• Արմեն Դարբինյան
  • Միհրանի նկատմամբ երեկ իրագործված դատաստանը, պարզվում է, երկար պատմության շղթայի մեկ օղակն է միայն. տղաի բոլոր առումներով վաստակած չեմպիոնությունը արդեն որերորդ անգամ գողանում են իրենից: Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատվության բարձր զգացումն է, անհնազանդությունը իրենց միջազգային սպորտի «արքա» հռչակած սափրագլուխներին, նաև՝ որոշումը Հայաստան տեղափոխվելու և մեր եռագույնի տակ իր սպորտային կյանքը շարունակելու: Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան!   Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/1067457263345942 ...

    Կարդալ ավելին
  • Քաղաքական դաշտի դիտավորյալ ամայացումը, մտավորականների հարկադիր ձեռնասունացումն ու ամլացումը ԱՅ սրանով է հղի. պետք եկած պահին մեկը չկա որ ժողովրդի մոտ վստահություն վայելի և բնական մեդիատոր հանդիսանա կողմերի միջև,,,այ սա՛ է ողբերգությունը,,,և էս հալով Սահմանադրություն ենք փոխում, պառլամենտարիզմ ենք խաղացնում,,, Այս պահին և այս ռեսուրսով այլևս ակնհայտ է, որ պառլամենտարիզմը մեզանում ծիծաղելի է, և ուրեմն՝ դեռևս չսկսված՝ դատապարտված,,, Երկրի հետագա համակարգային կառավարման տեսանկյունից հենց ԱՅՍ խնդրի լուծումն է անհրաժեշտ տալ, և տալ ԱՅՍՕՐ, դա կլինի նաև ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին,,, Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/1047351582023177 ...

    Կարդալ ավելին
  • Վերադարձա Արցախից,,,Հիացած եմ Բակո Սահակյանով, Արայիկ Հարությունյանով, Պարգև սրբազանով, արցախահայությունով ընդհանրապես,,,Միշտ էլ ուժ եմ հավաքել Արցախից,,,անգամ հիմա, երբ հակառակը, կարծես, գնացել էի ուժ տալու,,,նաև մեր փառահեղ ուսանողության ջանքերով ու նվիրվածությամբ հավաքված մեկ բեռնատար օգնությունը առաջնագծում մեր ավագ ու կրտսեր եղբայրներին հասցնելու,,,Արցախում հանգիստ են ու վստահ. առաջին հերթին սեփական ուժերի հանդեպ,,,Կյանքում շատ բան եմ տեսել, բայց ցնցված եղել եմ, թերևս, երկու անգամ. մեկ 1992-ի օգօստոսին, երբ Վազգենի կոչով մեկ օրում 500 մահապարտ հավաքագրվեց, մեկ էլ հիմա՝ երբ մի ողջ ժողովուրդ մահապարտի ոգով էր տոգորված,,,մահապարտի՝ ո՛չ մահի դատապարտվածի, այլ հակառակը՝ հանուն կյանքի և ազատության մահին պատրաստ լինելու իմաստով,,,Բայց միայն հրճվելը կամ ցնցվելը քիչ է. հակառակորդի զինատեսակների բազմազանության, քանակի և որակի գծով առավելությունը ԱՆՀԱՊԱՂ վերացնել է պետք, և այստեղ կրկին՝ ինչպես և 90-ականների սկզբին, ամբողջ հայության ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿԱՐԻՔԸ ԿԱ: Հարցի գինը շատ չէ. ընդամենը մի կես-միլիարդ է, Ազատ Արցախի Ոգու հետ համեմատած՝ գրեթե ոչինչ,,,ու պետք չէ այսօր մեկս մյուսիս գրպանին նայենք, կամ ցուցանենք, իրար նկատմամբ բոլոր հնարավոր դժգոհություններին կանդրադառնանք Հայրենիքի ազատությունը ազգովի երաշխավորելուց հետո: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/984174648340871 ...

    Կարդալ ավելին
Загрузка...

ՖԲՀ

  • /uploads/photos/NzH8QgWUKbiazeJTSsd2.jpg

    Ամփոփվեց «ԱԽՈՒՐՅԱՆ» ԵՀԿ-ի կողմից իրականացվող «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական ծրագիրը: Ծրագրի շահառու՝ ՀՀ 10 մարզերից, Արցախից, Ջավախքից և Երևան քաղաքից, 16-18 տարեկան 40 երիտասարդները Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում մասնակցեցին վրանային ճամբարին, որի ընթացքում ինտերակտիվ սեմինարների միջոցով ծանոթացան զինծառայությանն առնչվող բոլոր թեմաներին, հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել ոլորտի փորձագետներին: Մասնակիցների օրակարգը բացառապես զինվորական ծառայության հիման վրա էր կառուցված` իր մեջ ներառելով առողջ ապրելակերպի, զինվորական պատրաստակամության, ճանաչողության, հայոց պետականության պահպանման և հայրենասիրության տարրեր: Ճամբարի վերջին օրը մասնակիցներն այցելություններ կատարեցին ՀՀ ՊՆ ԶՈւ Գյումրի քաղաքում տեղակայված N զորամաս, որի արդյունքում հնարավորություն ունեցան պրակտիկորեն ծանոթանալու զինվորական առօրյային, և Ազատամարտի փառքի թանգարան, որտեղ երիտասարդներին ներկայացվեցին Արցախյան հերոսամարտում կռված հերոսներն ու հերոսուհիները, նրանց կատարած սխրանքները, հայոց բանակի հիմնադիրներն ու հիմնադրման պայմանները: Ծրագրի ավարտին երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրերը:  Ծրագրի նպատակն է` երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն՝ նպատակ ունենալով վերջիններիս շրջանում բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը և հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը։  Ծրագիրն իրականացվեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ և  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդարանի աջակցությամբ։

    Կարդալ ավելին

Քաղաքականություն