Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Սաթիկ Սեյրանյան
  • Երեկ և այսօր Գյումրիում մասնակցում էի Ջեբրայիլում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը: Ալեքսանի հայրիկին՝ Գևորգ Առաքելյանին հադիպել էի Ջեբրայիլում, որտեղ նա սպասում էր ռազմի դաշտ մեկնած և չվերադարձած որդուն… Իմ կյանքի ամենածանր հարցազրույցներից մեկն էր: Առաջնագծում հանդիպելուց հետո դարձել էինք միմյանց հարազատ մարդիկ ու մշտական կապի մեջ էինք: Երկու օր առաջ Ալեքսանի դին վերադարձրեցին հայկական կողմին. Փոխգնդապետի մարմինը հանձնելու դիմաց հակառակորդը անդրբեջանցի 18 զինվորների դիակներ էր պահանջել, քանի որ Ալեքսանը զոհվածներից կոչումով ամենաբարձրն էր:  Հայրը որդուն ճանաչել էր ձեռքի վերքից… Նրա հետ շփման գծում հակառակորդի դեմ կռիվ տվող ընկերների դիերը հակառակորդը վերադարձրել է դաժանորեն խոշտանգած, մասնատած և պարկերում լցրած… Լրագրողական գործունեության ընթացքում պատմություններ են լինում, որոնք դառնում են քո կյանքի մի մասը, որ նույնքան ցավ է պատճառում, որքան հարազատներիդ դեպքում կցավեր: Անասելի ցավալի է տեսնել մորը, որը կորցրած որդուն է կանչում… Տեսնել երիտասարդ կնոջը, որը լացը խեղդելով խնդրում է գոնե մի պահ բացել աճյունը, որպեսզի հպվի-հրաժեշտ տա սիրելի ամուսնուն… Պապիկին, որ թոռնիկին է ճանապարհում… Ալեքսան Առաքելյանի ընտանիքը Գյումրիում տուն չունի, ծնողների տանը պայմաններ չկան: Մեկ ամիս առաջ Ալեքսանը դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ գոնե մի փոքրիկ տուն տրամադրել՝ անչափահաս երկու երեխաների հետ իր հայրենի քաղաքում գլուխը բարձին դնելու համար: Հուսանք առաջիկայում այդ խնդրին ընթացք կտրվի և հերոսի ընտանիքը անտուն չի մնա: Գյումրիում մի հետաքրքիր երևույթի ականատես եղա. թատրոնի շենքից թաղման թափորը ավտոմեքենաներով շարժվում էր դեպի Շիրակի մարզի Արցախյան ազատամարտի հերոսների պանթեոն, ուր պետք է հողին հանձնվեր զոհված փոխգնդապետի աճյունը (ծնողներն այդպես էին ցանկացել՝ Գյումրիում հողին հանձնել): Ճանապարհին այն բոլոր ավտոմեքենաների վարորդները, ովքեր հանդիպում էին հերոսի աճյունը տեղափոխող մեքենային՝ կանգ էին առնում, մեքենաներից դուրս էին գալիս և կանգնած հրաժեշտ էին տալիս իրենց հերոսին:  Ի դեպ, ցավալի էր, որ այսօր գոնե թաղման արարողությանը (որին ներկա էր ողջ Գյումրին) Հայաստանի պետական գերատեսչություններից՝ Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը ներկա չէր: Այնինչ, ընդամենը 120 կմ է՝ Երևանից Գյումրի:       Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/satik.seyranyan/posts/10206623037238833 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