• Մանվել Կոստանդյան
  • Արևմուտքի ճնշումների ներքո ալիևյան կլանը տասնյակ կարևոր գործիչների ազատ է արձակել կալանավայրերից ու հատուկ ծառայությունների «պադվալներից», որոնց թվում են բլոգեր Լապշինը, «Թուրան» գործակալության տնօրենը, Նարդարանի ընդդիմադիր ակտիվիստներն ու էլի շատերը: Այսպիսով՝ ալիևյան կլանը սրանով փորձում է ձերբազատվել նոր բացահայտվող սկանդալներից և դիկտատորի պիտակից: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2377142875843619 ...

    Կարդալ ավելին
  • Չինարու հատվածում ադրբեջանական կողմը խախտելով բոլոր պայմանավորվածությունները հենց այս պահին կրակ է բացել դիտարկում իրականացնող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորած պատվիրակության մեքենայի ուղղությամբ: Նյութի աղբյուր՝ http:// https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2369104183314155 ...

    Կարդալ ավելին
  • Նախագահն այցելում է մարտական դիրքեր, այնուհետ զինվորական համազգեստով հարցազրույց է տալիս, որտեղ մասնավորապես նշում է, որ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը, և «Իսկանդեր»-ների մասին խոսելով նշում, թե ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը, որն անհրաժեշտության դեպքում կիրառվելու է: Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հարցազրույցը նախ մեսիջ էր ադրբեջանական կողմին, այլ ոչ ներքին լսարանին, սակայն, չգիտես ինչ պայմաններում, հայկական տիրույթում միտումնավոր շրջանառության մեջ են դրվում «հողերի վերադարձ» ասվածի նախորդ տարիների հոդվածներ ու վերլուծություններ: Այսպիսով, փաստացի, հայկական կողմի և Ադրբեջանի միջև բանակցությունների դադարեցման ու հայկական կողմի մարտական տրամադրվածության ֆոնին հայտնված նախորդ տարիների ոչ օբյեկտիվ ու նեգատիվ գրառումները փաստում են, որ գործ ունենք մանիպուլյացիոն քաղաքականության հետ, որտեղ որոշ ուժեր փորձում են ժողովրդի թույլ կետին խփելով իրենց շուրջ ձևավորել «կոմպլիմենտարություն»: Նորից կարելի է հիշեցնել նախագահի՝ վերջերս ասված հայտարությունը, որտեղ մասնավորապես նախագահը ազատագրված հողերի վերադարձի մասին խոսելիս նշեց Արցախի ժողովրդի և ներկայացուցիչների որոշիչ դերի մասին, որին էլ հետևեց Արցախի ներկայացուցիչների մերժումն ու Գարդմանքի, Շահումյանի վերադարձի պահանջները: Այն, որ ազատագրված տարածքների վերադարձ չի լինելու ո՛չ հիմա, ո՛չ վաղը, դա իմ համոզմունքն է, այն, որ այս տարածքների համար նորից կռիվ ենք տալու, դա էլ փաստ է, այն, որ հաճախ դիվանագիտական խաղերի միջոցով հայկական կողմը հարցեր է լուծում և հաճախ էլ հղումներ անելով որոշակի փաստաթղթերի, սակայն այդ խաղերով իր գործն առաջ քաշում, դա էլ փաստ է, և ամենի հետ մեզ մնում է պատրաստվել ապագա հաղթական մարտին, որն էլ փայլուն իրագործվում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2333824896842084 ...

