• Հովհաննես Գաբրիելյան
  • Ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ընթանում է hամաշխարհային հալսարանական մարզական ֆեդերացիայի ՝FISU-ի կողմից կազմակերպվող շախմատի համալսարանական աշխարհի 14-րդ առաջնությունը՝WORLD UNIVERSITY CHESS CHAMPIOSHIP 2016-ը:  Ստուգատեսին մասնակցում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ՝ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես կգա շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Այստեղ բացի անհատական պայքարից, ընթանում է նաև թիմային հաշվարկ: Տղաների մրցաշարի մասնակիցների թվում է նաև ՌԴ-ի պատվիրակ 23-ամյա միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը: Աբու Դաբի մեկնած ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանն է:  Քիչ առաջ ավարտվեց եզրափակիչ ՝9-րդ տուրը: Ողջ մրցաշարի ընթացքում տղաների մրցապայքարում վերեքով հանդես եկած Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտության մատնեց սերբ միջազգային վարպետ Մարկո Նենեզիչին և արձանագրած փայլուն արդյուքնով՝ 9 հնարավորից 8 միավոր (7 հաղթանակ ,2 ոչ-ոքի) հռչակվեց ուսանող շախմատիստների աշխարհի չեմպիոն և արժանացավ ոսկե մեդալի:  2-րդ և 3-րդ տեղերը գրաված արծաթե և բրոնզե մեդլակիրներ դարձած ռուսաստանցի գրոսմայստերներ՝ Վլադիմիր Ֆեդոսեևից և Պավել Պոնկրատովը հայ գրոսմայստերից ետ մնացին համապատասխանաբար ՝ 1 և 1,5 միավորով: Գաբուզյանը նաև իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 27 կետով ու հիմա արդեն այն գերազանցում է 2600-ի սահմանագիծը: ՀՀ մյուս պատվիրակները զբաղեցրին հետևյալ հորիզոնականները ՝  Տղաներ ՝ 17 երեկրի 48 մասնակից՝  4.Սամվել Տեր- Սահակյան՝ 6 միավոր, 7.Տիգրան Ս .Պետրոսյան ՝ 5,5 միավոր, 11.Նիկիտա Մատինյան ,Ռուսաստան ՝ 5,5 միավոր: Աղջիկներ ՝ 15երկրի 34 մասնակից ՝ 1.Շիքյուն Նի, Չինաստան՝ 6,5 միավոր, 2.Գյոզալ Հաքիմիֆարդ, Իրան ՝ 6,5 միավոր , 3.Աննա Վարակոմսկա ,Լեհաստան՝6,5միավոր, 10.ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ՝ 5 ՄԻԱՎՈՐ:  Կանանց ՀՀ 2016թ չեմպիոնուհի Մարիա Գևորգյանի մրցելույթը ևս դրվատանքի է արժանի, քանի որ նա իր անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 16 կետով: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.gabrielyan/posts/1012554728798379 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին