• Միքայել Ղուկասյան
  • Հատուկ վատ հասկացողների համար տրանսլիտով։  Ֆեյսբուքյան ավանդույթները տեղափոխվում են վերելակ՝ քոմենթներ, Hamard gri hle! Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1230562906964816&set=a.191386620882455.43142.100000333549556&ty ...

    Կարդալ ավելին
  • Անօդաչու թռչող սարքերի օգտագործման առաջին փորձերից մեկն արել են ամերիկացիները՝ Երկրորդ Համաշխարհայինի տարիներին, Աֆրոդիտե գործողության ժամանակ։ Որպես անօդաչու սարքեր հանդես էին գալիս հին ռմբարկիչները, որոնք դատարկվում էին հիմնական զենքերից և բեռնվում պայթուցիկ նյութերով։ Նպատակը դրանց միջոցով գերմանական բունկերները խոցելն էր։ Այդ ինքնաթիռներում տեղադրվում էր ռադիոկառավարման սարքավորում 2 տեսախցիկով։ Կառավարումն իրականացվում էր ինքնաթիռների հետ թռչող «մայր» ինքնաթիռից։  Այս կամիկաձե ինքնաթիռները նախ օդաչուի կողմից բարձրացվում էին օդ, հետո որոշակի բարձրության վրա օդաչուները լքում էին ինքնաթիռը, իսկ հետագա կառավարումն իրականցվում էր ռադիոկապով։ Թեև գաղափարը լավն էր, 14 թռիչքներից ոչ մեկն էլ նպատակին չհասավ։ Ինքնաթիռները կամ զգալիորեն վրիպում էին, կամ խոցվում գերմանացիների կողմից մինչև նպատակին հասնելը։  Բայց այս ծրագրի արդյունքում եղան զոհեր, որոնցից ավելի նշանակալի էր լեյտենանտ Ջոզեֆ Քենեդին (ԱՄՆ ապագա նախագահի մեծ եղբայրը) ում մահը, հավանաբար, մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ քաղաքական կյանքի և ողջ աշխարհի վրա։ Կից նյութն`այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/michaelghukasyan/posts/1095684207119354 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին մի քանի տարիներին անընդհատ լսում ենք, թե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ուղղակի բիզնես շահերից ելնելով: Թե ինչ ազդեցություն ունեցավ էդ բիզնես շահը, բոլորս տեսանք ապրիլի առաջին օրերին: Իսկ թվերով ինչքա՞ն է կազմում այդ բիզնեսը: Ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI)տվյալների` Ռուսաստանը սկսսել է Ադրբեջանին զենք վաճառել 2007թ-ից: SIPRI-ի բազայում տվյալները ներկայացված են 1990թ. գներով, այդ իսկ պատճառով առանձնացրել եմ հարաբերական ցուցանիշները: Այսպես՝ Ադրբեջանը 2000թ-2015թ. 10 երկրներից ձեռք է բերել շուրջ 3մլրդ դոլարի զենք՝ 1990թ գներով արտահայտված, այսօրվա գներով անհամեմատ ավելի մեծ թիվ: Դրա 65.7%-ը ձեռք է բերվել Ռուսաստանից, 15.3%-ը՝ Ուկրաինայից, 7.3%-ը՝ Բելառուսից: Ընդ որում՝ 2007-2015թթ. Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 73.1%, Ուկրաինայինը՝ 11.2%, Իսրայելինը՝ 5.8%, Բելառուսինը՝ 5.8%: Փաստորեն, վերջին տարիներին Ադրբեջանին սպառազինության շուրջ 80%-ը մատակարարել են մեր դաշնակիցներ Ռուսաստանը և Բելառուսը: Մյուս զենք մատակարարողներից են Բուլղարիան (0.3%), Վրաստանը (2.3%), Սլովակիան (0.03%), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (0.9%) և Թուրքիան (1.9%): ԱՄՆ-ն փոքր մասնաբաժնով զենք է մատակարարել 2010-2014թթ՝ 0.1%: Այսինքն՝ Ռուսաստանից, ու չնչին մասնաբաժնով ԱՄՆ-ից բացի ոչ մի գերտերություն 2000թ.-ից Ադրբեջանին զենք ՉԻ վաճառել: Մյուս կողմից, Ադրբեջանի մասնաբաժինը Ռուսաստանից զենքի արտահանման մեջ 2007-2015թթ. կազմել է 3.33%: Այս ցուցանիշով Ադրբեջանն ընդամենը 6-րդն է Ռուսաստանից զենքի արտահանման մեջ: Այսինքն՝ եթե Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին, վերջինս չէր ունենա (կամ այլ տեղերից կգներ՝ կամ ավելի թանկ, կամ ավելի վատ զինատեսակներ) իր զենքերի 73.1%-ը, իսկ Ռուսաստանը կկորցներ զենքի արտահանման միայն 3.33%-ը: Ռուսաստանը և Հայաստանը պաշտոնապես համարվում են դաշնակիցներ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ անդամներ են, Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: Հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք 3.33%-ի համար դավաճանե՞լ դաշնակցին:    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/michaelghukasyan/posts/1081115921909516 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

Քաղաքականություն