    Կարդալ ավելին
  • «Սասնա ծռեր» խմբավորման դատավարության ընթացքում կազմակերպվող շոուները, որոնք նաև ուղեկցվում են քրեորեն պատժելի կոչերով ու դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքով, մեկ նպատակ ունեն՝ կողմնակիցների սակավության խնդիր լուծել, որն էլ ոչ մի կերպ աջակցություն չի ստանում հասարակության կողմից: Տարիներ շարունակ երկրում խորացած սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհին հասարակության գերակշիռ մասի զինված ճանապարհով հարցերի լուծման գաղափարի բացակայության պայմաններում նմանատիպ շոուների ապագան մշուշոտ և մարված է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2317069858517588 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանցիները կեղծ տեղեկություններ են տարածում, իբր հայկական դիվերսիոն խումբ են բացահայտել, որի անդամներից մեկին գերի են վերցրել: Հայկական կողմը շատ արագ հերքեց այդ լուրը: Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ ոչ մի դիվերսիա մերոնք չեն արել, առավել ևս որևէ զինծառայող չենք կորցրել: Դա շատ լավ է: Բայց կա մի հետաքրքիր նյուանս: Ռուսական РИА Новости գործակալությունը շատ արագ տարածեց ադրբեջանցիների ապատեղեկատվությունը՝ առանց փորձելու հայկական կողմից ճշտել, թե արդյոք լուրը ճիշտ է, թե ոչ: Ու քանի որ վստահ եմ, որ РИА Новости-ում իսկապես պրոֆեսիոնալներ են աշխատում, ուրեմն պարզ ա, որ ռուսական մամուլը ուղղակի սադրում է: Պղտոր ջրում ձուկ են բռնում: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2311074355783805 ...

    Կարդալ ավելին
  • Հայկական զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում պատժիչ գործողությունները շարունակում են, որի արդյունքում ադրբեջանական կողմը զոհեր ունի, սակայն դրանց մասին ալիևյան կլանը ինչպես միշտ թաքցնում է: Այսպիսով ադրբեջանական ընդդիմադիր կայքերից, սոց հարթակներից պարբերաբար ահազանգում են զոհերի մասին, իսկ մեկ ժամ առաջ ընդդիմադիր կայքերից մեկը տեղեկացում է, որ զոհերի մեջ է նաև ադրբեջանական բանակի 32-ամյա հետախույզ Ռուսլան Իլհամ օղլու Օջախվերդիևը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2309769879247586 ...

    Կարդալ ավելին
  • Բոլորը խոսում են համարժեք պատասխանից ու հորդորում զինված ուժերին անցնել ակտիվ գործողությունների... Ես, մնալով էն կարծիքին, որ ամեն դեպքից հետո պետք է հրետանակոծության ենթարկել բոլոր ակտիվ կրակակետերն ու թիրախները՝ հաշվի չառնելով նույնիսկ բնակավայրերը, համոզված եմ, որ մերոնք միշտ դիմում են պատժիչ գործողությունների, իսկ այս անգամ բացառություններ չեն եղել... Ափսոս, տղերքին հետ չեն բերի, ու ոչ մի գործողություն տղերքի զոհվելու համարժեք չի լինի... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2308055129419061 ...

    Կարդալ ավելին
  • Մարդ հոգնեց հող հանձնելու թեմաներով ֆեյսբուքյան ոչ մասնագիտական մակերեսային վերլուծություններն ու գնահատականները լսելուց, չնայած նախագահի ̀ երեկվա ԱԺ-ի ելույթում կոնկրետ չհստակեցվեց, թե փոխզիջում ասելով ինչ նկատի ուներ: Խոսքում ուշագրավ էր Արցախի ժողովրդի ու ներկայացուցիչների որոշիչ դերի մասին հատվածը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի՝ աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները»: Իսկ այս հատվածին է հետևում Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցում հետևյալ հատվածը, որտեղ էլ ասվում է. «Խաղաղությունը կարող է լինել միայն խաղաղության դիմաց։ Ուզում են հստակեցնել սահմանների՞ հարցը, թող գան հստակեցնեն։ Կա Շահումյան շրջանի խնդիր, Գետաշենի, Մարտունաշենի, կա Հյուսիսային Արցախ, և եթե ուզում ես քննարկել, պետք է համապարփակ ձևով քննարկել, բայց ասել՝ տարածքներ խաղաղության դիմաց կամ նավթատարի բացում տարածքների դիմաց, պարզապես լուրջ չէ։ Եվ իրենք մեկ բան շատ լավ պետք է հասկանան՝ չի կարող վերադարձ լինել անցյալին, այդ թվում նաև` սահմանների առումով։ Տեսեք՝ Ադրբեջանի ներկայիս տարածքները քանի տոկոս են ավելանալու, եթե նա ստանա այն տարածքները, որոնք ուզում է հինգ տոկոսով, մեր դեպքում նշանակում է զիջել 65 տոկոսով, արդյոք սա համարժե՞ք է: Սա ամբիցիաների խնդիր չէ, սա անվտանգության խնդիր է, որից կախված է մեր պետության և ժողովրդի ապագան»: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ տեղի է ունենում հետաքրքիր դիվանագիտական խաղ, որտեղ հայկական կողմը կարևորելով ու հիմնահարցի վերջնական հանգուցալուծման համար ասպարեզ է բերում Արցախի Հանրապետության որոշիչ դիրքորոշումը, որտեղ էլ արցախյան կողմը, մերժելով հողային զիջումների տարբերակը, առաջ է քաշում Շահումյանի շրջանի ու հյուսիսային Արցախի օպուկացված տարածքների խնդիրը: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2284726471751927 ...

