չորս ամենահայաբնակ քաղաքները կաթվածահար էին արել: Ոստիկանները աչք փակեցին, ըմբռնումով ու կառուցողական :) մոտեցում ցուցաբերեցին, բայց խայտառակ եղանք, լուրջ եմ ասում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/787520818015841?notif_t=close_friend_activity¬if_id=1462002 ...

    Կարդալ ավելին
  • Ինչ հիշում եմ, գրեթե բոլոր քաղաքականություն խաղացողները ձեն ձենի տված հայտարարում էին, թե Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը շատ փոքր է: Հիմա էլ դեռ նույնն են ասում` չորսօրյա պատերազմը դեռ պատերազմ չհամարելով: Վստահաբար, սա է հիմնական պատճառը, որ հայկական բանակի սպայական կազմը զբաղված էր քար-թուղթ-մկրատ խաղալով, ՊՆ-էլ` որպես փող շինելու բիզնես: Իհարկե, կարելի է կռահել, թե ինչն էր պատճառը այսպիսի վստահության`«Ռուսը չի թողնի»: Պարզ է, որ «չի թողնի», բայց նախ ի՞նչ ենք հասկանում պատերազմ ասելով։ Այսօր ամբողջ աշխարհում գրեթե հողատարածքի համար մղվող պատերազմ չկա, բացի մի քանիսից, որոնցից մեկը մերն է: Հիմա պատերազմները կազմակերպվում են միայն փողի և իշխանության, տնտեսություն զարգացնելու համար՝ «ուժն է ծնում իրավունք» սահմանի մեջ: Հայաստանը գտնվում է տնտեսական պատերազմի մեջ արդեն 25՝ գումարած ևս մի քանի 25 տարի: Իսկ տնտեսական պատերազմների կիզակետը թալանն է այն, ինչի ականատեսն ենք: Տարիներ շարունակ իշխանական օլիգարխիան թալանել է` օգտվելով տնտեսական պատերազմից և շրջափակումից: Կերել են ամեն ինչ՝ փամփուշտ ու գիրք, ասֆալտ ու պատիվ, թոշակ ու խողովակ, ժողովրդի կամքն ու ոգին` դա էլ են կերել:  Ոչ մի անգամ, ոչ մի դեպքում «մեծ ախպերը» փոքր եղբորն չասաց`«ապ ջան, մի քիչ տնեցիքին ուշադրութուն արա, շնորհքի արա»: Միայն ու միայն Կրեմլը լեգիտիմացրեց ամեն տեսակ անօրինականություն և նպաստեց դրա զարգացմանը:  Հայաստանը շրջափակման մեջ մի կալանավայր է` իր գաղութի օրենքներով, պանյատներով, զոն նայողով ու վեցնոցներով:  Ի՜նչ իմանաս՝ «զակոնը» ինչ կորոշի հաջորդ «սխոդկի» ժամանակ: Մեկ էլ տեսար մի 50 տարով Շենգավիթի մետրոն կտա ուզբեկներին, ու «կաշը» գնաց: Դէ սոված-ծարավ զբաղվեք ազգային ազատագրական պայքարով, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում... Ռուսը սարքեց էս փոքր կոչված պատերազմը, քանի որ Հայաստանում մի տեսակ դնջություն նկատեց: Ահագին շփացան մեր «հերոսները», դղյակներ, օֆշորներ: Հիմա մի քիչ զենք կծախեն, մի քիչ նոր պարտքեր, մի քանի ապտակ, որպեսզի դրանք վերադառնան «ելման դիրքի»: Թե չէ Ադրբեջանը տեղը տեղին մուծվում է զենքի համար: Սրանով Կրեմլը պարզեցրեց, որ ձրի պանիր չկա, բերեք մուծվեք:  Զարմանալի չէ այսուհետ ռուս վերլուծաբանների հոռետեսությունը` կապված Արցախի հակամարտության հանգուցալուծման հետ: Նրանք վստահ են, որ բանակցությունների սեղանը ավելի երկարեց, քանի որ այդպես էր պլանավորված: Ի՞նչ կարող ես անել։ Մեր տկար հիշողությունը բացահայտված է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/782847971816459 ...

    Կարդալ ավելին
  • Մի մասը շեղված ուշադրության առիթից է օգտվում, մի մասը` տեղափոխվում է ուշադրության կենտրոն, իսկ մյուսը դուրս ու ներս է անում, հարթակից հարթակ է ցատկում` պատեհ-անպատեհ:  Մի խումբ էլ կա, որ գիշերով որսի է ելել: Նա, ով գիշերով որսի է ելել, աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, գիտի ում մեռելին է անարցունք լալիս, և որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ կանգնած է այնտեղ նա երկյուղալի...  Սուտ չէ', նա այնտեղ իր շահն է սիրում, ժողովրդից թալանած ավարն է սիրում... Իսկ նա, ով «ոչինչ» չունի, կորցնելու «բան» չունի` ուրիշի դարդն է պարտավորված տանում, հարկ եղած դեպքում իր կյանքն է տալիս, իր տունն է այրում: Չէ, խոսքս «հիմիկվա» մասին չէ, անցյալներից Նյութի աղբյուր` https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/782594111841845?from_close_friend=1&ref=notif&notif_t=close_friend_activity&notif_id=1461089085736898 ...

    Կարդալ ավելին
  • Գորբաչովի այսպես ասած տեռորը` մի շնցով "կոոպերատիվ/գլաստնոսծ/պերեստրոյկան" առաջինը հայերը "շատ սիրեցին" : Բռնեցին ամենատակի "գառշոկը" քաշեցին, ու անողնաշար երկիրը փլվեց, չդիմացավ: Հիմա Հայաստանում ազատ շուկան, դեմոկրատիան, տնտեսական զարգացումը դեռ "կոոպերատիվ/գլաստնոսծ/պերեստրոյկայի" մակարդակի վրա է մնացել: ՈՒ այս ամենը` միակուսակցական դրոշակի տակ: Անշուշտ, սովետի ժամանակ ավելի լավ էր, գոնե հակագազ կար: Հիմա բաց քթով թույն շնչելը հեռու չի տանի: Բացարձակ սովետական կարգեր են Հայաստանում: Ավելի ճիշտ` դրա ամենասանձարձակ տեսակը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/781939798573943 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն