Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սիրանուշ Եղիազարյան
  • «Տատիկ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա»… Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի երեխեքն են, ովքեր 12 օր շարունակ սպասում են, թե հայրը տուն է գալու… Մեծը՝ Գեղամիկը, բոլորին վստահեցնում է, որ «հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար Հոսոն չի պատասխանում զանգին», իսկ Էրիկն ամեն օր, քնելուց առաջ, ասում, թե «երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու, առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»: Նրանց հայրն իր կյանքի գնով 25 զինվորի կյանք է փրկել…Մենք բոլորս պատախանատու ենք էս լույս երեխեքի առջեւ, պետությունն է պատասխանատու էս երեխեքի ապահով կյանքի համար: Մեր, պետության պարտքն է հետեւողական լինել, որ Գեղամիկն ու Էրիկը երբեք չզգան, թե կերակրող ձեռք են կորցրել, առանց այն էլ հոր սպասումն արդեն մեծ ու անբացատրելի ցավ է նրանց համար… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=1165274880158369&set=a.189444021074798.48277.100000276047583&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/dOubOTkTUuj2U2oDKPJU.jpg

    Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից կարող ենք տեղեկանալ, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Բնականաբար, հիմնվել մեկ ամսվա տվյալների վրա սխալ կլինի, սակայն ուսումնասիրելով մի շարք այլ գործոններ ևս՝ կարող ենք փաստել, որ այս տարի տնտեսության «կազդուրման» հավանականությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է պղնձի միջազգային գներին, ապա դրանք ներկայումս հատել են 6 հազար դոլարի սահմանագիծը և անհամեմատ բարձր են նախորդ տարվա ցուցանիշներից, ինչը շատ կարևոր է Հայաստանի՝ որպես այդ տեսակ գունավոր մետաղը արտահանող երկրի համար: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանը ստիպված էր ավելացնել գունավոր մետաղների արդյունահանման ծավալները՝ ֆինանսական մեծ հոսքերի կորուստ չունենալու և նախկին ցուցանիշների բալանսը պահելու համար: Դրական միտում է առկա նաև արտահանման ոլորտում: Պատճառներից մեկն այն է, որ բացասական միտումները ՌԴ շուկայից նվազել են: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ պետության կողմից տնտեսական գործունեության պայմանների բարելաման, գործարար միջավայրի ակտիվացման, բիզնես-ծրագրերի կենսագործման ուղղությամբ ձեռնարկած քայլերը ևս կարող են զարգացնել տնտեսությունը: Հստակ կանխատեսում անելը շատ բարդ է, բայց այն, որ այս տարվա համար նախատեսած մի քանի հարյուր միլիոն դոլար բյուջե պարունակող ծրագրերը ազդեցություն կունենան տնտեսության վրա, դա փաստ է: Ոչ պակաս կարևոր է բանկային համակարգի բարեփոխումները, որոնք ուղղակիորեն կարող են ազդել տնտեսվարողներին ներդրումային քաղաքականության վրա: Ավելի բարենպաստ պայմաններով վարկավորումը կարող է «ստիպել» ներդրողներին ավելացնել իրենց կապիտալը բիզնես միջավայրում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=179353035891311&id=100014498460492

    Կարդալ ավելին