• Անահիտ Սիմոնյան.
  • Ադրբեջանն հավակնոտ է լինելու մեր տարածքների հանդեպ, քանի դեռ մենք ինքներս, ավելի ճիշտ, մեր իշխանություններն են դա թույլ տալիս: Եվ դա անկախ նրանից՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու դիմաց ԼՂ-ին սահմանակից տարածքներից ինչ-որ բան կզիջենք ադրբեջանցիներին, թե՝ ոչ: Եթե Ադրբեջանը զգա, որ մենք պատրաստ ենք ամեն պահի իր քթին տալ, ապա ո´չ կրակոցներ կլինեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ո´չ էլ դիվերսիայի փորձեր կձեռնարկվեն մեր դեմ: Մեր երկիրը գոյատևման փուլից պետք է թևակոխի զարգացման փուլ, սակայն ապագայում հնարավոր երկարատև պատերազմն Ադրբեջանի հետ կարող է ջլատել մեր ունեցած տնտեսական առանց այն էլ թույլ ներուժը: Հեղհեղուկ է նաև մեր վարած արտաքին քաղաքականությունը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.simonyan.asparez/posts/1011720688914390 ...

    Կարդալ ավելին
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր, որ շահագրգռված է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ: Եւ քանի որ ՌԴ-ն Ադրբեջանին 5 մլրդ դոլլարի զենք է մատակարարել, այստեղից կարելի է եզրակացնել, թե ինչպիսի «կարգավորման» եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության «հավասարության» մասին է խոսք գնում. Ռուսաստանին ԼՂՀ եւ ՀՀ գոյությունը չի հուզում: Բելառուսի նախագահի համար էլ Իսլամական աշխարհը կարող է անվտանգության հիմնաքար դառնալ: Նմանատիպ հայտարարություններից անհրաժեշտ է հետեւություններ անել: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.simonyan.asparez/posts/1008874012532391?notif_t=close_friend_activity¬if_id=146072 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն