• Զար Տելալյան Դիլանյան
  • Եվրատեսիլ շոուն, մենք ու մի հոգևորական. Մոտենում է Եվրատեսիլը, դրա հետ ակտիվանում են քննարկումները երգի, հագուստի, երգչուհու, շոում մեր մասնակցության անհրաժեշտության ու չանհրաժեշտության մասին ...: Մինչ անդրադառնամ քննարկումներին, ինքս ասեմ, որ առաջին անգամ առավել եմ հավանել մեր ներկայացրած երգն ու հոլովակը,մասնակցին ու նրա ձայնը, գեղեցիկ է նաև ընտրած ոճը, քանզի իր մոդելային արտաքինին համապատասխանում է, բայց միշտ դեմ եմ եղել մրցույթին մեր մասնակցությանը՝ այն համարելով ավելորդ ծախս՝ հատկապես նման տնտեսական պայմաններում:  Հիմա քննարկումների մասով՝ նորմալ եմ վերաբերվում նման քննարկումներին, ու մասնակիցների, նրանց երկրպագուների համար էլ դա պիտի լինի սովորական: Ամենևին պարտադիր չէ քննադատել քննարկողներին, հավանող-չհավանողներին, ծաղրել մեր պատկերացումները՝ տարազի նկարով...պարտադիր չէ լինել երաժշտագետ քննադատելու երգը կամ դիզայներ՝ հագուստը, մարդկային է . եվրատեսիլում էլ մարդիկ են քվեարկում՝ ոչ մեզնից լավը, ոչ էլ վատը...Ամենևին պարտադիր չէր ամեն քննադատության համար պաշտպանական ճառեր գրել , ամենևին պարտադիր չէր, որ շոուի համար հոգևորականը խաղաղասիրական հորդորներով հանդես գար, երբ երկրում առավել կարևոր խնդիրներում է պետք նրա ձայնը /երբեք անհատներով չեմ դատել եկեղեցին, բայց որոշ հոգևորականների չեմ կարողանում հասկանալ/: Մի խոսքով, եթե մասնակցում ենք , ուրեմն քննադատությունը նորմա է, եթե մասնակցում ենք, տա Աստված հաղթենք... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1263892243621731 ...

    Կարդալ ավելին
  • Փորձենք օգնել և տարածենք: Սիրելի ընկերներ, ձեզ եմ դիմումում մի անօգնական մոր անունից, ում զավակը ունի ուռուցք և տառապում է դրա հետևանքով առաջացած սուր ցավերից: Արտակ Հարությունյանը ծնվել է 2003 թ. ին , դեռ նորածին կորցրել է հորը, ով պիտի դառնար իր աջակիցն ու օգնականը, և այժմ միայնակ մոր հետ պայքարում է այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Նրանք բնակվում են վարձակալությամբ և ունեն օրվա հացի խնդիր, իսկ երեխային անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ: Ուռուցքը մեկ տարի առաջ վիրահատվել է, բայց կրկին տարածվում է, առաջացել է նոր վիրահատության անհրաժեշտություն: Բժշկական կարծիքները տարբեր են, բայց մեծամասամբ փաստում են, որ նրա փրկությունը արտերկրյա բժիկների ձեռքում է: Խնդրում ենք, օգնել այս ընտանիքին: Կից ներկայացնում եմ փաստաթղթեր, լուսանկար և ընտանիքի հետ կապվելու միջոցներ՝ Արտակի մայրիկի՝ Լիլիթի հեռախոսահամարն է՝ 077280789: --- ՎՏԲ բանկ Հայաստան AMD-16054022239700 USD- 16054022239701 Euro-16054022239702 RUR-16054022239703 Ստացող՝ Հարությունյան Լիլիթ, մայրն է:     Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1259024804108475 ...

    Կարդալ ավելին
  • Եթե Թուրքիայում այսօր էլ Ցեղասպանություն լինի,շատ մեծ երկրներ էլի կլռեն,ինչպես որ լռում են,մեր Ցեղասպանության դատապարտման ժամանակ,թուրք սահմավապահների կողմից սիրիացի փախստակսննրրին սպանելիս,խաղաղապահների կողմից աֆրիկացիների բռնությունների կամ եզիդիների ու այլ ազգերի ջարդերի մասին լսելիս…մի խոսքով՝ շահ և ուժ. բնության մեջ գազանների օրենքը ոչ մի քաղաքակրթություն չի փոխի։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1254955751182047 ...

    Կարդալ ավելին
  • Մերոնք ԵԽԽՎ-ում փոթորիկ արեցին.Սամվել Ֆարմանյանն ու Նաիրա Զոհրաբյանը նաև ընդգծեցին հօգուտ Ադրբեջանի քվեարկողների ու նախագահողի մեղքի բաժինը։ Խավիարի վրայից սառը ջուր կարելի՞ է… Նյութի աղբյուր` https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1250912054919750?notif_t=close_friend_activity¬if_id=146098273574095 ...