    Կարդալ ավելին
  • Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանը փորձում է շփման գծում լարել իրավիճակն ու վերսկսել ռազմական գործողությունները, որի համար որոշակի նախապայմաններ ստեղծել է արդեն Թարթառի շրջանի կողմից հայկական զինտեխնիկայի շարժից մինչև Բաքվում կազմակերպվող ահաբեկչության կեղծ ահազանգեր, սակայն հայկական կողմի պատասխան գործողությունները զսպանակի պես հետ են շպրտում կազմակերպված ակտիվությունը: Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն, մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից՝ մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները: ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն: Այսքանով չսահմանափակվելով՝ հակառակորդը Արցախի հյուսիսային հատվածում խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբին, որի հետևանքով խմբի օպերատորը վիրավորվել է:  Այսպիսով՝ հերթական անգամ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի սադրանքների, որտեղ ամեն կերպ ալիևյան վարչակարգը, թքած ունենալով խաղաղ կարգավորման բոլոր կոչերի վրա, հող է նախապատրաստում ռազմական լայնածավալ գործողությունների համար, ուստի հայկական կողմին առիթ է տրվում հարվածել ու ոչնչացնել, որն էլ պատվով կատարվում է: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2278956105662297 ...

    Կարդալ ավելին
  • Տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կեղծ տեղեկատվության և սադրանքների միջոցով ստեղծել նախապայմաններ շփման գծում լայնամասշտաբ գործողությունների անցնելու համար, սակայն փետրվարյան ձախողումներից հետո ամեն կերպ խուսափում է բախումներից ու դրա հետևանքներից:  Վերջին օրերին ներքին լսարանի հուսախաբությունը կոտրելու, իր բանակում տիրող բարդակի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար Ալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դնում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների՝ մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և Բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ: Այսպիսով՝ Ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ Ադրբեջանը կորցնելու է ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2276707829220458 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/pmzcO6Gv4WrE5DA5JJid.jpg

    Կարող եք համարել, որ իմ այս նամակը «Ազդարարի մասին» օրենքի առաջին փորձարկումն է Հայաստանում: Եվ այսպես, համաձայն ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքի հոդված 2-ի 6-րդ կետի «գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.» Ավելի պարզ, եթե այս կամ այն կազմակերպությունը տարին փակել է վնասով, ապա հաջորդ տարի գովազդային վիճակախաղ անցկացնելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե ձեռք է բերել վիճակախաղ անցկացնելու արտոնագիր: Համաձայն ֆինանսական հաշվետվության «Վեգա» խանութների ցանցը 2015 և 2016թթ փակել է վնասով (այդ մասին են վկայում կազմակերպության կայքում բերված տվյալները:http://vega.am/PDFs/fin2016.pdf), սակայն, առանց վիճակախաղի արտոնագիր ձեռք բերելու, 2016 և 2017 թթ կազմակերպել է ավտոմեքենաների գովազդային խաղարկություն, ինչի մասին արդեն գրեթե 2 տարի վկայում են այդ կազմակերպության բազմաթիվ գովազդային հոլովակները գրեթե բոլոր գովազդային հարթակներում:  Համարեք սա տնտեսական հանցագործության մասին հայտարարություն: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1772463306129559

    Կարդալ ավելին

Քաղաքականություն