• Արմեն Սարգսյան
  • Մեր ՊՆ կամ ՊԲ ղեկավարությունը գուցե լուրջ հիմնավորումներ ունի առ այն, թե ինչու դադարեցրին սահմանային իրավիճակի մասին ամենօրյա տեղեկատվություն տրամադրելը: Բայց երեկվա ու այսօրվա իրադարձությունների ֆոնին (նշվում է հայկական կողմի 4 զոհի մասին) համապատասխան և օպերատիվ տեղեկատվություն չտրամադրելը, մեղմ ասած, որևէ կերպ ընկալելի չէ: Տեղեկատվական վակուումը մարդիկ ստիպված լրացնելու են հազար ու մի զիբիլով, տեղեկատվական աղմուկով, մանիպուլյատիվ կոնտենտով, և հետո ստիպված ենք լինելու ժամանակ ու ռեսուրս ծախսել հակառակորդի տեղեկատվական քարոզչության հետևանքների վերացման ուղղությամբ: Իհարկե, գիտակից մարդիկ ադրբեջանական խայծին զոհ չեն դառնա, բայց պետք չի ի սկզբանե ելնել այն կանխադրույթից, որ նման իրավիճակներում բոլորի վարքը խիստ ռացիոնալ կլինի: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.sargsyan.50/posts/10211012113113046 ...

    Կարդալ ավելին
  • Նժդեհի արձանից զարմացած Զախարովայի ոճով՝ 1. Զարմանալի է, որ Ռուսաստանում դեռ չեն արգելել տպագրել ու կարդալ Սենեկայի գործերը, քանի որ այդ մտածողը «համագործակցել» է դաժան ու անմարդկային Ներոնի հետ 2. Զարմանալի է, որ Ռուսաստանում դեռ չեն արգելել տպագրել ու կարդալ Ֆ. Դոստոևսկու ստեղծագործությունները, քանի որ նրան մեղադրել ու մեղադրում են անմարդկային երևույթ համարվող մանկապղծության մեջ 3. Զարմանալի է, որ Ռուսաստանը դեռ հնարավոր է համարում համագործակցությունը ցեղասպան Թուրքիայի հետ, որի նախագահ Էրդողանը համագործակցել ու շարունակում է համագործակցել մարդկության դեմ հանցագործություններ կատարող ԻԼԻՊ-ի հետ (հազար անգամ ներողություն՝ Նժդեհի թեման Էրդողանի հետ արհեստական զուգահեռի համատեքստում ներկայացնելու համար) 4. Զարմանալի է, որ Ռուսաստանում այսօր էր շատ ծանր են տանում իրենց քաղաքական պապերին Նժդեհի հասցրած լեռնահայաստանյան «ապտակները» ու էդ ցավը մեղմելու համար Նժդեհի կյանքի կարևոր, բայց գաղափարները չբնութագրող դրվագն են վկայակոչում: Էն դրվագը, որի համար ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ էլ Նժդեհը մարդկային տեսանկյունից ԱՄԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉՈՒՆԵՆ: 5. Զարմանալի է, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները զարմանում են մի բանից, որից զարմանալն է զարմանք առաջացնում և այլն: Հ. Գ. Մի մոռացեք, որ Նժդեհը նացիստների հետ համագործակցեց հիմնականում այն պատճառով, որ լավ դասեր էր քաղել Ռուսաստանի և եվրոպական երկրների քաղաքական «արդարամտությունից», էն արդարամտությունից, որը որևէ կերպ չկանխեց, գուցե նաև խրախուսեց հայոց ցեղասպանությունը: Իսկ նացիստական Գերմանիայում հայության համար երկրորդ ցեղասպանությունը վերահաս վտանգ էր, որը ո՛չ Ռուսաստանն (ԽՍՀՄ) էր կանխելու, ո՛չ էլ եվրոպական երկրները: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.sargsyan.50/posts/10207892618367627?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=14655 ...

    Կարդալ ավելին
  • Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր ժողովրդի հոգեվերանորոգման մեկնարկը տրված է (իսկ շարունակությունը կախված է մեզանից), որ ապրիլը հայոց համար այլևս կարող է լինել և պետք է լինի ոչ թե սոսկ սուգ "խորհրդանշող" ամիս, այլ սեփական սուգը գործով հաղթահարող, իրեն պարտադրված իրականությանը ո՛չ ասող, իր ուժերին ապավինող, իր փրկությունը օտարներից չաղերսող, իր տեսակը հավերժացնելու զորութենականություն ունեցող ՀԱՅԻ վերազարթոնքը խորհրդանշող ամիս: Շնորհիվ մեր բանակի զինվորների, մեր կամավորների, մեր ժողովրդի միասնականության մեզանից շատերը բացահայտեցին իրենց "ԱՆԾԱՆՈԹ", բայց "ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅԻՆ": Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.sargsyan.50/posts/10207463947011111 ...

    Կարդալ ավելին

Քաղաքականություն