    Կարդալ ավելին
  • ՌԴ-ն մեզ հաճախ է զգացնել տվել իր ակնհայտ նկրտումներն ու դերը մեր երկրում,բայց մենք,լինելով գերզգացմունքային ազգ,միշտ փորձել ենք նրան բարեկամ ընկալել։ Ռուսաստանյան վերջին անորոշ արկածները՝ սկսած Հրաչյայի գունավոր խալաթից ու նարնջագույն պերմյակովից,վերջացրած ընդգծված հայանպաստ Լևոն Հայրապետյանի շոուով,եկան լրացնելու ռուսական զենքի ադրբեջանական կիրառության ստեղծած անդունդը,որը դժվար թե լցվի…Մենք տերեր չենք ուզում,մեզ դաշնակիցներ են պետք…իսկ դրանում մեր սխալն է՝ ուժեղ պետություն ստեղծելու հապաղումը։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1250402571637365 ...

    Կարդալ ավելին
  • Պատերազմը ցույց տվեց մեր բացերը բոլոր ասպարեզներում. ազգային անվտանգության տեսանկյունից ինձ համար չափազանց կարևոր է նկատել նաև համաշխարհային տարբեր կրոնական կառույցների հայաստանյան ներկայացուցիչների դերը: Մեր թույլ տված սխալներն այսօր մեր դեմ են դուրս գալիս: ՀՀ - ի նման յուրատիպ աշխահագրական ու հարևանական դիրք ունեցող երկրներում ուղղակի էնդեմիկ օրենքներ են պետք, ու տարատեսակ մասնատող ու զոմբիացնող կառույցները երկրում օրինականացնելը մեր անվտանգությանն է հարվածում: Մի՞թե գերազանցիկ աշակերտի կոմպլեքսով եվրոպային հաճոյանալու համար արժեր էսքան ՙՙընկնել՚, երբ նույն եվրոպան այսօր չի էլ ՙնկատում՚ մեր խոշտանգված տղաների մարմնինները: Իրավապաշտպանները, որ պինդ բռնում են բանակից հրաժարվողի ձեռքը ու ասում պուպուշ է, այսօր ինչո՞ւ նրանց պաշտպանությանը չեն հանձնված, ինչո՞ւ պիտի զինծառայությունից հրաժարվողի անվտանգության ապահովումը ստանձնի ուրիշի զավակը՝ հաճախ նաև կյանքի գնով:Սա ՙԵհովայի վկաների՚ մասին՝ հավելելով մի դեպք. մասնագիտական չեզոք զրույցներից մեկում նրանցից մեկին հարցրի՝ինչու զենք չեք վերցնում, պատասխանեցին, մենք խաղաղություն ենք ուզում ու մեր եղբայրները մեզ հետ աղոթում են նաև մեզ համար թշնամի երկրներում,եթե մենք զենք վերցնել դադարենք, նրանք էլ կդադարեն ու բոլորս կաղոթենք: Հիմա ոչ մասնագիտական ու ազգային նկատառում նրա այդ պատասխանին՝ իսկական ՙՙզոմբիի՚՚ պատասխան. Տեսա՞ք, որ սկսվեց պատերազմը նրանց կողմից, ո՞ւր է զենքդ ու դեռ դա էլ բավական չէ, քամուն եք տալիս մեր բյուջեն՝ եվրոդատարաններ դիմելով ու հալածյալ ներկայանալով: Հիմա անցնենք իրենց ուղղադավան կոչողներին: Նրանք, երբ պետք է, իրենց համարում են համաշխարհային կառույցի մաս, երբ պետք է՝ ինքնիշխան: Որպես հետաքրքրված անձ, մի անգամ օգտվեցի Հյաստանում գործող նրանց գրականությունից, որտեղ հանդիպեցի Ուլֆ Էքմանի գիրքը տվյալ կրոնական կառույցի մասին՝ որպես հիմնական գրականություն՝ Աստվածաշնչից հետո: Բայց, արի ու տես, երբ Էքմանը, զգալով իր սխալը, հրաժարվեց իր իսկ ստեղծած ուսմունքից, նրանք շտապեցին դավաճանել նրան՝ ասելով, որ մարդը ՙՙարդեն լավ չի՚՚ . Օրերս նույնպես ականատես եղանք նման մի բանի. մամուլում տարածվեց, որ Ադրբեջանում գործող ՙՙԿյանքի խոսք՚՚ կրոնական կառույցը ագրեսիվ կերպով քարոզում է Արցախի բռնազավթման օգտին, իսկ նույն այդ կառույցի Հայաստանյան ներկայացուցիչները նորից շտապեցին հիշեցնել, որ իրենք առանձին կառույց են: Հարց՝ եթե առանձին եք, ապա ինչ՞ու եք նույն անվան տակ, եթե առանձին եք, ապա ինչո՞ւ եք կրկնում որ աշխարհով մեկ կրոնով ձեր եղբայրները ձեզ հետ աղոթում են:  Իսկ հիմա հարց մեր պետությանը, ազգային անվտանգության հայեցակարգը մշակողներին՝ չե՞ք կարծում, որ փոքրամասնությունը հաճախ խախտում է մեծամասնության իրավունքներն ու զգացումները: Կրոնական Օրենսգիրքը թե՛ բարեփոխումից առաջ, թե՛ հետո ուներ կետ, որտեղ նշվում էր, որ նման կառույցների գործունեությունը կկասեցվի, եթե սպառնան ազգային անվտանգությանը: Ո՞ւ... Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1248717475139208 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

Քաղաքականություն