• Քրիստինե Մելքոնյան
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով.  Մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումներ, քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը: Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց՝ ատելություն և բռնություն քարոզող հետևողական գործունեությունը: Հրապարկվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: Կից նյութն` այստեղ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/qristine.melkonyan/posts/1066356813425928 ...

    Կարդալ ավելին
  • Ռազմական գործի մասնագետները գիտեն. ծրագրված հարձակման 15-րդ րոպեից հետո նախապես մշակված պլանը պենք է պատռել ու դեն նետել: Մերոնք, ոչ միայն հաստատեցին սա, այլ մարդկային ու տեխնիկական ռեսուրսով մեզ մի քանի անգամ գերազանցող ու «փայլուն» օպերացիա ծրագրած Ադրբեջանին ռազմարվեստի ու հայրենասիրության մի էնպիսի դաս տվին, որ Բաքուն երկար պիտի փորձի բացատրել սեփական ժողովրդին: Արցախյան կարճատև պատերազմում (տա Աստված, որ անցյալ կատարյալով խոսենք դրա մասին), հրադադար պարտադրողնե՛րն են հայի ոսկե սերունդը: Էս տղերքից մի քանիսին բախտ ուենցանք տեսնելու, մյուսների ու իրենց հրամանատարներից շատերի անունները չգիտենք ու չենք էլ իմանա. նրանք խոսելու, պատմելու ժամանակ չունեն... ու էս օրերին Արցախում լիքը գործ արած ու անող մարդիկ՝ խոսելու ժամանակ չունեն՝ հիմա էլ են գործ անում...  Էն, ինչ եղավ, դեռ երկար կքննարկենք, կվերլուծենք, կարծիքներ կասենք ու գնահատականներ կտանք... կարևորը՝ ճիշտ հետևություն անենք ու մեզ՝ խոսողի, այլոց՝ գործողի դերը չվերապահենք: Դերերը բաժանելիս ազնիվ լինենք: Էս տղերքին, նրանց նման հարյուրավորներին ու նրանց՝ արդեն հերոսացած ընկերներին, բոլորի ընտանիքներին ԽՈՆԱՐՀՈՒՄ ու ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/qristine.melkonyan/posts/1059997104061899 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/rqYJg9mXJRAsdAtc8A61.jpg

    Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը՝ արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը․ «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններիս կողմից միտումնավոր կերպով փորձ է արվում շփման գծում նախ՝ պարբերաբար իրենց իսկ սադրած սրացումների մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ այնուհետև հանրությանը մատուցել, թե ինչպես է այդ ամենին «հերոսաբար» դիմագրավում իրենց «փառավոր» բանակը: Բոլորովին վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում զորամիավորման հրամանատար Խագանի Ջաբրայիլովը, նույն ոճով մեղադրանք ներկայացնելով հայկական կողմին, գնաց ավելի հեռուն և ոչ ավել, ոչ պակաս կատարեց հետևյալ ամպագոռգոռ հայտարարությունը. «Բնականաբար, առ այսօր մեր ոխերիմ թշնամին չի կարողացել որևէ անգամ հասնել իր նպատակին: Ադրբեջանական բանակն արդեն այն չէ, ինչ եղել է 25 տարի առաջ…. Ներկա պահին մեր զինանձնակազմի բարոյահոգեբանական ոգին անչափ բարձր է և սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի մարտական հրամանին…»։ Չթերագնահատելով թշնամական բանակի հնարավորությունը, այդուհանդերձ, արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով… Իսկ առ այսօր խրամատում կատարվածը չկրկնվելու համար առնվազն ձեզ պետք է ունենալ հիշողություն և եղածը չգերագնահատելու խոհեմություն: Հակառակ դեպքում, պարո՛ն Ջաբրայիլով, հավանականությունը շատ մեծ է, որ կրկին կարող է հայտնվես նույն այն վիճակում, ինչպիսինն անձամբ քո մաշկի վրա զգացել ես և՛ 1992-94 թվականներին, և՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասված է գրառման մեջ:

    Կարդալ ավելին