• Հովսեփ Խուրշուդյան
  • ՀՀԿ-ն բարեհաջող կերպով քանդում է քաղաքական դաշտը: Տեսեք թե ինչ են հիմա էլ մոգոնել իշխանությունները: "Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին" նոր օրենքի նախագծով "Կամավորին և կամավոր աշխատանք կատարող անհատին կամ խմբին արգելվում է ներգրավել քաղաքական կուսակցությունների, ... կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և գործատուների միությունների օգտին...:" Կուսակցությունների պետական ֆինանսավորումը պահում են թեյի գտալի չափերով, բիզնեսմեններին սնանկացման սպառնալիքով թույլ չեն տալիս ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին (դե խոսքը, բնականաբար, ընդդիմության մասին է), հիմա էլ արգելում են կուսակցությունների օգտին կամավորական գործունեություն ծավալել: Դե հիմա չեմ զարմանում, թե իշխանական սազանդարները ինչու են երգում "ընդդիմադիր կուսակցությունները պետք է փակվեն" երգը: Սրանք որոշել են լիովին ոչնչացնել քաղաքական դաշտը: Ի դեպ, օրենքով չի արգելվում կամավորներին աշխատել քրեական խմբավորումների համար, ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզող, ազգայնամոլական կազմակերպությունների համար: Պարզ ա, չէ՞, ովքեր են ՀՀԿ-ի դաշնակիցները իսկ ովքեր` թշնամիները: Ինչ էին ասում դասականները՞, քաղաքական գործընթացնեի բացակայության պայմաններում ի՞նչ գործընթացներն են սկսում գերակշռե՞լ: Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10155336869597199 ...

    Կարդալ ավելին
  • Ադրբեջանի կորուստները. Խփված 2 Մի-28-ի յուրաքանչյուրի գինը 17-18 մլն դոլար է, երկուսն իրար հետ՝ շուևջ 35 մլն : Խփված 24 Տ-90 Ս (Т-90С) յուրաքանչյուրի գինը շուրջ 3,2 մլն դոլար է: Եթե անգամ խփված ոչ բոլոր տանկերյն են այս նորագույն մոդիֆիկացիային պատկանում, ապա միջինացված կորուստը ընդամենը կարող է կազմել շուրջ 60 մլն դոլար: Խփված եւ կորցրած 4 իսրայելյան ԱԹՍ (Դրոն)—ների գինը տատանվում է 0,5-ից մինչեւ 12 մլն դոլարը՝ կախված տեսակից , այնպես որ ամենանվազագույն հաշվարկով կորուստը կազմում է 15-25 մլն դոլար: Խփված 5 ՀՄՄ-ների (БМП-3) գինը 4-5 մլն է, ընդամենը՝ նվազագույնը՝ 20 մլն դոլար: Խփված ՏՕՍ-1Ա (Սոլնցեպյոկ)-ի արժեքը որքան գիտեմ անցնում է 25 մլն դոլարը: Խփված ԲՄ-21 («Գրադ») հրթիռա-հրետանային համակարգի արժեքն է շուրջ 1 մլն դոլար: Այսպիսով Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 5 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար: Իսկ ծախսված հրթիռների, արկերի ծավալը, ռազմական գործողությունների նյութական ապահովումը եւ այլ հարակից ծախսերը, սպանված եւ շարքից հանված զինվորականների, հատկապես՝ հատուկ ջոկատայինների պատրաստության, վիրավոր զինծառայողների վրա ծախսվելիք գումարը, բնակչության մեծ զանգվածների տեղափոխման ծախսերը կազմել են նվազագույնը եւս 10-15 մլն դոլար: Արցախի կորուստները Խփված Տ-72 14 տանկերի արժեքը շուրջ 7 մլն է: Ծախսված հրթիռների, արկերի ծավալը, ռազմական գործողությունների նյութական ապահովումը եւ այլ հարակից ծախսերը, սպանված զինվորականների պատրաստության վրա ծախսված եւ վիրավոր զինծառայողների վրա ծախսվելիք գումարը կազմում է նվազագույնը եւս 6-7 մլն դոլար: Այսպիսով, ամենամոտավոր հաշվարկներով Ադրբեջանի վրա այս 5-օրյա ռազմական ավանտյուրան նստեց 170 մլն դոլար, իսկ Արցախի վրա՝ շուրջ 14 մլն դոլար: Եթե ավելի ճշգրիտ թվեր ունեք՝ խնդրեմ, ասեք՝ ուղղեմ (բայց, խնդրում եմ, հղումներով): Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153627132652199&set=a.10150332897012199.347904.732287198&type=3&theater ...

    Կարդալ ավելին

ՖԲՀ

Քաղաքականություն