Գովազդի համար զանգահարել 099 999 409
  • Աղվան Պողոսյան
  • Ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ լարված վիճակը հանգեցրեց պատերազմական դրության ԼՂՀ-ի սահմանագծին:Պատերազմական իրադրության նախաձեռնողը Ադրբեջանական կողմն էր ,որը, խախտելով զինադադարն,այդ թվում հրադադարը ՝ սահմանի ամբողջական երկայնքով անթույլատրելի գործողություններ ու ռազմական քայլեր իրականացրեց ՝տալով մեծաքանակ զոհեր:Բայց այդուհանդերձ քառօրյա մարտերում մեր անկոտրում բանակը իր տոկունության և մարտունակության բարձր մակարդակի շնորհիվ կարողացավ հակահարված տալ թշնամուն և վերականգնել սահմանային իրավիճակը մինչ ապրիլի մեկը եղած ժամանակահատվածը: Պատերազմական իրավիճակի հրահրման դրդապատճառները և պատճառահետևանքային կապերը բազմաթիվ են ՝ներառելով տարբեր քաղաքական ու տնտեսական ասպեկտներ: Կարող ենք դիտարկել ,որ վերջին դեպքերի հիմնական դրդապատճառները կարող են հետևյալ հիմնավորումները լինել՝ Ադրբեջանական էլիտայի լեգիդիմության պաշտպանում ,ինչպես նաև ադրբեջանական հասարակության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակի արդարացում,միջազգային հանրության արձագանքի ստուգումը,մեր մարտունակության և պատրաստվածության ստուգումը:Չենք կարող բացառել նաև այն հանգամանքը ,որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին ցանկանում է հարված հասցնել ՝օգտագործելով Ղարաբաղի ֆակտորը: Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ թերհաշվարկ էր կատարել և չէր էլ գիտակցում ,որ մենք հզոր ու անկոտրում բանակ ունենք,ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին ,որի զինվորների մեծամասնությունը վարձկաններ են ,որոնց համար ԼՂՀ-ն ուղղակի տարածք է ,իսկ մեզ համար հայրենիք: ԼՂՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեջ մեծ ազդեցություն կարող էր ունենալ միջազգային հանրությունը և առանձին պետություններ,սակայն պայմանավորված տնտեսական և քաղաքական ասպեկտներով միջազգային արձագանքը չի կարող լինել օբյեկտիվ՝չմոռանանք ադրբեջանական նավթադոլարները: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի վաճառքին Ադրբեջանին և մեզ միաժամանակ ,ապա այստեղ պետք է զենքի վաճառքը դիտարկենք բիզնեսի տեսանկյունից:Նման կերպ շատ պետություններ են աջակցում Ադրբեջանին նաև ստվերային ձևով: Հայկական և ռուսական հարաբերությունները չեն կարող սրվել և նույնիսկ թուլանալ կապված վերջին դեպքերի արձագանքաման հետ ,քանի որ Ռուսաստանը մեր դարավոր և միակ բարեկամն է ,ով աջակցում է մեզ և ցանկացած իրադրությունում իր զորակցությունն ,աջակցությունն է հայնտնում ՀՀ-ին:Մենք ռազմական ,ինչպես նաև տնտեսկաան հզոր համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ՝չմոռանանք ԵԱՏՄ անդամակցության մասին: Ամերիկյան և Եվրոպական գրանտակեր կառույցների վաղեմի երազանքները ու ձգտումները չեն կարող իրականանալ ,քանի որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա: Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ պետք է վարել արդյունավետ քաղաքականություն ,որը ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ օրս չի արդարացնում ու չի հանգեցնում գործնական քայլերի ,այնինչ ավելի է սրվում լարվածությունը ՝հաշվի առնելով վերջին պատերազմական դրությունը:Հորդորներով կամ կոչերով չենք կարող հարցին տալ սպառիչ լուծում,ինչքան ձգձգվում է ԼՂՀ հարցի խաղաղ կարգավումը ,այնքան զոհերի թվաքանակի աճ ենք ունենում: Առաքարկում ենք ԼՂՀ հարցի կարգավորման մեջ դիտարկել հետևյալ առաջարկությունները՝ 1. ԼՂՀ-ի անմիջական մասնակցություն ՝որպես բանակցային կողմ 2. Թուրքիային զրկել ազդեցության իրավունքից ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում 3. Դատապարտել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին քառօրյա պատերազմական անթույլատրելի գործողությունների համար: Մեր հաղթանակի գրավականը համայն հայության ուժերի մոբիլիզացիան է: Նյութի աղբյուր` https://www.facebook.com/axvan.poxosyan/posts/607927402706386 ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/MHa4sJAic98JO48OdTh7.jpeg

    Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը,որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի,բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել..." Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության...Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը,ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով...Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության,ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին...",-սպառնացել է Խալաֆովը... Այսինքն,եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձրապաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն,ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է.Խալաֆովը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից... Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել,որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով... Համոզված եմ,որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն...Սակայն ինձ մի հարց է հուզում...Ո՞րտեղ են մեր դիվանագետները... Այն դեպքում,երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպել տալիս (օրինակ՝Washington Post-ում),մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և ՎԵՐՋ...Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր... Երևի ազգովի "ֆրանկոֆոնիստ" Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք,որ պաշտոնական այցով ժամանի Երևան,պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին... Նյութի աղբյուր` https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1278361015581178

    Կարդալ ավելին
  • Վերածնված Արցախ