• Սուրեն Սահակյան
  • Եթե դուրս ես գալիս փողոց ու մեր՝ բոլորիս, միասնական կյանքի վերաբերյալ ընդունվող որոշումների վրա փորձում ազդեցություն ունենալ, դա քաղաքականություն ա։ Փողոց ես դուրս գալիս ու ասում մեր երկրում քաղբանտարկյալ չպետք ա լինի, դա քաղաքականություն ա։ Փողոց ես դուրս գալիս ու ասում տրանսպորտի կամ էլեկտրաէներգիայի գինը պետք ա է՛ս լինի, քաղաքականություն ա։ Փողոց ես դուրս գալիս ու ասում մեր երկրում պետք ա նորմալ ընտրություններ անցկացվեն, քաղաքականություն ա։ Փողոց ես դուրս գալիս ու ասում մեր երկրում զենքով պետք ա բան փոխվի, քաղաքականություն ա։ Քաղաքականություն ա նաև փողոց դուրս գալ ու հակառակը պնդելը։ Թե չէ խնդալու ա, որ մարդը գալիս ա հանրահավաքի ու ասում․ «Դե դու քաղաքականությամբ ես զբաղվում, ես՝ չէ» ։)) Հ․Գ․ Հա, մեկ էլ եթե մեկն ասում ա «Քաղաքականությունն անբարոյականություն ա», մտածի, թե որտեղ ա քեզ ուզում քցած լինի։ Առավել ևս քաղաքական գործիչները ։) Նյութի աղբյուր`https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/867276996737357 ...

    Կարդալ ավելին
  • Որ քաղաքացիները բարձրաձայնում էին բանակում տեղ գտած խնդիրների մասին, ՊՆ հաստիքային ու արտահաստիքային քարոզիչները ադրբեջանցիքին թողած սեփական քաղաքացիների վրա էին արշավ կազմակերպում։ Ասում էինք բանակը կոռումպացված ա, գեներալների շատերի ալան-թալանի մասին հարյուրավոր հոդվածներ են գրվել, լրատվամիջոցներին ասում էին բանակի մարտական ոգին կոտրում եք։ Որ ասում էինք դիզ․ վառելիքից սկսած թալանում են, բա մեր ՀՕՊ-ը հո տոմատի մածուկով չի՞ աշխատելու, ասում էին թուրքը տեսնում, ուրախանում ա, տենց բաներ մի խոսացեք։ Որ ասում էինք առաջին գծի տղերքին նորագույն տեխնոլոգիաներով համալրումով օգնեք, ասում էին բանակն ամենամարտունակն ա, մենք գիտենք ինչ ենք անում, իսկ դուք մասնագետ չեք, լռե՛ք։ Որ ասում էինք տղերքի արյան հաշվին ներքին ու արտաքին քաղաքականություն մի՛ վարեք, մի՛ նմանվեք ալիևի ռեժիմին, ասում էին պարտվողական եք, պետք ա համախմբվենք բանակի շուրջ։ Մենք շատ ենք լռել։ Ամեն անգամ էլ լռել ենք, որովհետև զոհերը ոչ թե դուք էիք լինելու, այլ սահմանին կանգնած անապահով խավի զինվորի կյանքն էիք վտանգելու։ Քաղաքական համակարգը էսօր փոխված չի, քանի որ դուք էդ վտանգը տեսնելով էդ զինվորների կյանքի հաշվին էիք պահելու։ Մենք էն գլխից էլ համախմբված էինք բանակի շուրջ, որովհետև մենք այլ ելք չունենք էլ։ Մեր սոցիալական անվտանգությունը խաթարված ա, մարդիկ թողնում, գնում են, իսկ ֆիզիկական անվտանգության հույսը ոչ թե դուք եք, այլ առյուծ զինվորները, որ 80-ականների զենքերով ու իրանց դուխով էսօր տարածաշրջանային գործոն են։ Մենք համախմբված ենք, դո՛ւք համախմբվեք, հերթը ձե՛րն ա։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/799718003493257 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն